Օրվա լրահոսը
18 ռոյալ՝ կոնսերվատորիային
Մնում է լուծվի այդ գործիքները «խնամողների» հարցը Երեկ Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայում ՀՀ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը եւ ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Տոշիո Յամամոտոն ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ Երեւանի պետկոնսերվատորիայի երաժշտական գործիքների բարելավման մասին» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհի համաձայնագիրը: Այս նպատակով Ճապոնիայի կառավարությունը կտրամադրի 42 մլն 800 հազար իեն՝ 18 ռոյալ գնելու նպատակով: «Առավոտին»
«ՎՐԱՍ ԿՈՇԻԿ ԷԻՆ ՆԵՏՈՒՄ»
Բացառիկ հարցազրույց երգչուհի Վարվառայի հետ Հանրահայտ երգչուհի Վարվառայի հայտնությունը բեմում՝ ռուսական փոփ երաժշտարտադրության ոլորտում նոր փուլ ազդարարեց. եւ դա այն ժամանակ, երբ «Աստղային ֆաբրիկայի» ու այլ նախագծերի անթիվ շրջանավարտներ իրենց միօրինակ երգերով հոգնեցնում էին հանդիսատեսին: Վարվառայի շնորհիվ ռուսական բեմից կրկին հնչեց որակյալ երաժշտություն՝ էթնիկ տարրերով, բայց ժամանակակից ոճերով: Շիկահեր գեղեցկուհու հիթերը պտտեցվում են աշխարհի հեռուստառադիոեթերներով
Բավարար ապացույցներ չունեն
Այսօր, ժամը 12-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվելու ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու՝ հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Երեկ այս առիթով «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը հայտնեց, որ իր պաշտպանյալների վրդովմունքն է առաջացրել այն հանգամանքը, որ
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻՆ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԵԼ
Սակայն ոչ բոլորն են պատրաստ այս «զոհողությանը» ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ այս տարվանից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը իրականացնում է «Տեղյակ լինելու իրավունք» ծրագիրը: Արդեն 70 տեղեկատվական ցուցանակներ փակցվել են Հայաստանի մարզերի շուրջ 8 գյուղական եւ 9 քաղաքային համայնքներում: Մինչեւ տարվա վերջ եւս 20 համայնք մաս կկազմի այս ծրագրին: Նպատակն է տեղաբնակների համար ստեղծել հնարավորություն եւ պայմաններ՝
Բիզնեսն աջակցության կարիք ունի
«DigiTec Business» ֆորումի մասնակիցները վստահ են, որ տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ մեր տնտեսությունը «կծաղկի»: Հայաստանի հարյուրավոր գործարարներ այսօր թերանում են իրենց բիզնեսի կառավարման մեջ, ինչի հետեւանքով ընկնում է նրանց ձեռնարկությունների արտադրողականությունը կամ ծախսվում են հավելյալ ժամանակ ու աշխատուժ: Մինչդեռ, ըստ մասնագետների, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ կարելի է խուսափել ավելորդ քաշքշուկներից ու ծախսերից: Օրինակ,
ՀԱՅԵՐԸ ԴԻԵՏԱՅՈ՞Վ ԵՆ ՍՆՎՈՒՄ
Հարկերից խուսափելու համար մեր գործարարներն այն աստիճան են թաքցրել ու կեղծել իրենց արտադրանքի իրական ծավալները, որ ստացվում է՝ հայերը ողջ տարին ընդամենը 1-2 անգամ են պանիր, կարագ, մսեղեն կամ թթվասեր ուտում: Տարիներ շարունակ Հայաստանում արտադրվող կամ ներմուծվող սննդամթերքի ծավալների մասին մեր ձեռնարկատերերի ու գործարարների ներկայացրած տվյալներից պարզվում է, որ հայերը չափազանց քչակեր ու դիետիկ սննդակարգի
ԱՎԵՏԱՐԱՆ՝ ԳԵԼԻ ԳԼԽԻՆ
Հունիսի 23-ի առավոտյան ժ. 9:25-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչը Երեւանի քաղաքապետին իրազեկել էր հուլիսի 4-ին Ազատության հրապարակում կամ Մատենադարանի դիմաց զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին, տեղեկացնելով, որ հանրահավաքը մեկնարկելու է ժ. 19-ին, ընդմիջվելու է երթով եւ ավարտվելու է ժամը 23:00-ին: Թեեւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքով իրազեկումը ներկայացնելու
Գաղափարական զրահը եւ գլխավոր տրուբադուրը
Մարքսիստ Դավիթ Հակոբյանը երեկ հայտարարեց, որ եղել է Տեր-Պետրոսյանի «գաղափարական զրահը» եւ «նրա քաղաքական մուտքի պատմա-բարոյա-իրավագիտական հիմնավորվածության գլխավոր տրուբադուրը»: Բայց հիմա ընտրում է ինքնուրույն ճանապարհ: Մարքսիստ Դավիթ Հակոբյանի յուրաքանչյուր հայտնություն լրագրողներին անսահման հրճվանք է պատճառում: Որպեսզի «չավերենք» պարոն Հակոբյանի կոլորիտային խոսքը, հարմար գտանք պարզապես ներկայացնել նրա ռուսերենախառն պատասխանները՝ առանց մեկնաբանությունների: Բացատրելով, թե ինչու է հեռանում
ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏ. «ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ԽՈՍԵԼ»
Հավելյալ մանրամասներ ԵԽԽՎ քննարկումներից «Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 (2008) բանաձեւի կատարումը» 11656 բանաձեւի նախագծի հունիսի 25-ի հրատապ քննարկման ընթացքում համազեկուցող, անգլիացի Ջոն Պրեսկոտն իր ելույթում հայտարարեց, թե այժմ դատական համակարգի բարեփոխման գործընթաց է նախաձեռնել անձամբ Հայաստանի վարչապետը. «Սակայն, ինչպես ասում ենք մեր երկրում՝ փուդինգի համը կպարզվի ուտելիս, եւ կա համընդհանուր կասկած՝ արդյոք այդ բարեփոխումները կիրականացվե՞ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ ԵԽԽՎ-ՈՒՄ 24 ՀՈԳՈՒ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ»
Ասում է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, որը Ստրասբուրգում հետեւել էր ԵԽԽՎ քննարկումներին – Ինչպե՞ս եք գնահատում «Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 (2008) բանաձեւի կատարումը» 11656 բանաձեւը՝ իր վերջնական տեսքով: – Նախ կուզեի անդրադառնալ մի հարցազրույցի, որ տվել էի «Առավոտին» մի քանի ամիս առաջ եւ ասել, որ մենք խնդիրներ կունենանք Լեռնային Ղարաբաղին առնչվող եւ այլ փաստաթղթերում,
ԹԻՎ ՄԵԿ ԽՆԴԻՐԸ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ Է
Երեկ կառավարության նիստում, անդրադառնալով կաշառակերությանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որպես օրինակ նշել է գերեզմանատներում տիրող իրավիճակը. «Բոլորդ երեւի առնչվել եք այդ խնդրի հետ, գիտեք, որ կաշառակերությունն այդտեղ ուղղակի ծաղկում է: Եթե ուզում եք լավ տեղ, մեծ տեղ ստանալ՝ փողով հնարավոր է ամեն ինչ լուծել, ընդ որում՝ ցինիզմը հասել է գագաթնակետին, ոչ մի բան չի կաշկանդում
Կրամերն ընդդեմ դիկտատուրայի
ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդա վարության, մարդու իրավունքների հարցերով փոխքարտուղար Դեյվիդ Կրամերը երեկ հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ չի վստահում մարտի 1-ի գործով քննչական խմբին: «Ես ավելի շատ վստահում եմ ոչ թե նախաքննության նյութերին, այլ ԱՄՆ դեսպանատան իմ գործընկերներին, որոնք ինձ ինֆորմացիա են տրամադրում»,- նշեց փոխպետքարտուղարը: Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ը իր մտահոգությունն է հայտնել մարտի
ԾԵԾԵԼ ԵՆ «ՀԻՄԱ» ՇԱՐԺՄԱՆ ԷԼԻ ՄԻ ԱՆԴԱՄԻ
Երեկ, ժամը 15:50-ի սահմաններում, Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկի գետնանցումում ծեծի է ենթարկվել «Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամ, ԵՊՀ Տնտեսագիտական համալսարանի ուսանող Նարեկ Հովակիմյանը: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Նարեկը «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ երեկ քննությունը հանձնելուց հետո ինքը համալսարանից դուրս է եկել, եւ գետնանցումի մոտ սպորտային հագուստով ու
Գիտության շարունակականության մասին
Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին Չբացահայտված խնդրի լուծումը տալով՝ միշտ մեզ վտանգում ենք ընդդիմախոսի կողմից հարվածներ ստանալու: Եվ ոչ միայն դժվար է դառնում հեղինակի կողմից սպառիչ պատասխան տալը, այլեւ ծածկադմփոց անելով՝ յուրացվում է գյուտը գյուտարարից: Հենց այդ պատճառով էլ բուն հեղինակը տվյալ գիտության զարգացման գործին չեզոք է մնում: Հետեւաբար, գիտությունը կամ իսպառ դադարեցնում է
ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Վերջերս Սահմանադրական դատարանի գրադարանում կազմակերպված տեսական սեմինարում քննարկվում էր «ողջամիտ ժամկետ» հասկացության իրավական բովանդակությունը՝ իր տեսական ու օրենսդրական, գործնական-կիրառական դրսեւորումներով: Բանն այն է, որ մարդու իրավունքներին ու ազատություններին վերաբերող միջազգային պայմանագրերում մշտապես անդրադարձ կա մարդու դատական պաշտպանության իրավունքին, որը, մասնավորապես, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի Արդար դատաքննության իրավունք վերտառությամբ 6-րդ հոդվածում ամրագրված
Եկան, գովեցին, գնացին
Պաշտոնյաները սիրուն խոսքեր հնչեցրին երիտասարդական համաժողովին Երեկ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում բացվեց «Երիտասարդություն, իրականություն, հեռանկարներ» հանրապետական երրորդ էքսպո-համաժողովը, որը կազմակերպվել էր Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի կողմից՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, փոխնախարար Արթուր Պողոսյանը եւ այլք: Մասնակցում էին ավելի
ԵՎՍ ԵՐԿՈՒ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ
«21-ի հեռանկարներ» փառատոնի շրջանակներում Հայաստանում են դիրիժոր Քրիստոֆ Էշենբախը եւ թավջութակահար Դանել Մյուլեր-Շոթը: «21-ի հեռանկարներ» 9-րդ երաժշտական միջազգային փառատոնը, որ տարիներ շարունակ ներկայացնում է աշխարհահռչակ ու լեգենդար արվեստագետների, երեկ՝ իր գործունեության ընթացքում առաջին անգամ, «Ա. Խաչատրյան» համերգասրահում դասական երաժշտության երկրպագուների «դատին հանձնեց» մեծ սիմֆոնիկ նվագախումբ, հանձին «Շլեզվիգ Հոլշտայն» փառատոնային 100 հոգանոց նվագախմբի, 20-րդ դարի ամենախոշոր
Սպանվածները տուժող չե՞ն
Իրավապահները հրաժարվում են տուժող ճանաչել անգամ զոհված ոստիկաններին «Հելսինկյան ընկերակցություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը մայիսի 11-ին գրավոր դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ փորձելով պաշտոնական աղբյուրից պարզել՝ քանի՞ քրեական գործ է հարուցված մարտի 1-ի զոհերի դեպքերի առնչությամբ եւ քանի՞ մարդ է տուժող եւ տուժողի իրավահաջորդ ճանաչվել: Ի պատասխան, ՀՀ գլխավոր դատախազությունը
ՍԿԵՍՈՒՐՆԵՐԸ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՀԱՐՍՆԵՐԻՆ «ԶԱԳՍ» ՏԱՆԵԼ
Որոշ մարզերում էլ երեխաները դպրոցահասակ դառնալուց հետո են հոր ազգանունը ստանում Ընտանեկան օրենսգրքի համաձայն, Հայաստանում ամուսնությունը կնքվում է Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում (ՔԿԱԳ)՝ «զագսերում»: Թեեւ ամուսնության գրանցումը օրենքի պահանջ է, սակայն շատ ամուսնական զույգեր, ճոխ հարսանեկան խնջույք կազմակերպելով ու եկեղեցում պսակվելով, համարում են գործն ավարտած եւ ՔԿԱԳ-ում չեն գրանցվում: «Առավոտին» մասնագետները փոխանցեցին,
«Գազալցակայանը ատոմային ռումբ է»
Վստահեցնում է անվտանգություն կանոնները չպահպանելու պատճառով տուժած եռակցող վարպետը: Օրերս Երեւան-Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհների հատման մասում գործող գազալցակայանում հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով այնտեղ որպես եռակցող աշխատող 47-ամյա Սարգիս Ճանճապանյանը ծանր այրվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Հրդեհի պատճառ է դարձել այն, որ եռակցման համար նախատեսված սարքը հոսանքագծին է միացվել անվտանգության կանոնների խախտմամբ: «Առավոտի» հետ զրույցում Ս.
«ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԾԱՌԱՅԵՑ ՆՊԱՏԱԿԻՆ»
Կարծում է կոմունիստների ղեկավարը «Հանրահավաքը ծառայեց իր նպատակներին, եւ կարիք չկար, որ ոստիկանությունն իրեն հեղինակազրկելու հաշվին այնպիսի ամպագոռգոռ հայտարարություններ աներ, ինչպիսիք արվեցին հանրահավաքից մեկ օր առաջ, հանրահավաքը սկսելուց առաջ՝ իբր, թույլ չի տրվի, այսպես կանենք, այնպես կանենք եւ այլն»,- «Առավոտի» հետ զրույցում ուրբաթ օրը կայացած ընդդիմության հանրահավաքի մասին իր տպավորությունները կիսեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար
Գյումրիում հանրահավաքը թույլատրվեց
Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դեմ չէ ընդդիմության՝ շաբաթ օրը Գյումրիում հանրահավաք անցկացնելու ծրագրին: Մարտի 1-ից հետո առաջին անգամն է, որ ՀՀՇ-ի՝ հանրահավաք անցկացնելու մասին դիմումը չի մերժվում: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Գյումրիի ՀՀՇ քաղաքային խորհրդին «լավություն է արել»՝ ժամը 17.00-20.00-ը Թատերական հրապարակը հանձնելով նրանց տրամադրությանը: Երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսին ՀՀՇ Գյումրիի քաղխորհրդի
ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎԸ ԴԱՐՁԱՎ ԱՎԵԼԻ ԱՆԱՏԱՄ
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության առաջարկով՝ բանաձեւում վերանայվեցին «Ա1+»-ին արտոնագիր տրամադրելու եւ համաներում հայտարարելու մասին դրույթները: Երեւանի ժամանակով երեկ, ժամը 21.25-ին, սկսվեց «Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 (2008) բանաձեւի կատարումը» 11656 բանաձեւի նախագծի քննարկումը, որը տեւեց 1 ժամ: Պատճառն այն էր, որ նախատեսվածից ավելի տեւեց դրան նախորդող «Եվրոպայում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւի քննարկումը, որի տեքստում ուղղումներ անելու
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՎԵՐՈՎ ՀԱՄԵՐԳ ՉԷ
ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ մեր երկիրը պետք է գնա «էվոլյուցիոն, ոչ թե «ռեւոլյուցիոն» ճանապարհով: – Ըստ մամուլի հրապարակումների, Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Մոսկվա ձախողվել է: – Նորություն չէ, որ որոշ ԶԼՄ-ներ, նաեւ որոշ քաղաքական ուժերի պատվերով, երբեմն նման «սենսացիոն» հայտարարություններ են անում եւ փորձում կեղտոտ ջրում ձուկ որսալ, կա
ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԽԽՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
ԵԽԽՎ-ում «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ «Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 (2008) բանաձեւի կատարումը» փաստաթղթի քննարկման ժամանակ հայտարարեց, թե հստակ է, որ Հայաստանը չի հանձնել ժողովրդավարության թեստը՝ բոլոր կետերով: Եվ թվարկեց դրանք՝ մասնավորապես հիշատակելով քաղբանտարկյալներին, երկխոսություն սկսելու իրենց փորձի ձախողումը եւ այլն: Դրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե չգիտի՝ փոխվե՞լ են չափանիշները, բայց այս պահին
ՀՆԱՐՔՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ
ԵԽԽՎ-ն երեկ մերժեց հայ պատգամավորների բոլոր առաջարկները, որոնք վերաբերում էին «Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւի այն հատվածին, որոնք առնչվում են Ադրբեջանի պարտավորությանը՝ հասնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման: Այստեղ ներառվել էին հղումներ «Ադրբեջանի օկուպացված տարածքների իրավիճակի վերաբերյալ» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2008-ի մարտի 14-ի բանաձեւին: Որպես կանոն՝ ՀՀ պատվիրակները ո՛չ առաջարկներ են անում Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւերի
ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ԲԳՎ-ԻՑ ԿՊՐԾՆԵՆ
Երեկ Գյումրի էր ժամանել քաղաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանը: Դատելով լրագրողների հետ ճեպազրույցից՝ Վ. Վարդանյանն այս անգամ էլ էր անպատրաստ եկել Գյումրի: Վերջինս լրագրողների հարցերին տալիս էր վերացական պատասխաններ: «Առավոտը» նախարարից հետաքրքրվեց, թե կառավարությունն ինչպե՞ս է լուծելու վթարային, փլուզվող շենքերի բնակիչների հարցերը: Նշենք, որ նախորդ օրը Գյումրիում արձանագրվել էր փլուզման եւս մի դեպք. Օզանյանի տան
ՖԱՇԻԶՄԸ ԿՈԾԿՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ԿԴԱՏԵ՞Ն
Սանկտ -Պետերբուրգի Կիրովի շրջանի երկու դպրոցների (թիվ 223 եւ 378) տնօրենները, տեղյակ լինելով, որ իրենց սաները կրում են նացիստական հագուստներ ու աքսեսուարներ, զլացել են այդ մասին տեղյակ պահել իրավապահներին, այդ պատճառով էլ կկանգնեն դատարանի առաջ: Այս մասին «Մոսկովսկի կոմսոմոլեցին» հաղորդել է Սանկտ Պետերբուրգի գլխավոր դատախազի օգնական, մամուլի հետ կապերի պատասխանատու Ելենա Օրդինսկայան: Նա նաեւ հավելել
«ԳԱԼԱ»-ն Եվրոդատարան չի հասնի
Ասում է «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը Մինչ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մասին մտածելը, հեռուստաընկերությունը փորձում է անձամբ «դաս տալ» իրեն վատություն արած «կամակատարներին»: Վերջերս Գյումրիի հարկային տեսչության նախկին պետ Մարտին Զիլֆիմյանի մութ գործարքներից մեկը բացահայտելուց հետո՝ «ԳԱԼԱ»-ն ձեռնամուխ եղավ նրա պաշտոնանկմանը հասնելու գործին: Զիլֆիմյանի «շեֆերն» էլ, կարծես, դեմ չէին նրանից ազատվելուն, եւ Զիլֆիմյանին Գյումրիից տեղափոխեցին
ԱՐԾԱԹՅԱ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԷԼ ՆՎԱՃՈՒՄ Է
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նախորդ գիշեր Կալիից վերադարձավ տուն Երեկ «Առավոտը» հարցազրույց ունեցավ մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանի հետ: – Հայ մարզասերը սովորել է, որ վերջին երկու տարիներին մեր ծանրորդները միջազգային մրցումներում ոսկե մեդալների մեծ պաշար են հավաքում: Այս անգամ նվաճել ենք 10 մեդալ, որոնցից 7-ը՝ արծաթե, 3-ը՝ բրոնզե:


















































