Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՈՒՅՍՆԵՐՍ ԴՈՒՔ ԵՔ»

Դեկտեմբեր 23,2008 00:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նամակով դիմել են թիվ 124 դպրոցի մի խումբ ուսուցիչներ եւ ծնողներ, որտեղ մասնավորապես ասվում է. «Մեծարգո պարոն նախագահ, նախընտրական Ձեր ուղերձներում բազմիցս եք անդրադարձել կրթության, մասնավորապես՝ դպրոցների խնդրին: Եկել է այդ ամենը կյանքի կոչելու ժամանակը: Վաղը՝ դեկտեմբերի 24-ին, Ներսես Մեծի անվան Երեւանի թիվ 124 միջնակարգ դպրոցում տեղի կունենան տնօրենի ընտրություններ: Այդ օրը ճակատագրական է լինելու ինչպես դպրոցում սովորող հարյուրավոր աշակերտների, այնպես էլ մանկավարժական գրեթե ողջ կոլեկտիվի համար: Իր թեկնածությունն առաջադրած՝ դպրոցի ուսմասվար տիկին Հ. Նիկոյանը, մեղմ ասած, ոչ մի ընդհանուր կապ չունի մանկավարժության հետ: Այդ ամենից զատ, տիկին Նիկոյանը դպրոցում ստեղծում է անառողջ մթնոլորտ՝ իր գործունեության ընթացքում բազմիցս խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Կրթության մասին» ՀՀ օրենքի եւ այլ իրավական ակտերի բազում դրույթներ: Հարգելի պարոն նախագահ, չէ՞ որ ժողովրդավարությունը սկսում է հենց այս օղակներից, չէ՞ որ կարելի է հաշվի առնել նաեւ դպրոցի անձնակազմի կարծիքը:

Տնօրենի մյուս թեկնածուները՝ բոլորի կողմից հարգված Ք. Սարգսյանն ու Ս. Հովսեփյանն են: Դիմելով բոլոր հնարավոր ատյաններին եւ չստանալով խնդրի վերջնական լուծում, դիմում ենք վերջին, վճռական քայլին: Խնդրում ենք Ձեզ, ազատել մեզ որոշ պաշտոնյաների կողմից հովանավորվող տիկին Նիկոյանի բռնապետական ռեժիմից: Թաղապետարանից եւ քաղաքապետարանից մեզ հուսահատ են անում եւ ընտրության արդյունքը համարում գործնականում վճռված, բայց մենք համոզված եւ վստահ ենք, որ մեր բոլորի նախագահը կօգնի մեզ: Վերեւն Աստված կա…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել