Օրվա լրահոսը

Ռեժիսոր-մուլտիպլիկատոր

ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ՖԻԼՄ Ռեժիսոր-մուլտիպլիկատոր Լյուդմիլա Սահակյանցը արդեն ավարտել է լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմի վերնագիրն է «Շեմին», որի աշխատանքներն այժմ ավարտման փուլում են։ Ռեժիսորը սիրով պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին։ – Ինչպե՞ս մուտք գործեցիք կինոաշխարհ։ – Կինոյում էր ամուսինս՝ Ռոբերտ Սահակյանցը, որը, անտարակույս, ի ծնե օժտված էր մուլտիպլիկատոր դառնալու։ Այդ աշխարհ մուտք գործեցի նաեւ ես։ Աշխատում

Ավանդաբար

Ուսուցչի օրը կդառնա՞ լեգիտիմ Ավանդաբար հոկտեմբերի առաջին կիրակին նշվում է որպես Ուսուցչի օր, սակայն որեւէ պաշտոնական փաստաթուղթ, որով դա ամրագրվում է, երբեւէ չի եղել։ Ու թեեւ վերջինս ամենեւին էլ երաշխիք չէ, թե պետությունը պարտավորություն կզգա այդ օրն ըստ արժանվույն նշելու, այնուամենայնիվ ՀՀ կառավարությանը այդ օրը պետականորեն ամրագրելու առաջարկ է ներկայացվել։ Առաջարկի հեղինակը ՀՀ վարչապետին կից

Երեւանի

ՆՇԱՆԱԿՈՎԻՆ ԸՆՏՐՈՎԻՆ ՉԷ Երեւանի խաղաղ առավոտներից մեկն է։ Աշխատանքային հիմնարկներն արթնանում են։ Այդ նույն պահին լուր է տարածվում, թե «Բազմարդկոոպմիություն» հիմնարկությունը մեռել է։ Հիմնարկներն իրար են պլշած նայում, մի հիմնարկ հիշում է, թե նախորդ օրը ինչպես են «Բազմարդկոոպմիության» հետ սեղանի նստել, մեկը հիշում է, որ նրա տրամադրությունը բարձր էր։ Կատակում էր անգամ… մեքենագրուհու հետ։ Հանգուցյալ

Կոմունիստ

«Իրոք խնդիրներ կային եւ մենք զբաղվեցինք դրանցով» Կոմունիստ Վանյա Մխիթարյանը փոխնախարարի պաշտոնից զրկվեց, քանի որ համարձակվել էր կոնկրետ խախտումների շուրջ խոսել եւ թվեր հրապարակել։ Դրանից անմիջապես հետո նախագահ Քոչարյանը, այնուամենայնիվ, հանձնարարական տվեց արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Դավիթ Զադոյանին զբաղվել բնապահպանության ոլորտին առնչվող որոշ հարցերով։ Պրն Զադոյանին խնդրեցինք ներկայացնել աշխատանքի արդյունքների այն հատվածը, որի մասին մինչ

Անկախ Հայաստանի պատմության մեջ հակասական գնահատականների է արժանացել մասնավորեցման գործընթացը։ Մեր պա

«ԲՈԼՈՐԸ ՏԱՄ ՈՒ ՆՎԻՐԵՄ» Անկախ Հայաստանի պատմության մեջ հակասական գնահատականների է արժանացել մասնավորեցման գործընթացը։ Մեր պապերի ստեղծածը, մեր պետության ունեցվածքը ջրի գնով վաճառելու համար են նաեւ մեղադրվել նախկին իշխանությունները կամ կառավարությունները։ Մասնավորեցման այսօրվա ընթացքն առավել ես միանշանակ վերաբերմունքի չի արժանանում։ Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը մի առիթով նշել էր, որ եթե նույնիսկ ինչ-որ հարցերում

ՀՈՐԹԵՐԻ ՀՐՃՎԱՆՔԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

ՀՈՐԹԵՐԻ ՀՐՃՎԱՆՔԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ Երկուշաբթի Նիկոլայ Ռիժկովի եւ ՌԴ պատվիրակության երկու այլ անդամների պատվին «Օլիմպիա» հյուրանոցում կազմակերպված ճաշկերույթի ընթացքում ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը դարձյալ կատակներ էր արել Հմայակ Հովհաննիսյանի անակնկալ ագրոարդյունաբերական գիտելիքների առնչությամբ։ «Ես քո պատասխանը վաղը կտամ»,- ասել էր պրն Հովհաննիսյանը եւ երեկ հանդես եկավ հայտարարությամբ. «Պետք է հիասթափեցնեմ նրանց, ովքեր հորթի հրճվանքով էին

ՄԻՋԱԴԵՊ «ԱՌԱԳԱՍՏՈՒՄ»

ՄԻՋԱԴԵՊ «ԱՌԱԳԱՍՏՈՒՄ» Սեպտեմբերի 24-ին (լույս՝ 25-ի գիշերը) «Առագաստ» սրճարանում Շառլ Ազնավուրի այցի կապակցությամբ համերգ էր կազմակերպված, որին ներկա էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր բազմաթիվ թիկնապահներով։ Համերգին մասնակցում էին Հայաստան ժամանած Կոնստանտին Օրբելյանը, Ջիվան Գասպարյանը եւ այլք։ Սակայն գեղեցիկ համերգն ավարտվեց… մահով։ Նախագահի եւ հյուրերի հեռանալուց հետո ներկաները դեռ շարունակում էին ունկնդրել համերգը, երբ լսվեց

ԱԺ

Պառաված հարցը կքննարկվի ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի ներկայացմամբ ԱԺ կանոնակարգի 16 հոդվածի համաձայն, յուրաքանչյուր նստաշրջանի վերջում ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովն անդրադառնում է պատգամավորների բացակայություններին։ Իսկ հաջորդ նստաշրջանը սկսվելուց հետո, մեկամսյա ժամկետում, նախորդ նստաշրջանից քվեարկությունների կեսից ավելիից բացակայողների հարցը քննարկում է։ 2000 թվականի գարնանային նստաշրջանում հանձնաժողովը եզրակացություն է ներկայացրել Վանո Սիրադեղյանի վերաբերյալ,

Հակառակ

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՆՁՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾԵՑ Հակառակ ԵԽ դատապարտմանը, Լեռնային Ղարաբաղում ընտրություններն, այնուամենայնիվ, տեղի ունեցան: Հետեւեց Եվրամիության ավելի քան կոշտ հայտարարությունը, որտեղ հստակորեն ասված էր, թե ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի ճանաչում ԼՂ-ի անկախությունը եւ դատապարտում է այնտեղ տեղի ունեցած ընտրությունները: Եվրամիության հայտարարությանը հետեւեցին նաեւ Վրաստանի, Ուկրաինայի եւ Էստոնիայի նմանօրինակ հայտարարությունները: Պաշտոնական Երեւանի պատասխանը Չեմբեռլենին,

Հովհաննես

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՈՒԽՏԻ Է ԵԿԵԼ Հովհաննես Պողոս Բ պապը Հայաստան այցելել է որպես Վատիկանի ղեկավար։ Սա հովվապետական այց չէ։ Հռոմի պապը մեր հովվապետը չէ։ Մեր հոտն ուրիշ է։ Մեր հովիվն ուրիշ է։ Պապը հարեւան հոտի հովիվն է։ Բայց քանի որ մենք շատ հյուրընկալ եւ շատ քրիստոնյա ժողովուրդ ենք ու, քանի որ հազիվ մեր հողը Հռոմի

Կոչը չհնչեց. սխալվեց «Հայոց տունը»

Նաիրի Հունանյանը նախորդ դատական նիստում հայտարարել էր, թե սեպտեմբերի 24-ին հանդես է գալու հայ ժողովրդին ուղղված կոչով։ Երեկ նա հերթական խոստումը չկատարեց (խոստացել էր չպատասխանել Աշոտ Սարգսյանի հարցերին էլ), փոխարենը իր հայտարարությունը առավոտ ծեգին լրատվամիջոցներին բաժանեց «Հայոց տուն» ազգային-հայրենասիրական միությունը։ «Հայոց տան» հայտարարությունից այն տպավորությունն ես ստանում, թե Հունանյանն արդեն կոչն արել էր, բոլոր խաղերը

ԵԿԵՂԵՑԻՆ ՕԾՎԵՑ

ԵԿԵՂԵՑԻՆ ՕԾՎԵՑ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին նոր է կառուցվել, բայց, ինչպես խորհրդային տարիներին էր արվում, սա էլ կիսատ-պռատ վիճակում բացեցին՝ հետո ավարտելու նպատակով։ Եկեղեցու մուտքերը հսկում էր ոստիկանների մի հոծ բազմություն, որոնք մարդկանց չէին թողնում ներս մտնել առանց հրավիրատոմսի, իսկ հրավիրատոմս ունեցողներին էլ, որոնք մի քիչ ուշացել էին, ուղարկում էին այս ու այն կողմ (գլխավոր

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ Երկրաշարժը դեռեւս շարունակվում է մարդկանց հոգիներում։ Շենքերից բացի, աղետն ավերեց նաեւ մարդկանց հոգիները։ Երբեմնի հյուրասեր եւ առատաձեռն գյումրեցիների մեջ քիչ չեն նրանք, ովքեր դարձել են միմիայն օգնություն խնդրող, օգնություն ակնկալող։ Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի արձանը բացվեց Գյումրիի Աստղի հրապարակում, որն այսուհետ կկոչվի Շառլ Ազնավուրի հրապարակ։ Հարյուրավոր գյումրեցիներ էին եկել մեծ երգչին տեսնելու։

ԺՊԻՏՆԵՐ «ՍԵԲԱՍՏԻԱՅԻՑ»

ԺՊԻՏՆԵՐ «ՍԵԲԱՍՏԻԱՅԻՑ» Միամտություն կլինի հավատալ, թե լինում է ձրի առողջապահություն, որովհետեւ առողջության պահպանումը եւս ծառայություն է, որի համար ինչ-որ մեկը պետք է վճարի։ «Սեբաստիա» ատամնաբուժական կլինիկան, սակայն, երեխաներին անվճար է սպասարկում։ Իրականում, երբեմն, նրանք ավելի թանկ են վճարում, ավելի ճիշտ վճարում են սեփական առողջությամբ, եթե հանդիպում են տեղի որոշ «բանիմաց» բժշկուհիների, ովքեր, չգիտես ինչու, գտնում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 61-րդ առաջնությունն ավարտվեց։

ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ Շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 61-րդ առաջնությունն ավարտվեց։ Անակնկալներ չնայած չգրանցվեցին, սակայն մինչեւ վերջին տուրը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը խաղատախտակների առջեւ հետաքրքիր պայքար էր ընթանում։ Մրցաշարային աղյուսակի վերին հատվածը զբաղեցնող գրոսմայստերներն այնքան խիտ էին դասավորված, որ յուրաքանչյուր միավորի կորուստ կարող էր էական փոփոխություն մտցնել ամփոփիչ աղյուսակում։ Եվ այս պարագայում

Թե՞

Վետերանները՝ անկախության տոնին Թե՞ անկախության տոնը՝ վետերաններին Սեպտեմբերի 21-ին «Արմենիա» ռեստորանում, մեր պետության հոբելյանի առիթով վետերաններին էր հավաքել «Ֆիլիպ Մորիս» Մ.Ս.Բ.Վ. Հայաստանի ներկայացուցչությունը։ Շնորհիվ այս կազմակերպության, պատերազմի վետերաններն արդեն 3-րդ անգամ են հնարավորություն ստանում հավաքվել մեկտեղ, հանդիպել, զրուցել անցած հուշերից ու, թերեւս, ամենակարեւորը, հասկանալ, որ իրենք գնահատված ու սիրված են այս հասարակության կողմից։ Հուզմունքից ու

Գեղանկարիչ

ԳԵՐՄԱՆԱԼԵՀԱԿԱՆ «ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ» Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանն իր երեք գործընկերների հետ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր մի երկիր՝ Ֆրանսիա, Բրազիլիա, Գերմանիա, հրավիրված էր մասնակցելու Բեռլինում սեպտեմբերի 1-30-ը կայանալիք ցուցահանդեսին՝ ներկայացնելով Հայաստանը։ Ի դեպ, ցուցահանդեսն այժմ էլ բավական մեծ հաջողությամբ գործում է, սակայն մեր նկարչի՝ Գերմանիա հասնելու ծանր ոդիսականը (ինչն, իմիջիայլոց, եզակի դեպք չէ այդ երկիր ոտք դնող հայերի

Վայոց ձորի մարզպետի դեմ՝ հատկապես

Մարզպետների դեմ խաղ չկա Վայոց ձորի մարզպետի դեմ՝ հատկապես Դեռ 1995-96թթ. Ջերմուկ քաղաքի (քաղխորհրդի նախագահ՝ Պանդուխտ Մանուկյան) ինն ամսվա բյուջեի կազմման ու կատարման վերաբերյալ ֆինանսների նախարարության վերահսկողության-վերստուգման վարչությունը իր ստուգումների արդյունքում բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել, որոնցից միայն մեկը բավական կլիներ ցանկացած այլ պաշտոնյայի դեմ հափշտակության, վատնման կամ առնվազն պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով քրեական գործ հարուցելու

Մեր

Նույն տեմպերով առաջ է ընթանում Մեր երկրում ոչ մի բան այնքան հեշտ չի կատարվում, որքան անօրինականությունն ու ապօրինությունը։ Տուժողների բողոքներն էլ սովորաբար շատ օպերատիվ պատասխան են ստանում՝ «գլխի տակ փափուկ բարձ դնելու» դասական գործելակերպով։ «Առավոտի» ընթերցողներին լավ հայտնի Մաշտոցի 20 հասցեի բնակիչները մեր թերթում տպագրված «Վաճառվել է Մաշտոցի 20 շենքի արեւն ու օդը» հոդվածին Երեւանի

Առանց

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ԳՈՐԾԵՐ ՉԻ ԱՆՈՒՄ Առանց եղածը քանդելու ՀՀ ներկայիս կառավարության որեւէ որոշում այլեւս չի զարմացնում իր անմտությամբ։ 2001թ. հուլիսի 31-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ կայացվել է հետեւյալ որոշումը. «ՀՀ առողջապահության նախարարության՝ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանիքի պլանավորման եւ սեռական առողջության կենտրոնի Երեւանի Մխիթար Հերացու փողոցի թիվ 5 հասցեում գտնվող շենքն

ՌԵԿՏՈՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՄՏԱԾԵԼ

ՌԵԿՏՈՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՄՏԱԾԵԼ Դեռեւս տարեսկզբին ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի գործունեության օրինախախտումների առնչությամբ։ Վերջերս նաեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Վերահսկողության վարչությունն է խախտումներ արձանագրել բուհի ֆինանսատնտեսական գործունեության մեջ եւ, այս առնչությամբ եւս, ըստ մեր տեղեկությունների, քրեական գործ է հարուցվել։ Կրթության եւ գիտության նախարարության կոլեգիայի

ՀԱՇՎԻ ՉԻ ԱՌՆՎԵԼ ՄԱՐԴՈՒ ԱՆՁԸ

ՀԱՇՎԻ ՉԻ ԱՌՆՎԵԼ ՄԱՐԴՈՒ ԱՆՁԸ «Միասնություն» խմբակցության ղեկավար եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղխորհրդի անդամ Գալուստ Սահակյանն այսպես գնահատեց նախկին քաղբանտարկյալ, ՔԴՄ հիմնադիր Ազատ Արշակյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու փաստը. «Կարծում եմ, երբեմն-երբեմն մեր դատական օղակները որոշակիորեն առանձնահատուկ ուշադրություն չեն դարձնում մարդու անձին։ Մինչդեռ ողջ արդարադատությունը կապված է մարդու անձի եւ նրա իրավունքների պաշտպանության

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏԱԿԻ ԱԹՈՌԸ

ԵՐԵՍՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ Սեպտեմբերի 21-ի Ռոբերտ Քոչարյանի ելույթից. «Մեր հասարակության մեջ կայունության հիմքը պետք է դառնան տնտեսության մասնավոր հատվածը եւ կայացած միջին դասը… Մասնավոր տնտեսական շահերի կուտակումը, դրանց ազդեցությունը քաղաքական ուժերի մեջ կձեւավորի պատասխանատվություն, ինչն իր հերթին կհանգեցնի հասարակական տեւական կայունության: Սա ագրեսիվ հեղափոխականության չեզոքացման ամենաճիշտ ուղին է»: Ցանկացած բանական, ժամանակակից մարդ, հավանաբար, պետք է ստորագրի այդ

Հայ

Հերթական պարտություն Հայ դիվանագիտական միտքը մինչեւ վերջերս փաստարկներ էր որոնում հիմնավորելու, թե ԼՂ-ում տեղի ունեցած ընտրություններն անօրինական որակած ԵԽ հայտարարությունն իրավական ուժ չունի: Մինչդեռ ԵԽ կանոնադրության համաձայն, այդ կազմակերպության անունից հայտարարություններ անելու իրավունք ունեն ԵԽ նախագահը, գլխավոր քարտուղարն ու արտգործնախարարների հանձնախմբի նախագահը: Ասել է թե, ԵԽ հայտնի հայտարարությունը, որը ստորագրել էին հենց հիշյալ պաշտոնները զբաղեցնող

Գլխավոր

ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՓՐԿՎԵՑ Գլխավոր դատախազությունը մերժել է քրեական գործ հարուցել ԲԷՑ-երի օրինագծի վերաբերյալ արձանագրված կեղծիքների առնչությամբ՝ «հանցագործության դեպքի բացակայության պատճառով»։ Խորհրդարանական անխտիր բոլոր քվեարկություններն ուղեկցվում են կեղծիքներով. միշտ պատգամավորները մեկը մյուսի փոխարեն են գրանցվում, միմյանց քվեարկության կոճակները սեղմում։ Ամեն օր կրկնվող քրեորեն պատժելի այս գործողությանը վարժվել են գրեթե բոլորը (բացառությամբ Արշակ Սադոյանի), լրագրողները կարող են

Վստահ

«ԺԱՄԱՆԱԿԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ ԻՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԿՏԱ» Վստահ է Դավիթ Զադոյանը Վերջերս մեր թերթին տված հարցազրույցում նախկին վարչապետ Արամ Սարգսյանն ասաց, թե ժամանակին ամեն ինչ արվեց, որ ռուսական ընկերությունները չմասնակցեն ԲԷՑ-երի մասնավորեցմանը, եւ հենց սա էր պատճառներից մեկը, որ Ա. Սարգսյանը ցանկացել էր պաշտոնանկ անել իր համագյուղացի նախարար Դավիթ Զադոյանին։ Այս մասին պրն Զադոյանը հետեւյալն ասաց. «Ինձ

Նոր հանգամանքներ ի հայտ չեն գալիս

«Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննությանը դատարան բերվեցին բոլոր 7 ամբաստանյալները։ Նախորդ նիստում ընթերցվել էր ամբաստանյալ Կարեն Հունանյանի դիմումը, բնականաբար, դատարանը նրան հնարավորություն տվեց (երրորդ անգամ) միջնորդություն անելու։ Առանձնապես նոր բան չասաց ամբաստանյալը։ Նա խոսեց ԱԱՆ քննչական մեկուսարանում իր եւ իր հարազատներին ճնշումների ենթարկելու մասին՝ մասնավորապես ծնողների։ Մինչեւ երեկ մեզ հայտնի չէր, թե արդյոք նրա ծնողները

«ՊԱՏՈՒՀԱՆԸ»՝ ՀՈՍԱՆՔԻՆ ՀԱԿԱՌԱ՞Կ…

«ՊԱՏՈՒՀԱՆԸ»՝ ՀՈՍԱՆՔԻՆ ՀԱԿԱՌԱ՞Կ… Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ, հատկապես երիտասարդներին հայտնի Կասկադի տարածքը 20 տարի ժամկետով հանձնվել է «Պատուհան»-թատրոն մշակութային կենտրոնին, պայմանով, որ մեկ տարվա ընթացքում կատարվեն որոշակի ներդրումներ։ Հակառակ պարագայում, տարածքը, բնականաբար, հետ կպահանջվի։ Թատրոնի ղեկավարությունը գտնում է, որ ներկայումս կարեւորը թատրոնի կայացումն է, ու «լկտիություն կլինի իրենց կողմից» միայն հոգսերի ու նյութական դժվարությունների մասին խոսելը,

Բայց ըմբշամարտի Հայաստանի պատասխանատուները խուճապի չեն մատնվել

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾՎԵԼ Բայց ըմբշամարտի Հայաստանի պատասխանատուները խուճապի չեն մատնվել Սեպտեմբերի 23-ից 30-ը Նյու Յորքում պետք է անցկացվեին ազատ եւ հունա-հռոմեական ըմբշամարտերի աշխարհի առաջնությունները։ Սակայն ԱՄՆ-ի այս քաղաքում եւ Վաշինգթոնում կատարված ահաբեկչությունը խառնեց ինչպես կազմակերպիչների, այնպես էլ մասնակիցների բոլոր ծրագրերը։ Միացյալ Նահանգներում առժամանակ դադարեցված են բոլոր մարզական միջոցառումները՝ անկախ դրանց մասշտաբներից։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան,

Եվս

Եվ դարձյալ՝ նվիրված քրիստոնեության 1700-ամյակին Եվս մեկ ցուցահանդես Սեպտեմբերի 20-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ լուսանկարիչ Մարտին Շահբազյանի՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված «Վերադարձ» ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի բարձր հովանավորությամբ։ Նկարներն ամբողջությամբ նվիրված էին հայ կրոնին եւ եկեղեցուն։

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031