Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՍԻԼԱԿԻՍԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ

Դեկտեմբեր 26,2003 00:00

ՎԱՍԻԼԱԿԻՍԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԾԱԾԿՈՒՅԹԻՑ ԴՈՒՐՍ Է ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ որոշել է «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիուս Վասիլակիսի նկատմամբ քրեական գործ չհարուցել: Հիշեցնենք, դատական ակտը դիտավորությամբ չկատարելու համար նման միջնորդությամբ նախորդ օրը դատախազություն էր դիմել հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Անատոլի Ավագյանը: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Դանիելյանից, ում ղեկավարած վարչությունն էլ զբաղվում է խնդրով, տեղեկացանք, որ գործ չհարուցելու որոշման համար հիմք է հանդիսացել պարոն Վասիլակիսի արձակած նոր հրամանը, որը նա ներկայացրել է դատախազության ուշադրությանը: Իր այդ նոր հրամանով Գ. Վասիլակիսը «ԱրմենՏելի» կապի բաժանմունքներին հրահանգել է ընդունել անսահմանափակ ժամանակով խոսակցությունների համար կանխավճարները մինչեւ տրանսպորտի եւ կապի նախարարի հայցի լսումը տնտեսական դատարանում: Իր այս հրամանով գլխավոր գործադիր տնօրենը, փաստորեն, կատարել է դատական ակտը, որն ընդունվել էր որպես կապի նախարարի հայցի կատարումն ապահովող միջոց: Ըստ Գեւորգ Դանիելյանի, Գ. Վասիլակիսն ակնարկել է, որ այս դատական ակտերը բողոքարկելու է միջազգային դատարաններում: Գ. Վասիլակիսի հրամանի համաձայն, «ԱրմենՏելի» բաժանմունքները երեկ կանխավճարներ են գանձել բարձրացված սակագներով. Ֆիզիկական անձանցից 4800, իսկ իրավաբանական անձանցից՝ 7500 դրամով: «ԱրմենՏելի» մեկնաբանությամբ, այդպես նախատեսված է դեռեւս 2002թ. Կառավարության եւ «ԱրմենՏելի» միջեւ կնքված պայմանագրով: Ըստ չստուգված տեղեկությունների, «Հայփոստի» բաժանմունքներում երեկ հրաժարվել են կանխավճարներ ընդունել: Եթե սա համապատասխանում է իրականությանը, ապա նշանակում է, որ՝ կապված առաջիկա ոչ աշխատանքային օրերի հետ, «ԱրմենՏելի» բաժանմունքներում ամենայն հավանականությամբ հերթեր կառաջանան:8217 Ա. ՈՒ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել