Օրվա լրահոսը

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Ավելի շատ հավատացեք ձեր ուժերին: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօր խուսափեք նոր ծանոթություններից: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Իրավիճակն այնքան էլ ճգնաժամային չէ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օգտագործեք մարդկանց վրա ներազդելու ձեր շնորհը: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ձեզ կուղեկցեն տրամադրության կտրուկ տատանումները: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Բոլոր խնդիրները կապված կլինեն ֆինանսների հետ: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Բավականին լարված օր է ձեզ սպասվում: ԿԱՐԻՃ 24.10-22.11: Տհաճությունները

ՄՐՑՈՒՄ ԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ

Լրագրողներն ակտիվ են ոչ միայն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս: Նրանք միշտ էլ հաճույքով են մասնակցում նաեւ ամենատարբեր մարզաձեւերից անցկացվող մարզական միջոցառումներին: «Միր սպորտա» հանդեսի նախաձեռնությամբ երեկ «Արենա» բոուլինգ ակումբում անցկացվեց այս մարզաձեւի Հայաստանի բաց առաջնության երկրորդ փուլը՝ զանգվածային լրատվամիջոցների մասնակցությամբ: 16 լրատվամիջոցների 21 ներկայացուցիչներ պայքարեցին «Արենայի» գավաթի համար: «Առավոտ» օրաթերթից մասնակցում էին Արմինե Գեւորգյանը, Զառա

Ողջ հասարակության մեղքը

Օրերս լրագրող Մեսրոպ Հարությունյանի «Հեղափոխությունն՝ իր եզրերով» վիպակի շնորհանդեսն էր: Սա հեղինակի երրորդ գիրքն է: Նախորդ երկու՝ «Բացարձակ սեւ մարմին» եւ «Եռանկյան չորրորդ անկյունը» գործերով, ըստ իս, Մ. Հարությունյանը գրական աշխարհում իր տեղն ունենալու լուրջ հայտ ներկայացրեց: Իսկ այս վիպակով, կարծում եմ, իրողությունների քննադատաբար ու անաչառ վերլուծությամբ եւ այդ ամենը հանրությանն առանց ամպագոռգոռ արտահայտությունների, մարդկային

«ԼԱՎ» ՏՂԵՐՔԸ ՕԳՆՈՒՄ ԵՆ ԹԱՏՐՈՆԻՆ

Բայց ոչ թե Երեւանում, այլ՝ Նովոկուզնեցկում «Հայֆեստ» փառատոնի շրջանակներում Հայաստանում է Նովոկուզնեցկի «Սկազ» տիկնիկների թատրոնը: Այն ներկայացրեց «Խոստովանություն» առակ-եռերգությունը՝ ըստ Հին կտակարանի: Թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՌԴ վաստակավոր արտիստ Յուրի Սամոյլովը սիրով հարցազրույց տվեց «Առավոտին»: – Տիկնիկային ներկայացում եւ աշխարհաստեղծման բիբլիական առասպել, որքանո՞վ են դրանք հարիր մեկմեկու: – Տիկնիկային թատրոնի՝ ինչ-որ բան ասելու հնարավորություններն ավելի մեծ

ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍՆԱՆԿԱՆԱ՞Ն

Ավիավառելիքը օդանավակայանում քչություն է անում Հայաստանում ավիավառելիքի դեֆիցիտը մեր երկրում գործող մի շարք ավիաընկերությունների դժգոհությունն է հարուցել: Վերջիններիս ներկայացմամբ, բացի այն, որ Հայաստանում ավիավառելիքի գներն անհամեմատ թանկ են, քան համաշխարհային շուկայում, այժմ էլ, անգամ թանկ գներով չի հաջողվում ձեռք բերել: Իսկ սա, ըստ նրանց, խոչընդոտում է թռիչքների կազմակերպմանը: Ավիավառելիքի ծառայությունը սպասարկում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ»

Սիրում են «Նիսսան», վարում են բեռնատար

Տղամարդկանց «ամենահարգված» մեքենան «Նիսսան» ջիպն է, իսկ կանայք նախընտրում են «Պեժո» Սեպտեմբերից, ուսումնական շրջանի բացման հետ, Ալեք Մանուկյանի փողոցը նորից վերածվել է շքեղ ու թանկարժեք մեքենաների կայանատեղի: Այդ փողոցում մի քանի ուսումնական հաստատություններ կան՝ Երեւանի պետական համալսարանը, Ժողինստիտուտը, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մի մասնաշենքը եւ այլն: Ուսանողներից շատերը բուհ հաճախում են

ՀՈՎՏԱՄԵՋԸ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԵՋ Է

Ոչ խմելու ջուր կա, ոչ տրակտոր, ոչ էլ փող Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանը տարեկան հաշվետվությունների ժամանակ երբեմն այնպիսի ցուցանիշներ է հրապարակում, որ թվում է, թե գյուղի բնակիչները քաղաքացիներից լավ են ապրում՝ ոչ հողի, ոչ ջրի, ոչ էլ մթերքների իրացման խնդիրներ չունեն: Մինչդեռ իրենք՝ գյուղացիներն այլ կարծիքի են: Հովտամեջ գյուղը Արմավիրի մարզում է, բայց գյուղի ապրելակերպի

ԳՈՎԱԶԴԸ ՈՐՊԵՍ «ՆԵՌՎԵՐԻ ԴԵՂ»

Առանց խոլեստերինի յուղ աշխարհում գոյություն չունի Հեռուստատեսության տնօրենները գովազդը դարձրել են բիզնեսի առարկա, բայց մոռանում են, որ երբ հաղորդումների կամ կինոցուցադրումների հետաքրքիր պահերին միացնում են գովազդային 10 րոպեանոց հոլովակը՝ այդ ընթացքում մոռանում ես, թե ինչ էիր նայում եւ հետաքրքրությունը վերանում է այդ ալիքի նկատմամբ։ Ու մինչ այլ ալիք փոխելով մտածում ես լրացնել 10 րոպեն՝ տարվում

Անշարժ գույքի շուկան «քնած» է

Բնակարան գնող սփյուռքահայերը այսօր կարեւորում են ոչ այնքան Մասիսի տեսարանների առկայությունը, որքան բացօթյա սրճարանների բացակայությունը: Հասարակության մեջ տարածված կարծիքը, որ աշնան այս ամիսներին բնակարանների գները բարձրանում են, անշարժ գույքի «VVP» գործակալության տնօրեն Վրույր Փենեսյանը «Առավոտին» տված հարցազրույցում հերքեց: Նրա մեկնաբանությամբ՝ բարձրանում են ոչ թե վաճառքի գները, այլ՝ վարձակալության, որովհետեւ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին արտասահմանցիների հոսքը Հայաստան մեծանում

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱԳՈՒՍՏ, ԲԱՅՑ՝ ՊԻՏԱԿՈՎ

Հայաստանում «Սեքընդ հենդ» խանութներից հիմնականում օգտվում են մտավորականներն ու ուսանողները Մայրաքաղաքում այսօր գործում են տասնյակից ավելի «Սեքընդ հենդ» կոչված խանութներ: Դրանց ցուցափեղկերում, ինչպես նաեւ գովազդային հայտարարություններում հստակ ասվում է՝ «վաճառվում է օգտագործված հագուստ»: Սակայն այցելելով նման խանութներ՝ պարզեցինք, որ վաճառվող հագուստներից շատերի վրա կան պիտակներ, ինչը թերեւս նշանակում է, որ հագուստն օգտագործված չէ: Ուրեմն, ի՞նչ

Կուրծքը վաղո՜ւց ինտիմ չէ

Հայ մասնագետները հրաժարվում են դաջվածքներ անել ինտիմ մասերում Սփյուռքահայ զբոսաշրջիկներն այնքան են տպավորվել Գրերի գյուտի 1600- ամյակով, որ այդ առիթով այցելելով հայրենիք՝ մարմնի վրա հայերեն դաջել են իրենց անվան սկզբնատառերը: Ըստ տատուաժի մասնագետների, եթե հայ երիտասարդները փորձում են նմանվել արտասահմանցիներին՝ վագրեր, առյուծներ ու վիշապներ են պատկերում մարմնի տարբեր մասերին, ապա արտասահմանցի հայերը նախընտրում են դաջել

ՍԽԱԼ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ՝
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ

Վաճառողներն ազատորեն օգտվում են խանութի վաճառասեղանից ու օգտագործածը նորից վաճառում Խանութներում վաճառվող մի շարք կենցաղային իրեր առեւտրի եւ տնտեսական զարգացման որակի տեսչությունն ընդգրկել է պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների ցանկում: Ատամի չոփերը եւ ընդհանրապես նման մանր-մունր բաները ցանկում ընդգրկված չեն, իսկ սա նշանակում է, որ դրանց նկատմամբ ոչ մի վերահսկողություն չկա: Կուզեն՝ տուփի մեջ նորմալ չոփեր

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ

«Փոխում ենք միայն պիտակները»

Քաղաքական բանավեճի ակումբը երեկ կազմակերպել էր քննարկում՝ «Եվրաինտեգրացումը եւ բարձրագույն կրթության խնդիրները» թեմայով: Իբրեւ հիմնական բանախոսներ հրավիրված էին ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը եւ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը: Պրն Ավետիսյանը քննարկմանն այդպես էլ չեկավ (ակումբի տվյալներով՝ նա մեկ ժամ առաջ դուրս էր եկել քննարկմանը ներկայանալու, բայց տեղ չհասավ): Ներկաների առջեւ դրված էր

ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ ԴԱՍԱՄԱՏՅԱՆ Է «ԱՌԵՎԱՆԳԵԼ»

Տնօրենն էլ դպրոցի հեղինակությունը գետնով չտալու համար՝ կատարվածը վերադասից թաքցրել է Տնօրենից վիրավորված՝ օրերս «Առավոտի» խմբագրություն էր եկել Տերյանի անվան թիվ 60 դպրոցի նախկին ուսուցչուհի, 45 տարվա մանկավարժ Ժենյա Կարապետյանը: Կենսաթոշակային տարիքի համար աշխատանքից ազատված ուսուցչուհին բողոքում էր դպրոցում տեղի ունեցող անօրինականություններից՝ դրամահավաքություն, աշակերտների հետ մասնավոր պարապմունքներ, կաշառակերություն: Ժ. Կարապետյանը հավաստիացրեց, որ դպրոց վերադառնալու ակնկալիքով

ԾԻԳ-ի պայմանագրի դեմ

2004-ի փետրվարի 21-ին «Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» ԾԻԳ-ի ու Ծովինար Դավթյանի եւ Վաղինակ Ղազարյանի միջեւ կնքվեց պայմանագիր, որն անվավեր ճանաչելու պահանջով երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան են դիմել քաղաքացիները: Նրանք գտնում են, որ խախտվել է մարդու սեփականության անձեռնմխելիության իրավունքը, քաղաքացիների իրավահավասարության սկզբունքը, պայմանագիր կնքելու՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438 հոդվածով սահմանված կամավորության իրավունքը:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երեկվանից «Golden Palace» հյուրանոցում սկսվեց երեւանյան միջազգային 10-րդ խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ սահմանադրության ընդունման եւ ՀՀ սահմանադրական դատարանի կազմավորման 10-ամյակներին: Օրակարգի թեման էր՝ իրավական սկզբունքներն ու քաղաքական իրողությունները սահմանադրական վերահսկողությունն իրականացնելիս: Հայաստանի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որը վերջերս էր վերադարձել Իսպանիայից, ուր մասնակցել էր ՍԴ-ի 25-ամյակին, նշեց, որ այսպիսի ներկայացուցչություն եւ մասնակցություն անգամ այնտեղ չի եղել:

Ասեղնագործին լավ են ընդունել

Ձեր թերթի 2005թ. սեպտեմբերի 24-ի համարում լրագրող Ռ. Մ.-ի «Ասեղնագործի անհավանական արկածներն Իրանում» հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալը: Դեսպանությունը ՀՀ քաղաքացի տիկին Զեփյուռ Դանիելյանի՝ Իրանում գտնվելու մասին լուրը ստացել է նրա Թեհրան ժամանելուց հետո, մայրաքաղաքի «Ազադի» հրապարակում գտնվող ավտոկայանի ոստիկանության բաժանմունքի պետից, որի կապակցությամբ համապատասխան արձանագրություն էր կազմվել առ այն, որ ՀՀ քաղաքացի

ԴՌՆԵՐԻ ԿՈԴԵՐ՝ ՇՆԵՐԻ ՈՒ ԲՈՄԺԵՐԻ ՀԱՄԱՐ

Բայց ոչ՝ ավազակների եւ կողոպտիչների գործը բարդացնելու համար Մի քանի ամիս առաջ Երեւանի Կենտրոն համայնքի բարձրահարկ շենքերի մուտքերում թաղապետարանը սկսեց տեղադրել նոր մետաղյա դռներ՝ հատուկ ծածկագրերով: Հասկանալի է, որ ծածկագրի թիվը պետք է իմանային միայն բնակիչները եւ նրանց հյուրերը: Սակայն կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ բոլոր ծածկագրված դռները բացվում են նույն թվով ու ձեւով՝

Դրական արդյունք տվեցին

Երեկ Կենտրոնի թաղապետի նախկին թեկնածու Ռուզան Խաչատրյանն ամփոփեց ընտրական գործընթացը եւ ներկայացրեց իր մոտեցումները: Ի հեճուկս մինչ օրս հնչած կարծիքների՝ նա ասաց. «Իմ առաջադրումը շատ ճիշտ էր, ես դրական եմ գնահատում գործընթացը՝ չնայած արդյունքներին, որոնք իրական պատկերը չեն արտացոլում»: Իր առաջադրմամբ, Ռ. Խաչատրյանի համոզմամբ, մի քանի խնդիր է լուծվել. տանելով ազնիվ պայքար՝ նա փորձել է

ՈՏՔՆԵՐՍ ՄԵՐ ՎԵՐՄԱԿԻ ՉԱՓՈՎ ՄԵԿՆԵՆՔ

Ըստ Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Դմիտրի Ադբաշյանի, ՀՀ ավիացիոն ապագան փոքրամասշտաբ ինքնաթիռների եւ սիրողական ավիացիայով զբաղվողների մեջ է: Հայաստանի ավիացիայի տարելիցը երեկ պրոֆեսիոնալ նեղ շրջանակներում նշում էին նաեւ Հայաստանի Ազգային ավիացիայի ասոցիացիայի անդամները: Ասոցիացիայի նախագահ Դմիտրի Ադբաշյանը մեր խնդրանքով անդրադարձավ հայկական ավիացիայում այսօր առկա պրոբլեմներին: Ըստ պարոն Ադբաշյանի՝ օդագնացությունը կազմված է երեք հիմնական բաղադրիչներից՝

ՆՎԻՐԱԾԸ ՁԵՌԱԳԻՐ ՉԷՐ

Պատասխան նամակ ՀԱԱԿ նախագահ Հ. Հովհաննիսյանին Հարգարժան Հովհաննես Հովհաննիսյան, սեպտեմբերի 28-ի «Առավոտ» օրաթերթում ինձ հասցեագրված նամակում Դուք առաջ եք քաշում հարցադրումներ, որոնց մասին անգամ հեռավոր պատկերացում չունեք։ Նախ եւ առաջ, Շարժայի էմիր դոկտոր Մոհամմադ ալ Կասեմիին վերջերս Մատենադարան կատարած այցելության ժամանակ ընծայված գիրքը ոչ թե, ինչպես Դուք նշել էիք Ձեր նամակում, 13-րդ դարի ձեռագիր էր,

ԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՄԱՀ Է

ԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՄԱՀ Է «Արդարության»՝ անցած շաբաթավերջին կայացած նիստից հետո խմբակցության անդամները հայտնել էին լրագրողներին, թե դաշինքի ստեղծվելիք շտաբը կազմակերպելու է հանդիպումներ ժողովրդի հետ հանրապետության ողջ տարածքում: Եվ առաջին նման հանդիպումը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 30-ին Երեւանի Նոր Նորք համայնքում: Սեպտեմբերի 29-ին «Արմինֆո» գործակալությունը հաղորդեց, թե հաջորդ օրը, ժամը 18-ին Գայի արձանի մոտ կայանալու

Համաձայնագիրը նաեւ օրենք է

Կամ էլ՝ Հայ Առաքելական եկեղեցին է Հայաստանից դուրս Ուղղակի զարմանալի է, թե ուր կարող է հասնել մեր պետական այրերի երեւակայությունը՝ ապացուցելու համար, թե Սահմանադրության փոփոխությունները խորհրդարանի կողմից չեն ընդունվել «ԱԺ կանոնակարգ» օրենքի ոտնահարմամբ եւ 2-րդ ընթերցումից հետո չեն արվել բովանդակային փոփոխություններ: Արդեն հայտնել էինք, որ 2-րդ ընթերցմամբ ընդունված նախագծում կար հետեւյալ հոդվածը. «Հայաստանի Հանրապետության եւ

ԻՆՉՈ՞Վ Է ՋԱՎԱԽՔՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հարցազրույց ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի հետ – Եվրախորհրդարանի բանաձեւը՝ ուղղված Թուրքիային, որում ի թիվս այլ կարեւոր շեշտադրումների, նշվում է նաեւ, թե ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտ պայման է այդ երկրի ԵՄ անդամակցության համար, ինչպե՞ս եք գնահատում: Եվ արդյո՞ք դա եղավ մեր կամքից անկախ: – Եվրախորհրդարանի որոշումը տարիների հետեւողական աշխատանքի եւ քարոզչության արդյունք է, իհարկե՝ կան քաղաքական

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է

Ըստ նրա` Հայաստանի իշխանությունները Թուրքիայում անձնական հարցեր են լուծում Մեր նախորդ զրույցներից մեկում Արամ Կարապետյանն ակնարկներ էր արել, որ հայ պաշտոնյաները նախագահի հովանավորությամբ Թուրքիայում գաղտնի բանակցություններ են վարում՝ հայ-թուրքական հարաբերությունների իբր կարգավորման նպատակով: Քանի որ Թուրքիա-ԵՄ բանակցությունները այս փուլի համար փակուղային վախճան ունեցան, պարոն Կարապետյանին խնդրեցինք նախ մեկնաբանել, թե Թուրքիային ուղղված ԵՄ-ի խորհուրդը որքանով էր

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Հեռու մնացեք կասկածելի գործարքներից ու շփումներից: ՑՈՒԼ 21.04-21.05: Ֆինանսական խնդիրները լուծելու համար ավելի համարձակ գործեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Աշխատեք կյանքից նյութական օգուտներ քաղել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Նպաստավոր օր է սիրային հարաբերությունների համար: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Խորհուրդ չի տրվում այսօր լուրջ գործերով զբաղվել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր ձեզ համար մանրուքներ չպետք է լինեն: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ամեն բան

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ Սեպտեմբերի 28-ին «Պահպանենք մեր մշակույթը» փառատոնը հյուրընկալվեց Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: Այստեղ կարծես հյուրերի գալուն այդքան էլ սրտատրոփ չէին սպասում: Տեղի մշակույթի տան մուտքի մ ոտ, որտեղ պետք է ընթանար համերգային ծրագիրը, Երեւանից ժամանած հյուրերին ոչ ոք չդիմավորեց՝ պատճառաբանելով, որ 20-30 րոպե շուտ են եկել: Այնուհետեւ համերգային ծրագրի ամբողջ ընթացքում տեղի

Գերինգասը

Գերինգասը մեղադրում է լրագրողներին Որ իրեն՝ Լիտվայի քաղաքացուն, դարձրել են գերմանացի «21-ի հեռանկարներ» 6-րդ երաժշտական միջազգային փառատոնը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ այսօր կներկայացնի աշխարհահռչակ թավջութակահար Դավիդ Գերինգասին (Գերմանիա): Ծնունդով Լիտվայից թավջութակահարը սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Մստիսլավ Ռոստրոպովիչի ղեկավարությամբ: Երաժիշտը 1970-ին արժանանալով Չայկովսկու անվան մրցույթի առաջին մրցանակին, ելույթներ է ունեցել աշխարհի գրեթե բոլոր լավագույն նվագախմբերի

Պատգամավորական

Պատգամավորական հետք Քաղաքացին անձեռնմխելի չէ իր տարածքում Անցյալ տարվա «Առավոտի» հոկտեմբերի 28-ի հրապարակումից հետո չհանդարտվեցին կրքերը Արմավիրի մարզի Թաիրով գյուղի 83-ամյա բնակչուհի Մայրանուշ Վարժապետյանի եւ Առաքել Մովսիսյանի միջեւ: Վարժապետյանը 55 տարվա մանկավարժ է, «Շմայս» մականունով Մովսիսյանն այսօր արդեն ԱԺ պատգամավոր է: Վերջինս, սակայն, աչք է տնկել մանկավարժի 700 քմ տնամերձ հողամասի վրա: Չնայած, ինչպես գյուղապետարանն

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031