Օրվա լրահոսը
Կենտրոն
ՄԱՇՏՈՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան է դիմել Ռուբեն Հակոբյանը՝ հեղինակային իրավունքի խախտման փաստի հաստատման, «կրած վնասների, բաց թողնված օգուտի փոխհատուցման» պահանջով։ Այս հայցի քննության ժամանակ իբրեւ պատասխանող հանդես կգա «Էյչ Էս Բի» (HSBC) ՓԲԸ բանկը։ Հայցվորը տեղեկացնում է, որ 1995թ. նոյեմբերի 30-ին ՀՀ հեղինակային իրավունքների ազգային գործակալությունում գրանցել
Տարեսկզբին
Ինչպես է կառավարությունը պայքարելու աղքատության դեմ Տարեսկզբին ՀՀ կառավարությունը հանրությանն էր ներկայացրել, այսպես կոչված, «Աղքատության նվազեցման միջանկյալ ռազմավարական ծրագիրը» (ԱՆՌԾ)՝ իհարկե միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Այժմ էլ պետական ատյաններում, հասարակական կազմակերպություններում, բուհերում եւ այլուր, ծրագրի շուրջ «բուռն» քննարկումներ են տեղի ունենում, առաջարկներ են ուղարկվում կառավարություն, որպեսզի դրանց հիման վրա մինչեւ տարեվերջ կազմվի «ԱՆՌԾ ամփոփ փաստաթուղթը»: Դրանից
Գերավճարները պրոբլեմ են ինչպես պետբյուջեի, այնպես էլ տնտեսվարողների համար։ Վերջինները դժգոհում են, ո
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԳՈՅԱՑԱՆ ԴՐԱՆՔ Գերավճարները պրոբլեմ են ինչպես պետբյուջեի, այնպես էլ տնտեսվարողների համար։ Վերջինները դժգոհում են, որ պետությունից չեն կարողանում հետ ստանալ իրենց գումարները եւ ըստ այդմ զրկված են շրջանառու միջոցներից (կամ դրանց մի մասից)։ Իսկ պետբյուջեն, չնայած (ըստ պաշտոնական լրատվամիջոցների) այսքան «աշխույժ» տնտեսությանը եւ չնայած օրեցօր հազարներով ավելանում է աշխատատեղերի ու վերագործարկված արդյունաբերական հսկաների
Որ «Հոկտեմբերի 27»-ը դատապարտված է չբացահայտված մնալու, համենայն դեպս այն իշխանությունների օրոք, որո
Բացահայտման շղթայի մի օղա՞կ Որ «Հոկտեմբերի 27»-ը դատապարտված է չբացահայտված մնալու, համենայն դեպս այն իշխանությունների օրոք, որոնց ժամանակ հնարավոր էր եղել այն իրականացնել, հիմա, թերեւս, կասկած չի հարուցում: Առկա կասկածները առավել խորացան 2000-ի մայիսի հերթական պալատական իշխանափոխությունից հետո, երբ, ըստ էության, «իրադրության փոփոխությունը» նորից պատճառ հանդիսացավ գործով առանձին ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողների նկատմամբ քրեական
«Միասնություն»
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԵՆՔ ԵՆ, Ո՞ՒՄ ԴԵՄ ԲՈՂՈՔԵՆ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը առանց հումորի հայտարարեց, որ հանրապետականները դեռ մի տասը տարի էլ կկառավարեն երկրի գործադիր մարմինը, եւ Անդրանիկ Մարգարյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը դեռ այդքան էլ կպտտվեն եւ՝ անհիմն։ Գալուստ Սահակյանը այն կարծիքին է, որ բոլոր վարչապետների գլխին էլ նման խոսակցություններ պտտվել են, եւ մեղավորը Սահմանադրությունն
ԱՆՁԵՐԻ ՎՐԱ ՉՍԵՎԵՌՎԵԼՈՎ
Արկադի Վարդանյանի վերջին հանրահավաքից անցել է մեկ տարի BBC ռադիոկայանը, առաջարկելով իր ինտերնետային ընթերցողներին կարծիք արտահայտել դրա համար հատուկ նախատեսված էջում /այն կոչվում է «ֆորում»/, զգուշացնում է բանավեճի մասնակիցներին. «Փաստարկեք ձեր կարծիքը՝ առանց անձերի վրա սեւեռվելու, չընդգծելով այլ մասնակիցների ազգությունը, սեռը, սոցիալական պատկանելությունը եւ այլ անձնական հատկանիշներ»: Այս խորհուրդը միանգամայն կիրառելի է այսօրվա Հայաստանի քաղաքական
ԿԱՏԱԿԸՆԴՄԵՋ
ԿԱՏԱԿԸՆԴՄԵՋ Իշխանության են ձգտում այն գրողներն ու արվեստագետները, որոնք թերարժեքության զգացողություն ունեն իրենց ստեղծագործությունների կապակցությամբ եւ գնահատանք են ակնկալում քծնանքի եւ միամիտ հիացմունքի գերարժեքավորումներով։ Գնամ մեռնեմ, այն աշխարհից հիշեմ, սիրեմ։ Զարմանալի չէ, որ մխիթարողը նաեւ ինքն իրեն է համոզում, ինչպես գրողը, որը նաեւ ինքն իր համար է գրում։ Ո՞վ կհաղթեր Հովհաննես Շիրազին, եթե չլիներ Մովսես
ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Նա, ինչպես բոլորը, ծնվեց իր առաքելությամբ… Ամեն ինչ սկսվեց 10 տարի առաջ, երբ սովորական մի օր Անահիտ Անանյանը նկարելու պահանջ զգաց։ Դժվար է պատկերացնել մարդու զգացումները, երբ նա չի հասկանում եւ չի էլ կարող բացատրել, թե ինչ է նկարում… Հոկտեմբերի 23-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկի սրահում ցուցահանդես էր՝ ոչ սովորական մի ցուցահանդես։
Անբարետես «միսս»-երի պատմությունից
Անբարետես «միսս»-երի պատմությունից Հայաստանում ինչպես ցանկացած երկու միություն, այնպես էլ Պարարվեստի պրոֆեսիոնալ գործիչների եւ Պարարվեստի գործիչների միությունները հակառակորդներ են եւ, եթե որեւէ ասպարեզում հայտնվում է նրանցից մեկը, ապա մյուսը անմիջապես հասկանում է, որ այդտեղ գործ չունի։ Ինչպես տեղեկացանք Պարարվեստի պրոֆեսիոնալ գործիչների միության եւ ԱՕԿՍ-ի Իրաք-Հայաստան ընկերության փոխնախագահ Լեւոն Աբրահամյանից, Իրաքի Բաբելոնյան փառատոնին մասնակցել են իրենց
Իսպանիայում շարունակվում է շախմատի աշխարհի պատանեկան (տղաներ եւ աղջիկներ) առաջնությունը՝ տարբեր տարի
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏՈՒՐՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ Իսպանիայում շարունակվում է շախմատի աշխարհի պատանեկան (տղաներ եւ աղջիկներ) առաջնությունը՝ տարբեր տարիքային խմբերում։ 5-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչները հանդիպեցին հերթական մրցակիցների հետ։ 10 տարեկան աղջնակների պայքարում նախորդ տուրում կրած պարտությունը չընկճեց Հայկուհի Ալեքսանյանին։ Այս անգամ նա սեւ խաղաքարերով պարտության մատնեց Նատաշա Լաուդերին (Ավստրիա) եւ 2,5 միավորով այժմ 36-րդ տեղում է։ Աննա Հայրապետյան-
Ստեղծագործական աշխատանքով զբաղվող մարդիկ միշտ էլ ձգտել են միավորվել։
Արվեստով զբաղվողն այսօր հերոս է Ստեղծագործական աշխատանքով զբաղվող մարդիկ միշտ էլ ձգտել են միավորվել։ Թատերական գործիչների միության նախատիպերն ասպարեզ եկան թերեւս անտիկ դարերում, երբ կազմակերպվեցին առաջին «սինոդոսները»՝ թատերախմբերը։ Այդ հնագույն ժամանակներից մինչեւ օրս, նմանօրինակ միավորումներն, իհարկե, բազմիցս ձեւափոխվեցին եւ վերակազմավորվեցին, սակայն նրանց բնույթը՝ գործունեության հիմնական շարժառիթը, նույնը մնաց. սատար լինել գործընկեր արվեստագետներին ոչ միայն բարոյապես,
Հայաստանի
«ՈՆՑ ՈՐ ՏԱՆԸ ԼԻՆԵՄ» Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մեկ համերգով հանդես կգա Շվեյցարիայից ժամանած երիտասարդ դիրիժոր, մեր հայրենակից Լյուք Բաղդասարյանը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիպեցինք դիրիժորին եւ թարգմանչի օգնությամբ զրուցեցինք։ – Կխնդրեինք ներկայացնել Լյուք Բաղդասարյան դիրիժորին։ – Ավարտել եմ Ժնեւի Conservatorie Superieur de Musigue-ը։ Դիրիժորության դասեր եմ առել Արփադ Գերեզից (Ժնեւ) եւ Կառլ Օստերռայխերից (Վիեննա)։ Շվեդ
ՃՇՏՈՒՄ ԵՆ «ՀԱՄԱՐԺԵՔ ԱՇԽԱՏԱՆՔ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
ՃՇՏՈՒՄ ԵՆ «ՀԱՄԱՐԺԵՔ ԱՇԽԱՏԱՆՔ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Շողակն» փակ բաժնետիրական ընկերությունը դադարեցրել էր Կարինե Հովհաննիսյանի հետ կնքած իր աշխատանքային պայմանագիրը։ Կ. Հովհաննիսյանը դիմել էր դատարան՝ աշխատանքում վերականգնվելու եւ հարկադրական պարապուրդի դիմաց էլ վճարվելու պահանջով։ Դատարանը հայցը բավարարել էր եւ «պարտավորեցրել» «Շողակնի» տնօրինությանը՝ Կ. Հովհաննիսյանին վերականգնել նախկին աշխատանքում կամ «նշանակել համարժեք այլ աշխատանքի»։ «Շողակնը» նախկին հսկիչի համար «համարժեք»
ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ
ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ Ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի պաշտոնական հայտարարությունից բխում էր, որ պետությունը աշխատավարձերի վճարման պարտք չունի։ Մինչդեռ ֆիզիկայի ինստիտուտի նորանշանակ տնօրեն Հրաչյա Ասատրյանից (որն, ի դեպ, տարիներ առաջ ԿԳ նախարարությունում փոխնախարարի պաշտոն է զբաղեցրել) տեղեկացանք, որ օրերս ինստիտուտի աշխատակիցների 80%-ին վճարվել է ընդամենը 2, իսկ 20%-ին՝ 1 ամսվա աշխատավարձ։ Եվ պետությունը դեռ պետք է
Միջազգային
Սենատորը «քաշեց» կառավարությանը Միջազգային իրավունքի հայկական ընկերակցությունը շնորհակալ գործ է անում. հայ հանրությանը հաճախակի լուսավորելու նպատակով մատուցելով մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները։ Ու դա պատահական չէ։ Առաջին իսկ հնարավորության դեպքում Հայաստանում իրենց իրավունքները ոտնահարված համարող քաղաքացիները կդիմեն ԵԴ եւ երանի՜ նրանց, ովքեր շահելու են դատը եւ վա՜յ Հայաստան պետությանը, որը տանուլ է տալու այն։ Հայրենի
ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ
«Առավոտի» խմբագրականը 1999թ. հոկտեմբերի 27-ին սկսվեց այսպես. «Հանրապետության 15 շիկացած կետերին, հատկապես Երեւանին (Ավան-Առինջ, Էրեբունի), Վանաձորին, Աբովյանին, Գավառին, Սիսիանին, Վաղարշապատին, Մեծամորին կցված են ՆԳ համակարգի պաշտոնատար աշխատակիցներ։ Ներգրավված են պահուստային ուժեր։ Հոկտեմբերի 21-ից ուժեղացված է աշխատանքային ռեժիմը, հոկտեմբերի 23-24-ը զորանոցային ռեժիմ է մտցված։ Պատշաճ կարգուկանոնի եւ անվտանգության պահպանման նպատակով ներգրավված են նաեւ ՆԳՆ-ի կենտրոնական ապարատի
Ամեն
Ոջիլը թանկ հաճույք է Ամեն տարի սեպտեմբերի գալուն ծնողները սրտի թրթիռով են սպասում՝ ոչ լավ իմաստով։ Մտածում են, թե այս տարի դպրոցը ինչ նոր բան կհորինի փող կորզելու ու երեխաներին դպրոց չթողնելու համար։ Բոլորս էլ լավ գիտենք, թե ոջիլը որքան է տարածված դպրոցներում։ Ամեն անգամ երեխաների գլուխը մաքրում են, ուղարկում դպրոց ու՝ նորից նույնը։ Այն,
Վերջերս (20.10.01) «Առավոտում» հրապարկվեց «ՀՀ Քրեական իրավունք չդասագիրքը» հոդվածը, որի հեղինակ Սերգ
«ՀՈԴՎԱԾԱԳԻՐԸ ՇՓՈԹՄՈՒՆՔԻ ՄԵՋ Է» Վերջերս (20.10.01) «Առավոտում» հրապարկվեց «ՀՀ Քրեական իրավունք չդասագիրքը» հոդվածը, որի հեղինակ Սերգեյ Պողոսյանը քննադատում է «Հայաստանի Հանրապետության Քրեական իրավունք. ընդհանուր մաս» բուհական դասագիրքը։ Հոդվածագիրը գրում է, թե բուհերի համար օրենքի նախագծի հիման վրա գրված դասագիրք շրջանառության մեջ դնելն արդեն խոսում է դրա մեկանգամյա օգտագործման մասին եւ, որ դրանով ուսուցանել անձանց, որոնք
Մթերային առանձնահատկություններ
Մթերային առանձնահատկություններ «1991թ. ագրարային բարեփոխումների արդյունքում սկսված անասունների գլխաքանակի կտրուկ նվազումը ձգվեց մինչեւ 90-ականների կեսերը եւ կայունացավ միայն 1997թ.»,- կարծում է գյուղնախարարության Անասնաբուծության զարգացման վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։ Եթե մինչեւ 1991թ. Հայաստանում շուրջ 33 հազար տոննա թռչնամիս էր արտադրվում եւ մեր հանրապետության թռչնաբուծական պոտենցիալը ԽՍՀՄ-ում 3-4-րդ տեղն էր զբաղեցնում, ապա 93-94-ից ամեն ինչ իսպառ հողին
Հայաստանի
Սիրո երկփեղկում կամ «հայկական եռանկյունի» Հայաստանի սիրային եւ սեռական հարթություններում վերջին տարիներին սկսել է ձեւավորվել մի աննախադեպ երեւույթ, որը պայմանականորեն կոչենք «հայկական եռանկյունի»։ Այն, իհարկե, ազգային չլինելով հանդերձ՝ խիստ բնորոշ է մեր իրականությանը։ Հայկական եւ ֆրանսիական եռանկյունիների տարբերությունն ակնբախ է172 վերջինս ենթադրում է տղամարդ172կին172տղամարդ կամ կին172տղամարդ172կին, այլ կերպ ասած՝ երկկողմանի տարասեռ փոխհարաբերություններ, այն դեպքում, երբ
ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան ներկայացուցչությունը «Մոմենտում» ծրագրի (ժողով
ԲՈԼՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՂՆԵՐԸ ՆՈ՞ՒՅՆ ՀՈԳՍԵՐՆ ՈՒՆԵՆ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան ներկայացուցչությունը «Մոմենտում» ծրագրի (ժողովրդավարական առաջնորդության զարգացում) շրջանակներում հոկտեմբերի 23-28-ը Ծաղկաձորի «Գրողների տանը» կազմակերպել է եռօրյա երկու նստաշրջան։ Սեմինարի երկու նստաշրջաններին մասնակցում են հանրապետության 50 երիտասարդ առաջնորդներ, որոնք աշխատում են տեղական ինքնակառավարման մարմիններում, ՀՀ նախարարություններում, ՀՀ Ազգային ժողովում, կառավարական հանձնաժողովներում, քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություններում (ինչպիսիք հասարակական
Ըստ Կենտրոնական բանկի կանխատեսումների, հայկական առաջին պլաստիկ քարտը՝ «ԱրՔա»-ն պետք է գործածության մ
«ԱրՔա»-ն թագադրվեց Ըստ Կենտրոնական բանկի կանխատեսումների, հայկական առաջին պլաստիկ քարտը՝ «ԱրՔա»-ն պետք է գործածության մեջ մտներ անցյալ տարվա վերջին, բայց դրա հնարավորությունը ստեղծվեց միայն մեկ տարի անց։ Երեկ «ԱրՔա»-ի «օծման» արարողությունն էր։ «Մոսկվա» կինոթատրոնի բակից սկսած, այդ մասին տեղեկացնում էին գովազդային վահանակները, ներսում՝ տեսահոլովակներ էին պտտվում, իսկ 2-րդ հարկում՝ ներկայացված էր հայկական «ԱրՔա»-ի «շքախումբը»՝ 11
Երեկ
ՍԱԿԱԳՆԵՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼ՝ ՀԱՆՈՒՆ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ Երեկ Միջազգային գործադիր ծառայության կորպուսը (IESC) ի դեմս Armenia Information (AI)-ի Հայաստանում տուրիզմի ոլորտի զարգացումը խթանելու նպատակով սեմինար էր կազմակերպել։ AI-ն մասնակիցներին ընտրել էր ամենայն մանրակրկիտ կերպով՝ հրավիրելով տուրօպերատորների, հյուրանոցների, տրանսպորտային, անգամ հուշանվերների պատրաստմամբ զբաղվող ընկերությունների, ինչպես նաեւ արդյունաբերության եւ մշակույթի նախարարության ներկայացուցիչների։ Սեմինարի կազմակերպիչները նպատակ ունեին տուրիզմի ոլորտի հայաստանյան
Այսօր
Լռության ճիչը Այսօր լրանում է 2 տարին այն մեծ ոճրագործության, երբ թշնամական դավաճան հարվածով կտրվեց ողջ ժողովրդի հույսի, հավատի վերջին թելը։ Պատմության համար երկու տարին չնչին ժամանակահատված է, բայց միաժամանակ չափազանց մեծ շռայլություն իրավապահների համար՝ սահմանադրորեն եւ օրենքի ուժով կատարելու իրենց անմիջական պարտականությունը։ Ամեն մի ընտանիքում, հիմնարկությունում եւ պետության մեջ լավի համար փառաբանում, շնորհակալ են
ԼՂՀ պատվիրակության վերջերս Բաքու կատարած այցի հետքերով
ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐ ԼՂՀ պատվիրակության վերջերս Բաքու կատարած այցի հետքերով Նա դուրս եկավ վագոնից, մի պահ կանգնեց կառամատույցում եւ անվստահ մոտեցավ արեւածաղիկ չրթող միլիցիոներին: «Ես ադրբեջանցի եմ»,- ասաց ցածր ձայնով: Միլիցիոները պապանձվեց եւ կլորացրեց աչքերը: 8220«Ես ադրբեջանցի եմ,- կրկնեց նա,- ամբողջ կյանքս ապրել եւ աշխատել եմ Ղափանում: Թոշակը ձեւակերպելու կապակցությամբ ինձ հարկավոր եղան որոշ փաստաթղթեր:
Ընտրության
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ,ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ընտրության տասնամյակի առիթով Բնական ընտրությամբ «Ղարաբաղ» կոմիտեն, նաեւ ՀՀՇ վարչությունը առաջին ամիսներին չունեին ֆորմալ նախագահ կամ ղեկավար: Առավել եւս որեւէ մեկը երբեք չհավակնեց իրեն Շարժման առաջնորդի կամ ղեկավարի դեր վերագրել: Սակայն չէր կարող տեղի չունենալ բնական ընտրություն, բոլոր կարգի ընտրությունների մեջ ամենահավաստին, ամենաօրինականն ու ամենաանկողմնակալը: Եվ այդ ընտրության հիմքում ընկած
Վստահեցնում
ՇՈՒՏՈՎ ՊԱՐԶ ԿԴԱՌՆԱ, ԹԵ ՈՎՔԵՐ ԷԻՆ ՈՒՂՂՈՐԴՈՂՆԵՐԸ Վստահեցնում է զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը – Եթե առիթ ունեցել եք երկու տարիների հեռվից վերլուծել այն գործողությունները, որ ձեռնարկեց զինդատախազությունը, երբ «Հոկտեմբերի 27»-ի գործի քննությունը վստահվեց ձեզ, ի՞նչ բացթողումներ կամ սխալներ եք գտել ինքներդ։ Ի՞նչ պետք է անեիք, որ չեք արել կամ ի՞նչ է արվել, որ այժմ չէիք
Հայրենակիցնե՛ր Ռ. Քոչարյանի վարչախումբը հանրապետությունը տանում
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ Հայրենակիցնե՛ր Ռ. Քոչարյանի վարչախումբը հանրապետությունը տանում է կործանման։ Իշխանությունները, նրանց հետ սերտաճած կլանները Հայաստանը դարձրել են անօրինականությունների, ահաբեկչությունների, աղքատության եւ արտագաղթի երկիր։ Ապօրինությունների եւ ընտրակեղծիքների միջոցով իշխանությունը զավթած նախագահը իր վարած հակաժողովրդավարական քաղաքականությամբ օրեցօր խորացնում է երկրում տիրող համընդհանուր ճգնաժամը։ Այժմ, երբ լրանում է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության երկու
Ինչպես եւ սպասվում էր, նախագահ Քոչարյանն ու նրա ռեժիմին սպասարկող իրավապահ համակարգը երեկ իր ողջ կար
Անհամեմատելի համեմատություն Ինչպես եւ սպասվում էր, նախագահ Քոչարյանն ու նրա ռեժիմին սպասարկող իրավապահ համակարգը երեկ իր ողջ կարողություններով լծվել էր «վերեւներից» ստացված հերթական ապօրինի հրահանգները հավուր պատշաճի իրականացնելուն: Այն, ինչ կատարվում էր մարզերից մայրաքաղաք Երեւան տանող գլխավոր մայրուղիներում, մարզկենտրոններում ու գյուղավաններից Երեւան տանող խճուղիներում, իրոք հիշեցնում էր 88-90-ական թվերը: Ճիշտ նույն մեթոդներով խորհրդային միլիցիան էր
Երեկ
ՆՈՐ ԼԻՑՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ Երեկ ընդդիմադիր կուսակցությունների համատեղ հանրահավաքին, տարբեր գնահատականներով, մասնակցում էր շուրջ 27-30 հազար մարդ: Նախկին վարչապետն, ըստ էության, իր խոստումը կատարեց, անշուշտ, ընդդիմադիր մյուս երկու կուսակցությունների մասնակցությամբ եւ օժանդակությամբ: Ինչպես նախորդ հանրահավաքում, այս անգամ եւս այն հրավիրվել էր նախագահ Քոչարյանի ու նրա ռեժիմի պաշտոնանկության կարգախոսով: Ու բնական էր, որ կուսակցությունների առաջնորդների, ԱԺ-ում վերջիններիս