Օրվա լրահոսը
«ԱՆԴԱՄՆԵՐ ՀԱՎԱՔԱԳՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ»
«ԱՆԴԱՄՆԵՐ ՀԱՎԱՔԱԳՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ» Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջին շրջանում Գյումրին քաղաքական կուսակցությունների ուշադրության կենտրոնում է: Ինչպես «ստարիկները», այնպես էլ «սակագները»՝ նորաստեղծ կուսակցությունները սկսել են բուռն բարեգործությամբ զբաղվել. վերջին զանգեր կազմակերպել, ուխտագնացություններ հովանավորել, ծերանոցներում ու մանկատներում պտտվել ու ամենակարեւորը՝ մրցակցել շոր ու կոշիկ բաժանելու գործում: Ինչպե՞ս է վերաբերվում նման ակտիվացումներին Շիրակի դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, որի
2006-ին ԼՂ հարցը չի կարգավորվի
Այս կարծիքին է Հայաստանի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ բացահայտված էր, որ միջնորդ երկրների ԱԳ փոխնախարարները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին խոստացել են. «Հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության կայացումը Մեծ Ութնյակի՝ հուլիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք վեհաժողովից առաջ կապահովի լայն միջազգային աջակցություն ու ֆինանսական աջակցության բարձր աստիճան»: Մեծ Ութնյակի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո
ԻՆՏԵԳՐԱՑԻՈ՞Ն, ԹԵ՞ ԴԵԶԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կոմիտեի նիստում երեկ այս խնդիրն է արծարծել ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Արտաշես Գեղամյանը հեռախոսով Բրյուսելից հայտնեց, որ առավոտյան տեղի է ունեցել ԵԱՀԿ տնտեսական, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հարցերով գլխավոր կոմիտեի ընդլայնված նիստը. «Այստեղ քննարկվում էր այս նստաշրջանի, ըստ էության, առանցքային հարցը, այն է՝ «Մարդկանց անվտանգության
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՍԱՆ ԻՐԵՆՑ ՈՒԶԱԾԻՆ
Ադրբեջանցի քաղաքագետի համոզմամբ, դա ԵԱՀԿ ՄԽ միջնորդական առաքելության սառեցումն էր Հայաստանում ու Ադրբեջանում բացառապես պաշտոնական ու մասամբ էլ քաղաքական շրջանակներում շարունակ ում են քննարկել ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունները ու գնահատականներ տալիս բանակցությունների սեղանին դրված այլեւս գաղտնազերծված առաջարկներին: Շատերն են հավատում, թե՝ քանի որ, մասնավորապես, ԱՄՆ-ն տրամադրված է ԼՂ հակամարտությունը
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Նոր ձեռնարկումներն այսօր անիմաստ են: Ավելի լավ է հներն ավարտին հասցրեք: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօր ինչ էլ ծրագրեք՝ գործերն ընթանալու են իրենց հունով: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Միայն ցանկացեք եւ ամեն բան կիրականանա, հատկապես սեքսուալ կյանքում: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ձեր բոլոր խնդիրները կլուծվեն հօգուտ ձեզ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ձեր ապագա ընկերներին մի փորձեք կաշկանդել խոստումներով: Այլապես կվանեք
ՆԱԽԿԻՆ ԵՎ ԳՈՐԾՈՂ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աշխատանքից ազատ ժամերին ինչո՞վ են զբաղվում աշխարհի գործող կամ նախկին լիդերները Բրիտանական «Independent» թերթը նշում է, որ նրանք ազատ ժամանակը տրամադրում են տարբեր նախասիրությունների, որոնք երբեմն արտառոց են լինում: Այսպես, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ճապոնական սումո ըմբշամարտի ջերմ սիրահար է եւ սիրում է այդ մենամարտերին հետեւել Ելիսեյան պալատում հանգստանալիս: Ընդ որում, Շիրակը հաճախ արժանին է
Արցախում, ինչպես Հայաստանում
Թատրոնի մարդկանց վիճակն ամենուր նույնն է Շարունակվում է հուլիսի 2-ին մեկնարկած, անվանի դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հանրապետական թատերական փառատոնը: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 6-ին «Արտոնված եղեռն» պիեսի ներկայացմամբ (ըստ Աննա Պետրոսյանի «Եղերապատում» վավերագրության) հանդես կգա Արցախի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը: Հանդիպեցինք թատրոնի գեղարվեստական ղեկավար Լեոնիդ Հարությունյանին: – Ճի՞շտ
ՄՈՆՏԵՆԵԳՐՈՅԻ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստում: Նախ ցանկանում եմ շնորհավորել Սերբիայի եւ Մոնտենեգրոյի ժողովուրդներին, որ նրանք կարողացան իրենց հիմնախնդիրը լուծել քաղաքակիրթ, խաղաղ ձեւով՝ այն չհասցնելով արյունալի հակամարտության: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե անտեսվեր ժողովրդի կամքը, ժողովրդին չթույլատրվեր ինքնուրույն
Դրամահավաք՝ բանկային հաշվի վրա
Բագրատ Եսայանը շարունակում է հակակոռուպցիոն պայքարը Երեկ հրավիրած իր առաջին մամուլի ասուլիսը ԿԳ հանրակրթության գծով փոխնախարար Բագրատ Եսայանը նվիրեց հանրակրթության հիմնախնդիրներին, որոնցից առանձնացրեց դպրոցներում առկա դրամահավաքությունը, մանկավարժական որակյալ կադրերի ընտրությունը, ուսուցիչ-աշակերտ համագործակցությունը եւ ավագ դպրոցին վերաբերող հարցեր: Վերջինիս դեպքում փոխնախարարը անհրաժեշտ է համարում համատարած բացակայությունների խիստ մտահոգիչ վիճակը շտկելու եւ հանրակրթություն-մասնագիտական կրթություն սահուն անցումն ու
«ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ»
«Փոխզիջմանը կողմ են հայրենիք չունեցողներն ու ստամոքս ունեցողները՝ Վարդան Օսկանյանը, Անդրանիկ Մարգարյանը, Տիգրան Թորոսյանը եւ 131 պատգամավորից չգիտեմ քանիսը»,- ասում է Անկախության բանակ ռազմաքաղաքական միավորման նախագահ Լյովա Սահակյանը: Երեկ «Փաստարկ» ակումբում էին հավաքվել արցախյան ազատամարտի հրամանատարները՝ Արկադի Կարապետյանը (Արցախի պաշտպանական ուժերի առաջին հրամանատար), Միքայել Ապրեսյանը («Արցախ» գնդի հրամանատար) եւ Մանվել Եղիազարյանը («Արաբո» ջոկատի հրամանատար): Նրանք
Հիվանդին բանակ են զորակոչել
Ըստ բժշկական հանձնաժողովի՝ նա պիտանի է ծառայության Արթուր Ավետիսյանը հունիսի 30-ին պետք է բանակ զորակոչվեր, սակայն մայրը նրան փախցրել է՝ գիտակցելով, որ կարգ է խախտում: Պատճառն այն է, որ մոր՝ Իվետա Սիմոնյանի ներկայացմամբ, իր որդին հիվանդ է եւ նման առողջական խնդիրներով տղային բանակ ուղարկելը պարզապես ողբերգություն կբերի: Բանն այն է, որ Արթուրը 2003 թ. դպրոց
ՓՈՂԱՏԵՐ ԵՆ, ԲԱՅՑ «ԼԱՑՈՒՄ» ԵՆ
Մի շարք հայտնի ընկերություններ պետությանը միլիոնների հարկային պարտքեր են կուտակել Վերջին օրերին Հարկային պետական ծառայությունը հետաքրքիր բովանդակությամբ մի քանի ցանկ է հրապարակել, որտեղ ներկայացված են անցյալ տարի 1 մլն դրամից ավելի հարկային վնասներ կրած, ներդրումների հետեւանքով հարկային պարտավորությունները չկատարած, պարտադիր սոցիալական վճարների պարտքեր կուտակած, ապառքի աճ ունեցող ընկերությունները: Առաջին բանը, որ աչք է ծակում ապառքի
«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԵՆ»
Ի պատասխան Ջորջ Սորոսի՝ Ստամբուլում արված հայտարարությունների հայաստանյան մամուլում տեղ գտած տարաբնույթ մեկնաբանությունների, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղը «Առավոտին» է ուղարկել հետեւյալ պարզաբանումը, որն արտահայտում է Սորոսի հիմնադրամի պաշտոնական դիրքորոշումը. «Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղրղըզստանում ընտրությունների առնչությամբ Սորոսի հիմնադրամների գրասենյակների գործունեությունը նպատակ է հետապնդել օժանդակել տեղի քաղաքացիական հասարակությանը, որպեսզի վերջինս նպաստի թափանցիկ ընտրությունների անցկացմանը
Հայտարարություն
«Ժամանակ-Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը Հայաստանում խոսքի ազատության իրավունքի կիրառելիության իմաստով անհանգստության տեղիք է տալիս: Չնայած ՀՀ գլխավոր դատախազությունը փորձում է այս գործը ներկայացնել որպես ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առիթով վարվող հերթական քննություն, հիմքեր կան կարծելու, որ այս պարագայում էլ իրականացվում է ցուցադրական վարույթ: Ընդ որում, այդ «ցուցադրման» իրական
«Մանկուրտիստն» ու նժդեհականը
«Հայելի» ակումբում կայացած երեկվա բանավեճը «Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանի եւ ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանի միջեւ ավելի շուտ ֆանտաստիկ նովելի էր նման. թվում էր, թե իրար հետ խոսում են ժամանակի երկու տարբեր հարթություններում գտնվող մարդիկ: Բլեյանն իր գաղափարներով առաջ էր ընկել իր ժամանակից՝ առնվազն մի 100-ամյակ, սակայն Աշոտյանն էլ բավականին հետ էր մնում 21-րդ
ՀՀԿ-Ն ԿՈՂՄ Է ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ
Հայաստանի խորհրդարանի ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը դժվարանում է որեւէ մեկին տեսնել Հայաստանում, որը դեմ կլինի համանախագահողների առաջարկած սկզբունքներին: – ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գաղտնազերծած սկզբունքներից ակնհայտ է, որ բանակցությունների սեղանին է դարձյալ փուլային կարգավորման տարբերակ. ԼՂ կարգավիճակը էլի մնում է անորոշ, թեեւ տարածքներից պիտի դուրս բերվեն հայկական զորքերը: Նախկին իշխանավորները, սակայն, հիշեցնում են, թե
«ՍԴ-Ն ԵՐԲԵՔ ԿՑՈՐԴ ՉԻ ԵՂԵԼ»
Մեր թերթին տրված հարցազրույցում ասում է ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը – Սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են տալիս հուլիսի 1-ից ՍԴ դիմել նաեւ շարքային քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց: Պատրա՞ստ է ՍԴ-ն դիմումների այդքան մեծ հոսք ընդունել: – Դուք միանգամայն ճիշտ եք, հուլիսի 1-ից ՍԴ կարող են դիմել եւ բողոքարկել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, այդ թվում
«Պարտադի՛ր են կոմերցիոն թատրոնները»
Օրերս «Առավոտում» լույս տեսած «2 միլիոնով Բրոդվեյ չենք ունենա» վերտառությամբ հոդվածին արձագանքեց թատերագետ, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ Լեւոն Մութաֆյանը: Ըստ մասնագետի, սա լուրջ խոսակցության թեմա պիտի դառնա պետության կողմից հովանավորվող թատրոնների թվաքանակի հարցում, մանավանդ որ՝ այս խնդրում բացակայում են որոշ սկզբունքային մոտեցումներ: «1995թ., երբ ստեղծվեցին մարզային կառույցները, մշակույթի նախարարության «թեթեւ ձեռքով» օտարվեցին մարզային նշանակության
«ԿՈՐԵԱՅՈՒՄ
ԳԻՏԵՆ ԱՐԱՐԱՏԻ ՈՒ
ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԻ ՄԱՍԻՆ»
