Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ. կորած չափանիշ

Դեկտեմբեր 20,2008 00:00

Մամուլը պարբերաբար անդրադառնում է ՀՀ կրթական համակարգի կարեւորագույն հաստատության՝ ԵՊՀ-ի՝ նվաստացում հիվանդության ընթացքին, դրանով ահազանգում այս բուհում համապատասխան կադրային արմատական փոփոխությունների կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Խայտառակ վիճակը վերաբերում է ԵՊՀ բոլոր կառույցներին ու դրանց միջոցով իրականացվող գործընթացներին:

Նույնիսկ ուսումնական պլաններն են ներգրավված կամայականությունների գործընթաց:

Ուսումնական պլան են մտնում առարկաներ, որոնք ոչ թե ենթակա են մասնագիտության կամ մասնագիտացման պահանջներին, այլ «ռեկտորի» կողմից հովանավորվող այս կամ այն ամբիոնի վարիչի կամ դեկանի կամայականություններին: Ձեւավորում են ուսումնական առարկաներ, որոնք առավել ձեռնտու են ֆակուլտետային այս կամ այն «ղեկավարիկի» «ընկերոջը» կամ նրանց, ովքեր ենթարկվել են այս կամ այն դեկանի, «ռեկտորի» կամ էլ վերեւում հայտնված այլ ներքեւինի անօրեն հրահանգին: Միաժամանակ հանվում են այն առարկաները, որոնք սպասարկում են այս կամ այն ֆակուլտետային «ղեկավարիկի», «ռեկտորի» կամ ռեկտորատի այլ քաջնազարի գնահատականներ նշանակելու հրահանգներին չենթարկվող դասախոսները: Այստեղ տեղին է ասել, որ արհմիություն կոչվածը անհրաժեշտ է փակել, քանի որ իր հիմնական գործառույթը՝ տոնածառի տոմսեր բաժանելը կարելի է հանձնարարել ԵՊՀ «ռեկտորին», որովհետեւ նա ամենաշատը դա կարող է անել: Կաշառակերների հետ «ռեկտորի» սիրալիր հարաբերությունները դրանց կողմից ոչ միայն օգտագործվում են կաշառակեր տեսակը օրինաչափություն դարձնելու գործն ավարտելու, այլեւ դրանք փորձում են Սիմոնյան Արամի՝ ռեկտորի պաշտոնում եղած ժամանակահատվածը առավելագույնս «արդյունավետ» օգտագործել… Ինտրիգների արդյունքում վերջերս ԵՊՀ լավագույն մասնագետ-պրոֆեսորներից մեկը ռեկտոր կոչվածի կաբինետի դուռը շրխկացրել էր՝ ասելով. «դու էլ, քո կոռումպացված համալսարանն էլ, քեզ պետք են միայն կաշառակերները»:

ԵՊՀ ժամանակակից «ռեկտորի» բնորոշ գծերից է նաեւ այն, որ նա դասախոսներին աշխատանքից հեռացնելուց հետո «արդարանում» է նրանով, որ «իրեն ասել են հեռացրու, ինքն էլ հեռացրել է»:

Համալսարանում շատ է քննարկվում Սիմոնյան Արամի համակարգակործան գործունեությունը: Նրա մասին աշխատողների կարծիքներում, բացի հայոց լեզվի «գեղեցիկ» բառապաշարի անխնա օգտագործումից եւ «գեղեցիկ» բառերի անկրկնելի կոմբինացիաներից, միշտ կարելի է լսել հետեւյալ միտքը. «այդպես է վարվում, որովհետեւ ունի «վերեւների» աջակցությունը եւ թքած ունի համալսարանի վրա, նրա համար կարեւորը իր ֆինանսական ապագան ապահովելն է»: Եվ շարունակում են. «բայց չէ՞ որ հեռացվելուց հետո նա պետք է մտնի համալսարան, նույնիսկ ուզում է համալսարանում դեռ աշխատել, մի՞թե այդ հարստություն կոչվածը կարող է կոմպենսացնել լաբորանտի կամ դասախոսի՝ իր նկատմամբ զզվանքը չթաքցնող հայացքը»:

Մի՞թե իշխանությունների համար ավելի կարեւոր է Սիմոնյան Արամի իրենց ետեւից շնչակտուր վազքը կամ տեսախցիկների առաջ իրենց կողքին հարմար դիրք գրավելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել