Օրվա լրահոսը

Աշխատանքները ձեւական բնույթի են եղել

ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մնում է այդ կարծիքին «Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը եւս մասնակցում էր ԱԺ նախագահի նախաձեռնությամբ ստեղծված Քրեական օրենսգրքի 225 եւ 330 հոդվածներում որոշակի փոփոխություններ կատարելու նպատակով ստեղծված խմբի աշխատանքներին, սակայն հանձնաժողովի որեւէ առաջարկ չի ներառվել աշխատանքային խմբի ներկայացրած նախագծում: Հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը աշխատանքային խմբի կատարած աշխատանքն ավելի վաղ որակել էր

ՔՈՉԱՐՅԱՆԻ՞ ՊԱՏՎԵՐԸ ԿԱՏԱՐՎԵՑ, ԹԵ՞ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ

Դավիթ Հարությունյանը խոստացավ այս փուլում հրաժարվել ՔՕ այն վտանգավոր լրացումից, որով պատասխանատվություն է սահմանվում զանգվածային անկարգությունների բոլոր մասնակիցների համար: ԱԺ-ն երեկ սկսեց քննարկել «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Դավիթ Հարությունյանի, Ավետ Ադոնցի, Արծրունի Աղաջանյանի եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած օրինագիծը: Սրա անհրաժեշտությունը օրինագծի տեղեկանք-հիմնավորման մեջ պայմանավորված է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայով սահմանված

ՃԱՆԱՉԵԼՈՎ ՉԵՆ ՊՐԾՆԻ

Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ներկայացնում ենք նրա ելույթի հիմնական թեզերը: «Ադրբեջանի այս վերջին ռազմատենչ հայտարարությունները եւ, կարծես, պատերազմի պատրաստվելու մոտեցումը մղեցին փաստորեն Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որպեսզի հրապարակեն միացյալ հայտարարություն, ասելով, որ բացի կարգավորման խաղաղ միջոցներից, այլ ճանապարհ չկա, եւ պետք է այլեւս չփորձել

ԱԺ-ում «սկզբունքային» բառը վիրավորական է

Դրա հերթական ապացույցը դարձան «Ակցիզային հարկի մասին» օրենքում իրարամերժ փոփոխությունները: Ազգային ժողովը երեկ 74 կողմ, 6 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում Գալուստ Սահակյանի եւ Արմեն Աշոտյանի առաջարկած փոփոխությունները, որոնցով մեղմացվում է հիմնականում ալկոհոլ ու ծխախոտ ներմուծողների եւ տեղական արտադրողների ակցիզային հարկերի այն կտրուկ տարբերությունը, որն ԱԺ-ն սահմանել էր

ԻՆՉՊԵՍ ԷԻՆ «ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Ընդդիմությունը մարտի 1-ին հանդարտության կոչ էր անում Երեկ հայրենի օրենսդիրները ԱԺ-ում, ի թիվս այլ գործերի, զբաղված են եղել ՀՀ Քրեական օրենսգրքի 225 եւ 300՝ համապատասխանաբար «զանգվածային անկարգություններ» եւ «պետական իշխանության յուրացում», հոդվածների բարեփոխմամբ: Կազդե՞ն այդ փոփոխությունները «Մարտի 1»-ի գործի շրջանակներում այս հոդվածներով դատապարտված կամ դեռ «Յոթի» գործով դատվող անձանց վերագրված մեղադրանքները վերանայելու համար: Կարծիքները միանշանակ

«ՄԱՐՏԻ 1»-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»

Չմեկնաբանելով Լյուդմիլա Սարգսյանի այս տեսակետը՝ Արամ Կարապետյանը ցանկանում է ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ ի տարբերություն փաստահավաք խմբի արդյունավետ աշխատանքի, մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը զբաղված է ընդամենը կոծկելով: Հանձնաժողովի աշխատանքների երկարաձգումը, տիկին Սարգսյանի կարծիքով, իմաստ ունի միայն իշխանության համար, որպեսզի հնարավորություն ունենան հակադրվելու փաստահավաք խմբի ներկայացրած

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՍԻԲԸ ՊԱՀՈՂՆԵՐԸ

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը երեկ ակցիզային հարկի վերաբերյալ փոփոխության քվեարկությունից առաջ, որը հակասում է 2008-ի դեկտեմբերի 26-ին ընդունված փոփոխությանը՝ հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն վավերացրել է այդ օրենքը եւ հարցեր ուղղեց. «ԱԺ մեծամասնություն, ձեր կողմից պաշտպանված նախագահի թեկնածուին տհաճ իրավիճակի մեջ չե՞ք դնում: Ուզում եք ասել, որ ՀՀ նախագահը չի՞ տիրապետում տնտեսական

ՆԿԱՐԱՀԱՆԵԼՈՒ ԵՆ ԲՈԼՈՐԻՆ

Մարտի 1-ի հանրահավաքին ակտիվորեն պատրաստվում են բոլորը: Հեռուստաընկերություններից, «ԿԳԲ»-ից, ոստիկանությունից եւ սիրողական օպերատորներից բացի՝ հանրահավաքը տեսագրելու է նաեւ օպերատորների հատուկ մեծ խումբ: «Առավոտի» տեղեկություններով, ստեղծվել է հատուկ օպերատորական ցանց, որի մեջ ընդգրկված են պրոֆեսիոնալ օպերատորներ, ովքեր պատրաստվում են նկարահանել մարտի 1-ի հանրահավաքն ամենայն մանրամասներով՝ ընդհուպ մասնակիցների դեմքերը, բոլոր շարժերը, ցանցը ղեկավարում է մեր հանրությանը շատ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը մեր թերթին տված հարցազրույցում որոշակի քննադատության էր ենթարկել մեր հանրապետության բոլոր երեք նախագահներին, այդ թվում՝ նաեւ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն նախորդ շաբաթվա վերջում պարոն Դալլաքյանը ուղեկցում էր նախագահ Սերժ Սարգսյանին՝ Լոռու մարզ կատարած այցի շրջանակներում: Երեկ «Առավոտը» պատգամավորին հարցրեց՝ ինչպե՞ս հասկանալ այս երկվությունը, մի կողմից՝ քննադատում է, մյուս կողմից՝ ուղեկցում

«Քաղաքական ենթատեքստից անմա՞սն»

Իբր քիչ էր, որ սկսած 2002 թվականից, մեր՝ հարկատուներիս հաշվին, «բազեների» հավաքներ են կազմակերպվում եւ լավ պապաների տղաներն ու աղջիկները մի լավ հանգստանում են Հայաստանի տարբեր հանգստյան վայրերում, հիմա էլ որոշվել եւ փետրվարի 20-ին հիմնվել է «Բազե» երիտասարդական ակումբը: Ընդհանրապես, «Բազեի» պապան իշխանություններ են, այդ պաշտոնապես է ներկայացվում՝ թե «Բազեն» համահայկական երիտասարդական կենտրոնի նախագիծն է:

ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ ՄԵԾԱՐՎԵՑԻՆ

Ըստ մշակույթի նախարարության կանոնադրության, գերատեսչությունը սահմանել է ՀՀ մշակույթի նախարարության «Արվեստների երախտավոր» բարձրագույն տիտղոս, որը մշակույթի նախարարի հրամանով շնորհվելու է 8 արվեստագետի: Երեկ առաջին երկու մրցանակները հանձնվեցին ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին եւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանին: Սոս Սարգսյանը կես կատակ, կես լուրջ ասաց. «Կինս պարգեւներիս եւ մեդալներիս համար հատուկ տեղ է հատկացրել

«ՕՍԿԱՐ»՝ 81-ՐԴ ԱՆԳԱՄ

Հոլիվուդում օրերս կայացավ «Օսկարի» 81-րդ մրցանակաբաշխությունը: Այս տարվա հաղթարշավորդը միանշանակ «Միլիոնատերը՝ հետնախորշերից» կինոաշխատանքն էր: Այն արժանացավ 8 ոսկե արձանիկի՝ տարբեր անվանակարգերում, այդ թվում՝ «Տարվա լավագույն ֆիլմ», «Տարվա լավագույն ռեժիսոր (Դեննի Բոյլ) եւ այլն: Մրցանակների թվով երկրորդ տեղում է «Բենջամին Բատտոնի խորհրդավոր գործը» ֆիլմը, որին շնորհվեց 3 «Օսկար», այնուհետեւ 2-ական «Օսկարներով» երրորդ տեղում հայտնվեցին «Բեթմեն. սեւ

Փետրվարի 24 ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեզ մոտ նոր հետաքրքրություններ կառաջանան: ՑՈՒԼ (21.04-21.05)- Գնումներ կատարելիս զուսպ եղեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Աշխատելիս մի տարվեք անհեթեթ մտքերով, այն ձեզ շատ կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրվա երկրորդ կեսը կանցնի շատ արդյունավետ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Անընդհատ պարապ նստելու փոխարեն ավելի լավ է նոր աշխատանք

Արսեն Գրիգորյանը՝ իր սիրահարված ու անզուսպ վիճակների մասին

Ըստ նրա, այդ վիճակները վերա ցան, երբ մեծացավ Եկեղեցի՞, դիսկոտե՞կ, թե՞ ստրիպ ակումբ… Իմ ժամանցը ընտանիքիս հետ եմ կազմակերպում, երեխաներս շատ են սիրում եկեղեցի գնալ, եթե ժամանակ եմ ունենում՝ միասին գնում ենք, հատկապես այն եկեղեցիները, որտեղ երբեք չենք եղել: Հայաստանի տարբեր մարզեր, Լեռնային Ղարաբաղ, նույնիսկ Ջավախք եմ տանում երեխաներիս, որ ծանոթացնեմ հայկական հուշարձաններին… Սակայն լինում

ԱՂՋԻԿ ՓԱԽՑՆԵԼԸ ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹ Է

Քահանայի խոսքերով՝ ոչ մի ուրիշ երկրում նման բան չկա Հայերի մեջ աղջիկ փախցնելու սովորույթը գալիս է հնուց: Այդ քայլին դիմողները ոչ միայն սովորական մարդիկ են, այլեւ բժիշկներ, քաղաքական գործիչներ, երգիչներ, դերասաններ ու նույնիսկ հոգեւոր սպասավորներ: Ինչպե՞ս է ընդունում Հայ առաքելական եկեղեցին փախուստի դիմած զույգերին, օրհնվո՞ւմ են նրանք, թե՞ ոչ, կա՞ պատիժ այդ քայլին դիմող զույգերի

ԴԻՐՔԵՐԸ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԵՆ

Մոսկվայում ավարտին է մոտենում շախմատի «Aeroflot Open» միջազգային ներկայացուցչական փառատոնը, որի չորս խմբերի մրցաշարերին մեր հանրապետությունը մասնակցում է բավականին ներկայացուցչական կազմերով: Ուժեղագույնների «A1» խմբում համեմատաբար թույլ մեկնարկից հետո հայաստանցի գրոսմայստերներն աստիճանաբար վերագտնում են իրենց խաղը: Մասնավորապես, Արման Փաշիկյանը (նկարում) վեց տուրից հետո 4,5 միավորով տեղ է զբաղեցնում երրորդ հորիզոնականում: Գաբրիել Սարգսյանը 7-րդն է՝ 4,0 միավորով,

Կամսկին հավասարեցրեց հաշիվը Սոֆիայում ընթացող շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցամարտում, որում ուղեգիրը վիճարկում են բուլղարացի Վեսելին Տոպալովը եւ ամերիկացի Գատա Կամսկին, աշխարհի գավաթակիր Կամսկին չորրորդ տուրում վերականգնեց հավասարակշռությունը: Հաշիվը դարձավ 2:2: Մեկօրյա հանգստից հետո նրանք այսօր խաղատախտակների առջեւ նստելու են հինգերորդ անգամ: ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ԵՐՐՈՐԴ ՏԵՂՈՎ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Վառնայում անցկացված Եվրոպայի առաջնության խմբային

ԴԱՐՉԻՆՅԱՆ-ԴՈՆԵՐ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐՏՆ ԱՆՊԱՅՄԱՆ ԿՏԵՍՆԵ՞ՆՔ

IBF/IBO վարկածներով ամենաթեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոնիտո Դոները եւ Բրայան Վիլորիան խոստացել են մարտի 22-ին միմյանց միջեւ հանդիպումով իսկական հրավառություն մատուցել մարզասերներին: Դոները հայտարարել է, թե դա կլինի այս քաշային կարգում իր վերջին մարտը, քանի որ մտադիր է տեղափոխվել առաջին կամ թեթեւագույն քաշային կարգ եւ հանդիպել Վախթանգ Դարչինյանի կամ Ֆեռնանդո Մոնտելի հետ: Այս առիթով

Աբրահամը սպասում է Պավլիկին

Օրերս WBC/WBO վարկածներով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Կելլի Պավլիկի մարզիչ Ջեկ Լեւը հայտարարել էր, թե IBF-ի գոտու տիրակալ Արթուր Աբրահամն ու նրա պրոումոթեր Ուիլֆրիդ Զաուերլանդը չեն արձագանքում բռնցքամարտիկների միջեւ մրցամարտ կազմակերպելու իրենց առաջարկին: Այս հայտարարությանը զարմանքով է անդրադարձել Աբրահամի թիմը: «Մենք զարմացած ենք Լեւի հնչեցրած խոսքերի վրա,- պատասխանել է Զաուերլանդը:- Մենք դեռ անցած գարնանը

ԱՐՈՆՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է

Իսպանիայի Լինարես քաղաքում աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող շախմատային գերմրցաշարում գերազանց է հանդես գալիս Լեւոն Արոնյանը: Հայաստանի լավագույն շախմատիստը չորրորդ տուրում պարտության մատնեց կուբացի Լեյնյեր Դոմինգեսին եւ 3,0 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ճիշտ է, նույնքան միավոր է վաստակել նաեւ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, սակայն նա լրացուցիչ գործակիցներով ետ է մնում մեր հայրենակցից: Երեկ

«ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԵԿԻ ՍԵՓԱԿԱՆ ԴՈՒՔԱՆԸ ՉԷ»

Բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը՝ գրականության «գաիշնիկների» ու բարոյախոս մտավորականների մասին Բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանին հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում գրողների այն տրտունջներին, թե ընթերցանության ճգնաժամ է, եւ դրանում մեղավորը գրողնե՞րն են, թե՞ ընթերցողները: «Ճիշտ չէ անմիջապես մեղավոր փնտրելը, պետք է պատճառները վերլուծել, փորձել հասկանալ: Ի՞նչ է պատահել, նոր տեսակի մա՞րդ է հայտնվել, որը, ի տարբերություն նախորդ տեսակի, դադարել

Անաչառ լրատվություն չեն ուզում

Փետրվարի 21-22-ին կայացավ «Հակամարտությունների լուսաբանման սկզբունքներն ու չափանիշները» թեմայով քննարկում, որի շրջանակում 2 օր անընդմեջ մասնակից լրագրողները նաեւ թեմային առնչվող ֆիլմեր դիտեցին: 2008 թ. սեպտեմբերի 15-ից մինչեւ նոյեմբերի 15-ը անցկացվել է մոնիտորինգ, որի նախնական արդյունքները հրապարակեց ԵՄԱ փորձագետ Էլինա Պողոսբեկյանը: «Հայ-ադրբեջանական հարաբերությունների լուսաբանումը Ադրբեջանի եւ Հայաստանի ԶԼՄ-ներում» մոնիտորինգն անցկացվել է մամուլի եւ հեռուստատեսության շրջանակներում: Հայկական

Սկանդալը շարունակվում է

Գյումրիի թիվ 19 դպրոցում ստեղծված իրավիճակին «Առավոտն» արդեն անդրադարձել է (10.02.08 եւ 14.02.08): Տեղեկացրել էինք, որ դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Ռուզաննա Մովսիսյանը իր իրավունքները վերականգնելու համար դիմել էր վարչական դատարան: Երեկ հայտնի դարձավ, որ վարչական դատարանը վարույթ է ընդունել Ռուզաննա Մովսիսյանի հայցադիմումը ընդդեմ «Շիրակի մարզպետարանի եւ Գյումրիի թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՌԱԿ տնօրենի պաշտոնակատար Ա.

«ԳԻՆԵՍԱԿԻՐ» ԱՎԵՐԱԿ ԴՊՐՈՑ

Կրթօջախի անունը հայտնի է դարձել ամբողջ աշխարհում, սակայն «որբի» կարգավիճակում է հայտնվել սեփական երկրում Դպրոցի «երկու դեմքը»՝ վեհաշուք՝ դրսից եւ…   …խղճուկ՝ ներսից: Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցը արտաքինից շատ վեհ, գեղեցիկ տեսք ունի, բայց դա խաբուսիկ է եւ ներսից բոլորովին այլ պատկեր է բացվում: «2004-ից սկսած, դպրոցում վերանորոգման աշխատանքներ են ընթացել: Սկզբում վերանորոգվել է

