Օրվա լրահոսը
Քաղսովետի տվածը հիմք չէ
Քաղսովետի տվածը հիմք չէ Երեւան քաղաքում հողերի մասնավորեցումը սկսվեց 2001-ի գարնանից՝ տարեկան «հաղթահարելով» 30-40 հա տարածք։ Գործընթացը բարդացնող խնդիրները շատ են, վեճերն ու դատական պրոցեսները՝ նույնպես։ Բանն այն է, որ 1980-ականների վերջին եւ 90-ականների սկզբին մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ նախկին քաղսովետի ու շրջսովետների գործկոմներից պայմանագրով ստացել են հողակտորներ՝ գյուղատնտեսական նպատակով օգտագործելու համար։ Այս տարիներին նրանք մշակել
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ Է ԵՄ-Ի ՀԱՄԱՐ»
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ Է ԵՄ-Ի ՀԱՄԱՐ» ԵՄ Խորհրդի գլխավոր քարտուղար Խավյեր Սոլանայի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին – 2001 թ. սեպտեմբերի 11-ից հետո Միացյալ Նահանգները, Եվրոպական Միությունը եւ ՆԱՏՕ-ն սկսեցին խոսել Հարավային Կովկասի դերի մեծացման եւ տարածաշրջանի երկրներին ավելի ակտիվ աջակցելու անհրաժեշտության մասին: Կարելի՞ է արդյոք ակնկալել, որ ԵՄ-ն պատրաստ է նոր նախաձեռնություններ իրականացնել Հարավային Կովկասում: – Հարավային
3000 «ՄԵՌՅԱԼ ՀՈԳԻ»՝ ՏԱՎՈՒՇՈՒՄ
3000 «ՄԵՌՅԱԼ ՀՈԳԻ»՝ ՏԱՎՈՒՇՈՒՄ ՍԴ-ն երեկվա նիստում քննության առավ թիվ 56 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու դաշնակցական Արթուր Երկանյանի դիմում-բողոքը: Նշենք, որ այս ընտրատարածքում պատգամավոր է ընտրվել Հովիկ Աբովյանը, որը նախորդ գումարման ԱԺ մտավ այն բանից հետո, երբ ազգընտիրները որոշում կայացրին «անհարգելի» համարել այդ ընտրատարածքում պատգամավոր ընտրված Վանո Սիրադեղյանի բացակայությունները: Այս հանգամանքը հաշվի առնելով, երեկ ՍԴ-ում
ՆԱԽԱՐԱՐ ԴԱՌՆԱԼՈՒ ԳԻՆԸ
ՆԱԽԱՐԱՐ ԴԱՌՆԱԼՈՒ ԳԻՆԸ Հիշո՞ւմ եք «Օրակարգից դուրս» հաղորդումը նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ: Իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներին բանավեճի հրավիրելու փոխարեն /ինչը կհամապատասխաներ թե՛ լրագրողական պրոֆեսիոնալիզմի եւ թե՛ Եվրոպայի խորհրդի պահանջներին/, Հանրային հեռուստատեսությունը եթեր էր կանչել բացառապես Քոչարյանի ջերմեռանդ կողմնակիցներին, որոնք մեջլիս էին մտել մրցելու համար՝ ով ավելի քաղցր կենաց կարտասանի գործող նախագահի հասցեին եւ ով
ԻՆՉՆ Է ՄԵԶ ԽԱՆԳԱՐՈՒՄ
ԻՆՉՆ Է ՄԵԶ ԽԱՆԳԱՐՈՒՄ Ինչպես հայտնի է, ուրբաթ օրը հայտարարվեց «Ժողովրդավարության պաշտպանության կենտրոնի» ստեղծման մասին: Նոր հասարակական կազմակերպության նախաձեռնող խմբի մեջ են մտնում Վ. Դալլաքյանը, Թ. Մանասերյանը, Գ. Մարկոսյանը, Վ. Խաչատրյանը եւ այլք: Իր առաքելությունը կենտրոնը տեսնում է Հայաստանում ընթացող քաղաքական եւ հասարակական զարգացումները իրական ժողովրդավարության սկզբունքներին համապատասխանեցնելու մեջ: Կենտրոնը հետամուտ կլինի մեր երկրում ժողովրդավարության
Առաջարկվել է չճանաչել ՀՀ մանդատները
Առաջարկվել է չճանաչել ՀՀ մանդատները Երեկ երեկոյան «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը Ստրասբուրգից հաղորդել է, թե ԵԽ ԽՎ երեկ մեկնարկած ամառային նստաշրջանի քննարկմանն է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է չհաստատել ԵԽ-ում Հայաստանի խորհրդարանական նոր պատվիրակության մանդատները։ Առաջարկի հեղինակը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների դիտարկման արդյունքները ԵԽ ԽՎ-ում ներկայացնող Բերնարդ Շրայներն է։ Վերջինս իր առաջարկը փաստարկել է ընտրությունների ընթացքում
ՍԴ-Ն ՀԱՅՏՆՎԵԼ Է ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ
ՍԴ-Ն ՀԱՅՏՆՎԵԼ Է ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ Աշոտ Բլեյանը նորից դատարանում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը գրեթե բոլոր դատական նիստերի ընթացքում դիմող կողմերին զգուշացնում է, որ ՍԴ-ն այն բարձր ատյանն է, որտեղ պետք է ներկայանալ զուտ փաստերով: Այսինքն՝ դիմումատուն, մինչ ՍԴ դիմելը, պետք է անցած լինի ՀՀ բոլոր դատական ատյաններով ու ՍԴ-ին ներկայացնի վերջիններիս կողմից կայացրած որոշումները:
«ՆԱԽԱՆՁԻ ԺԱՆԳԸ ՄԱՇԵՑՆՈՒՄ Է ՆՐԱ ՀՈԳԻՆ»
«ՆԱԽԱՆՁԻ ԺԱՆԳԸ ՄԱՇԵՑՆՈՒՄ Է ՆՐԱ ՀՈԳԻՆ» Հարցազրույց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱՄԿ անդամ, ԱԺ պատգամավոր Վազգեն Կարախանյանի հետ – Ժամանակ առ ժամանակ Պ. Հայրիկյանի կողմից մեղադրանքներ են հնչում Ա. Մարգարյանի հասցեին, մասնավորապես այն մասին, թե երկրի այսօրվա վարչապետն իբր ժամանակին եղել է ՊԱԿ-ի կամակատար։ Որպես նույն ժամանակահատվածում ԱՄԿ անդամ, նաեւ քաղբանտարկյալ, համաձա՞յն եք հնչող մեղադրանքներին։ –
ՈՐ ՉՄՈՌԱՑՎԻ
ՈՐ ՉՄՈՌԱՑՎԻ Քանի որ Սերգո Երիցյանն այլեւս ժամանակ չի ունենա շարունակել իր «Կարծիք» հաղորդաշարը, մենք ժամանակ առ ժամանակ կանդրադառնանք հաղորդաշարով եթեր հեռարձակված մտքի գոհարներին: Սերգո Երիցյանը Հայաստանի հեռավոր շրջաններից մեկում զրուցում է գյուղացիներից մեկի հետ եւ դիմում բացառիկ հարցով. – Ի՞նչ պրոբլեմներ ունեք: Գյուղացին թվարկում է. – Ցորեն չունենք, որ հաց թխենք, ոչ խմելու ջուր
ԿԱՐԵՎՈՐ ՁԵՌՆԱՐԿ
ԿԱՐԵՎՈՐ ՁԵՌՆԱՐԿ Առաջին անգամ Հայաստանում տպագրվել է ուսումնական ձեռնարկ, որտեղ տեղ են գտել «Քրեակատարողական հոգեբանություն» առարկայի մասին վերլուծություններ, ինչպես նաեւ դատապարտյալի անձի հոգեբանական ուսումնասիրություններն ու նրանց հոգեբանական պատնեշի հաղթահարմանը վերաբերող հարցադրումները։ «Իրավաբանական հոգեբանություն» ձեռնարկը տպագրվել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ, Ն. Առուստամյանի, Ռ. Աղուզումցյանի, Վ. Մելքոնյանի, Ա. Գասպարյանի համահեղինակությամբ։ Դատական իրավաբանության
Մեղավորը մշակութային քաղաքականությունն է
Մեղավորը մշակութային քաղաքականությունն է Օրերս Բելգրադ կատարած համերգային ուղեւորությունից վերադարձավ հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլը: Կոլեկտիվը Բելգրադ էր մեկնել տեղի օպերային թատրոնի, Հայ-սերբական ընկերության, մշակույթի նախարարության եւ ԱՍԱԼԱ հայկական ժողովրդային շարժման հրավերով։ Աշխարհի տարբեր երկրներ հյուրախաղերի մեկնած անսամբլի գեղարվեստական ղեկավար, դաշնակահար եւ խմբավար Սեդրակ Երկանյանը կարեւոր է համարում «Տաղարանի» ելույթները նախեւառաջ Հայաստանի մարզերում եւ քաղաքներում։ Ըստ
ՆԱՀԱՆՋ ԵՐԳՈՎ
ՆԱՀԱՆՋ ԵՐԳՈՎ Տարին կիսեցինք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններով։ Մարդորսության տենդը բռնել էր ողջ հանրապետությունը. այդպիսի բան մեկ էլ, հավանաբար, եղել է Աֆրիկայից Ամերիկա նեգրեր տեղափոխելու ժամանակներում։ Պատմության դեղնած էջերից մեկ անգամ եւս հառնեց բալզակյան կուրտիզանուհիների ինչպես պերճանքը ընտրարշավի ընթացքում, այնպես էլ թշվառությունը՝ ընտրություններից հետո։ Կյանքը փոխելու ինչպիսի սրտառուչ պոռթկումներ եղան եւ սույն մտադրությունը ավելի լավ
Ընտրություններից ընկել է դպրոցների որակը
Ընտրություններից ընկել է դպրոցների որակը Հարցում դպրոցների տնօրենների շրջանում Տնօրեններին, մասնավորապես, մտահոգում է, որ խորացված ուսուցմամբ եւ «սովորական» դպրոցներում հարցաթերթիկները նույնն են: Օրինակ, «ֆիզիկամաթեմատիկական առարկաների խորացված ուսուցմամբ դպրոցի աշակերտի համար խաղուպար է լուծել այն հարցաթերթիկների խնդիրները, ինչը դժվարությամբ են լուծում հումանիտար թեքումով դպրոցների երեխաները»,- մեզ հետ զրույցում իր մտահոգությունն էր հայտնում Րաֆֆու անվան դպրոցի տնօրեն
ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՎԱՂՈՒՑ ԷԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ
ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՎԱՂՈՒՑ ԷԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ Մի շարք իրադարձությունների համադրումն է՛լ ավելի է հիմնավորում այն տեսակետը, թե Հայաստանում հացի (ալյուրի) գների թանկացումն ու այնուհետեւ էժանացումն ամենեւին էլ շուկայական բնականոն զարգացումների արդյունք չեն։ Այլ՝ տվյալ շուկայում գերիշխող դեր զբաղեցնող գործարարների մտածված քայլ։ Եվ երկրի ղեկավարության համարժեք արձագանքի հետեւանք։ Եվ իրականությունից այնքան էլ հեռու չէ այն ենթադրությունը, թե այդ
Առաջնորդվեք չգրված օրենքներով
Առաջնորդվեք չգրված օրենքներով Այսպիսի խորհուրդ են տվել քաղաքապետարանում գործարար Գրիգորի Պետրոսյանին: Երկար տարիներ աշխատելով օտար ափերում, Գրիգորի Պետրոսյանը որոշում է վերադառնալ հայրենիք եւ աշխատած գումարով իր բիզնեսը դնել։ 1999 թվականին գնելով Մարշալ Բաղրամյան պողոտայի 2-րդ նրբանցքի թիվ 13 հասցեում գտնվող 720 քմ մակերեսով 4 հարկանի շենքը, այն սեպտեմբերից վարձակալական հիմունքներով տրամադրում է Իրանի Իսլամական Հանրապետության
«ՎՐԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ ՉԿԱ»
«ՎՐԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ ՉԿԱ» Բաքու-Ջեյհան նավթամուղի վերաբերյալ իր պարզաբանումներն է տալիս Վրաստանի խորհրդարանի անդամ Կախա Չիտայան Կախա Չիտայան ծնվել է 1951 թ-ին: 1974 թ. ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Քաղաքական գործունեությունն սկսել է 1992թ-ին, 1995 եւ 1999 գումարման խորհրդարանի պատգամավոր է եղել: Այդ տարիներին գլխավորել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովը, իսկ 1999-2002 թթ.՝
ԿՈԱԼԻՑԻԱՆ ԿԱՇԽԱՏԻ 100 ՕՐ
ԿՈԱԼԻՑԻԱՆ ԿԱՇԽԱՏԻ 100 ՕՐ Պնդում է «Արդարություն» դաշինքը «Ստեղծված կոալիցիան իր բնույթով առնչություն չունի քաղաքական համագործակցության մոդելի հետ, այն իր բնույթով նման է խունտայի, որովհետեւ ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ ՕԵԿ-ին միավորում է ոչ լեգիտիմության հենքը։ Ընդդիմությունը, ճիշտ է, ընտրություններով չկարողացավ վերականգնել սահմանադրական կարգը, սակայն անդառնալի հարված հասցրեց վարչախմբին՝ էապես սահմանափակելով վերջինիս գոյատեւման ռեսուրսները։ «Արդարություն» դաշինքը չմասնակցեց
ԿՈԱԼԻՑԻՈՆ, ԱՅՍԻՆՔՆ՝ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ
ԿՈԱԼԻՑԻՈՆ, ԱՅՍԻՆՔՆ՝ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ Երեկ ՀՅԴ խմբակցության հրավիրած ասուլիսում հարց ուղղեցինք, թե այդքան կարեւորելով կոռուպցիայի դեմ պայքարը՝ մոռացությա՞ն են մատնում, որ իրենց կոալիցիոն (ի դեպ՝ այս բառը թարգմանվում է «դաշնակցային») գործընկերների շարքերում բազմաթիվ են այն պաշտոնյաները, որոնց անունների հետ շաղկապված է կոռուպցիան: Օրինակ՝ Սերժ Սարգսյանի հետ է կապվում վառելիքի ներկրման ոլորտում գերիշխող դիրք ունեցողների հովանավորությունը: Կարող
ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻ ԿՌԻՎ
ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻ ԿՌԻՎ Երեկ հրավիրած մամլո ասուլիսում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը դարձյալ անդրադարձավ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կենսագրությանը՝ նրան անվանելով ՊԱԿ-ի շարքային գործակալ: Նա նշեց, որ «գործակալի գործակալը ամենաահավորն է. նա բութ ուղեղ է, որովհետեւ, բացի իրեն տված հանձնարարություններից ինֆորմացիա չունի, ոչինչ չգիտի»: Իսկ հետո անցավ վարչապետի կուսակցությանը՝ այն բնութագրելով «ողորմելի», քանի որ «յուրացրել» է ԱՄԿ-ն ու
Թուրք գնդապետը գոհ է
Թուրք գնդապետը գոհ է 1999 թվական։ Հայաստանի ներկայիս տարածքի վրա ձեւավորված երկու պետությունների՝ Լեռնակերտի եւ Սարաստանի միջեւ կատաղի սահմանամերձ բախումներ են տեղի ունենում։ Պատճառը տեղանքում առկա բնական պաշարներով պայմանավորված վեճն է։ Վտանգված է սահմանամերձ գյուղերի եւ քաղաքների բնականոն կյանքը։ Հումանիտար աղետն անխուսափելի է թվում։ Զինված հակամարտության հետեւանքով սպանվել է 15.000 մարդ, մոտ 25.000-ը տեղահան է
Կոալիցիան կկառավարի 4 տարի
Կոալիցիան կկառավարի 4 տարի Պնդում է ՀՀ նախագահը Քաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ իր գնահատականները նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց երեկ, ավտոդողերի գործարանում։ Նրա կարծիքով, այսօրվա եւ 1999-ի ընտրություններից հետո կնքված քաղաքական համաձայնությունների ստեղծված իրավիճակների համեմատությունը հօգուտ այսօրվա է, որովհետեւ «այն ժամանակ մենք ունեցել ենք դաշինք, ավելի շուտ երկու անձի (Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի- Ա. Ու.)
ՀՀԿ ԵՎ ՀՅԴ ԲԱՆԱՎԵՃԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՇՈՒՐՋ
ՀՀԿ ԵՎ ՀՅԴ ԲԱՆԱՎԵՃԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՇՈՒՐՋ Գործընկերներիցս մեկը կոռուպցիայի դեմ պայքարի խիստ արդյունավետ միջոց էր առաջարկել՝ թող իշխանությունը բաժանվի երկու խմբի ու սկսեն կռվել իրար հետ. ցանկացած ելքի պարագայում կոռուպցիան կստանա լո՛ւրջ հարված: Մինչդեռ Դաշնակցությունն ընտրություններից հետո անընդհատ խոսում է հակակոռուպցիոն հատուկ գործակալություն ստեղծելու մասին: Հանրապետականներն էլ չցանկացան այդ առաջարկը ներառել կառավարության ծրագրում, քանի որ՝
ՍԴ-Ն ԱՅՍ ԱՆԳԱՄ Է՞Լ ՊԱՏՎԵՐ ԿԿԱՏԱՐԻ
ՍԴ-Ն ԱՅՍ ԱՆԳԱՄ Է՞Լ ՊԱՏՎԵՐ ԿԿԱՏԱՐԻ ՍԴ-ն երեկ շարունակեց ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների դիմում-բողոքների քննությունը: Հերթը թիվ 3 ընտրատարածքում առաջադրված Ղուկաս Ուլիխանյանի ներկայացրած դիմումինն էր: Նիստի ընթացքում Գագիկ Հարությունյանը խոստովանեց, որ այս ընտրատարածքում տեղի ունեցած օրինախախտումներն իրենց բնույթով աննախադեպ են: Իսկ դատական նիստը, ԸԸՀ նախագահի եւ իրավաբանի շնորհիվ, որը «ընտրված» պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի հորեղբոր
ԱՆԱՆՈՒՆ ԾԱՌԱՀԱՏՈՂՆԵՐ
ԱՆԱՆՈՒՆ ԾԱՌԱՀԱՏՈՂՆԵՐ Երբ լուսանկարում էինք նոր կտրված այս ծառը, բանվորներն արագ հեռացան տեսադաշտից։ Կոմիտասի շուկայի դիմացի պուրակում կատարված հերթական ծառաջարդի մասին մեզ տեղեկացրեց սրտացավ մի քաղաքացի։ «Երեկ ու նախորդ օրը տեսանք, թե ինչպես են այստեղ ծառ կտրում, տեսանք, թե ոնց է հսկայական ծառը շուռ գալիս»,- պատմեցին այգու մշտական այցելու պապիկները։ Փողոցի կողմից կապույտ կտորով շրջափակված
ԵՐԱԺՇՏԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԵՐԱԺՇՏԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ Կոմպոզիտոր Արա Գեւորգյանը հաղթեց ավտոռալիի մրցումներում Այդպիսիներից է մեծ արագությունների ու ռիսկի մարզաձեւ ավտոռալին։ Ավտոռալին Հայաստանում սիրված մարզաձեւ է, ունի բազմաթիվ հետնորդներ։ Բայց այդպես էլ այն չի դասվել ավանդականների շարքը։ Վերջին տարիներին ավտոսպորտի նկատմամբ հետաքրքրությունը կրկին մեծացել է ու այն վերականգնելու ուղղությամբ որոշ քայլեր են արվում։ Եվ ուրախալի է, որ մրցումների
Իսկապես մոռացել են
Իսկապես մոռացել են Խմբագրությունը նամակ է ստացել Գյումրի քաղաքի բնակիչ, վաստակավոր ինժեներ Լեւոն Գալստյանից։ Ընթերցողը մտահոգված է, որ հայ երգի երախտավոր Նորայր Մնացականյանի անունը հիմնովին մոռացված է ու երիտասարդ սերունդը նրա մասին համարյա ոչինչ չգիտի։ Նամակագիրը հետաքրքրվել էր Հայաստանի մասնավոր հեռուստաընկերություններից՝ պահպանվո՞ւմ են, արդյոք, նրանց մոտ երգչի ձայնագրությունները։ Եվ բոլորը միաբերան պատասխանել էին, որ Ն.
MESA CULPA
MESA CULPA Մեր մեղքն այն է, որ բոլորս սպասում ենք, թե երբ է երկիրը կարգի գալու Նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո ակնհայտ է դարձել, որ նրանք չլուծեցին հայաստանյան հասարակության մեջ կուտակված հիմնահարցերը եւ հակասությունները: Այս առումով նրանք որեւէ հետաքրքրություն չէին ներկայացնում: Ձեւավորված խորհրդարանն էլ քիչ հետաքրքիր է: Հասարակությունն ընկել է հերթական ապատիայի մեջ, որը շարունակվելու
Մաքսապետյանի «մաքսը»
Մաքսապետյանի «մաքսը» Երեկ հայտնի դարձավ, թե ով էր ապօրինի ծառահատումներ կատարում Կոմիտասի զբոսայգու դիմաց գտնվող զբոսայգում: Դա քաղաքացի Էդուարդ Ղուկասյանն էր, որը քաղաքապետարանի հողային աճուրդներից մեկում գնել է հիշյալ պուրակի մասը։ Արաբկիրի նախկին թաղապետ Ֆելիքս Յայլոյանից ստանալով առեւտրի եւ սպասարկման օբյեկտ (այդ թվում եւ՝ բացօթյա սրճարան) կառուցելու թույլտվությունը (թիվ 83), մի քանի օր առաջ նա
ՏԱՆԸ ՄՆԱՑԵՔ, ԲԱՅՑ ՓՈՂԵՐԸ ՉԵՆ ԲԵՐՈՒՄ
ՏԱՆԸ ՄՆԱՑԵՔ, ԲԱՅՑ ՓՈՂԵՐԸ ՉԵՆ ԲԵՐՈՒՄ Նոյեմբերյանի գերեզմանատունը վերջին 10 տարիների ընթացքում կրկնակի մեծացել է: Առաջ, երբ ավանի մի ծայրից նայում էիր, ծառերի արանքից ընդամենը մի քանի քար էր երեւում: Եվ ես գիտեի, որ այնտեղ, ամենաբարձր ծառի տակ թաղված է պապս: Հիմա նրա կողքին է նաեւ տատս: Տատիս ու պապիս հին գերեզմանատանը ներքեւի կողմից մի
«Բարի տնօրենի» հույսին
«Բարի տնօրենի» հույսին Մեյմարյանների ընտանիքն ապրում է թիվ 12 գիշերօթիկ դպրոցում, բայց ցանկացած պահի կարող է փողոց հանվել: «Առավոտն» անդրադարձել էր (23.04.2003) Կալմիկիայից Հայաստան տեղափոխված Մեյմարյանների ընտանիք, որն ամիսներ շարունակ ապրում էր փողոցում: Վերջերս նրանց տեղավորել են թիվ 12 գիշերօթիկ դպրոցի մասնաշենքում: Այս մասին նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆ. Ցոլակյանին եւ ընտանիքին անվճար իրավաբանական