Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ ՄԵԾԱՐՎԵՑԻՆ

Փետրվար 24,2009 00:00

\"\"Ըստ մշակույթի նախարարության կանոնադրության, գերատեսչությունը սահմանել է ՀՀ մշակույթի նախարարության «Արվեստների երախտավոր» բարձրագույն տիտղոս, որը մշակույթի նախարարի հրամանով շնորհվելու է 8 արվեստագետի: Երեկ առաջին երկու մրցանակները հանձնվեցին ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին եւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանին:

Սոս Սարգսյանը կես կատակ, կես լուրջ ասաց. «Կինս պարգեւներիս եւ մեդալներիս համար հատուկ տեղ է հատկացրել տան մի անկյունում, օրերս նայեցի եւ հասկացա, որ մի քիչ երկար եմ ապրում՝ Բրեժնեւին անցել եմ: Մեծ պատիվ էր սա ինձ համար, Պերճի համար՝ նույնպես, կարծում եմ: Երեկ մի հաղորդում էի նայում, Վանուշ Խանամիրյանն էր հյուրը եւ նրա շուրջ մի աղջիկ ստրիպտիզ էր պարում… Անսահման ծանր տպավորություն ստացա, ինչի պատճառով ամբողջ գիշեր չքնեցի: Վատ եմ զգում, որ Հայաստանը այլ ազգերի մշակույթների գերին է դարձել: Կոչ եմ անում երիտասարդությանը, որ հիշեն, թե որտեղից ենք գալիս ու ովքեր ենք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել