Օրվա լրահոսը
ԿԱՊՐԻԱՏԻՆ ԱՄԵՆԱԿՈՊԻՏՆ ԷՐ
ԿԱՊՐԻԱՏԻՆ ԱՄԵՆԱԿՈՊԻՏՆ ԷՐ Թեեւ թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը ավարտվել է, սակայն զանգվածային լրատվամիջոցներում դրա արձագանքները դեռ շարունակվում են։ Մարզաձեւի աստղերը մշտապես գտնվում են բոլորի ուշադրության կենտրոնում. նրանց լուսանկարում են, հարցազրույցներ վերցնում։ Բայց կյանքում թենիսիստները միշտ չէ, որ ժպտերես են ու բարեհամբույր։ Եվ ահա «Australian Open»-ում լրագրողները որոշել էին ուշադրություն դարձնել խաղի ժամանակ մարզիկների պահվածքին։ Այդ
Օպերան՝ անուշադրության կենտրոնում
Օպերան՝ անուշադրության կենտրոնում Դավիթ Պողոսյանը մտահոգված է «Իմ մեծ ցանկությունն է, որ մեր Օպերային թատրոնը վերականգնի իր երբեմնի համբավը։ Հիշում եմ, երբ Երեւան եկա, զարմացա՝ այդպիսի ծուռումուռ ու փոշոտ փողոցներով ու գետնափոր տներ ունեցող քաղաքում ինչպես կարող է օպերային թատրոն ստեղծվել։ Մինչդեռ մենք կարողացանք այդ անել։ Հաջողվեց, քանի որ այն ժամանակ թատրոնը մշտապես գտնվում էր
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՈՒԺ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՈՒԺ Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրների մեծ բանակը չէր տեղավորվում Գրողների միության փոքր դահլիճում։ Իսկ ԳԱԱ-ի եւ Կառավարության մեծ դահլիճները 2 ժամով զբաղեցնելու վերաբերյալ նրա նախաձեռնող խմբի դիմումները, ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր թերթի նախորդ համարում, ծիծաղելի պատճառաբանություններով մերժվել էին։ «Միեւնույն է, Ր. Հովհաննիսյանի կողմնակիցներին հնարավոր չէր լինի տեղավորել, եթե անգամ իշխանությունների թողտվությամբ
Վճիռ՝ հանուն ՀՀ անձրեւաջրերի
Վճիռ՝ հանուն ՀՀ անձրեւաջրերի ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը ամեն անգամ, նախագահությամբ Աստղիկ Խառատյանի, արտասովոր վճիռներ է կայացնում, գեղարվեստական արժեվորման իմաստով չզիջելով որեւէ ստեղծագործության (մասնավորապես՝ էպոս, դրամատիկ երկ, նովել)։ 2002թ. դեկտեմբերի 16-ին դռնբաց դատական նիստում կայացրած վճիռը կարելի է պարզապես նոր խոսք համարել քաղաքացիական դատավարության պատմության մեջ։ Վճիռը կարելի է անվանել «վճիռ՝ հանուն ՀՀ անձրեւաջրերի»։
«ԵԹԵ ՄԵՆՔ ՉԼԻՆԵԻՆՔ, ԱՀԱՎՈՐ ԷՐ ԼԻՆԵԼՈՒ»
«ԵԹԵ ՄԵՆՔ ՉԼԻՆԵԻՆՔ, ԱՀԱՎՈՐ ԷՐ ԼԻՆԵԼՈՒ» «Ազգային համաձայնություն» կուսակցության գրասենյակը 7 հարկանի շենքի 8-րդ հարկում է՝ տանիքում, ունի ընդամենը մեկ սենյակ, իսկ շուրջն էլ կիսաքանդ վիճակ է: Բայց կարեւորը դա չէ: «Կարեւորը գաղափարն է, եւ ոչ թե եվրոռեմոնտը»,- ասում է կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Նա այս ընտրությունները դիտում է որպես գաղափարների մրցակցություն, որ,
Մեր հարազատները տեղյակ չէին
Մեր հարազատները տեղյակ չէին Բաց նամակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մեծարգո նախագահ, Ձեզ են դիմում «Արդշինբանկ» ԲԲԸ «Կենտրոն» մասնաճյուղի այն աշխատակիցների հարազատները, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 17-90 հոդվածի 4-րդ մասով (խոշոր չափերի հափշտակության օժանդակություն)։ Դատաքննության ընթացքում ամբաստանյալների եւ նրանց պաշտպանների համար միանշանակորեն պարզ դարձավ, որ մեղադրանքը ճիշտ չէ որակված եւ նրանց գործողությունները
ԳԵՂԱՄՅԱՆՆ ՍԿՍԵՑ ԻՐ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԵՂԱՄՅԱՆՆ ՍԿՍԵՑ ԻՐ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ինչպես հեռուստատեսային, այնպես էլ «ֆիզիկական» քարոզարշավի հենց սկզբից Արտաշես Գեղամյանը չշրջանցեց մեր մեծերին՝ առաջին հանդիպումը թումանյանական Դսեղ գյուղում էր եւ այցելությունը տուն-թանգարան։ Դսեղով արդեն անցել էր մարզպետ Հ. Քոչինյանի քոչարյանամետ շունչն, ու հավաքվածներն այստեղ քիչ էին, դեմքերն էլ՝ անտարբեր։ «Մարզպետն է գյուղապետի հետ հակառակն աշխատել»,- կամացուկ ասացին մեկ-երկու ծերուկ։ Օձուն գյուղում
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ Օր 8-րդ Երբեք այնքան չեն ստում, որքան որսից հետո եւ ընտրություններից առաջ: Այս ճշմարտությունը հիշելու առիթն ունեցանք, երբ երեկ Ռոբերտ Քոչարյանի գովազդային 6 րոպեների ընթացքում մեջբերվեցին հունվարի 27-ին Տավուշում նրա ասած խոսքերը, թե ինքը կատարել է 40 հազար աշխատատեղեր ստեղծելու խոստումը՝ ընդ որում, նշելով հասցեները՝ «որտեղ, ինչքան եւ երբ»: Այ, եթե գործող նախագահն
«Դժվարամարս» ընտրություններ
«Դժվարամարս» ընտրություններ Խոսքը տեղ գտած եւ հնարավոր խախտումների մասին է «Ընտրությունների օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովի» դիտարկմամբ, ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական ամենավաղ փուլում արդեն օրինախախտումներ են տեղի ունեցել, եւ առաջին այդպիսի խախտումն արել է ՀՀ նախագահի առաջադրված թեկնածու Արամ Կարապետյանը, որի՝ «ԱԼՄ»-ով մի քանի հարցազրույցներն ուղեկցվել են «ՀՀ նախագահի թեկնածու», իսկ մեկը նաեւ՝ «Նախընտրական քարոզչական հաղորդում»
«ԵՎ ՈՐՊԵՍ ԲԱՐԴԻՆ՝ ՍՈՍԱՓԵՑ ՀԱՅՈՑ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ»
«ԵՎ ՈՐՊԵՍ ԲԱՐԴԻՆ՝ ՍՈՍԱՓԵՑ ՀԱՅՈՑ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ» ՀՀ նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանի այցը Արմավիր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Ազգային բանակի ծննդյան 11-րդ տարեդարձի օրն այցելեց Հայաստանի մարդասիրական ականազերծման կենտրոն եւ Մարշալ Բաղրամյանի անվան բրիգադ։ Իսկ ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը երեկ Արմավիր քաղաքում հանդիպեց ընտրողների հետ։ Սա ճիշտ այն դեպքն է, երբ ասում են՝ ՊՉՈ Չ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ ՄԻ ՄԱ՞ՍՆ ԷՐ Տիգրան Նաղդալյանի սպանությունից անցավ մեկ ամիս: Առայժմ չբացահայտված այս հանցագործության վերաբերյալ իր նկատառումներն է հայտնում ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանը: Մի առիթով Աղասի Արշակյանը նշել էր, որ Համբարձում Գալստյանի եւ Տիգրան Նաղդալյանի սպանությունից հետո իրավիճակները շատ նման էին: Այժմ մանրամասնեց, որ նման զուգահեռի տեղիք տվել էր ոչ միայն հնչած ելույթների
Տարածքը մնաց «ԱԻՄ-Հայրիկյան»-ին
Տարածքը մնաց «ԱԻՄ-Հայրիկյան»-ին «Առավոտի» 27.11.2002թ. համարում տեղեկացրել էինք, որ ԱԻՄ-ի Լոռվա կառույցի այն անդամները, որոնք ԱԻՄ-ի պառակտվելուց հետո շարունակում են սատարել ԱԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանին, դատական հայց են ներկայացրել Հայրիկյանից հեռացածների խմբին, վերջիններից պահանջելով ազատել Վանաձորի Մյասնիկյան 3 հասցեում գտնվող կուսակցապատկան գրասենյակի տարածքը։ Օրերս Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանը հարցը վճռել է հօգուտ հակահայրիկյանականների (նրանք,
ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՎՈՒՄ ԵՎ ԽՍՏԱՑՎՈՒՄ ԵՆ
ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՎՈՒՄ ԵՎ ԽՍՏԱՑՎՈՒՄ ԵՆ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում կայացավ ՀԱՕԿ-ի հերթական համաժողովի հատուկ նիստ։ Պատվիրակները նախ հաստատեցին օլիմպիական կոմիտեի, ինչպես նաեւ ՕԿ գործկոմի նոր, թարմացված կազմերը։ Այնուհետեւ ՀԱՕԿ-ի նախագահ վերընտրված Իշխան Զաքարյանը կոչումներ հանձնեց մարզաշխարհի երախտավորներին ու մի քանի գործող մարզիչների։ Օրակարգային հարցերից գլխավորը օլիմպիական կոմիտեի՝ 1999-2002թթ. կատարած աշխատանքների հաշվետվությունն էր, որով հանդես
Խաչատրյանը ցնցեց Մոսկվան
Խաչատրյանը ցնցեց Մոսկվան Օրերս Մոսկվայի Մեծ թատրոնի բեմահարթակում կայացավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Արամ Խաչատրյանի 100-ամյակին։ Ծրագրում ընդգրկված էին սյուիտներ «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներից։ Կազմակերպիչները ՀՀ եւ ՌԴ մշակույթի նախարարություններն էին, ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։ 1000 տեղանոց դահլիճը, փաստորեն, փոքր գտնվեց հայ մեծանուն կոմպոզիտորի երաժշտության երկրպագուների համար։ Ինչո՞վ բացատրել Խաչատրյանի երաժշտության արտասովոր հանրահայտությունը, հավասարապես
«ՀԱԿԱՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ» ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ
«ՀԱԿԱՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ» ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ Ցավոք, մեր երկրում քվեարկության արդյունքները աղավաղելու, քվեատուփի մեջ նոր քվեաթերթիկներ ավելացնելու, ընտրողների ազատ կամքի արտահայտության վրա բռնանալու եւ ընտրական այլ խախտումների արատավոր պրակտիկա է ձեւավորվել։ Այս կարծիքին է ՀԺԿ անդամ (Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղ) Վարդգես Ավագյանը։ Նրա պնդմամբ՝ բոլոր ընտրությունների ժամանակ էլ (լինեն դրանք ՏԻՄ-երի, խորհրդարանական թե նախագահական) ինչ-ինչ լծակներ ունեցող թեկնածուների ներկայացուցիչները միշտ էլ
Եզակի նվիրատվություն
Եզակի նվիրատվություն Աշոտ Ամիրյանն իր բացառիկ հարուստ գրադարանը (2000 կտոր գիրք) 2002թ. տարեվերջին նվիրեց Եղեգնաձորի Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցին, որի տնօրենն է եղել 71 տարի առաջ։ Թե ինչպես եւ ինչու է Ամիրյանը ստեղծել անհատական գրադարան, այդ մասին գրում է հետեւյալը. «Ես մոլի ընթերցող եմ եղել եւ դա է պատճառը, որ ամբողջ կյանքում ստեղծել եմ անհատական
ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ
ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ Եթե նույնիսկ Եվրախորհրդի տատը պապի ձեռքից բնած գա՞ ՀՀ նախագահի թեկնածու Արամ Կարապետյանը իր նախընտրական անդրանիկ քարոզարշավը սկսեց Շիրակի մարզից (Մարալիկ) եւ այն ավարտեց Արագածոտնի մարզով (Թալին)։ Մինչ այդ նա հանդես էր եկել Մամուլի ազգային ակումբում եւ հարցազրույց տվել մոսկովյան թերթերից մեկին, գտնվելով այնտեղ։ Արամ Կարապետյանին դիմավորեցին աղուհացով եւ, համենայնդեպս, տարվա խորհրդանիշը նրա
«Արմենիկումը»՝ ծույլ ուսանող
«Արմենիկումը»՝ ծույլ ուսանող «Արմենիկումը» շուկայում եղած համանման դեղերից վատն է։ Նույնիսկ նրա նախահայրերն են ասում, որ այն սպիդը չի բուժում»,- «ԶԼՄ-ների դերը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում» թեմայով սեմինարին հայտարարեց «Վորլդ Վիժըն» կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀ ծրագրի տարածաշրջանային կոորդինատոր Լաուրենթիո Զոլոտուչկան։ Դոկտորը տեղեկացել էր, որ «Smith Klain Beecham» դեղագործական ֆիրման մոտավորապես մեկ տարի առաջ ՀՀ կառավարությունից մի քանի հազար
ՉԵՆ ՀԱՍՑՆՈՒՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՇԱՏ ԵՆ ՍԻՐՈՒՄ
ՉԵՆ ՀԱՍՑՆՈՒՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՇԱՏ ԵՆ ՍԻՐՈՒՄ Արաբկիր համայնքի Թբիլիսյան խճուղում անժամկետ տարածք վարձակալած այս աղբակույտին օրերս հարեւան է եկել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը։ Որպես կանոն, նախագահի այս թեկնածուի նախընտրական շտաբները «բնավորություն» ունեն տեղակայվելու շատ ավելի նախընտրելի ու լավ պայմաններով տեղերում։ Ինչեւէ, այս աղբակույտի ճակատագիրն, ամենայն հավանականությամբ, վտանգի տակ է։ Աղբակույտում բնակվող մանրէների կամ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ Օր 5-7 Թեեւ նախագահի թեկնածուները բողոքում էին, որ անվճար քարոզարշավի համար հատկացված 6-ական րոպեները բավարար չեն, նրանց մի մասը վերջին օրերին կա՛մ ընդհանրապես չէր օգտագործում այդ հնարավորությունը, կա՛մ օգտագործում էր կիսատ՝ հաղորդելով հայտարարություններ սպասվող հանդիպումների մասին, կամ էլ մի կերպ լցնելով այդ րոպեները: Ասենք, արդեն 3-րդ օրն է, ինչ հօգուտ Վլադիմիր Դարբինյանի՝ չտպավորվող
Ընտրություն՝ ըստ Շմայսի
Ընտրություն՝ ըստ Շմայսի Ինչպես արդեն հաղորդվել է՝ Ստեփան ԴԵմիրճյանի՝ հունվարի 25-ին Էջմիածնի շրջան կատարած այցի ընթացքում Թաիրով գյուղում տեղի ունեցավ միջադեպ, որը հայաստանյան իշխանություններին պետք է մտահոգի իբրեւ խուլիգանություն, իսկ միջազգային դիտորդների կողմից ամենայն հավանականությամբ արձանագրվելու է իբրեւ օրինախախտում՝ առնվազն զինվորականի միջամտություն նախընտրական արշավին: ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը՝ Պիտեր Այքերը իր խոսքերով՝ մեր հանդիպումից ընդամենը
Չկազմակերպված հանդիպումներ
Չկազմակերպված հանդիպումներ Ստեփան Դեմիրճյանի այցերը մարզեր չեն անցնում առանց միջադեպերի Մի տեղ տեղական իշխանության ղեկավարներն են վաղօրոք գողանում բարձրախոսը, մեկ այլ տեղ՝ հանդիպումից առաջ պոկում են պաստառները: «Լավ կլինի՝ նման բաներ անողներին կարգի հրավիրի ու դրանից հետո նոր խոսի հանդուրժողականության մասին»,- երեկ Ագարակ գյուղում ընտրողների հետ զրույցի ժամանակ ասաց Ստեփան Դեմիրճյանը՝ ակնարկելով Ռոբերտ Քոչարյանի հանդիպումների
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԿԳՆԱ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԿԳՆԱ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ Նախագահի թեկնածու, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը չի տեսնում որեւէ պատճառ իր թեկնածությունը հանելու համար: -Բացատրության կարիք չունի այն, որ այժմ Ռոբերտ Քոչարյանի կողքին են Ձեր երբեմնի կողմնակիցներ Ֆիլարետ Բերիկյանը կամ Սեյրան Ավագյանը: Բայց ինչպե՞ս եք բացատրում, որ Շավարշ Քոչարյանն ու Արշակ Սադոյանն էլ, որոնց հետ նույն ճամբարում եք, այժմ Ձեզ
«Մ՞ԻԹԵ ԵՍ ԴԻԿՏԱՏՈՐԻ ՆՄԱՆ ԵՄ, ՀԸ՞…»
«Մ՞ԻԹԵ ԵՍ ԴԻԿՏԱՏՈՐԻ ՆՄԱՆ ԵՄ, ՀԸ՞…» Հարցնում էր Սերժ Սարգսյանը 1998-ին ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հատուկ ձեւ չի անում համեստ երեւալու համար։ Նա այսպիսին դարձավ ոչ թե նախագահության հինգ տարիների ընթացքում, այլ այդպիսին էր նաեւ, երբ ՀՀ վարչապետն էր եւ ՀՀ նախագահի թեկնածու։ Պրն Քոչարյանը ե՛ւ այսօր, ե՛ւ 1998-ին հայտարարում է, որ իր բոլոր
«Իքս ժամը» մոտենում է
«Իքս ժամը» մոտենում է Վերջին հարցումների համաձայն, ֆրանսիացիների 75 եւ բրիտանացիների 47 տոկոսը իրենց անհամաձայնությունը հայտնեցին Իրաքի դեմ պատերազմին, իսկ ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում հակապատերազմական ցույցեր տեղի ունեցան։ Միայն Վաշինգթոնում այդ ցույցերին մասնակցեց (տարբեր հաշվարկներով) 200-500 հազար մարդ։ Ցուցարարները մեղադրում էին նախագահ Բուշին, որ նա ուզում է նավթի համար զոհել ամերիկյան զինվորների կյանքը։ Պետական մակարդակով
ՈՐ ՄԱՐԴԸ ՄԱՐԴԱՆԱ
ՈՐ ՄԱՐԴԸ ՄԱՐԴԱՆԱ Հարցազրույց Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Բագրատ վարդապետ Գալստանյանի հետ – Կարելի՞ է հավատալ անտեսանելիին: 172 Ընդհանրապես կյանքը բաղկացած է ոչ միայն տեսանելի, մտքով բացատրելի երեւույթներից: Ասածիս վկայությունն է եկեղեցական աղոթքներից մեկում հետեւյալ արտահայտությունը.«պահիր, պահպանիր, ով Տեր, երեւելի եւ աներեւույթ թշնամիներից»: Մեր շուրջը կան շատ անտեսանելի բաներ, որոնց մենք չենք կարող տեսնել,
«Լավ է լինել հմուտ դարբին, քան՝ ոսկերիչ»
«Լավ է լինել հմուտ դարբին, քան՝ ոսկերիչ» Երեկ Պարույր Սեւակի ծննդյան օրն էր Սեւակը հասու էր մի կարեւոր ճշմարտության. «Պոեզիան երբեք մանր-մունր բաներից չի ծնվում… Բանաստեղծության կենդանության եւ հարատեւության գաղտնիքը ընդհանուրի համար «կարեւոր ասելիք ունենալու մեջ է»։ Ինչ-որ տեղ սա բնութագրում է նաեւ իր՝ Պարույր Սեւակի բանաստեղծության տիպարը։ «Հանուն եւ ընդդեմ «ռեալիզմի նախահիմքերի» հոդվածում, ինչպես
ԿՈՒՌՔԵՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ
ԿՈՒՌՔԵՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ Երկու աշխարհի սահմանագծին Հավանաբար, քաղաքական գիտակցության զարգացման եւս մի շրջափուլ է հարկավոր, որպեսզի նախագահական առաջին ընտրություններից շուրջ 12 տարի անց նորից գնալով ընտրությունների ոչ թե առաջնորդ ընտրենք, այլ նախագահ, ոչ թե անձ, այլ ծրագիր, ոչ թե առասպել, այլ խորհրդանիշ։ Հոդվածաշարը կարող էի խորագրել «Կուռքերի մթնշաղը»՝ վերհիշելով Նիցշեի նշանավոր աշխատության վերնագիրը, սակայն սույն բառակապակցության
Զարմանալի ուրախություն
Զարմանալի ուրախություն Փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) երեկ կայացած հանրապետական 2-րդ համաժողովի ընթացքից մի բան հստակ հասկացանք, որ տնտեսության այս թեւը պիտի պաշտպանի Ռ. Քոչարյանին՝ «եթե չեք ուզում սկսած գործերը կիսատ մնան» սպառնալիքով։ Այսինքն, կլուծարվեն փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը, վարչապետին առընթեր նույնանուն խորհուրդը, նաեւ՝ ուժը կորցրած կճանաչվեն գործարարության այս ոլորտին նպաստող ու
ԱրմենՏելին պետք է մշտապես ճնշել
ԱրմենՏելին պետք է մշտապես ճնշել Այլապես հաջողության չենք հասնի ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հավաստմամբ, ՀՀ կառավարությունը վճռական է, պահանջելու է, որ ԱրմենՏելը մեր բնակչության համար ապահովի որակյալ ծառայություններ եւ սակագների կայունացում: Ընդհանրապես, ըստ պրն Մանուկյանի, ԱրմենՏելի հետ բարդ է, խորհրդակցությունները նոր տնօրենի հետ ամենօրյա բնույթ են կրում, «իսկ եթե խոստումներն այս տարի















































