Օրվա լրահոսը
ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՄԵԶ ՆՄԱՆ ՄԱ՞ՐԴ ԵՆ
ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՄԵԶ ՆՄԱՆ ՄԱ՞ՐԴ ԵՆ ԱԺ գրեթե բոլոր կազմավորումների ներկայացուցիչները, սկզբունքորեն «կողմ» լինելով մահապատժի վերացմանը, երեկ վերահաստատեցին, թե մնում են այն համոզմանը, որ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության կատարողները պիտի արժանանան առավելագույն պատժի։ Շատերն աշխատում էին շրջանցել այն հեռանկարը, որ մահապատժի կիրառումը կարժենա Եվրախորհրդի անդամակցության կորստին։ Առավել նախընտրում էին անարդյունավետ աշխատանքի համար մեղադրել ԵԽ-ում ՀՀ պատվիրակությանը, որ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 1999 թ. հոկտեմբերի 27-ի քաղաքական հեղաշրջման արդյունքում սեփական իշխանությունն ամրապնդած վարչախումբը հերթական անգամ բացահայտեց իր անբարո էությունը՝ փորձելով Ազգային բանակի հիմնադիր, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանին ներկայացնել որպես հանցագործ։ Վ. Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու փորձը «Հոկտեմբերի 27»-ի դատավարության առաջին իսկ օրերից սկիզբ առած ոճրագործության զոհերի վարկաբեկման՝ ներկայիս վարչախմբի կողմից խրախուսվող, քաղաքականության նոր դրսեւորում է։
ԿՏՐՈՒԿ ՔԱՅԼԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
ԿՏՐՈՒԿ ՔԱՅԼԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ Իրոք այն սպասվում էր՝ «Սոցիալիստական Հայաստան» միավորման անդրանիկ համաժողովը: Հետաքրքրությունը միավորման կողմից հայտարարած «Դեմոկրատական սոցիալիզմի ազգային մոդել» ծրագրի քննարկման նկատմամբ չկարողացան թուլացնել ո՛չ իշխանությունների հրահանգով կազմակերպած լրատվական շրջափակումը, ո՛չ էլ որոշ քաղաքական գործիչների կամ լրագրողների հիվանդագին երեւակայության պտուղ հանդիսացող «վարկաբեկիչ» պիտակավորումները: Վերջին ժամանակներս մենք հազվադեպ ենք ականատես դառնում քաղաքական ուժերի եւ ժողովրդի
Մոցարտները խորհրդարանում
Մոցարտները խորհրդարանում Սահմանադրական բարեփոխումների նախագահական տարբերակը եւս քննարկվեց եւ Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը՝ Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ, քվեարկեց այն։ Խորհրդարանականի քվեարկությունն անցել էր 7-ը 5-ի հարաբերությամբ (5 «կողմ», 7 «դեմ»)։ Նախագահականին դրական եզրակացություն տալուն «կողմ» էր քվեարկել 7 պատգամավոր (ՀՀԿ, ՀՅԴ, ԺԴԿ, «Ժողպատգամավոր», Ագրոարդյունաբերողներ, ԱԺՄ, «Օրինաց երկիր»)։ Դեմ էին Շավարշ Քոչարյանը եւ Հրանտ Խաչատրյանը, պոտենցիալ «դեմ»-երից բացակայում
ԲԱՐՈՅԱԶՐԿՄԱՆ ԱՊԱՑՈՒՅՑ
ԲԱՐՈՅԱԶՐԿՄԱՆ ԱՊԱՑՈՒՅՑ Երեկ խորհրդարանական բոլոր կազմավորումներն իրենց գնահատականները ներկայացրին գլխավոր դատախազի այն որոշմանը, ըստ որի Վազգեն Սարգսյանի վերաբերյալ քրգործի մասով շարունակվելու է նախաքննությունը։ Բոլորից արժանահիշատակ է նախ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանի խոսքը, որի հետ կարող էր մրցել միայն Ստանիսլավսկին՝ իր «Չե՛մ հավատում» արտահայտությամբ։ Թեեւ մեր թերթն անգամ պատճենն էր հրապարակել գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ
ՄԵՂԱՎՈՐԸ «ՎԵՐԵՎԻՆՆ» ՈՒ «ԱԿՆՈՑԱՎՈՐՆ» ԵՆ
ՄԵՂԱՎՈՐԸ «ՎԵՐԵՎԻՆՆ» ՈՒ «ԱԿՆՈՑԱՎՈՐՆ» ԵՆ Թե ինչպիսին է այսօր «27»-ի վերաբերյալ «Հանրապետության» ներկայացուցիչ Արամ Սարգսյանի տեսակետը եւ փոխվե՞լ է այն վերջին շրջանում: «27»-ի դատաքննությունն ընթանում է արդեն մեկ տարի: Ու թեեւ այդ ընթացքում «27»-ի վերաբերյալ իրավական տեսանկյունից ոչինչ էլ պարզ չդարձավ, այդուհանդերձ, դատարանից դուրս քաղաքական իմաստով շատ բաներ ակնհայտ դարձան: Մասնավորապես իշխանությունների կողմից եղան բազմաթիվ
ԳՐՈՂՆԵՐԻ ՇԱՐԱՆ՝ ԱՌԱՆՑ ԸՆԹԵՐՑՈՂԻ
ԳՐՈՂՆԵՐԻ ՇԱՐԱՆ՝ ԱՌԱՆՑ ԸՆԹԵՐՑՈՂԻ Գոնե այսօր էլ լիներ մեկը եւ ցավով բացականչեր. – Մի՞թե վերջին պոետն եմ ես… Բայց, ցավոք, այդ մեկն էլ չկա։ Չէ՜, գրում են։ Գրում են՝ ովքեր ուզում են, տպագրվում են՝ ոնց ուզում են։ Գրո՜ւմ են։ Ինչպե՞ս, բայց դա ի՞նչ կարեւոր է, որտե՞ղ, խնդրեմ՝ թեկուզ հենց խմբագրության մուտքի առջեւ։ Իսկ այդպիսի թերթերը
Մնում է քայլել օդի մեջ
Մնում է քայլել օդի մեջ Ստիպված Ձեզ եմ անհանգստացնում, գիտակցելով, որ հանրապետությունում որոշ պաշտոնատար անձանց ամենաթողությունը քիչ թե շատ կարելի է սանձել միայն լայն մասսաներին իրենց արածի մասին տեղյակ պահելով։ Չնայած դա էլ կասկածելի է, քանի որ քաղաքապետարանի ղեկավարների անօրինականությունների մասին հաճախ է խոսվում մամուլով եւ հեռուստատեսությամբ։ Այս անգամ խոսքը վերաբերում է 2 քմ հարթակի
ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՍԻՄՖՈՆԻԱՆ
ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՍԻՄՖՈՆԻԱՆ Մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ քաղաքի 15-րդ թաղամասում կա 1000-ից ավելի թափառող շուն։ Այդ հաշվով, Երեւանի ողջ տարածքում թափառող շների թիվը կգերազանցի 10 հազարը։ Ինչի մասին խոսում եմ, համոզված եմ, բնորոշ է ողջ քաղաքին։ Տարիներ առաջ 15-րդ թաղամասի Շիրազի փողոցի ամբողջ երկայնքով տնկված քառաշար ծառերը հմայք էին հաղորդում շրջապատին եւ
ՆՈՒՅՆԻՍԿ ՕԴՆ ԵՆ ՀՈՏՈՏՈՒՄ
ՆՈՒՅՆԻՍԿ ՕԴՆ ԵՆ ՀՈՏՈՏՈՒՄ Սեպտեմբերի 11-ից հետո պարզ դարձավ, որ Ձմեռային 19-րդ օլիմպիական խաղերի հաջողությունը կամ ձախողումը կախված են լինելու ոչ այնքան մրցասպարեզներում ցույց տրվելիք արդյունքներից, որքան Խաղերի անվտանգությունն ապահովելու կոչված ծառայությունների աշխատանքից։ Առավել եւս, որ Խաղերն անցկացվելու են ռազմական հակաահաբեկչական կամպանիան նախաձեռնող ԱՄՆ-ում։ Խաղերի կազմակերպիչները, Ամերիկայի կառավարությունը արել են հնարավոր ամեն բան՝ մասնակիցների եւ
Մի ձեռքով՝ երկու նվագախումբ
Մի ձեռքով՝ երկու նվագախումբ Փետրվարի 9-ին «Սերենադ» կամերային նվագախումբը կմեկնի Գերմանիա, որտեղ հանդես կգա 15 համերգներով։ «Սերենադի» եւ ՀՖՆ-ի տնօրեն Դավիթ Թերզյանի հետ զրուցեցինք մինչ մեկնումը:- Ասում են, թե «Սերենադը» տարին տասներկու ամիս հրավիրվում է Գերմանիա: – Սկսած 1992-ից, «Սերենադը» համերգներով պարբերաբար հանդես է եկել Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Հունաստանում, Շվեյցարիայում, Ավստրիայում՝ մասնակցելով միջազգային փառատոների։ Այո,
ԻՐԱՆԱԿԱՆ ԿԻՆՈՆ ԵՎ ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ
ԻՐԱՆԱԿԱՆ ԿԻՆՈՆ ԵՎ ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ «Սիմորղը» (երեսուն հավք) իրանական առասպելական թռչունն է, որի մասին առաջին հիշատակությանը հանդիպում ենք «Ավեստա»-ում։ «Սիմորղն» այս օրերին թեւածում է Թեհրանի երկնքում։ Իրանի Իսլամական հեղափոխության տարեդարձի տասնօրյակում՝ փետրվարի 1-ից 12-ը մեկնարկել է «Ֆաջր» 20-րդ կինոփառատոնը։ 2001 թվականին արտադրված ավելի քան 22 իրանական ֆիլմ ներկա է մրցութային բաժնում։ Թե ո՞ւմ ուսին կնստի
Այս խղճուկ բառապաշարով, բայց մեծ սրտով
Այս խղճուկ բառապաշարով, բայց մեծ սրտով «Բարոյական արժանիքներով օժտված, աշխատանքային եւ քաղաքական գործունեության մեջ չվարկաբեկված» Մանվել Բադալյանի ղեկավարած Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը (ՀԵԱԽ) երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու իր հերոսական անցյալը եւ երազելու փառապանծ ապագայի մասին։ Բայց քանի որ «Առավոտի» «գրչակներս» չենք տիրապետում «արդի գրական հայերենի բառապաշարին», չենք համարձակվում մեր «չորրորդ կարգի հրապարակումներով» պղծել
ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ԿԱՐԿԱՏԵԼՈՒ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ԿԱՐԿԱՏԵԼՈՒ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը երեկ շարունակվեց Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ-փաստաբանի՝ Տիգրան Ջանոյանի հարցերով՝ ուղղված առ… ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը։ Վերջինս «մեծ պատիվ համարեց» հանրաճանաչ փաստաբանի հետ առնչվելը։ Այս միտքը իր հետագա զարգացումը ստացավ մեղադրող Արմեն Հարությունյանի հարցերից մեկում. «Պատի՞վ է, որ ամբաստանյալ եք»։ Ամբաստանյալը շարունակեց. «Ոչ թե պատիվ համարեցի, որ ամբաստանյալ եմ,
Բնակարան չունեն
Բնակարան չունեն Անօթեւան մնալու սպառնալիքի տակ հայտնված Իրինա Խաչատրյանի հինգ անչափահաս երեխաները մանուկներին հատուկ միամտությամբ ժպտում էին, երբ իրենց լուսանկարում էր մեր աշխատակիցը։ Հունվարի 29-ին երեխաների հետ «Առավոտի» խմբագրություն այցելած կինն իր դարդն ու ցավը պատմելուց հետո շտապում էր նստացույցի՝ ՀՀ կառավարության շենքի առջեւ։ Ամուսիններ Կարապետ Առաքելյանի եւ Իրինա Խաչատրյանի բազմանդամ ընտանիքը սեփական բնակարան չունենալու
ՏԱՍԸ ՎՃԱՐԻ՝ ՄԵԿ ԿՏՐԻ
ՏԱՍԸ ՎՃԱՐԻ՝ ՄԵԿ ԿՏՐԻ Ճիշտ հանրապետության եւ մայրաքաղաքի բնակչության նման՝ Երեւանի կանաչ տարածքներն էլ 1992-93թթ. սկսած՝ քչանում ու քչանում են։ Եթե բնակչության նվազմամբ իշխանություններն առանձնապես մտահոգ չեն, ապա կանաչ տարածքներով լավ էլ հետաքրքրվում են։ Կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ հետաքրքրված են կամ իշխանությունները, կամ իշխանավորները, ծայրահեղ դեպքում՝ վերջիններիս ազգական-հովանավորյալները։ Որովհետեւ հետաքրքրվածության ամեն մի դրսեւորմանը հետեւում
ԱԱ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՐՀՈՒՐԴ ՏՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ
ԱԱ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՐՀՈՒՐԴ ՏՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ Ազգային անվտանգության համապատասխան վարչությունը հայրենիքի դավաճանության եւ լրտեսության մեղադրանքներով քրեական գործ է հարուցել ՀՀ քաղաքացու դեմ։ Արդյոք այլ մեղադրյալներ կամ կասկածյալներ ե՞ւս ներգրավված են։ Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի վերոհիշյալ հարցին, ԱԱ փոխնախարար Գ. Գրիգորյանը խորհուրդ տվեց սահմանափակվել այն հաղորդագրությամբ, որը մամուլում եղել է։ Փոխնախարարի ասելով՝ ավելին ոչ ոք այս պահին չի
ԱՄՈ՛Թ, ԱՄՈ՛Թ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԱՄՈ՛Թ, ԱՄՈ՛Թ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ Արտահերթ նիստ հրավիրելու համար հարկավոր ստորագրությունները Արշակ Սադոյանը հավաքեց (մի բան էլ ավելի), սակայն նիստը տեղի չունեցավ՝ քվորում չլինելու պատճառով։ Ազգային երեսփոխանները հերթական անգամ խայտառակ եղան ընտրողների առջեւ։ «ԱրմենՏելի» կողմից կիրառվող րոպեավճարը օրենքով արգելելու Արշակ Սադոյանի եւ նրա կողմնակիցների ջանքերը զրոյական դարձան։ «Միասնություն» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանը իրեն հատուկ
Դիակապտողները
Դիակապտողները Վազգեն Սարգսյանի մասով քրգործի նախաքննությունը շարունակելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արամ Թամազյանի որոշման մեջ մասնավորապես նշված էր, թե այդ մասով անհրաժեշտ է լրացուցիչ հարցաքննել Սեյրան Ավագյանին եւ Շավարշ Քոչարյանին՝ հետո հանգել վերջնական հետեւության։ Ի՞նչ են ասել այս երկու պատգամավորները նախաքննության ընթացքում, որ անհրաժեշտ էր վերացնել քրգործի այս մասով կարճումը եւ նորից հարցաքննել նրանց։ Որեւէ ցուցմունք
«27»-Ի ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
«27»-Ի ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ Հարցազրույց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ -Հակառակ պաշտոնական այն պնդումների, թե Գլխավոր դատախազությունը մասնավորապես՝ Ազգային հերոս, նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի «դեմ կամ նրա մասնակցությամբ կատարված որեւէ արարքի կապակցությամբ քրգործ չի հարուցել», այդուհանդերձ, օրեր առաջ պարզ դարձավ ավելին. քրգործ, այնուամենայնիվ, կա եւ այն ոչ միայն կարճված չէ, այլ գլխավոր դատախազի որոշմամբ այդ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՆՈՒԳՈՐԾՆ ՈՒ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՆՈՒԳՈՐԾՆ ՈՒ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ Դեռ չեն վերացել մեր Հայրենիքում միամիտ գործիչները, որոնք ենթադրում են, թե պաշտոնյաները պիտի պատասխանատու լինեն իրենց հրապարակային հայտարարությունների եւ դրանց հետեւանքների համար։ Ասենք, եթե Ռոբերտ Քոչարյանն անցած տարվա աշնանը հրապարակավ հայտարարում էր, որ հանձնարարել է արգելել րոպեավճարի կիրառումը՝ հիմա պիտի գոնե բացատրություններ տա՝ իր հանձնարարականներն ինչո՞ւ չեն կատարվում, թե՞ նա
Մարզերում թանգարանները այցելուներ չեն ունենա
Մարզերում թանգարանները այցելուներ չեն ունենա 2002թ. փետրվարից մեր թանգարանների առանց այդ էլ քիչ այցելուների բացակայությունը պատճառաբանված կլինի, քանի որ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի հրամանով փետրվարի 1-ից գրեթե բոլոր թանգարանների տոմսերը բազմակի թանկանալու են՝ այսինքն Հայաստանում 100 դրամանոց թանգարանային տոմս այլեւս չենք ունենալու։ Օրինակ՝ եթե Ազգային պատկերասրահում տոմսն այսօր արժե 100 դրամ, ուրեմն փետրվարի 1-ից այն
Ժապավենը կտրվեց
Ժապավենը կտրվեց Ինչպես Հայաստանի բոլոր գյուղերը՝ այնպես էլ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղն ունի բազում խնդիրներ։ Նույնիսկ ճանապարհները, որոնք առատ ձյան պատճառով անանցանելի են, խոչընդոտ չհանդիսացան ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանին՝ այցելելու վերը նշված մարզի գյուղն ու այնտեղ արժանանալու երկու բնակելի շենքերի ժապավենը կտրելու պատվին։ Երկրաշարժից մինչեւ այս օրը՝ բազմաթիվ ընտանիքներ մնացել են անօթեւան եւ բնակվում են
Ջութակի հնչյունների ներքո
Ջութակի հնչյունների ներքո Առաջին անգամ մեծ բեմում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ջութակահար Շահեն Շահինյանին հանդիպեցինք անցյալ տարի։ Բախի d moll կոնցերտը՝ գրված երկու ջութակի եւ նվագախմբի համար, նա կատարեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի եւ Խորվաթիայի կոնսերվատորիայի ռեկտոր, ջութակահար Ինո Միրկովիչի ընկերակցությամբ, իր վրա հրավիրելով արվեստագետների եւ արվեստասերների ուշադրությունը։ Առաջին եւ լուրջ հաջողությունից հետո ջութակահարին
ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵՆՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻՑ
ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵՆՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻՑ Վալերի Այդինյանի օտար ափերում ցավալի վախճանի արդյունքում հատկացվելիք ապահովագրական գումարները դեռ չեն վճարվել։ Մինչեւ ե՞րբ: Անցած աշնանը հասարակությանն ու հատկապես լրագրողական, մտավորական շրջանակներին ցնցեց հայտնի հրապարակախոս, լրագրող Վալերի Այդինյանի հանկարծահաս մահը։ Տպագիր մամուլի տարբեր ներկայացուցիչների հետ նա մեկնել էր Լոզան՝ Շվեյցարիա, մասնակցելու միջազգային կոնֆերանսի։ Ճամփորդությունն իրականացնում էր նման կարգի բազմաթիվ ծրագրեր իրականացրած «IREX-ProMedia»
Գամված է անկողնուն
Գամված է անկողնուն ՌԴ Ֆիլատովի մանկական քաղաքային կլինիկայի մասնագետները (բժշկագիտության դոկտոր՝ Վ. Մ. Կրեստյաշին, գլխավոր բժիշկ՝ Գ. Ի. Լուկին) գտնում են, որ Տիգրան Օհանյանի չափահաս դառնալուց հետո հնարավոր կլինի պրոթեզավորել նրա ծունկը։ Նույնը գտնում է Նորք-Մարաշ կլինիկական հիվանդանոցի բժիշկ Վաչագան Այվազյանը։ Տիգրան Օհանյանի (1993թ. ծնված)՝ կենսաթոշակային ապահովագրության տարածքային կենտրոնում առկա թիվ 56780 վկայականից տեղեկանում ենք,
ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ԵՐԵԽԱՅԻ ՇԱՀՆ Է
ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ԵՐԵԽԱՅԻ ՇԱՀՆ Է Շատերի մեջ թերեւս երեխաների իրավունքների պաշտպանության ամերիկյան համակարգի մասին այսպիսի տպավորություն է ստեղծվել, թե ծայրահեղությունների երկիր է, որտեղ երեխան նույնիսկ կարող է դատի տալ ծնողներին։ Արդյո՞ք իրականում այդպես է։ Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Քնեկտիկութ նահանգի գլխավոր դատախազի օգնական, երեխաների պաշտպանության բաժանմունքի ղեկավար Սյուզան Պիըրլմենի հետ մեր զրույցից, որն օրերս Հայաստանում
«Սորոսի» հիմնադրամի հերթական խաղերը
«Սորոսի» հիմնադրամի հերթական խաղերը 2001-ի մայիս ամսին ռուսական «Պերսպեկտիվա» հասարակական կազմակերպությունը վերցրեց ու որոշեց կովկասյան տարածաշրջանային ծրագիր իրականացնել՝ «ԶԼՄ-ները եւ հաշմանդամությունը» թեմայով։ Որոշումն իրականացնելու առաջին քայլը, բնականաբար, ոլորտի հասարակական կազմակերպությունների մեջ գործընկեր փնտրելն էր։ Ինչի համար էլ տարածաշրջանի հաշմանդամների հարցերով զբաղվող ՀԿ-ներին նամակներ են ուղարկվում։ Համագործակցության առաջարկին Հայաստանից արձագանքում է «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների միությունը։
ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՂՔԱՏ ԵՆՔ
ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՂՔԱՏ ԵՆՔ Ընդամենը մեկ անգամ մեր կառավարությունը (ֆինանսների նախարարը) կոնկրետ խոսեց միջազգային դոնոր ազմակերպությունների հետ աշխատելու մասին եւ շաբաթներ անց դրան հետեւեց երկար սպասված ՍԱԿ-4-ի հերթական մասնաբաժինը։ Դիտորդների գնահատմամբ, սակայն, մեկը մյուսի հետ բացարձակապես կապ չունի։ Ավելին, ըստ նրանց, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն այս երկրում միակ մարդն է, որ այդպես
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՍԵԿՈՍԵՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՍԵԿՈՍԵՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որպես կանոն, առանց բարդույթավորվելու եւ պատրաստակամորեն է արձագանքում իր մասին տարածված ասեկոսեները ճշտելու փորձերին։ Ահա այժմ էլ, երբ հետաքրքրվեցինք՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է այն լուրը, թե իր որդին՝ Արման Սահակյանը, որ Երեւանի քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետն է, «Հին Երեւան» պանդոկի մոտ մի ոստիկանի է ծեծել, Գալուստ Սահակյանն