Օրվա լրահոսը
ՏՂԱՄԱՐԴԻԿ, ՊԱՀՊԱՆԵ՛Ք ՁԵԶ
Ալկոհոլ քիչ օգտագործեք, մի ծխեք եւ հետեւեք սննդակարգին, որպեսզի չխանգարվի սեռական ֆունկցիան Մասնագետների կարծիքով, հայ տղամարդկանց մեծ մասը չի հետեւում իր սեռական առողջությանը: Հայաստանում ոչ ոք չի հետեւում իր օրգանիզմում խոլեստերինի քանակին, որը եւս ազդում է սեռական ֆունկցիայի վրա: Հայ տղամարդիկ չեն հետեւում նաեւ իրենց վերարտադրողական ֆունկցիային, որպեսզի հետագայում երեխա ունենան, չգիտեն, թե ինչ անեն,
Ընթերցասերների խնդիրները
Կամ գիրքը չկա, կամ կա, բայց չես կարող վերցնելԱյսօր ինտերնետ համակարգի միջոցով կարելի է գտնել ցանկացած գրական ստեղծագործություն: Սակայն կա ընթերցասերների մի խումբ, որը նախընտրում է այս կամ այն ստեղծագործությունը կարդալ տպագիր տարբերակով: Հենց այստեղ էլ առաջ է գալիս ընթերցասերների առաջին խնդիրը. գրադարաններում գրքերի սղությունը: Վերջին տարիներին նկատելի է գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայություններում էլեկտրոնային սպասարկման զարգացման
ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՆԱԵՎ «ՄԱՐԶԱՅԻՆՆԵՐՆ» ԵՆ
Հայկական հեռուստաեթերը ընդլայնում է ընտրության «աշխարհագրությունը» Հայտնի է, որ մարզերում փոքր-ինչ նեգատիվ վերաբերմունք կա մայրաքաղաքի նկատմամբ՝ այն պատճառով, որ ամեն ինչ կենտրոնացնելով այստեղ, հաճախ մոռացության են տրվում մարզերն ու այնտեղ ապրողները։ Վերջինս նկատելի է հատկապես արվեստի ոլորտում, երբ դերասանները, նկարիչներն ու երաժիշտները, որոնք ապրում ու ստեղծագործում են մայրաքաղաքից դուրս, հայտնվում են մոռացության գոտում։ Հիշում ենք,
«ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՂԵԿԱՎԱՐԻ»
Երեկ Ազգային օպերային թատրոնում մշակույթի մի խումբ գործիչների հետ հանդիպեց մասնավոր այցով Հայաստանում գտնվող աշխարհահռչակ երգչուհի Ելենա Օբրազցովան: Օգոստոսի 1-5-ը նա շրջել է Հայաստանի պատմամշակութային վայրերով, հասցրել հիանալ հայկական խաչքարերով, եկեղեցիներով: Երեւանյան զբոսանքների ժամանակ նոր ծանոթությունները Ելենա Օբրազցովային մղել են գործնական լուրջ առաջարկներ անելու: Օրինակ, օպերայի թատրոնի մեներգչուհի Մագդա Մկրտչյանի հանդիպումը Ե. Օբրազցովայի հետ՝ առաջիկա
ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ. «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՅՆՏԵՂ Է, ՈՐՏԵՂ ԿԱՆԳՆԱԾ Է ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ»
Զինվորական «Վիլիսը» մխրճվեց դիմացից ընթացող երկու «վիլիսների» բարձրացրած փոշու մեջ: Ազատագրված տարածքների հարթավայրի փոշին մեքենայի բոլոր մասերից դանդաղ ներխուժում էր ներս, շնչելը դժվարանում էր, դառնում գրեթե անհնարին: Մեքենայի դռների ապակիները չէին իջնում, դրանք իջեցնելու բռնակները հանված էին: Լրագրողներից մեկը չդիմանալով` բացեց մեքենայի դուռը, գլուխը հանեց, որպեսզի օդ շնչի: Երբ նա գլուխը ներս մտցրեց, ամբողջովին սպիտակ
Ճգնաժամի դեմ չի պայքարում
Կառավարության մասին հետեւյալ կարծիքի են Հրանտ Բագրատյանն ու Գուրգեն Արսենյանը Համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով պետք է ազդել ոչ թե առաջարկի, այլ պահանջարկի կորի վրա, այսինքն՝ պետությունը գումարները պետք է տա ժողովրդին, ոչ թե գործարարներին: Երեկ նման համոզմունք հայտնեց տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքերով, շատ պետություններ են այդ սխալն արել, այդ թվում՝ Հայաստանն ու Ռուսաստանը,
ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՄԵՐ ՇԱՀԵՐԸ
«Շահերի պաշտպանության նախապայմանը օրենսդրական բարեփոխումներն են»,- երեկ հասարակական շահերի պաշտպանությանը նվիրված համաժողովի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ Արզուման Հարությունյանը: Ըստ նրա, հասարակական շահերի պաշտպանությանը նպաստելու համար պետք է այնպես անել, որ կառավարությունը սոցիալական գովազդի հիմնական պատվիրատու դառնա եւ սոցիալական գովազդը հանրային ԶԼՄ-ներով անվճար տարածի: Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի տնօրեն Ժիրայր Էդիլյանի
ԴԻԱՀԵՐՁՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ
Դրա համար պետք է ստեղծվեն դիակիզարան եւ դիահերձման կենտրոն Այսօր, հատկապես մարզերում, սոցիալական վատ պայմաններից ելնելով, հիմնականում մահացած մարդկանց չեն հերձում։ Եթե անգամ հերձում են, ապա միայն տնային պայմաններում, որը, ըստ մասնագետների, առողջական խնդիրներ կարող է առաջացնել մահացածի հարազատների համար։ Շատ գյուղերում դիահերձարանները չեն ծառայում իրենց նպատակին, դրանց փոխարեն վերակառուցվել են դեղատներ, հացի փռեր եւ
Այսպես կոչված՝ կեղծ եւ հավաստի տեղեկությունների մասին
«Ողջո՜ւյն բարեմիտ ընթերցողին» «Առավոտինե» տված հարցազրույցում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասինե օրինագծի հեղինակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հարց է տալիս ու ինքն էլ պատասխանում՝ հավանաբար ակնկալելով նաեւ մեր լրագրողական հանրության ներկայացուցիչներիս պատասխանը: Մեջբերենք. «Մենք գրել ենք, որ լրագրողը իր մասնագիտական օրինական գործունեությունն իրականացնելիս պարտավոր է չհրապարակել կեղծ տեղեկատվություն: Ի՞նչ
Փաշինյանի գործի նախաքննությունն ավարտվեց
Իսկ «Մարտի 1»-ի գործով մեղադրվող Համլետ Հովհաննիսյանը երեկ ազատ արձակվեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության երեկ տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում մարտյան դեպքերի առնչությամբ հարուցված եւ քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի մասով քննվող քրեական գործի նախաքննությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ
ՕՍԿԱՆՅԱՆԸ ԲԱՆԱՎԵՃԻ ԱՐԳՈՒՄԵՆՏՆԵՐ ՉՈՒՆԻ
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կողմից վերջերս ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, նաեւ «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթղթին տրված գնահատականներից հետո, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀ առաջին նախագահի՝ ԼՂՀ հարցով հատուկ դեսպան Դավիթ Շահնազարյանը Օսկանյանին հրապարակային բանավեճի էր հրավիրել: Օսկանյանը, սակայն, մերժել է այդ հրավերը: «Որեւէ մեկի հետ վիճելու որեւէ խնդիր չունեմ: Մեծ հաճույքով ցանկացած հարցի
ԳՆԱ՞Լ ԹՈՒՐՔԻԱ, ԹԵ՞ ՉԳՆԱԼ
Հիմա այս հարցադրումը շատ արդիական է Հիշո՞ւմ եք՝ երբ անցյալ տարի ՀՀ գործող նախագահը հայտարարեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը Երեւանում միասին դիտելու հրավեր ուղարկելու մասին, մասնավորապես նաեւ հայաստանյան քաղաքական շրջանակներում ու հասարակության ներսում բուռն քննարկում սկսվեց այն հարցի շուրջ, թե որքանո՞վ էր այդ հրավերը նպատակահարմար, եւ արդյո՞ք Գյուլը կընդուներ
«ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆ»
Քաղաքական ուժերին հիշեցնում է ԵԽ-ի կոնգրեսի փոխնախագահը «Մեր ընտրություններում թե ընդդիմադիր, թե իշխանական ուժերը չափից դուրս շատ ակնկալիքներ են ունենում դիտորդներից եւ միջազգային կազմակերպություններից: Նույնիսկ իշխանությունում, այս պարագայում՝ կոալիցիայում, գտնվող կուսակցությունները շատ հաճախ սկսում են բողոքել դիտորդներին իրականությունից, որի համար իրենք են պատասխանատու: Մինչդեռ դիտորդների խնդիրն իրականում ընդամենն ընդհանուր գնահատականներ տալն է: Նրանք միջամտելու խնդիր
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ՝ ՊԱՅՄԱՆՈՎ
Երեկ, երեկոյան «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց քաղբանտարկյալ, «Մարտի 1»-ի գործով անցնող եւ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ մեղադրվող, Հատուկ գնդի նախկին հրամանատար Համլետ Հովհաննիսյանը՝ հայտնի «Տրոսը»: Մարտիմեկյան դեպքերից հետո նա գտնվում էր հետախուզման մեջ, իրավապահներին կամովին ներկայացել էր հուլիսի 30-ին եւ նույն օրն էլ կալանավորվել էր: Երեկ նախաքննական մարմինը որոշում է կայացրել փոխել Համլետ Հովհաննիսյանի
Երբ են ուտում ձմերուկը
Գիտե՞ք, արդյոք Վերջերս վերաբերմունքը ձմերուկի հանդեպ փոքր-ինչ զգուշավոր է դարձել, ինչը հիմքեր ունի: Ցավոք, մեր հողագործներից ոմանք չեն բավարարվում նույնիսկ ձմերուկի՝ սեզոնի ընթացքում մի քանի անգամ բերք տալու հատկությամբ, եւ՝ «բերքը ժամանակից շուտ հավաքելու նպատակով», անհաս պտուղները պարարտացնում են մի շարք քիմիական նյութերով, որոնք, ցավոք, վտանգավոր են մարդու առողջության համար: Այս նպատակով հիմնականում գործածվում են
ԱՐԱՐԱՏՆ ՈՒ ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ ՀՐԱՇՔ ԵՆ
Այսօր լուսադեմին WBA/WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը վերադարձավ Համբուրգ: Նա նախապատրաստվելու է հոկտեմբերի կեսերին կայանալիք իր հերթական մենամարտին: «Առավոտը» հրաժեշտի հարցազրույց ունեցավ նրա հետ: – Առաջին անգամ հայրենիք գալուց առաջ ասում էիր, թե ուզում ես հանգստանալ: Ստացվե՞ց: – Մասամբ: Բայց ժամանակը շատ շուտ անցավ: Ճիշտ է, այս անգամ բոլոր հարազատներիս տեսնել չհաջողվեց,
Կովկասցի լրագրողները ահաբեկիչնե՞ր են
Տարածաշրջանում մամուլի ազատության մակարդակն անմխիթար է Խոսքի, մամուլի, տեղեկատվության ազատությանը, լրագրողների անվտանգությանը վերաբերող հարցերը թերեւս այնպիսի հիմնախնդիրներ են, որոնք միավորում են բոլոր լրագրողներին` անկախ դավանանքից, բնակության վայրից, նախասիրություններից: Մի ասացվածք կա. մամուլը հասարակության հայելին է: Թերեւս այն ավելի բնորոշիչ է դառնում, երբ մամուլի ազատության մասին խոսում ենք` նկատի ունենալով Կովկասում գործող լրատվամիջոցների դաշտում հաստատված իրավիճակը:
ԳՌԵՀԻԿ ԴՈՆ ԺՈՒԱՆ
Երաժշտագետ Թամար Հովհաննիսյանի մեկնաբանությունները՝ պրեմիերայի առիթով Օրերս Ազգային օպերային թատրոնում կայացավ Մոցարտի՝ շուրջ 200 տարի աշխարհի բեմերից չիջնող «Դոն Ժուան» օպերայի պրեմիերան՝ նոր մեկնաբանությամբ: Բեմադրիչն ու նկարիչն է Իրինա Գաչեչիլաձեն: Այս առիթով մշակութասեր հանրությունն ալիքվեց տարակարծիք, հիմնականում քննադատական տպավորություններով: Բեմադրության կապակցությամբ մասնագիտական կարծիք լսելու ակնկալիքով «Առավոտը» դիմեց երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Թամար Հովհաննիսյանին: Երաժշտագետի տպավորությունները հստակորեն
Դիպլոմները չտված՝ գնացել են արձակուրդ
Օրերս «Առավոտին» են դիմել Երեւանի ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրայի բաժնում սովորող մի խումբ ուսանողներ՝ բողոքով, որ իրենց համալսարանի ղեկավարությունն անընդհատ ձգձգում է իրենց դիպլոմներ տալը: Կոմպյուտերային համակարգերի եւ ինֆորմատիկայի դեպարտամենտ ֆակուլտետի մագիստրատուրայի բաժնի ուսանողներից մեկը հազիվ հաջողացրել է իր համար աշխատանք գտնել, աշխատավայրից, բնականաբար, պահանջել են ներկայացնել դիպլոմ կամ գոնե դրա պատճենը, սակայն համալսարանից ուսանողին հորդորել
Ինքնաբավ երկիր չենք
Այս տարի Հայաստանում ծիրանի բերքն առատ է եղել եւ նախորդ տարվա համեմատությամբ մոտ 5 600 տոննայով ավելի ծիրան ենք արտահանել: Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 13 164 տոննա ծիրան: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը 7 517 հազար տոննա էր: Այս մասին «panorama.am»-ին ասել է գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Նրա խոսքերով. «Չնայած եղանակային վատ պայմաններին,
ՍՊԱՌՈՂԻՆ ԽԱԲՈՒՄ ԵՆ
Անկախ նրանից, կշեռքն էլեկտրոնային է, թե սովորական, «հնարամիտ» վաճառականները թերակշռելու եւ գնորդին խաբելու ձեւը գտնում են: Օրերս 3-րդ մասի բացօթյա շուկայում գնումներ կատարելիս ականատես եղա հերթական վեճին (այստեղ դրանք պարբերական բնույթ են կրում): Մոտեցա վրդովված գնորդին: Տիկին Ալլայի խոսքերով, ինքն արդեն հոգնել է ամեն անգամ թերակշռող վաճառողների հետ վիճելուց. «Բոլոր կշեռքների վրա պարտադիր թիվ կա՝
«Կունենա՞ Սերժ Սարգսյանը տղամարդկություն»
Հարցնում են «Ժառանգության» ներկայացուցիչները«Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունը երեկ տարածել է մի հայտարարություն, որով Սերժ Սարգսյանին առաջարկվում է «ներողություն խնդրել Գալուստ Սահակյանի սուտասանության համար»: Սույն թվականի հուլիսի 24-ին ՀՀԿ փոխնախագահ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե իբր 1992թ. Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԱՀԽ նախարարների կոմիտեի շրջանակներում ստորագրել է «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում» ձեւակերպմամբ փաստաթղթի տակ:
ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆՆ ԵՆ
Ասում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը – Վերջին օրերին ադրբեջանական պաշտոնյաներն ու վերլուծաբանները ակտիվորեն քննարկում են ադրբեջանցի փախստականների եւ ներքին տեղաշարժի ենթարկված անձանց՝ իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու հնարավորությունը: Ադրբեջանում, միջազգային կազմակերությունների եւ դոնորների մասնակցությամբ, նախապատրաստվել է, այսպես կոչված, «Մեծ վերադարձի» ծրագիրը, որի շրջանակներում ադրբեջանցիների վերաբնակեցման համար նախատեսվում է ծախսել 60 մլն դոլար: Արդյո՞
«Մարտի 1»-ի պատասխանատուները կպատժվեն
Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների կողմից հուլիսի 29-ին հրապարակված զեկույցին առնչվող հայտարարությամբ: Հիշեցնենք, որ թվով երրորդ այդ զեկույցը պարունակում է ոստիկանական զորքերի զինվոր Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների փորձագիտական ուսումնասիրումը: Կոնգրեսի գնահատմամբ, այն պարունակում է անհերքելի փաստեր այն մասին, որ Տիգրան Աբգարյանը նախ՝ դաժանաբար ծեծվել է,
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ ԱՆՎՆԱՍ ԹՇՆԱՄԻ
Դավիթ Շահնազարյանի համոզմամբ, այսպիսի հեռանկար է սպասվում մեր երկրին, եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի Թուրքիա մեկնելուց: – Ընդամենը օրերս, Սերբիայի նախագահի հետ հանդիպումից հետո, Սերժ Սարգսյանը կրկնեց ավելի վաղ արած իր հայտարարությունը, թե՝ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը դիտելու համար Թուրքիա կմեկնի, եթե լինեն բաց սահմաններ կամ լինի դրա նախօրյակը: Արդյո՞ք դա Սարգսյանի կողմից առաջադրված նախապայման չէ: Որքան
ԲԱԲԱՋԱՆՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» վարչական հանձնաժողովին ուղղված՝ դատապարտյալ Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը, այն բավարարելու որոշում է կայացրել: Երեկ, ի վերջո, Արման Բաբաջանյանն ազատ է արձակվել: Նրա հարազատները,
ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐ
Երեկ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից տեղեկացրին, որ մեր երիտասարդները, հանդես գալով Չեխիայում անցկացված այդ տարիքային խմբի բարձր կարգի մրցաշարում, բազմաթիվ մրցանակներ են նվաճել: Աղջիկների մինչեւ 48 կգ քաշայինների պայքարում Սոսե Բալասանյանը գրավել է 5-րդ տեղը (ձյուդոյում դա մրցանակային է համարվում): Ավելի հաջող մրցելույթներ են ունեցել մեր տղաները: Այսպես, Դավիթ Մկրտչյանը մինչեւ 55 կգ քաշային կարգում բարձրացել
ԱՅՐՎԵԼՈՒ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ
Աբերդինցի բուժաշխատող Քեյթ Մալկոլմը սահմանել է ինքնահրկիզված վազելու աշխարհի նոր ռեկորդ: Դրա համար նա իր վրա բենզին է լցրել ու այրվելուց հետո վազել մոտ 80 մետր: Նախկին ռեկորդը հավասար էր գրեթե 70 մետրի: Այս տարօրինակ ռեկորդը սահմանելու համար Մալկոլմը հագել էր ութ շերտանոց հրադիմացկուն կտորից հատուկ կարված հագուստ, որը հիշեցնում էր «Ֆորմուլա 1»-ի արշավորդների մարզազգեստը:
ԱՐՈՆՅԱՆԸ՝ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
«Chess Classic Mainz 2009» շախմատային փառատոնում Հայաստանի լավագույն շախմատիստ, օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը նվաճեց արագ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը: Եզրափակիչ փուլում հայաստանցի շախմատիստը 3:1 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին: Այս մրցաշարին նրանցից բացի մասնակցում էին Վիշվանաթան Անանդը եւ Արկադի Նայդիչը: Նույն փառատոնի շրջանակներում անցկացվեց նաեւ «ORDIX Open» մրցաշարը, որը նույնպես բավականին հզոր կազմ
«ՕՐՐԱՆԻ» ՄԻԱՄՍՅԱԿԸ
2000-ից ի վեր Րաֆֆի եւ Արմինե Հովհաննիսյանների հիմնադրած «Օրրան» բարեգործական կազմակերպությունը ծայրահեղ կարիքավոր ընտանիքների երեխաների եւ տարեցների սոցիալական աջակցության ծրագրեր է իրականացնում: Արդեն 4-րդ տարին է՝ «Օրրանը» «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեծ ակցիա է նախաձեռնում՝ «Օրրանի միամսյակ», որի նպատակն է բարձրացնել տեղեկացվածությունը Հայաստանի անօթեւան, մուրացիկ եւ կարիքավոր երեխաների ու ծերերի մասին, նաեւ գումար հայթայթել նրանց համար:


















































