Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՈՆՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է

Փետրվար 24,2009 00:00

\"\"Իսպանիայի Լինարես քաղաքում աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող շախմատային գերմրցաշարում գերազանց է հանդես գալիս Լեւոն Արոնյանը:

Հայաստանի լավագույն շախմատիստը չորրորդ տուրում պարտության մատնեց կուբացի Լեյնյեր Դոմինգեսին եւ 3,0 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ճիշտ է, նույնքան միավոր է վաստակել նաեւ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, սակայն նա լրացուցիչ գործակիցներով ետ է մնում մեր հայրենակցից: Երեկ Լինարեսում հանգստի օր էր: Այսօր կայանալիք հինգերորդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:

1. Լեւոն Արոնյան (Հայաստան) 3,0 միավոր

2. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) 3,0

3. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 2,5

4. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 2,0

5. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 2,0

6. Լեյնյեր Դոմինգես (Կուբա) 1,5

7. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) 1,0

8. Վան Յուե (Չինաստան) 1,0:

Այսօր Արոնյանը հանդիպում է մրցաշարային աղյուսակի ետնապահ Յուեի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728