Ասում է ՀՀ-ում եւ ՌԴ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիմ Ջե Սոբը Նախորդ շաբաթ երկօրյա այցով Հայաստանում էր Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիմ Ջե Սոբը (նստավայրը՝ Մոսկվա): «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում նա ասաց, որ եկել է Հայաստան՝ «իշխանությանը տեխնիկական աջակցություն ցույց տալու նպատակով»: Կարճ ժամանակահատվածում բուռն զարգացում ապրած Կորեան այսօր որոշել
Անառողջ մթնոլորտ՝ դպրոցում
Երեւանի թիվ 125 դպրոցում վերջին ամիսներին անառողջ մթնոլորտ է տիրում Կերպարվեստի ուսուցչուհի Նաիրա Տոռոզյանը բողոքի նամակներ է հղել քաղաքապետարանի կրթության վարչության պետին, քաղաքապետին, ԿԳՆ հանրակրթության վարչություն, խմբագրություն՝ տեղեկացնելով, որ դպրոցի տնօրենն իր դեմ ակցիա է սկսել, չի գնահատում իրեն եւ որոշ աշակերտների իբր սովորեցրել է, որ ասեն, թե ուսուցիչն իրենց ծեծել է: Մայիսի 18-ին դպրոցի
ՀԱՅՈՒՀՈՒՆ 6000 ԴՈԼԱՐՈՎ ՎԱՃԱՌԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻՆ
Սեռական շահագործման ենթարկելու նպատակով Երեկ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի վարույթ ընդունվեց վանաձորցի Գոհարինե Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Միջնակարգ կրթությամբ, երբեւէ ոչ մի օր այս հողուջրի համար չաշխատած, ամուսնացած, Բուլղարական առաջին ավանի 12 տնակում բնակվող Գրիգորյանը մեղադվում է Քրեական օրենսգրքի ծանրագույն հոդվածներից մեկով. 132-ի 2-րդ մասի 1-ին կետով (սեռական շահագործմամբ շահ ստանալու նպատակով): Նա
«Հայաստանում երաշտ չի եղել»
Ըստ գյուղնախարարության պաշտոնյաների, երաշտից, անձրեւներից ու կարկուտից տուժած գյուղացու արցունքներն ընդամենը «սիմուլյացիա է»: «Երաշտ չկա, պարզապես ջերմաստիճանի բարձրացում է եղել, գյուղացին մի քիչ ավելի ջուր է օգտագործել, դա երաշտ չի: Նրանք, ովքեր նստել ու հույսները դրել են բնական խոնավության, անձրեւների վրա ու հողամասը չեն ջրել՝ չորացել է, դրանում ոչ ոք մեղավոր չի»,- երեկ Տնտեսական լրագրողների
ՄԵՐԺՈՒՄ ԵՆ՝ ԱՌԱՆՑ ՊԱՏՃԱՌԻ
Հերթական բողոքները՝ Իտալիայի դեսպանատնից Տուրիստական գործակալությունների տվյալներով, վերջին շրջանում Հայաստանից ամենաքիչը մեկնում են Իտալիա: Դա ունի իր տրամաբանական պատճառները: Խոսքը Իտալիայի դեսպանատան՝ մուտքի արտոնագիր տրամադրելու արհեստականորեն ստեղծած խոչընդոտների մասին է: Բացի այն, որ դեսպանատունը իր սահմանած «նոր ընթացակարգերով» վերցնում ու մերժում է 15-20 անգամ Իտալիայում եղած գործարարին, բժշկին, ակադեմիկոսին ու տուրիստին՝ բոլորին կասկածելով երկրից ապօրինի
ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Մինսկի խմբի համանախագահները երեկ հանդես են եկել նոր համատեղ հայտարարությամբ, որն անմիջապես տեղադրվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքում: Հայտարարության մեջ նշված է. «Հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում տեղ գտած ենթադրությունները՝ Մինսկի խմբի համանախագահողների կողմից երկու կողմերին առաջարկված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ, անհրաժեշտ է անել հետեւյալ պարզաբանումները»: Եվ առավել է
Ով ոնց կարողացել՝ աշխատել է
Այդ աշխատանքի արդյունքում Ջերմուկում նոր քաղաքապետ է ընտրվել Հուլիսի 2-ին Ջերմուկ քաղաքում ՏԻՄ ընտրություններ էին. ջերմուկցիները քաղաքապետ էին ընտրում: Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողներն այս համայնքում 5924-ն էին, որոնց 50 տոկոսից քիչ պակասը՝ 2480 քաղաքացիներ, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացված տվյալներով, մասնակցել էին ընտրություններին: Առաջադրված երեք թեկնածուների միջեւ բաշխված ձայների տարբերությունն ակնհայտորեն ՀՀԿ-ի թեկնածու Վարդան Հովհաննիսյանի
ԵՍ ԶԳՈՒՇԱՆՈՒՄ ԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Այս փաստարկով է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը պատճառաբանում շրջանակային համաձայնագրին կողմ լինելը: – ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները բանակցությունների ընթացքում առաջին անգամ բացահայտեցին ԼՂ հարցի կարգավորման սկզբունքները: Եվ արդեն քաղաքական ուժերը կարող են հստակ դիրքորոշում արտահայտել՝ կո՞ղմ են, թե՞ դեմ առաջարկվող սկզբունքներին: – Մենք խնդրի արագ եւ փոխզիջումային կարգավորման կողմնակից ենք, եւ դա արդեն
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՇԵՂՈՒՄ ԷԻՆ ԴԵՊԻ ՀՐԴԵՀՆԵՐ
Այդպես է ադրբեջանական վարքը բնութագրում ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: – ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում Հայաստանին առնչվող հարց չքննարկվեց, սակայն ադրբեջանցիների թեթեւ ձեռքով Հայաստանի եւ Ղարաբաղի անունները շարունակ շրջանառության մեջ էին: Ի վերջո, ինչի՞ հասան ադրբեջանցիներն իրենց «հրդեհվող» ակտիվությամբ: – Այո, շատ տարօրինակ էր, բայց ադրբեջանցիների բարձրացրած հիստերիան ԵԽԽՎ-ում որոշակի ձեւով դրսեւորվեց հերթական
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ վեցերորդ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՎ ԿԼԻԵՆՏՆԵՐ Մինչ այդ, էդ ամեն բարեբախտությունից դեռեւս անտեղյակ, ես հույս ունեի, որ Հերոսը հեռախոսի ճար կանի, եւ երբ արդեն մոտենում էինք ափին, ես հարմար պահը որսալով՝ Հերոսին հարցրի. – Հերո՛ս ջան, կարա՞նք հեռախոսով Երեւան զանգենք: – Ո՞ւրդից,- զարմացավ Հերոսը.- էս կատերի մեջից ո՞նց Էրեւան զանգենք: – Կատերի
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Կյանքի ներդաշնակությունը վայելելու օր է: ՑՈՒԼ 21.04-21.05: Հոգեւոր աշխարհում բարեբեր փոփոխություններ կապրեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Խելամտությունն ու զսպվածությունը կօգնեն ճիշտ վճիռներ կայացնել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր կյանքի հոգսերից կարելի է հեռու մնալ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հոգեկան կայունությունը կօգնի ամրապնդել ցանկացած հարաբերություն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Գործընկերների հետ եղեք հոգատար եւ ուշադիր: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ընտանիքում ուրախ իրադարձություններ կլինեն:
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՈՐ ԽԱՂԵՐ
Վերջերս Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած «Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության» շրջանակներում սեմինար-խորհրդակցություն անցկացվեց 12 անդամ երկրների սպորտի նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ընդորում, ժամանել էին միայն սպորտի նախարարները, փոխնախարարները, փորձագետները: Խորհրդակցությանը Հայաստանից մասնակցում էին Սպորտպետկոմի նախագահի տեղակալ Հարություն Յավրյանը, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը եւ Սպորտպետկոմի միջազգային կապերի վարչության պետ Արտավազդ Ներսիսյանը: «Օրակարգի առանցքային հարցը Թուրքիայի կառավարության նախաձեռնությամբ տվյալ


















































