Օրվա լրահոսը
Երկու շենք՝ երկուսն էլ մի օրի
Թումանյան 19 եւ Մոսկովյան 31 հասցեների շենքերը տանիք չունեն Փետրվարի 22-ին Թումանյան 19 հասցեում գտնվող շենքի կտուրն ամբողջությամբ այրվել էր: Քաղաքապետարանից եւ «Կենտրոն» համատիրությունից բնակիչներին մխիթարել էին, որ շատ «չնեղվեն»՝ շուտով միջոցներ կձեռնարկեն ու այրված տանիքը կվերանորոգեն: Դեպքից անցել է մեկ ամիս, սակայն մինչ օրս ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ Կենտրոնի թաղապետարանը եւ ո՛չ էլ համատիրությունը մատը
ԱՐԾՐՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԽԵԼՈՔ ԱՇԽԱՏՈՂ Է
Համենայնդեպս, նա վերջին երկու ամսում ծառ չի կտրել Աջափնյակ համայնքի նախկին թաղապետ Արծրուն Խաչատրյանի 100 օրն էլ չի լրացել, ինչ նա զբաղեցնում է բնապահպանության փոխնախարարի պաշտոնը: Նրա՝ թաղապետ լինելու օրոք համայնքի բնակիչները մեծ դժգոհություններ ունեին, որ Արծրուն Խաչատրյանի անմիջական մասնակցությամբ կտրվել են մի շարք ծառեր եւ տեղը կրպակաշարեր են տեղադրվել, ուստի, բնակիչների ներկայացմամբ, «բնությունը ոչնչացնող
ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ
«Առավոտը» երեկ ստացավ «ՍԻՄ լրատվական ծառայություն» եւ «Հայկ Բաբուխանյանի աջակցության խումբ» ստորագրություններով մի հաղորդագրություն, ըստ որի՝ Երեւանի ոստիկանության քննչական վարչության ավագ քննիչ Ռ. Դարբինյանը մարտի 21-ին մեղադրանք է ներկայացրել թիվ 5 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Հայկ Բաբուխանյանին: Ավելի վաղ հաղորդվել է, որ նրա նկատմամբ սահմանվել է խափանման միջոց՝ ստորագրություն չբացակայելու մասին: Ըստ հաղորդագրության՝ «Հայկ Բաբուխանյանը
«Օսկանյան-Պետդեպ» կռիվը շարունակվում է
Սպասելի էր, իհարկե, որ Վարդան Օսկանյանը հեշտ չի հաշտվելու նախ՝ ԱՄՆ Պետդեպի զեկույցի, ապա այդ զեկույցին իր տված մեկնաբանությանը հաջորդած՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության բավականաչափ սուր պարզաբանումների հետ: Եվ ահա, երեկ կայացած հերթական ասուլիսին ՀՀ արտգործնախարարը հատուկ ընդգծեց, որ ԱՄՆ Պետդեպն ընդունել է իր սխալը՝ կապված ԼՂ-ի՝ «Հայաստանի կողմից օկուպացված» լինելու հետ: «Ես լավ հասկանում եմ,
«Գորիսի Մելոյի» զորամասում ստուգումներ են
Ասում են՝ այստեղ անհայտ պայմաններում զենք է անհետացել «Առավոտի» տեղեկություններով, մոտ 20 օր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ՀՀ ՊՆ սպառազինությունների վարչության պետ Ալիկ Միրզաբեկյանին եւ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանին հանձնարարել է համատեղ ստուգումներ անցկացնել ՀՀ ՊՆ բանակային թիվ 1 կորպուսի (հրամանատարն է Գարիկ Գաբրիելյանը) Գորիսում տեղակայված N զորամասում: Այդ զորամասը
ՀԵՐՔՈ՛ՒՄ, ՀԵՐՔՈ՛ՒՄ, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ՀՀԿ խորհրդի անդամ թաղապետերի կողմից ղեկավարվող համայնքապետարանները, բնականաբար, ժխտում են, որ անձնագրեր են հավաքում քաղաքացիներից: Դեռ փետրվարին էր «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանն ասուլիսում պնդել. «Կենտրոն համայնքում ՀՀԿ-ն 30 հազար դրամ է վճարում թաղային լիազորներին, ովքեր մտնում են շենքերը եւ հավաքում բնակչության անձնագրերը»: Նույն օրը նաեւ ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանն էր «Առավոտին» տեղեկացրել, որ
«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ»
Այդպիսի ցանկություն է հայտնել «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար, ՀՀԿ ցուցակում 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Կարեն Կարապետյանը: – Ձեր դիտարկումներով, որքա՞ն են բարձր ՀՀԿ-ի հավակնությունները խորհրդարանական ընտրություններում: – Չեմ ուզում շտապել, բայց վստահ եմ, որ բոլորից շատ ձայներ հավաքելու իրական հնարավորություն այսօր ունի Հանրապետականը: – Երբ խոսում եք իրական հնարավորությունների մասին, արդյո՞ք նկատի ունեք վարչական, ֆինանսական եւ մարդկային
ՇՈՒՖՈՒՏԻՆՍԿԻՆ՝ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ
Մարտի 20-ին, Արմավիրում մեծ համերգ էր, որին ներկա էին ոչ միայն արմավիրցիներ, այլեւ մայրաքաղաքից մեկնածներ: Առիթը ռուս հայտնի երգիչ Միխայիլ Շուֆուտինսկին էր, ում Արմավիր էր հրավիրել անձամբ Գագիկ Ծառուկյանը, որն իր «շանսոնով», ըստ էության, քարոզում էր հօգուտ «Բարգավաճ Հայաստանի» կողմից առաջադրված Արմավիրի քաղաքապետի թեկնածու Արայիկ Աղաբաբյանի: Համերգին ներկա են եղել ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերը
ԽՈՅ 21.03-20.04: Նպատակներին հասնելու համար այսօր լուրջ բանակցություններ կվարեք: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօր անչափ կարեւոր լուրեր կստանաք, որոնք ձեզ անհրաժեշտ են մասնագիտական պարտականությունները կատարելու համար: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հնարավոր է, որ անսպասելի եկամուտներ ստանաք կամ ինչ-որ ձեւով խրախուսվեք: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Զգուշացեք բացասական ազդեցությունների տակ ընկնելուց: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Կասկածամտությունը ձեր ամենաոխերիմ թշնամին է: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Հարմար օր է
ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐՈՎ
Օրերս ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Օնտարիո քաղաքում անցկացված մենամարտային ձեւերի աշխարհի 20-րդ առաջնությանը մասնակցած 32 երկրների թվում էր նաեւ Հայաստանի «Դուքենդո-Ֆուլ կոնտակտ կարատեի» (սա ամերիկյան մարտաոճ է) ազգային հավաքականը: Մեր թիմը մրցավայր ներկայացել էր ութ մարզիկներով: «Շարունակական մենամարտ» մրցաձեւում (մարտն առանց ընդհատման տեւում է մեկ ռաունդ՝ երեք րոպե տեւողությամբ եւ հաղթողը որոշվում է միավորներով) նվաճելով չորս
ՄԵՐՈՆՔ՝ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ
Արոնյանն առայժմ երկրորդն է Մոնակոյում շարունակվող «16th Amber Blindfold and Rapid Chess Tournament» շախմատի միջազգային գերմրցաշարի երրորդ տուրից հետո Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մրցաշարային աղյուսակում առաջատարի դերը զիջեց Վլադիմիր Կրամնիկին: Երրորդ տուրում Լեւոնը «կույր» շախմատում պարտվեց իսրայելցի Բորիս Գելֆանդին, սակայն «արագ» շախմատում վրեժխնդիր եղավ նրան: Երեկ կայացած չորրորդ տուրից առաջ, որում Արոնյանի մրցակիցը
«Ոտքերի օգնությամբ եմ ծխում ու ջուր խմում»
Սամվել Հարությունյանը 20 տարի զբաղվում է յոգայով, սրեր կուլ տալիս, օրիգինալ վարժություններ անում: «Յոգան այնպիսի բան է, որ մարդ սովորում է ոչ թե ցուցադրելու, այլ իր հոգեւոր-ֆիզիկական աշխարհը կոփելու նպատակով: Այդ մեր օրերում է այն շատերի, այդ թվում ինձ համար դարձել ընդամենը փող աշխատելու միջոց»,- ասում է Սամվել Հարությունյանը, որը պայմանագրային հիմունքներով աշխատում է նաեւ
ՃԱՊՈՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանում արդեն սկսվել է իրականացվել Ճապոնիայում նախագծված մի ծրագիր, որը նախատեսում է փոքր տարածքների վրա բազմահարկ ավտոտնակների կառուցում: Ինչպես նշում են փորձագետները, նախագիծը շատ արդյունավետ է եւ մեծ պահանջարկ ունի զարգացած երկրներում: Նախագծի առավելությունները պայմանավորված են մի շարք գործոններով, օրինակ՝ մոտ 20 ավտոմեքենայի կայանման համար բազմահարկ ավտոտնակ կառուցելու համար անհրաժեշտ է ընդամենը երկու սովորական ավտոտնակի
Քաղաքապետարանը խուսափում է դատավարությունից
Դատարանը որոշում կկայացնի՞ այսօր Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում լսվեց «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությանը հանրահավաք անցկացնելու համար հնարավորություն չտալու հայցը՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի: Դատական նիստը նախագահում էր դատավոր Էդիկ Ավետիսյանը: Մինչ օրս հանրահավաքի նախաձեռնողներին չի տրամադրվել հավաքը արգելելու մասին որոշումը՝ «Այլընտրանքը» Երեւանի քաղաքապետարանից պահանջում է վերջինս չեղյալ հայտարարել: Պատասխանող կողմը՝ քաղաքապետարանը, երեկ չներկայացավ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է
Վանաձորի իրավական խճանկարը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Բաց հասարակության ինստիտուտի Հայաստանի օժանդակության հիմնադրամի եւ Նիդեռլանդների Թագավորության կառավարության նախաձեռնությամբ Վանաձորում կազմակերպել էր կլոր սեղան, քննարկումներ՝ նվիրված խոսքի ազատության հիմնահարցերին: Օգտվելով ընձեռված հնարավորությունից, «Առավոտը» ծանոթացավ նաեւ Վանաձորի իրավական խնդիրներին: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի առաջին հարկում փակցված էր դատալսումների գրաֆիկը: Ըստ այս գրաֆիկի, գերիշխում էին քաղաքացիական հայցերը,
«Վագրը» Վարուդակիին էլ է ցնցել
Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսության մասին պատկերացում չունի՞ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Արիստոմենե Վարուդակին մոտ մեկ շաբաթ է, ինչ եկել է Հայաստան եւ արդեն ցնցող տպավորություններ ունի մեր երկրի տնտեսության մասին: Նա օրերս ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ էր հանդիպել եւ այնպիսի խանդավառությամբ ներկայացրել մեր երկրի տնտեսության մասին իր բարձր
ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻՆ «ՏԵՌՈՐԻ» ԵՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ
Տոնավաճառում վաճառականներին «ճնշելու» համար գործում են դաժան մեխանիզմներ Հարկային պետական ծառայությունն ուզում է տոնավաճառներում գործող վաճառականներին բերել հարկային դաշտ: Ըստ հարկայինի՝ ոչ մի տարբերություն չկա փողոցում գործող կրպակատերի եւ տոնավաճառում աշխատող առեւտրականի միջեւ. նրանք երկուսն էլ տնտեսական գործունեություն են ծավալում, բիզնես են անում, եկամուտ են ունենում եւ այդ եկամուտներից պետք է նաեւ բաժին հանեն ՀՀ
«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԽԱՆՈՒԹՅԱՆ»
Այս եզրակացությանն է հանգել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ Սյունիքի մարզ անցած շաբաթավերջին իր այցից հետո. «Սովորական խանություն է, որտեղ մարզպետն իր ձեռքում է կենտրոնացրել հարկայինը, ոստիկանությունը, եւ դրանց միջոցով ցանկացածի վրա կարող է ազդել»: Երեկ ասուլիսում Վազգեն Մանուկյանն իր այցը խոչընդոտելու վերաբերյալ մեր արդեն իսկ հրապարակած մանրամասներին հավելեց եւս մեկը՝ ճնշել են նաեւ Գորիսի «Եղեգնուտ»
Սադոյանը Մկրտչյանի դեմ
Ընդդիմության մեջ էլ «իրար փլավ չեն բաժանում» ՀԺԿ անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանի առաջադրումը հատկապես թիվ 12 ընտրատարածքում ամենեւին անակնկալ չէ, քանի որ նա հենց այստեղ էլ ապրում է եւ նախորդ ընտրություններում եւս առաջադրվել էր հենց այս ընտրատարածքում: Սակայն շատ զարմանալի է Արշակ Սադոյանի՝ այստեղ առաջադրումը, քանի որ նա էլ միշտ առաջադրվում էր Երեւանի Կենտրոն
ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ «ՕՊԵՐԱՑԻԱՆ» ՍԿՍՎԵԼ Է
«Ձեր անհատական տվյալները սրան-նրան մի բաժանեք»,- երեկ ՀՀ քաղաքացիներին այսպիսի կոչով դիմեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: ՀՀ խորհրդարանական ընտրությունները ազատ, արդար ու թափանցիկ անցկացնելու ՀՀ իշխանությունների մտադրություններին հավատացողները սակավաթիվ են: Ավելին, հայաստանյան բոլոր ընդդիմադիր ուժերն են վստահ, որ առաջիկա ընտրություններն անցնելու են ճիշտ այնպես, ինչպես 2003թ.-ին էր, կամ դրանից ավելի վատ: Նման տեսակետները փաստարկվում
«ՄՆԱԼՈՒ ԵՆՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
Ի հեճուկս բոլոր սոցհարցումների՝ պնդում է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը – Վերջերս հրապարակվող տարբեր սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները ՄԱԿ-ի վերաբերյալ նույնն են, այն է՝ Ձեր ղեկավարած կուսակցությունն այլեւս տեղ չի գտնելու խորհրդարանում: Ըստ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի տվյալների՝ ՄԱԿ-ի օգտին այժմ պատրաստ է ձայն տալ հարցվածների ընդամենը 0,8 տոկոսը: Ձեր կարծիքով՝ այս հարցումներն արտահայտո՞ւմ են
ԱՅԼԵՎՍ ՉԶԲԱՂՎԵՔ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅՈՎ
ԺՈՒԿ-ի նախագահ, ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց, թե սոցիոլոգներ Ահարոն Ադիբեկյանը եւ Գեւորգ Պողոսյանը դիտավորյալ հրապարակում են «ժողովրդին ապակողմնորոշող» տվյալներ, ինչը վկայում է նրանց «ծախվածության մասին»: Մանուկ Գասպարյանը խորհուրդ տվեց, որ եթե մայիսի 12-ի ընտրություններում իր կուսակցությունը հավաքի 8%, վերոհիշյալ սոցիոլոգներն այս բնագավառում չշարունակեն իրենց աշխատանքը, քանի որ իրենց հարցումներով ԺՈՒԿ-ին այժմ
ԽՈՅ 21.03-20.04: Օրը հարմար է գրեթե բոլոր տեսակի գործնական ակտիվության համար: ՑՈՒԼ 21.04-21.05: Եթե ուժերը ճիշտ բաշխեք, օգտակար գործողության գործակիցը շատ բարձր կլինի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Կարճատեւ ուղեւորություններն արդյունավետ կլինեն: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Առաջատար դառնալու համար բազում խոչընդոտներ ստիպված կլինեք հաղթահարել: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Զսպվածությունը ձեր լավագույն ուղեկիցը կարող է լինել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Բազմազբաղությունը կխանգարի ձեզ՝ ճիշտ որոշումներ
ՄՐՑԱՇՐՋԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ
Կիրակի օրը Հովիկ Հայրապետյանի հուշագավաթի ավանդական խաղարկությունով Հայաստանում պաշտոնապես բացվեց ձիասպորտի մրցաշրջանը: Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի ծածկած մանեժում մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի (ՀՁՖ) նախագահ Հայրապետ Հայրապետյանի ողջույնի խոսքից հետո պատվավոր գավաթի համար արգելքների հաղթահարում մրցաձեւում պայքարի մեջ մտավ 23 անձնակազմ: Մասնակիցները առաջին փուլում պետք է հաղթահարեին միջազգային չափորոշիչներին համապատասխանող 120 սմ բարձրությամբ 11 արգելք՝ 325
Սոչիում, ինչպես Երեւանում
Ըստ Սոչիի երգեհոնային եւ կամերային երաժշտության համերգասրահի ղեկավար, դաշնակահարուհի Վալերիա Անֆինոգենովայի, իրենց TV-ներն էլ դասական արվեստ չեն պրոպագանդում: Վալերիա Անֆինոգենովան «Ա. Խաչատրյան» համերգասրահում, մարտի 23-ին, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա մենահամերգով: «Առավոտը» հանդիպեց դաշնակահարուհուն եւ խնդրեց տեղեկացնել, թե ԽՍՀՄ փլուզումից հետո ինչպիսի՞ն է Սոչիի մշակութային կյանքը: Վ. Անֆինոգենովան հայտնեց, որ ինքը
«ԳՈՐԾԻ ԳԼԽԻՆ ՏԵՐ Է ՊԵՏՔ»
Ասում է «Հայկարշին» ՍՊԸ տնօրեն Արագած Ախոյանը, ով առաջիկա ԱԺ ընտրություններում թիվ 14 ընտրատարածքում մեծամասնական կարգով ԲՀԿ-ի կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու: Դժվարին ու բեղմնավոր է եղել Արագած Ախոյանի աշխատանքային ուղին: Ծնվել է 1962թ.՝ Աշտարակի շրջանի Ձորափ գյուղում: Կրթություն ստանալուց եւ խորհրդային բանակում ծառայելուց հետո աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայի գովազդային բաժնում, որպես հատային հրատարակչության խմբագիր:
Տղամարդ ուսուցիչներն «անհետանում» են
Պատճառը նյարդային լարվածություն առաջացնող աշխատանքը եւ դրա դիմաց տրվող սիմվոլիկ վարձատրությունն է: ՀՀ ազգային վիճակագրության վարչության ներկայացրած վերջին տվյալների համաձայն՝ կրթության ոլորտում աշխատում է 128. 000 մարդ: Նրանց ընդամենը 25%-ն են տղամարդիկ: Ըստ նույն աղբյուրի, այժմ մանկավարժական բարձրագույն կրթություն են ստանում 19.475 աղջիկ եւ 19.041 տղա: Տղամարդկանց պակասը ցայտուն է արտահայտված հատկապես հանրակրթության ոլորտում: «Դպրոցներում
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Անցած շաբաթվա վերջին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Բաց հասարակության ինստիտուտի Հայաստանի օժանդակության հիմնադրամի եւ Նիդեռլանդների Թագավորության կառավարության նախաձեռնությամբ Վանաձորում կազմակերպել էր կլոր սեղան: «Խոսքի ազատությունը Հայաստանում եւ խորհրդարանական ընտրությունները» թեմայով քննարկումներին մասնակցեցին տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ինչպես նաեւ «Այլընտրանք», Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի տեղական գրասենյակ, Օրհուսի կենտրոն, Հասարակական կազմակերպությունների կենտրոն ու Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն՝ հասարակական կազմակերպությունները:
«Ջերմուկ գրուպը» դիմելու է Եվրոդատարան
Ընկերությունը հույս ունի, որ իր վնասված գործարար համբավը միայն այդ տարբերակով կարող է վերականգնել: Որքան էլ «Ջերմուկ գրուպի» ներկայացուցիչները հերքեցին ամերիկյան գործակալության այն մեղադրանքները, թե «Ջերմուկ» հանքային ջրում մկնդեղի պարունակությունը սահմանված նորմայից գերազանցված է, այնուամենայնիվ՝ նույնիսկ տեղական շուկայում այս օրերին «Ջերմուկի» սպառման ծավալները նվազել են: Սա երեկ «Առավոտի» հետ զրույցում հաստատեց նաեւ ընկերության կոմերցիոն բաժնի
ՆՎԵՐՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
Ընտրությունների նախաշեմին հանրապետականները գյումրեցի անօթեւաններին բնակարաններ են նվիրում Շաբաթ օրը Գյումրի էր այցելել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Թեեւ նա լրագրողներին հորդորել էր, որ իր այցելությունը քարոզարշավ չորակեն, այդուամենայնիվ, նրա՝ գյումրեցիների հետ հանդիպումը եւ բարեգործական քայլերը քարոզարշավից բացի ուրիշ ոչինչ չէին հիշեցնում: Օրինակ՝ Գյումրիի դրամատիկական թատրոնում 5 անօթեւան խեղճուկրակ ընտանիքների վարչապետը Հանրապետական կուսակցության անունից հանձնեց 5