Օրվա լրահոսը

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՖԻԼՅԱՆԻ

Ձերբակալվածներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ընկերները երեկ համոզված էին, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա համախոհների վերջին՝ «Արաքս-Քուռ» հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությունն է պատճառը, որ ձերբակալությունների շարք է սկսվել: Մեր ունեցած տեղեկություններով, հիմնադրամը կոչված էր ֆինանսապես ապահովել Սեֆիլյանի հասարակական եւ քաղաքական կառույցների գործունեությունը, այդ թվում՝ Ջավախքում: ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գրիգոր Հարությունյանը, Սմբատ Այվազյանը, Վազգեն Մանուկյանը

ԱՄ-ն չի ներգրավվելու սցենարում

«Ազգային միաբանության» ներկայացուցիչները չմասնակցեցին Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության կապակցությամբ ընդդիմադիր ուժերի երեկ անցկացրած հավաքներին եւ հետո էլ չստորագրեցին ուշ երեկոյան տարածված հայտարարությունը:  «Առավոտի» խնդրանքով հայտնելով իր դիրքորոշումը, թե գուցե հիմնավո՞ր է համարում Ժիրայր Սեֆիլյանին եւ նրա մի շարք կողմնակիցներին սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերի համար ձերբակալելը՝ կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն ասաց. «Այս պատմությունը զավեշտալի

«Վերցնելու բան ունենք, տալու՝ չունենք»

ԵԿՄ 7-րդ համագումարում հայտարարեց կազմակերպության վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը: Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ԵԿՄ 7-րդ համագումարը, որին երկրի նախագահ Ռ. Քոչարյանը ողջույնի ուղերձ չէր հղել: Համագումարին ներկա չէր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա անունից ողջույնի խոսք ասաց բանակի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը: Թեեւ համագումարի նախօրեին ԵԿՄ վարչության եւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ ՄԻՇՏ «ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ» ԵՆ ՀԱՅՏՆՎՈՒՄ

Այսպիսի գնահատական էին տալիս երեկ ընդդիմադիր ուժերը Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության կապակցությամբ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մամլո կենտրոնը երեկ տարածել էր հայտարարություն այն մասին, որ դեկտեմբերի 10-ին ձերբակալված Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանն ու նրա մի շարք կողմնակիցներ «ուժային միջամտություն էին ծրագրել Հայաստանի առաջիկա քաղաքական գործընթացներին»: Հայտարարության մեջ ասվում է. «Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներում ձեռք են բերվել անհերքելի

ՕԵԿ-Ը ԿԱՐՈՂ Է ՀԵՏ ԿԱՆՉԵԼ ԻՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

«Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագծի վերաբերյալ այս հեռանկարն է ուրվագծում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: Հովհաննես Մարգարյանը նախ նշեց, որ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների այն նախագիծը, որի ներքո ստորագրել էին ԱԺ բոլոր քաղաքական ուժերը՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, եթե այսօր էլ քննարկվեր այդ տեսքով ու ընդունվեր փոխհամաձայնեցված տարբերակով, «ապա կարելի կլիներ

ՎԱՍՆ ՆԱՄՈՒՍԻ

Շաբաթ օրը ԵԿՄ 7-րդ համագումարից հետո, պատասխանելով ղարաբաղյան կարգավորման մասին լրագրողների հարցին, այդ կազմակերպության նախագահ, պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը փաստեց, որ հայկական կողմի վրա ճնշումներ կան՝ տնտեսական, քաղաքական, բայցեւ հավելեց. «Էդ հեչ կապ չունի: Լուչշե մի քիչ էլ սոված մնանք, քան թե աննամուս լինենք»: «Առավոտի» ունեցած հավաստի տեղեկություններով, այսօրվա դրությամբ մեր գեներալները (այդ թվում՝

Գիրք երրորդ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ Գլուխ տասնվեցերորդ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ

Խորհուրդներն արդարացված չեն

Տնտեսագիտության դոկտոր, գիտության ու տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լեւոն Վարդանյանը ավելի քան 50 տարվա մանկավարժական փորձ ունի: Նա երկար տարիներ եղել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի (ներկայիս՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) ռեկտոր: Այսօր էլ անվանի գիտնականը կուտակած հարուստ փորձով շարունակում է նույն բուհում իր գիտելիքները փոխանցել սերունդներին: Թերեւս սա է պատճառը, որ որոշեցինք նրա հետ

«Օթելլոն»՝ կրկին Հայաստանում

Ջ. Վերդիի գլուխգործոցի համերգային կատարմանը կմասնակցեն նաեւ իտալացի վոկալիստներ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ավանդույթ է դարձրել յուրաքանչյուր տարեվերջին համաշխարհային օպերային գրականության որեւէ գլուխգործոց ներկայացնելը: Այսօր ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ «Ա. Խաչատրյան» համերգասրահում կկայանա Վերդիի «Օթելլո» օպերայի համերգային կատարումը՝ Հայաստանի պետական կապելլայի, «Սպեղանի» երգչախմբի եւ մենակատարների մասնակցությամբ: Հայ երգիչներին կմիանան նաեւ Իտալիայից

Նախագահը «շշպռե՞լ» է

Գյումրիում դեռեւս 4150 անօթեւան կա Դեկտեմբերի 7-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել էր Գյումրի: Ինչպես արդեն նշել էինք՝ Գյումրիում հանրապետության նախագահին բողոքավորների մի մեծ բանակ էր սպասում: Նրանց մեծ մասը կասկածելով, որ երկրի ղեկավարին հասցեագրած իրենց բողոք-նամակները երբեւէ տեղ չեն հասնում՝ որոշել էին անձամբ նրան տեսնել ու ներկայացնել գյումրեցու «սարսափելի սոցիալական վիճակը»: Ի տարբերություն նախորդ

ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԱԾՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԼՈՒՐՋ Է

Եզդի համայնքը՝ հիվանդանոցում Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 7-ին, ժ.12-13-ի սահմաններում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ցույց է կազմակերպել Զովունի գյուղի եզդի բնակչությունը: Նրանք պահանջել են նոյեմբերի 6-ին սպանված 5 երեխաների հոր, 42-ամյա Քյարամ Ավդալյանի սպանության գործի քննությունը Գեղարքունիքի մարզի դատախազությունից տեղափոխել ՀՀ գլխավոր դատախազության վարույթ: Ցույցի ժամանակ Քյարամի մայրը՝ 67-ամյա Գյուլիզար Ամարյանը բենզին է լցրել իր

ՀԱԿԱԿՐԻՄԻՆԱԼԸ՝ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԵՋՔԻՆ

Հակակրիմինալ շարժման «Լրատվամիջոցների դերը կրիմինալի դեմ պայքարում» թեմայով երեկվա քննարկման ժամանակ «Ազգային միաբանության» եւ «Նոր ժամանակների» ներկայացուցիչները կարծիք հայտնեցին. «Եթե ընդդիմությունն այսօր չլիներ՝ ո՞վ թերթ կկարդար. ժողովուրդը զզվել է ամեն օր իշխանություններից լսել նույն բաները»: Ըստ «Ա1+»-ի՝ ներկա ընդդիմադիրներն, իրենց բնորոշմամբ, «թասիբի էին գցում լրագրողներին, որ կոնկրետ լուսաբանեն այն, ինչ լսում են»: ԱՄ փոխնախագահ Ալեքսան

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

Քեմբրիջի համալսարանի Եվրասիա կենտրոնի տնօրեն, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը հրավիրվել է ելույթ ունենալու Թուրքիայում գումարված Համաշխարհային տնտեսական համաժողովում: Նոյեմբերի 23-24-ը կայացած այս համաժողովը, որը բացել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կենտրոնացել է Եվրամիությանը Թուրքիային անդամակցության, տարածաշրջանային քաղաքականության, Թուրքիայում եւ տարածաշրջանում մրցունակության եւ գործարար հնարավորությունների հարցերի վրա: Ստամբուլում անցկացված այս համաժողովին մասնակցել են շուրջ

«Խաղում ես քո համար եւ բոլորի դեմ»

Մեր հարցին, թե ո՞ր ուժերին են համարում մրցակից, ասաց ՄԱԿ խմբակցության քարտուղար Գրիգոր Ղոնջեյանը: Խորհրդարանական քաղաքական ուժերը իրականում շատ լավ գիտակցում են առաջիկա ընտրություններում իրենց մրցակիցների ուժն ու կարողությունները, սակայն իրենց պատվից ցածր են համարում խոսել իրենց վախերի եւ անհանգստությունների մասին: Մենք փորձեցինք մի քանիսից ճշտել, թե հատկապես ո՞ր ուժի դեմ են համախմբվելու եւ կենաց

«ԵԿՄ-Ն ՈՉ ՄԻԱՅՆ ԴԵՄ ԿԼԻՆԻ, ԱՅԼԵՎ ԴԵՄ ԿԳՈՐԾԻ»

Ասում է ԵԿՄ վարչության անդամ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը – Անցյալ շաբաթ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների գործընթացում առկա 8-9 սկզբունքների մեծամասնությունը կողմերն արդեն համաձայնեցրել են, եւ «հիմա կարելի է ասել, որ մնում է մեկ չհամաձայնեցված հարց», որը, սակայն, նրա մատուցմամբ, «ո՛չ ԼՂ կարգավիճակի հարցով հանրաքվեի ժամկետներն

ՔՈՉԻՆՅԱՆՆ ՈՒ ՀԵՐՈՅԱՆԸ ՊԱՐԱՊ ՉԵՆ ՄՆԱ

Աշխատանքից ազատվելն առաջինի համար մեծ «սյուրպրիզ» էր, իսկ երկրորդի համար՝ ոչ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նախօրեին պաշտոնանկ էր արել Արմավիրի եւ Լոռու մարզպետներ Ալբերտ Հերոյանին եւ Հենրիկ Քոչինյանին: Այն, որ երկու մարզպետն էլ աշխատանքից ազատվեցին խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, կարելի է ասել, որ թե՛ Հերոյանը եւ թե՛ Քոչինյանը ոչ թե կառավարության, այլ Հանրապետական կուսակցության սրտով չէին: Բայց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը 2002 թվականից սկսյալ՝ Դավոսյան համաշխարհային տնտեսական տարեկան համաժողովների մշտական զեկուցողներից է: Արմեն Սարգսյանը ելույթով հանդես է եկել նաեւ նոյեմբերի 23-24-ը Թուրքիայում գումարված Համաշխարհային տնտեսական համաժողովում: Մանրամասն՝

ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՆԱԽԱԳԻԾ

Դիտողություններ գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթների վերաբերյալ Ենթադրվում էր, որ հանրապետության նախագահի հրամանով պետական պաշտոնյաների կողմից ստեղծված Գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթներ մշակող հանձնաժողովը (այսուհետեւ՝ հանձնաժողով) պիտի ունենար բարեփոխումների կազմակերպչի գործառույթ, սակայն սեփական իշխանության ընդլայնված իրավունքների պահպանման գայթակղությունը ստիպեց նրանց հանդես գալ բարեփոխումների հայեցակարգի հեղինակների դերում: Ակնհայտ է, որ նվազագույն կոռուպցիոն ռիսկ պարունակող եւ գիտության

Հայկական նուռը՝ հայ-իտալական բարեկամությանը

Իտալիայի Ուդինե քաղաքում կտեղադրվի հայկական գրանիտից կերտված հուշակոթող Իտալիայի առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Ջանի Բրավոյի եւ նրա տիկնոջ՝ Ջինա Բերտոնի, հայաստանցի բիզնեսմեններ Արթուր Պավլովի, Արթուր Մանվելյանի եւ Կարո Շահբազյանի ընկերության ու համագործակցության արդյունքում շուտով իտալական Ուդինե քաղաքի «Արմենիա» այգում կտեղադրվի Հայաստանը խորհրդանշող քանդակ: Վենետիկից 80 կմ հեռավորության վրա գտնվող այս քաղաքում ապրում է փոքր հայկական համայնք՝

«ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐՈՒՄ ՉԵ՛Մ ԵՐԳԻ»

Սա երիտասարդ երգիչ Արամեի սկզբունքներից մեկն է – Հեռուստատեսային հիթ-շքերթներում մշտապես լավագույն հորիզոնականներում ես, ինչո՞վ է դա պայմանավորված: – Կարծում եմ՝ գաղտնիքը լավ աշխատանքի մեջ է: Աշխատում եմ պրոֆեսիոնալների՝ գործիքավորող Արա Թորոսյանի, ռեժիսորներ Հրաչ Քեշիշյանի, Սյոմա Կոդաբաշյանի, երգահան Մարինե Գյուլումյանի եւ այլոց հետ: Վարսահարդարից սկսած մինչեւ տեսախցիկը, ամեն ինչ բարձր մակարդակի վրա է: Դրա համար

Մարմնավաճառի ցուցմունքը

Երեկ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում, Սուրեն Կոստանյանի նախագահությամբ, շարունակվեց կավատության մեջ մեղադրվող Գայանե Մելքոնյանի, Սուսաննա Նիկողոսյանի, Ռուզան Բաղդասարյանի եւ Մայրանուշ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունը: Դատարան էր ներկայացել գյումրեցի Նաիրա Սահրադյանը, որն, ըստ մեղադրանքի, տուժող է՝ սեռական շահագործման զոհ: Նա ճանաչեց ամբաստանյալներից միայն Գայանե Մելքոնյանին: Դատարանին երեկ Նաիրան հայտնեց, որ սովորել է Գյումրիի Մխիթար

ԳԻՏՆԱԿԱՆԸ ԿՈՐԱԾ ՄԱՐԴ ՉԷ

ԳԱԱ թղթակից անդամների առաջիկա ընտրությունների շուրջ զրուցեցինք ԵՊՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր Արամ Սիմոնյանի հետ, ով նույնպես թղթակից անդամի թեկնածու է: – Պրն Սիմոնյան, ասում են, որ պատմության բլոկում ի սկզբանե նախատեսված է եղել մեկ տեղ (իսկ թեկնածուները 6-ն էին), եւ քանի որ ընտրվելու մեծ շանսեր ունի պատմաբան Բաբկեն Հարությունյանը, հատուկ Ձեզ համար «վերեւից» եւս

Բրենդը կփոխե՞ն

«ԱրմենՏելի» նոր սեփականատերերն ընկերությունում մի շարք փոփոխություններ են կատարելու Երեկ առաջին անգամ «ԱրմենՏելի» նոր ղեկավարությունը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու ընկերության նոր ռազմավարությունն ու առաջիկա ծրագրերը: «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը մի քանի շաբաթ է, ինչ Հայաստանում է, բայց արդեն նկատել է, թե ինչ վատ որակի կապ է Հայաստանում: Նրա խոսքերով՝ «երբեմն շտապօգնություն կարող է

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՎԱԿՈՒՈՒՄԸ

Երբ կուսակցությունները պասիվ են, նրանց տեղն են զբաղեցնում «վերքաղաքական» միավորումները Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հայաստանյան քաղաքական իրականության բավականին հետաքրքիր պատկեր է ձեւավորվել: Կուսակցությունների մեծ մասը չի զբաղվում իր անմիջական պարտականություններով՝ քաղաքական գործունեությամբ: Եվ սա առաջին հերթին վերաբերում է ընդդիմադիր կուսակցություններին, որոնց առաջնային խնդիրը պետք է լիներ ապագա խորհրդարանական ընտրությունների միջոցով իրագործել յուրաքանչյուր քաղաքական ուժի գերնպատակը՝ օրենսդիր

«ԿԼԻՄԱՔՍԱՅԻՆ» ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ կառավարության հարցուպատասխանի ժամանակ կռիվը թեժացավ ոչ թե ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի՝ ինչպես սովորաբար լինում է, այլ ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ, եւ առիթը Եվրոպական ակադեմիայի շուրջ ծավալված իրադարձություններն էին: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը առաջարկեց պատասխանել խորհրդարանում ծավալվող «լաչառությանը» եւ հարց ուղղեց Եվրոպական ակադեմիայի մասին: Կրթության նախարար

Թղթի պակասն արհեստածի՞ն է

Լրագրողական համքարությունը երեկ չշտապեց միանշանակ գնահատականներից, բայց այդ առնչությամբ կասկածներ հայտնեց: Երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողական կազմակերպությունների ղեկավարները՝ ի դեմս «Ժուռնալիստների միության» նախագահ Աստղիկ Գեւորգյանի, «Երեւանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանի, «Ինտերնյուս» կազմակերպության ղեկավար Նունե Սարգսյանի, նաեւ «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի եւ «Ազգի» գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի, մտահոգիչ համարեցին այն, որ թերթերի տպագրման համար անհրաժեշտ

«ԲՈԼՈՐԸ ՇԱՏ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Վստահ է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը – ՀՀ օրհներգի հետ կապված իրոք տխուր փաստի առաջ ենք կանգնած, ըստ էության, մենք այս պահին չունենք երկրի օրհներգը, եւ ստեղծված իրավիճակը, համաձայնեք` բավականին նուրբ է: Դուք, որպես ԱԺ նախագահ, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը եւ ի՞նչ ելքեր եք տեսնում: – Ցավոք, օրհներգի հետ կապված աշխատանքները շատ թափթփված

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ԼՂՀ ԿԸՀ-ԻՆ

ԼՂՀ հանրաքվեին մասնակցելու ձեւ է հուշում ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: ՎՈՒԱՄ-ի արտաքին գործերի նախարարների խորհուրդը հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղում սահմանադրության ընդունման հանրաքվե անցկացնելը Ադրբեջանի Սահմանադրության, «միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների խախտում է. ուստի ոչ մի իրավական նշանակություն չի ունենա, եւ նրա արդյունքները կհամարվեն անվավեր»: Մեր խնդրանքով մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Վահրամ Աթանեսյանն

ՆԱԽԱԳԱՀԻՆ ԲՈՂՈՔԱՎՈՐՆԵՐԻ ԲԱՆԱԿ Է ՍՊԱՍՈՒՄ

Այսօր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրաշարժի 18-ամյա տարելիցի առիթով կմեկնի Գյումրի: Մեր տեղեկություններով, աղետի գոտում նախագահին անօթեւան եւ վթարային շենքերում բնակվող գյումրեցիների մի հսկա բանակ է սպասում: Պաշտոնական տվյալներով, ներկայումս Գյումրիում 4150 անօթեւան կա: Ինչպես արդեն նշել էինք, աղետի գոտում կառավարության իրականացրած ծրագիրը, որով անօթեւաններին բնակարանի գնման վկայագիր է տրվում, իրեն չի արդարացնում, քանի որ

«Կինը»՝ կնոջ մասին

Դեկտեմբերի 1-ին Երեւանում բացվել էր «Կին» երրորդ միջազգային կինոփառատոնը, որը շարունակվեց մինչեւ դեկտեմբերի 5-ը: Փառատոնի կազմակերպիչ, «Լիզա» հիմնադրամի տնօրեն Մարիամ Օհանյանի խոսքերով՝ ներկայացվել էր 67 աշխատանք՝ 22 երկրից: Փառատոնի շրջանակներում անց են կացվել քննարկումներ՝ «Կինը եւ վիզուալ արվեստները» թեմայով: «Կին» փառատոնը, որ արդեն դարձել է ավանդական, նպատակ ունի վերաիմաստավորել կնոջ դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930