Ի՞ՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՎԵԼ ԽՈՋԱԼՈՒՈՒՄ

Ողբերգությունից 17 տարի անց էլ շատ հարցեր մնում են անպատասխան Երբ ռուս լրագրող Անդրեյ Կարաուլովը 1994 թ. Լեռնային Ղարաբաղի ՊՊԿ նախագահին հարցնում է Խոջալուում տեղի ունեցածի մասին, Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է. «Ես այդ ողբերգության կողքին կդնեի ողբերգությունների մի այլ շարք, որն իր չափերով երեւի գերազանցի Խոջալուի ողբերգությանը: Դա ե՛ւ Սումգայիթն է, ե՛ւ Բաքվի ջարդերը, հայկական

Պարզաբանում -1 Մեր թերթի (20.02.2009թ.) «Ո՞ւր են տանում ճանապարհները այս» հոդվածում գրել էինք, որ Ճամբարակի ճանապարհները անմխիթար վիճակում են եւ քաղաքային իշխանություններն էլ չգիտեն, թե երբ կնորոգվեն: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը այս առթիվ տեղեկացնում է, որ այս տարի ՀՀ պետբյուջեի, «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» եւ Ասիական զարգացման բանկի միջոցներով իրականացվելու է

ԱՌԱՔԵԼ՝ ԱՂՈԹՔ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՄԵՋ

Առաքելը ԼՂՀ Հադրութի շրջանի գյուղերից մեկն է, որ ղարաբաղյան շարժման սկզբնական շրջանում տասնչորս գյուղերի հետ միասին ենթարկվեց ավեր ու ավարի: Ազերին ավերակ դարձրեց գյուղը, վառեց ու թալանեց տները: Գյուղացիները փրկվեցին՝ ով ինչպես կարող էր: Ցավոք, Առաքելում այսպիսի տեսարանները շատ են: Հետո պատերազմ եղավ, շատերը զոհվեցին ռազմի դաշտում, շատերը հեռացան, ու հետո շատերն էլ չցանկացան վերադառնալ

Ոստիկանությունը եկավ իշխանության

ՀՀ նախագահի հրամանագրով արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետ է նշանակվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Աշոտ Գիզիրյանը: Աշոտ Մարտիրոսյանը՝ արդարադատության նախարարի հետ: Աշխատանքից ազատվեց ԱՆ ՔԿՀ նախկին պետը՝ Աշոտ Մարտիրոսյանը: Ա. Մարտիրոսյանին, որը կարճ՝ 1,5 տարի ժամանակահատված, գլխավորեց ՔԿՀ պետի պաշտոնը, դաժան փորձություններ բաժին ընկան: «Մարտի 1»-ի գործով տասնյակ կալանավորվածներ տեղափոխվեցին ազատազրկման

ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՏԻՐԱԶՈ՞ՒՐԿ ԷՐ

Դատարանի կայացրած վճռի դեմ շենքի բնակիչների բողոքը հասել է մինչեւ հանրապետության գլխավոր եւ Լոռու մարզային դատախազին: «Առավոտի» խմբագրություն են դիմել Վանաձորի Լազյան 43ա կոոպերատիվ շենքի մի խումբ բնակիչներ, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնում Լոռու մարզի նախկին առաջին ատյանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանի 2007 թվականի դեկտեմբերի 25-ին կայացրած վճռի դեմ, որով, ըստ բողոքաբերների, իրենք զրկվել են իրենց

Պաշտոնները փոխանցվում են ժառանգաբար

Մանկապարտեզի տնօրեններն իրենց պաշտոնները կտակում են հարսներին ու աղջիկներին Վերջին տասնամյակում, մասնավորապես՝ Երեւանի Արաբկիր համայնքի մանկապարտեզներում տնօրենների պաշտոնները մենաշնորհ են դարձել ու փոխանցվում են ժառանգաբար՝ մորից աղջկան, սկեսուրից՝ հարսին: Արաբկիրում գործում է շուրջ 13 մանկապարտեզ, որից տասի տնօրեններն իրենց աթոռները փոխանցել են (կամ պատրաստվում են փոխանցել) սերնդեսերունդ: Այսպես, Արաբկիրի թիվ 2 մանկապարտեզում երկար տարիներ տնօրեն

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930