Օրվա լրահոսը

Իրեն չսատարողներից վրեժ է լուծում

Արմավիրի քաղաքապետը ԲՀԿ-ականներին «ճնշում» է Մեր տեղեկություններով՝ Արմավիրի վերընտրված քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը օրերս Արմավիրի մթերքի շուկայից վռնդել է մոտ 30 առեւտրականների՝ միայն այն բանի համար, որ նրանք քաղաքապետի վերջին ընտրություններում պաշտպանել են մյուս թեկնածուին՝ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Արայիկ Աղաբաբյանին: Ներկայումս այդ առեւտրականները զրկվել են իրենց ապրուստի միակ միջոցից: Հիշեցնենք, որ Արմավիրի քաղաքապետի ընտրությունները տեղի ունեցան

ՓՈՂ ՈՒՆԵՍ՝ ՄՈՒԳ ԱՊԱԿԻՆԵՐՈՎ ԿԵՐԹԵՎԵԿԵՍ

Օրենքը աղքատ եւ հարուստ վարորդների միջեւ խտրականություն է դնում Մարտի 24-ից ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը», որով նախատեսվում են առավել խստացված վարչական տույժեր ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար։ Դեռ մեկ ամիս էլ չկա, որ նոր օրենքը գործում է, սակայն բազմաթիվ վարորդներ օրենքի անկատար լինելու պատճառով

ԷԼԻ ՍԽԱԼ ՀԱՆԵՑԻՆ

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը երեկ ուղարկել է մամուլի ծանուցում, որում իր կտրուկ անհամաձայնությունն է հայտնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի զեկույցում տեղ գտած գնահատականների հետ: Ծանուցման մեջ, մասնավորապես, ասված է. «Ուսումնասիրելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության 2006թ. արդյունքների ամփոփման պաշտոնական զեկույցում բերված տվյալները, չենք կարող համաձայնել այնտեղ կատարված եզրակացությունների, օգտագործված

ՆՈՐԻՑ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ

Հինգշաբթի օրը Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության աջակցմանն ուղղված ծրագրերի եւ դիվանագիտական քայլերի վերաբերյալ տարեկան զեկույցը: Փաստաթղթում, մասնավորապես, Միացյալ Նահանգները եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շարունակականությունը կախված է առաջիկա խորհրդարանական ու նախագահական ընտրություններից, ինչպես նաեւ՝ արդարացի կառավարման ոլորտում արձանագրելիք հաջողություններից: «Ծրագիրը շարունակվում է՝ չնայած

Հերթական ուրբաթախոսություն

Այս անգամ ընդդիմադիրները «խմբվել էին» հիմնականում «Փաստարկ» ակումբում Դեմոկրատները կոչ են անում ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը երեկ «Փաստարկ» ակումբում ներկայացրեց դիմում, որն ուղղված է Եվրոպայի խորհրդի, ԱՊՀ եւ միջազգային ու տեղական կառույցների կողմից հայաստանյան խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնողներին: Դիմումի մեջ ասվում է. «Ձեզ առաջարկում ենք հնարավորության սահմաններում իրականացնել հետեւյալ միջոցառումները. մայիսի 12-ին տեղամասերի բացումից

«ԿԱՐԵԼԻ՞ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԷԴՔԱՆ ՎԱՐԿԱԲԵԿԵԼ»

Հարցնում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը – Պարոն Խաչատրյան, դուք հայտարարել էիք, որ քարոզարշավի սկսելուն պես արձակուրդ եք վերցնելու եւ զբաղվելու եք թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Սաշիկ Սարգսյանի քարոզչությամբ: Երկուշաբթի օրվանից քարոզարշավը պաշտոնապես սկսվելու է, դուք արձակո՞ւրդ եք ձեւակերպել: – Չէ, նրա համար աշխատելու է իր շտաբի պետը՝ Մաքսիմ Հակոբյանը: –

«ԵՍ ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ, ԹԵ ՈՐՆ Է ԱՆԿԱԽԸ»

Ասում է «Բարգավաճ Հայաստանի» ցուցակում 23-րդ տեղը զբաղեցնող, «Ա1+»-ը փակած ՀՌԱՀ փոխնախագահ Շամիրամ Աղաբեկյանը: – Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել քաղաքական գործունեությամբ եւ հայտնվել «Բարգավաճ Հայաստանի» ցուցակում: – Քաղաքական գործունեությունը երբեք ինձանից շատ հեռու չի եղել, գիտեք, որ լրագրող եմ ու մեկնաբան եւ որպես լրագրող՝ միշտ եղել եմ քաղաքական բոլոր անցուդարձերի կիզակետում, եւ գիտեք, որ երկար ժամանակ

ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ

Չնայած ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի՝ զեկույցում իշխանությունների հասցեին հնչած քննադատությունը շատ մեղմ էր եւ նույնիսկ կարելի է ասել՝ քնքուշ, սակայն այդ գնահատականները «խիստ հակահարվածի» արժանացան իշխանական կառույցների կողմից: Երեկ նման «հակահարված» տվեց Վճռաբեկ դատարանը, իսկ այսօր՝ քաղաքապետարանը: Կարդացեք 

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՋՈՂ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ

Դրեզդենում (Գերմանիա) մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ութերորդ առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է 12 մասնակցով (3 կին եւ 9 տղամարդ):Առայժմ առաջնության պաշտոնական կայքը վատ է աշխատում, իսկ մրցումները լուսաբանող լրատվամիջոցները գլխավորապես անդրադառնում են իրենց երկրների ներկայացուցիչների մրցելույթներին, այդ պատճառով էլ հնարավոր չէ մեր գրոսմայստերների մասնակցության մասին օպերատիվ տեղեկատվություն քաղել: Այդուհանդերձ, շնորհիվ «armchess.am» հայաստանյան

«Տարոնի» հաշվետվությունը

Ապրիլի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Տարոն» մանկական գուսանական երգչախմբի հիմնադրման 10 եւ կոլեկտիվի գեղարվեստական ղեկավար, երգիչ Գեւորգ Չաքմանյանի բեմական գործունեության 20-ամյակներին նվիրված համերգ: Գեւորգ Չաքմանյանն ու «Տարոն» անսամբլի պրոդյուսեր Վահրամ Քոչարյանը «Առավոտին» տեղեկացրին, որ համերգը նախաձեռնել է Հայաստանի պետֆիլհարմոնիան՝ ի դեմս նորանշանակ տնօրեն Գագիկ Մանասյանի: Երեկոյին իրենց մասնակցությունը կբերեն Ռուբեն Մաթեւոսյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռաիսա

ՆԱԽՆԻՆԵՐԻ ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ…

Ծնունդով սպիտակցի, մանկությունն ու պատանեկությունը մայրաքաղաքում անցկացրած եւ այստեղ բարձրագույն կրթություն ստացած Արկադի Համբարձումյանը իրեն, այնուամենայնիվ, ամբողջությամբ համարում է սպիտակցի: Այդպես են մտածում նաեւ նրա երեք երեխաները, եւ դա նախնիների արյան կանչն է… Սպիտակում են ծնվել ու ապրել նրանց տատուպապերը: Իրավաբանի որդի եւ մասնագիտությամբ իրավաբան Արկադի Համբարձումյանը հորից ժառանգել է ոչ միայն երկրի օրենքների նկատմամբ

Ինտեգրման «այո»-ն ու «ոչ»-ը

2008 թվականից հանրակրթական դպրոցներում կդասավանդվեն մի քանի բնագավառ իրենց մեջ ամփոփող ինտեգրված առարկաներ: «Ես եւ շրջակա աշխարհը», «հայրենագիտություն», «բնագիտություն», «արվեստ եւ տեխնոլոգիա»… Սրանք ինտեգրված առարկաներ են, որոնք մշակվում են 2004-ին կառավարության կողմից հաստատված Հանրակրթության պետական կրթակարգի եւ Միջնակարգ կրթության պետական չափորոշիչների հիման վրա: Նշված առարկաները հանրակրթական դպրոցներում կդասավանդվեն 2008-ից, իսկ 2006-ից արդեն դպրոցական ծրագիր են

ԴԱՏԱՐԱՆՈՎ ԱՏԱՄԸ ՉԵՆ ԳՑԵԼ

Անատամ ոստիկանին տեր կանգնող չկա Ռազմիկ Սանոսյանն աշխատում է Ախուրյանի ոստիկանության բաժնին կից պահպանության ջոկում: Նա ավագ սերժանտ է: Ոստիկանը երեկ «Առավոտում» էր եւ խնդրում էր մեր պաշտպանությունը: Նա ասաց, որ Արթիկի շրջանի Անուշավան գյուղի բնակիչ՝ ատամնաբույժ Կիրով Այվազյանի հետ իր հարաբերությունները խիստ սրվել են՝ կապված իր ատամի հեռացման պատմության հետ: Ոստիկանի հավաստմամբ, ատամնաբույժն իրենից

Գործադուլ՝ ՀԴՄ-ների դեմ

Տոնավաճառներում բողոքի մեծ ալիք է բարձրացել Երեկ «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել եւ չէին բացել իրենց տաղավարները: Նրանք կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ հարկայինի: Հիշեցնենք, որ Հարկային պետական ծառայությունը մտադիր է տոնավաճառում գործունեություն իրականացնողներին բերել հարկային դաշտ եւ նրանց կրպակներում ՀԴՄ-ներ տեղադրել: «Հրազդան» տոնավաճառի առեւտրականների ներկայացմամբ՝ «Առանց այդ էլ միայն տեղի

ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԸ ՆԵՐԿՐՈՂՆԵՐԻՆ «ՔԱՇՈՒՄ» ԵՆ

Չնայած մաքսայինում տեղի ունեցող բարեփոխումներին, գործարարները կրկին դժգոհ են Ընդամենը մեկ ամիս առաջ Մաքսային պետական կոմիտեն աշխատանքից հեռացրեց «Զվարթնոց» օդանավակայանի տարածքային մաքսակետի տնօրեն Կարեն Ջանոյանին եւ անձնակազմի որոշ աշխատակիցների՝ պատճառաբանելով, որ մաքսային վարչարարությունն են բարելավում, իսկ այդ մաքսավորներն իրենց առջեւ դրված խնդիրները լավ չէին լուծում եւ մաքսատուրքեր քիչ էին հավաքագրում: Չնայած Մաքսային կոմիտեի պաշտոնական պարզաբանմանը,

ԵԱՀԿ դիտորդների 1-ին հաշվետվությունը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը երեկ հրապարակեց իր անդրանիկ միջանկյալ հաշվետվությունը: Այն վերաբերում է դիտորդների գործունեության առաջին շաբաթին, քանզի դեսպան Բորիս Ֆռլեցի ղեկավարած առաքելությունը պաշտոնապես մեկնարկեց մարտի 21-ին: Եվ արդեն մարտի 25-ին հանրապետության 11 վայրերում տեղաբաշխվեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 29 երկարաժամկետ դիտորդները: Երեւանում են այս թիմի եւս 13 անդամներ: Դիտորդական առաքելության այս առաջին միջանկյալ հաշվետվության ընդհանուր եզրակացություններից է, թե

ԲԱՐԳԱՎԱՃՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ԲՀԿ ցուցակում ընդգրկվածները բացատրեցին, թե ինչու են այնտեղ հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի առաջին 40 հորիզոնականներում տեղ գտած պատգամավորության բոլոր թեկնածուներն էլ իրենց բուկլետներում հոգու պարտք են համարել բացատրել, թե ինչու են ընդգրկվել ԲՀԿ ցուցակում կամ ինչու են դարձել հատկապես ԲՀԿ անդամ: Եվ այդ բացատրությունների հիմնական լեյտմոտիվը Գագիկ Ծառուկյանի անձն է, նրա փառաբանումը կարմիր

ՁՈՒ ՆԵՏԵԼԸ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Մեր ոստիկանները չէին արձագանքում, երբ 2003-2004-ի հանրահավաքների ընթացքում ամբոխից ձվեր էին նետվում ընդդիմադիր գործիչների վրա: Իսկ 2007-ի ապրիլի 4-ին 11 հոգու ոստիկանություն բերման ենթարկեցին՝ դատարանի շենքի վրա ձվեր նետելու համար: «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը երեկ հաղորդագրություն տարածեց, որտեղ մանրամասներ են ներկայացված Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի շենքի մոտ ապրիլի 4-ին կատարվածի առնչությամբ:

ՀԱՆՈՒՆ «ՄԱՔՈՒՐ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԱԺ պատգամավոր եւ պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանը, հավանաբար, ճիշտ է տրամաբանել՝ մտածելով, որ մաքուր ընտրություններ կարող են անցկացնել միայն մաքուր քաղաքացիները, նաեւ՝ ֆիզիկապես: Այդ նպատակով նրա ղեկավարած հասարակական կազմակերպությունը արդեն երկու տարի է, ինչ վանաձորցի ընտրողներին բաղնիքում լողանալու անվճար կտրոններ է բաժանում: Այդ նուրբ եւ, կարելի է ասել՝ բուրավետ քաղաքական տեխնոլոգիան, ըստ երեւույթին, ներազդում է

ԽՈՅ 21.03-20.04: Ինքնավստահության եւ սեփական շահերը պաշտպանել կարողանալու շնորհիվ դուք որոշակի հեղինակություն ձեռք կբերեք: ՑՈՒԼ 21.04-21.05: Ձեր շրջապատում աշխատանքային առողջ մթնոլորտ է գոյանում: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ձեր ներքին էներգիան աշխատեք ճիշտ բաշխել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Արժեքավոր գաղափարները կօգնեն հասնելու իշխանության: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Նպաստավոր օր է ունեցած կապերն ընդարձակելու համար: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Պաշտոնական ատյանները կարող են լուծել ձեր

ՀՈՒՅՍՆԵՐՍ ՉԿՈՐՑՆԵՆՔ ՈՒ ՀԱՎԱՏԱՆՔ

Սա էր Լեհաստանին պարտվելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իան Պորտերֆիլդի երեկվա մամուլի ասուլիսում հնչեցրած խոսքերի ենթատեքստը: Տեղեկացնելով, որ վիրահատությունից հետո ինքն արագորեն վերականգնվում է, շոտլանդացի մասնագետը հույս հայտնեց, որ մեկ-երկու շաբաթից արդեն ի վիճակի կլինի լիարժեքորեն կատարել իր աշխատանքային պարտականությունները: Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, խաղամակարդակը բարելավելու նպատակով ֆեդերացիան եւ մարզիչներն ամեն բան

Ցանկությունները հարիր չեն հնարավորություններին

Երիտասարդ երաժիշտների մտահոգությունները Թավջութակահար Սերգեյ Կոսեմյանը Ֆրանսիայում ուսանելուց հետո վերադարձել է Հայաստան: «Ֆրանսիայում հատուկ ֆոնդեր կան, որոնք աջակցում են շնորհալի երիտասարդ երաժիշտներին, այդպիսով նպաստելով դասական երաժշտության տարածմանը»,- ասում է Սերգեյը: Նա ֆրանսիացի եւ հայ երիտասարդների երաժշտական ճաշակների մեջ զգալի տարբերություններ է նկատել: Ս. Կոսեմյանն ու իր ընկերները՝ ջութակահար Ռուբեն Կոսեմյանը, երգեհոնահար Հովհաննես Մանուկյանը գտնում են,

ՉԵԽԵՐԸ ԼԱՎ ԵՆ ԱՊՐՈՒՄ

Տեղի նվագախմբերի արտիստների աշխատավարձի 50%-ը վճարում է նախարարությունը, 20%-ը՝ հովանավորները, 30%-ը գոյանում է համերգներից: Առաջին անգամ Հայաստան է ժամանել չեխ ճանաչված դիրիժոր Լեոշ Սվարովսկին: Նա ապրիլի 6-ին կղեկավարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Դիրիժորն աշխատել է Փարիզի, Մյունխենի, Բոննի, Հաագայի, Լյուքսեմբուրգի, Լիսաբոնի եւ այլ նվագախմբերի հետ: Նա համագործակցում է ականավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Դ. Գերինգասը,

Թիվ 19-ում թեկնածուների թիվը մնաց անփոփոխ

Երեկ թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում մերժվեց մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ Սուսաննա Հարությունյանին եւ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանին չգրանցելու վերաբերյալ հանձնաժողովի նախագահի առաջարկը: Թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առջեւ առավոտվանից հոծ բազմություն էր հավաքվել: Նրանք վանկարկում էին՝ Սուսաննա Հարությունյան, Հակոբ Հակոբյան: Ինչպես հաղորդում է panorama.am լրատվական գործակալությունը, հետաքրքիր պատահականությամբ այս երկու թեկնածուների ներկայացրած փաստաթղթերում միեւնույն

ՀԱԿԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿՐՔԵՐ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ

Այս բուհում հալածում են լավագույն մասնագետներին Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի (ՊՄՀ) մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետի մաթանալիզի եւ ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչի պաշտոնը վաղուց թափուր է: Ըստ սահմանված կարգի, այդ պաշտոնի համար հայտարարված մրցույթին սկզբում կարող են հայտ ներկայացնել միայն գիտությունների դոկտորները, եթե հաղթողը չի պարզվում՝ հետո նաեւ գիտությունների թեկնածուները: Գիտությունների 2 դոկտոր՝

Զոհվեցին հանուն քաղաքապետի

Այսօր գյումրեցիները հրաժեշտ կտան Վարդան Ղուկասյանի երեք թիկնապահներին Ինչպես հայտնի է, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ ապրիլի 2-ին կատարված մահափորձի հետեւանքով զոհվեցին նրա 3 երիտասարդ թիկնապահները՝ սպորտի վարպետ, ծանրամարտիկ, 37-ամյա Հովհաննես Միրզախանյանը, եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, 25-ամյա Սիսակ Վարդանյանը եւ թեքվանդոյի եվրասիական առաջնության չեմպիոն, 22-ամյա Արտյոմ Ադամյանը: Քաղաքապետարանի աշխատակիցների ներկայացմամբ՝ նրանք, լինելով ճանաչված սպորտսմեններ,

ԲԵՆԶԻՆԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ «ԽԱՂ» Է

Այսպես են կարծում տնտեսագետները Oրեր առաջ Հայաստանում բենզինի գինը բարձրացավ: Երեկվա դրությամբ «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը 320 դրամ էր, մինչդեռ այն նախկինում վաճառվում էր 280 դրամով: «Պրեմիումը» մարտի սկզբին 310 դրամ էր, իսկ երեկ՝ արդեն 350, «Սուպեր» բենզինը նույնպես թանկացել է՝ 340-350 դրամից դառնալով 380 դրամ՝ 1 լիտրի դիմաց: Միայն դիզելային վառելիքի գինը չի

ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ

Միավորված աշխատանքային կուսակցությունն ունենալու է ամենաբանաստեղծական կարգախոսները. երեկ «Փաստարկ» ակումբում կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանն ասաց, թե ՄԱԿ-ը Պարույր Սեւակի տողերն է օգտագործել իբրեւ կարգախոս: Թե հատկապես որոնք՝ նախընտրեց չբացահայտել մինչեւ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը: Նախընտրական իրավիճակը ՄԱԿ-ի ղեկավարը գնահատեց բավարար, «քաղաքական տիրույթում գտնվող»: Մինչդեռ ավելի վաղ պրն Արսենյանը հայտարարել էր, թե 2007-ի ընտրությունների նախօրեին չկա քաղաքական

«ՀՀ-ն պաշտպանության լուրջ կարիք ունի»

Վստահ է Արտաշես Գեղամյանը – Գյումրիի քաղաքապետի դեմ մահափորձը դուք որակել էիք որպես անցում բնականոն կրիմինալ զարգացումների, ի՞նչ նկատի ունեիք: – Արդեն այնպիսի իրավիճակ է, որ թե՛ ԵՄ-ն, թե՛ ՌԴ-ն կամ ԱՄՆ-ն կարող են Հայաստանը ընկալել որպես մի պետություն, ուր մարդիկ ի զորու չեն քաղաքակիրթ ճանապարհով լուծել խնդիրները եւ հարկադրված դիմում են զենքի ուժին, հակաօրինական,

ԿԸՀ-Ն ՈՉ ՈՔԻ ՉՄԵՐԺԵՑ

Ընտրություններին կմասնակցեն 24 կուսակցություններ եւ 1 դաշինք, սակայն՝ փոքր-ինչ նոսրացած ցուցակներով ԿԸՀ երեկվա նիստում, որտեղ քննարկվում էր համամասնական ընտրակարգով հայտ ներկայացրած ուժերին գրանցելու հարցը, պարզվեց, որ միայն 4-ի («Ազգային միաբանություն», «Ազգային համաձայնություն», ԲՀԿ եւ Մարքսիստական կուսակցություն) ցուցակներում տեղի չեն ունեցել փոփոխություններ: ՀՀԿ-ի ցուցակում մի փոփոխություն կա՝ Անդրանիկ Մարգարյանը: Մնացած փոփոխությունների պատճառը գերազանցապես գրանցման համար անհրաժեշտ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031