Օրվա լրահոսը

Քաղաքական գործիչները դժգոհում են

Քաղաքական գործիչները դժգոհում են Արմեն Դարբինյանը՝ Լյուդմիլա Հրությունյանից, Արա Սահակյանը՝ ներկայիս ԱԺ-ից «ԱԱ»-ն չի մեռել «Ես կարծում էի, որ Լյուդմիլա Հարությունյանի քաղաքական նպատակն ավելի բարձր պետք է լիներ, քան ինձ հեղինակազրկելը, ինչը չստացվեց։ Ինչո՞ւ սկսեց այդ հիստերիան, ի՞նչ է ուզում։ Հրապարակայնություն տվեց իր զգացմունքներին եւ դրանից միայն տուժեց՝ նրա վարկն ընկավ»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի

«ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»

«ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ» Շենգավիթցիներին վստահեցրեց Ստեփան Դեմիրճյանը Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 13-ին, «Արդարություն» դաշինքը կազմակերպել էր հանդիպում Երեւանի Շենգավիթ համայնքի բնակչության հետ։ Խորհրդային տարիների երբեմնի բանվորական այս շրջանում այժմ գործազրկությունը ամենաբարձրն է, սոցիալապես անապահով մարդիկ այստեղ մեծ թիվ են կազմում։ Թերեւս համայնքի ընտրությունն արդարացված էր, քանի որ դաշինքի ղեկավարներին Գարեգին Նժդեհ հրապարակում բավականին մեծ

ՍՏՈՒԳԵԼՈՒ ԵՆ ԲԱԶՄԻՑՍ: ԵՎ ԱՌԱՆՑ ԶԳՈՒՇԱՑՄԱՆ

ՍՏՈՒԳԵԼՈՒ ԵՆ ԲԱԶՄԻՑՍ: ԵՎ ԱՌԱՆՑ ԶԳՈՒՇԱՑՄԱՆ ԱԺ-ի երեկվա ամբողջ նիստի ընթացքում հարկային փաթեթի շուրջ հարցուպատասխան ընթացավ: Այս փաթեթին դեմ են գործարարները: Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ 13 օրենքներում: Ամենավիճահարույցը դիտվում են հետեւյալ 3-ը: «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությամբ կանխավճարների հաշվարկման հավասար պայմաններ են սահմանվում ե՛ւ վնասով, ե՛ւ շահույթով աշխատող հարկատուների համար: Նախատեսվում է, թե 5%-ից պակաս շահութաբերություն

Մուշեղ Գալշոյանի ձին

Մուշեղ Գալշոյանի ձին Ես հիմա կթերթեմ քո գրքերի էջերը եւ տասներորդ հարկի իմ տան այս սենյակի պատերը արձագանք կտան գառնարած Դավթի ձայնին. «Հոլե, հոլե-հոլե, հոոո՜…»։ Մուշեղ Գալշոյանն է, իր գրքերն են եւ ես։ Թերթում եմ գրքերի էջերը։ Ի՜նչ ձայներ են լսվում. հերոսների ձայներ, ռանչպարների ձայներ… Սրերի ձայներ, վահանների ձայներ, թվանքների ձայներ, վիրավորների ձայներ… Սասունցիների ձայներ։

ԵՎՐՈԳԱՎԱԹՆԵՐԻ ԶՈՒՅԳԵՐԸ ՈՐՈՇՎԵՑԻՆ

ԵՎՐՈԳԱՎԱԹՆԵՐԻ ԶՈՒՅԳԵՐԸ ՈՐՈՇՎԵՑԻՆ Լիսաբոն եւ Ֆրանկֆուրտ, որտեղ օրերս անցկացվեցին ֆուտբոլի Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերի վիճակահանությունները, «կարճատեւ այցից» հետո եվրոպական ֆուտբոլի ղեկավարությունը վերադարձավ Նյոն (Շվեյցարիա) քաղաք եւ արդեն տանը կազմակերպեց իր երկու գավաթների խաղարկության հերթական փուլերի վիճակահանությունը։ Չեմպիոնների լիգայում, որը նախապատրաստվում է 1/8 եզրափակիչին, կանոնակարգի համաձայն, խմբերի հաղթողները կարող էին զույգ կազմել երկրորդ տեղեր

ԱՄՆ-ում գրադարանները չեն «օպտիմալացվում»

ԱՄՆ-ում գրադարանները չեն «օպտիմալացվում» Պատմում է Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրենը ԱՄՆ պետդեպարտամենտի հրավերով, «Միջազգային այցելուներ» ծրագրով վերջերս Երեւանի 6 խոշոր գրադարանների տնօրեններ մեկնել էին ԱՄՆ՝ ուսումնասիրելու տեղի գրադարանների կառավարման փորձը։ Մեկնողների թվում էր նաեւ Երեւանի քաղաքապետարանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը։ Տիկին Կարապետյանը փաստեց, որ, ի տարբերություն Հայաստանի, ԱՄՆ-ում գրադարանները ոչ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ Ղարաբաղ. նորից լրջանալու պահը-2 Հիմա արդեն տղամարդկությունից չեն խոսի, կլիզմաների առիթով թեթեւ «շուլուխ» չեն անի, պատասխանատվությունից չեն խոսի։ Պատասխանատվության անդարդ ժամանակներն անցան։ Զարմանալին այն է, որ նույնիսկ ընտրությունների ժամանակ իրենց ծրագրերում եւ ընտրարշավներում Ղարաբաղի հարց չքննարկվեց այնպես, ինչպես 98-ին, որովհետեւ իրենց մտքում այդ խնդիրն արդեն լուծված էր համարվում դեռ 97-ի աշնանը, երբ Լ.

Պայմանական վաղաժամկետը պետք է վերապահել դատարանին

Պայմանական վաղաժամկետը պետք է վերապահել դատարանին Դա չպետք է մնա քրեակատարողական հիմնարկի քմահաճույքին Գործող քրեական օրենքի համաձայն, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը կիրառվում է դատապարտյալի պատժի կատարումը տնօրինող մարմնի միջնորդագրով։ Փորձը ցույց է տալիս, որ հիշյալ կարգը արդյունավետ չէ, այն կապված է երկարատեւ բյուրոկրատական քաշքշուկի, ինչպես նաեւ կամայական, հայեցողական վերաբերմունքի հետ։ Պատիժը տնօրինող մարմինը շուրջ

ՄԵՂՔՆ ԷԼԻ «ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆՆ» Է

ՄԵՂՔՆ ԷԼԻ «ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆՆ» Է Դեռեւս մեկ շաբաթ առաջ ահազանգ ստացանք, թե Աջափնյակ համայնքի թաղապետ Արծրուն Խաչատրյանը աշխատանքից հեռացրել է թիվ 197 մանկապարտեզի տնօրենին՝ առանց հիմնավորելու պատճառը: Ահազանգի հեղինակը մանկապարտեզի կոլեկտիվից չէր: Համենայնդեպս, տեղում այդպես ասացին: Ավելին, կոլեկտիվը չէր ուզում որեւէ բողոք ներկայացնել: Սակայն տեղում պարզեցինք, որ նախկին տնօրեն Նարինե Գալոյանին Աջափնյակի թաղապետարանից զանգել են ու

Կառավարությունն իր խոստումը չի կատարել

Կառավարությունն իր խոստումը չի կատարել Նորվեգացիները մեր փախստականների համար 66 շենք են կառուցել, սակայն մեր կառավարությունը զլացել է այդ շենքերում կոյուղի անցկացնել: Անդրադառնալով Նորվեգիայի օժանդակությամբ իրականացվող շինարարությանը, Հայաստանում Նորվեգիայի հյուպատոս Թիմ Սթրեյթը արձանագրում է ՀՀ կառավարության հետ համագործակցության թե դրական եւ թե բացասական կողմերը: «Հիմնականում լավ է, – ասում է հյուպատոսը, – Լինում են երբեմն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ «ԱՃՈՒՄ Է», ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸ՝ ՆՎԱԶՈՒՄ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ «ԱՃՈՒՄ Է», ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸ՝ ՆՎԱԶՈՒՄ Պետբյուջեի մի շարք ցուցանիշներ շարունակում են անհամապատասխանության մեջ մնալ «տնտեսկան աճը» ներկայացվող հիմնական ցուցանիշների հետ: Այս մասին վկայում է մեր երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ պետբյուջեն: Վերջին չորս տարիների պետական բյուջեների կատարողականների տվյալներն ապա ցուցում են, որ ուղղակի հարկատեսակների տեսակարար կշիռը շարունակում է ցածր մնալ անուղղակիներից: Վերլուծության համար հիմք են ընդունվել

ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԵ՞ՆՔ

ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԵ՞ՆՔ Դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացել էր ԵԽԽՎ դիտարկման հանձնախմբի նիստը, որտեղ լսվել էին Ադրբեջանի, Վրաստանի եւ ՌԴ-ի ընտրությունների վերաբերյալ զեկույցներ: Երեկ ասուլիսում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը ներկայացրեց այդ զեկույցները, որտեղ կատարվել էին «բավականին խիստ հաստատումներ»: Ասենք, Ադրբեջանի վերաբերյալ նշվել էր, թե «միապետություն հիմնելու փորձ» է արվել եւ «երկիրը ոստիկանական պետության

Խաղեր

Խաղեր Հայ դիվանագիտության ռահվիրանները պատգամավորներից փիս խռոված են։ Նրանց, ասացեք խնդրեմ, դուր չի եկել Ղարաբաղի հարցով անցկացված փակ լսումների մասնակիցների բացբերանությունը։ Այսինքն թե՝ մենք ձեզ մարդու տեղ դրինք, վստահեցինք մեր սրտի ամենանվիրական գաղտնիքները, իսկ դուք լաչառի պես շեփորեցիք դրանք առաջին իսկ հարմար առիթով։ Ուշադրություն դարձրեք, թե կատարվածն ինչ հրաշալի առիթ է տալիս մեր լրջախոհ ու

Կիպրոս կղզին կվերամիավորվի՞

Կիպրոս կղզին կվերամիավորվի՞ Կիրակի Հյուսիսային Կիպրոսում ընտրություններ են Կիպրոսի Հանրապետության բյուջեն 9 մլրդ դոլար է։ Երկիրը համարվում է միջազգային բանկային եւ գործարար կենտրոն, այստեղ գործում են 30 օտարերկրյա բանկեր եւ 1000-ից ավելի օտարերկրյա ընկերություններ, նաեւ, մոտ 30 հազար օֆշորային ընկերություններ։ Զբոսաշրջությունն ապահովում է երկրի ՀՆԱ-ի 75 տոկոսը։ Չնայած Կիպրոսի էներգառեսուրսները 100 տոկոսով ներմուծվում են դրսից,

«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԶԳԱՆ»

«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԶԳԱՆ» Հարցազրույց Վրաստանի «Ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար, Միխայիլ Սահակաշվիլու մտերիմ զինակից Վանո Մերաբիշվիլու հետ: – Պարոն Մերաբիշվիլի, միայն օրերս Ձեր ընդդիմախոսներից մեկը՝ Իրինա Սարիշվիլին, հայտարարեց, թե Վրաստանում տիրող կրիմինոգեն իրավիճակը ձեռնտու է նոր իշխանություններին եւ, մասնավորապես, Միխայիլ Սահակաշվիլուն, որով նա փորձում է շեղել ուշադրությունը ժողովրդին տրված սոցիալական խոստումներից:

ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑԸ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ԷՐ ԲՅՈՒՋԵԻՑ

ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑԸ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ԷՐ ԲՅՈՒՋԵԻՑ Երեկ հենց բյուջեի առնչությամբ սուր հարցադրումներ էին լինում՝ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը ափսոսանք էր հայտնում, որ չքննարկեցին Կոսովոյի հարցը: Արտահերթ նստաշրջանի օրակարգում էր «ՀՀ զինված ուժերի հրաձգային դասակը Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի կազմում ներգրավելու մասին» 2003-ի սեպտեմբերի 3-ին կնքված փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու հարցը: Եվ Վահան Հովհաննիսյանը փորձեց՝ նախ այդ հարցի

ԲԱՆԱԼԻՆԵՐԸ ԲԱՇԽԵՑԻՆ

ԲԱՆԱԼԻՆԵՐԸ ԲԱՇԽԵՑԻՆ Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ երեկ «Երեւան» հյուրանոցում տեղի ունեցավ Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխություն։ Այն առնչվում էր մարդու տեղեկատվություն ստանալու իրավունքին։ Միջոցառումը կազմակերպած ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ Տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները 2002-03թթ. լավագույն օրենսդրական նախաձեռնության համար պատվոգիր շնորհեցին «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հեղինակ, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին։ Պատվոգրեր տրվեցին նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի

ԱՆՀՐԱԺԵՇՏ, ԲԱՅՑ ԹԵՐԻ «ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ»

ԱՆՀՐԱԺԵՇՏ, ԲԱՅՑ ԹԵՐԻ «ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» Լույս է տեսել Միքայել Իսպիրյանի եւ Վահրամ Առաքելյանի «Մարզական հանրագիտարան» գիրքը, որի 800 օրինակ տպաքանակը ֆինանսավորել է ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։ Հեղինակները բավականաչափ տեղեկություններ են հաղորդում մարզական տերմինաբանության, կազմակերպությունների, օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնություններին մասնակցած հայաստանցի եւ սփյուռքահայ մարզիկների, մարզական ազգային խաղերի, ինչպես

Ինչպե՞ս է հագնվում Ամերիկան

Ինչպե՞ս է հագնվում Ամերիկան Ազատ, առանց հասարակական կարծիքի վրա ուշադրություն դարձնելու Հայ երիտասարդները գոնե մի հարցում հետ չեն մնում ամերիկացի իրենց հասակակիցներից: Դրանք ջինսերն են. եւ միայն: Մնացած հարցերում տարբեր ենք: Աղջիկները, որպես կանոն, հագնում են բլուզ՝ տակից երեւացող վերնաշապիկով, կամ մի պարզ սպորտային շապիկ եւ բաց էին թողնում գոտկատեղի հատվածը, որտեղից մի փոքր նշմարվում

«ՓՈՍԸ» «ՄԵՏՐՈՅԻՆ» «ՔՑՈՒՄ» Է

«ՓՈՍԸ» «ՄԵՏՐՈՅԻՆ» «ՔՑՈՒՄ» Է Կարծում է «Մետրո» թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Վիգեն Ստեփանյանը Ճանաչված դերասան, «Մետրո» թատրոնի հիմնադիր Վիգեն Ստեփանյանը այս տարվա սեպտեմբերից փորձում է ոտքի կանգնեցնել շուրջ 2 տարի անգործության մատնված թատրոնը։ Նախկին գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանին փոխարինած Վ. Ստեփանյանը տեղեկացրեց, որ «Մետրոն» ամանորյա հանդես է պատրաստում երեխաների համար՝ «Պարոն լրտեսի վերջին գործը»

«Ջորջը «կուտ» է տալիս

«Ջորջը «կուտ» է տալիս Պնդում է ՍԴՀԿ-ից «աբիժնիկ» Հրանտ Ամիրյանը Վերջերս ՍԴՀԿ-ից հեռացված կենտրոնական վարչության անդամ Հրանտ Ամիրյանը նամակ է հղել «հավատավոր հնչակներին»։ Ջ. Հակոբյանին մեղադրելով ՍԴՀԿ-ին բարոյական եւ նյութական վնաս հասցնելու մեջ, նամակագիրը ենթադրում է, որ Ջ. Հակոբյանը հատուկ է նպաստել կուսակցության քայքայմանը՝ իր չարագործությունները կոծկելու նպատակով: Այդ նպատակով, ըստ նամակագրի, Ջորջն օգտագործել է

«ՍԱՆԱՍԱՐԻ ԳՈՐԾԸ»

«ՍԱՆԱՍԱՐԻ ԳՈՐԾԸ» Նախաքննությունը դեռ ավարտված չէ Նոյեմբերի 22-ի «Առավոտում» «Խարդախի գործը չի՞ հասնի դատարան» հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ ոմն Սանասար Ալեքսանյանի դեմ հարուցվել է քրեական գործ, որի վարույթը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազությունում։ Քննիչն է Արմեն Նադիրյանը։ Ընթերցողին տեղեկացրել էինք նաեւ, որ Ս. Ալեքսանյանը 1996-2003թթ. «չարաշահելով լիազորությունները, իր բազմապիսի ՍՊԸ-ների միջոցով յուրացրել է 990

Նախ հաշվառել, հետո վերադարձնել

Նախ հաշվառել, հետո վերադարձնել Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի հայաստանյան գրասենյակն իրականացնում է սահմանամերձ բնակավայրերից պատերազմական գործողությունների հետեւանքով տեղահանված անձանց հաշվառում: Հիշեցնենք, որ ծրագրի վերջնական նպատակը պիտի լինի այդ անձանց վերադարձը իրենց բնակավայրերը: ՀՀ Միգրացիայի եւ փախստականների վարչության աշխատակազմի ղեկավար Սամվել Հարությունյանը տեղեկացրեց, որ ծրագրի առաջին փուլում կատարված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 17 հազար մարդ, որոնք

ՔԱՂԱՔԱՊԵՏ – ՄԱՐԶՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՔԱՂԱՔԱՊԵՏ – ՄԱՐԶՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ինչպես հայտնի է, Շիրակի նոր մարզպետի նշանակումից հետո բնակարանների բաշխման գործընթացի առիթով լուրջ տարաձայնություններ էին առաջացել մարզպետի եւ Գյումրու քաղաքապետի միջեւ: Կառավարության թիվ 1935 որոշմամբ, 2002թ. նոյեմբերից բնակարանների բաշխումը իրացնելու էր մարզպետարանը: Սակայն նոր մարզպետ Ռոմիկ Մանուկյանի անընդմեջ, համառ պահանջներին հակառակ՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ոչ պակաս համառությամբ հրաժարվում էր

Ո՞Վ ՊԵՏՔ Է ՆՇԱՆԱԿԻ ՀՌԱՀ-Ը

Ո՞Վ ՊԵՏՔ Է ՆՇԱՆԱԿԻ ՀՌԱՀ-Ը ԱԺ-ն այսօր 3-րդ ընթերցմամբ կքննարկի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունները, որը շարունակում է տարակարծությունների տեղիք տալ: ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը եւս մի առարկություն ներկայացրեց օրինագծի այն դրույթին, ըստ որի՝ հեռուստաոլորտը կարգավորող կառույցներն այսուհետ պիտի համալրվեն մրցույթներով. «Սա վերաբերում է թափուր տեղերին, այսինքն՝ մնալու է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի

Տո, մենք՝ հեչ, գաղափար ա կորչում

Տո, մենք՝ հեչ, գաղափար ա կորչում Այլեւս որեւէ կասկած չկա, որ ամենամոտ ապագայում հարեւան հանրապետությունում կհանգրվանեն ԱՄՆ ռազմաբազաները։ Այս մասին, արդեն պաշտոնապես, Մոսկվայում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը։ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի մոսկովյան նիստի ժամանակ վերջինս նաեւ հաղորդել է, թե այդ հարցն առաջիկայում դառնալու է Ադրբեջանի կառավարության քննարկման առարկա։ Ուղղակի հիացմունք է

Պետք է կոշտացնել դիրքորոշումը

Պետք է կոշտացնել դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի այդպիսի առաջարկով է հանդես գալիս ՀՀ դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը: Երեկ Արամ Գասպարի Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ արդեն երեք տարի է, մերձմոսկովյան մի բնակավայրում հանդիպումներ են ունենում ԼՂՀ, Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները։ Թեման՝ ԼՂՀ հարցի կարգավորումն է։ Հանդիպումները կազմակերպվում են ամերիկյան «Քեսթերինգի» հիմնադրամի կողմից։ Հինգ

ԱՅՑԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ

ԱՅՑԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ Երեկ ավարտվեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն Հույն փիլիսոփա Զենոնի հայրենիքում Վերջին օրը խորհրդարանի ղեկավարն ու նրան ուղեկցող պատգամավորական խումբը հանդիպումներ ունեցան Կիպրոսի արտգործնախարարի պաշտոնակատար, ՆԳ նախարար Անդրեաս Քրիստոսի հետ։ Կիպրոսի ՆԳ նախարարը նաեւ տարածքային կառավարման նախարար է, այսինքն՝ նա բավականին մեծ ոլորտ է ղեկավարում եւ ազդեցիկ քաղաքական գործիչ

ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ

ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ 2003-ի նախագահի ընտրության ընթացքում ցույցերի մասնակցելու համար 35 կալանվածներից, որոնք մտադիր էին իրենց իրավունքները պաշտպանել Եվրոպական դատարանում՝ մնացել են 8-ը: Այդ փաստը մեզ հայտնեց Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը: – Վարչական կալանքի ենթարկվածները, Հայաստանի դատական ատյաններում չկարողանալով վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները՝ դիմել էին Ձեզ իրենց գործերը Ստրասբուրգ ուղարկելու համար: Ի՞նչ ընթացք են

ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ՀԻՎԱՆԴ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐՈՎ

ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ՀԻՎԱՆԴ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐՈՎ Երեկ «Կոնգրես» հյուրանոցում սկսվեց երկօրյա սեմինար՝ նվիրված ազատազրկման վայրերում առողջապահական միջոցառումների կազմակերպմանը։ «Հոգեբուժական ծառայության կազմակերպումն ազատազրկման վայրերում» զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Ա. Սուքիասյանը։ Ըստ նրա, 2002-03թթ. մինչեւ առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում Նուբարաշենում ստացիոնար փորձաքննություն է անցել 286 մեղադրյալ։ Նրանցից 72-ի նկատմամբ տրվել

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031