Օրվա լրահոսը

ՄԵԶ ԿԻՍԵԼ ԵՆ «ՎԵՐԵՎՆԵՐԻՑ»

ՄԵԶ ԿԻՍԵԼ ԵՆ «ՎԵՐԵՎՆԵՐԻՑ» Լրատվամիջոցներին «մեջ-մեջ» անելու փաստն ամենասուր ձեւով արտահայտվում է նախընտրական օրերին։ Հաշվի առնելով կարեւոր մի հանգամանք՝ ԶԼՄ-ների նյութական կամ, գոնե թե՝ մեքենաներով վատ ապահովման խնդիրը, իրենց մարզային-քաղաքական «հյուրախաղերի» ժամանակ այս կամ այն թեկնածուն փոխադրամիջոց չի տրամադրում իր համար ոչ ցանկալի լրատվամիջոցներին։ Ո՛չ մամուլի, ո՛չ էլ ընտրական օրենքներով խախտում այս դեպքում չկա՝ «եկեք

Հարկատուն՝ ընդդեմ հարկահավաքի

Հարկատուն՝ ընդդեմ հարկահավաքի Հարկատուները մեր երկրում բաժանվում են չորս դասի՝ խոշոր, միջին, փոքր եւ գերփոքր։ Նույն հաջորդականությամբ էլ կարելի է բաժանել նրանց հովանավորող չինովնիկներին՝ ըստ դասերի։ Ընդունված կարգով յուրաքանչյուրի բիզնեսը պաշտպանվում է ոչ թե օրենքի, այլ՝ իր «տանիքի» կողմից։ Անձերով ստեղծվող ու պահպանվող գործարարության հիմքը խախուտ է եւ կարճաժամկետ, ներդրումներն էլ՝ չապահովագրված։ Այս մասին շատ

ԵՐԲ ՉԿԱ ՊԱՐՏԱՃԱՆԱՉՈՒԹՅՈՒՆ

ԵՐԲ ՉԿԱ ՊԱՐՏԱՃԱՆԱՉՈՒԹՅՈՒՆ Այդ դեպքում նախ եւ առաջ տուժում է ընդհանուր գործը Հայկական ֆուտբոլի համար 2003 թվականը նույնպես լինելու է պատասխանատու մրցելույթներով հագեցած տարի։ Մասնավորապես, մեր ազգային հավաքականը շարունակելու է մասնակցել Եվրոպայի 2004 թ. առաջնության խմբային մրցաշարին եւ արդեն մարտի վերջին եւ ապրիլի սկզբին երկու ծանր խաղ ունի անցկացնելու Հյուսիսային Իռլանդիայի (Երեւանում) եւ Իսպանիայի (մրցակցի

Կամերայինը «կավրալիտե» բեմո՞ւմ

Կամերայինը «կավրալիտե» բեմո՞ւմ Կամերային երաժշտության տան շինվերանորոգման աշխատանքները պիտի ավարտվեին դեկտեմբերի 16-ին։ Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Արմեն Արաբյանը մտավախություն ունի, թե դրանք կձգվեն մինչեւ համերգաշրջանի ավարտը։ «Գոհ կլինենք, եթե գոնե հաջորդ համերգաշրջանը՝ սեպտեմբերը սկսենք նորմալ գործունեությամբ, թե չէ, մի տեսակ գնչուի նման անընդհատ տեղափոխվում ենք ու չենք կարողանում մեր ծրագրերը կանոնակարգել»,- ասում է Ա.

«ԱՄԵՆ ԾԱՌԻՑ ԿԱԽՎԱԾ, ԱՄԵՆ ՔԱՐԻ ԿԱՆԳՆԱԾ…»

«ԱՄԵՆ ԾԱՌԻՑ ԿԱԽՎԱԾ, ԱՄԵՆ ՔԱՐԻ ԿԱՆԳՆԱԾ…» ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանն, ինչպես ինքն ասաց Սյունիքի մարզում, մասնավորապես Կապան քաղաքում, այդքան հանդիպումներ ու ելույթներ է ունեցել։ «Փետրվարի 5-6-ին արդեն հավանաբար միասնական թեկնածուն հայտնի կլինի»,- Կապանի տարածաշրջանի Դավիթ Բեկ գյուղի բնակիչներին նախընտրական հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Իսկ «Բոլորն էլ խոստանում են, ինչպես իմանանք

Չկա հայցապահանջ, կա վճիռ

Չկա հայցապահանջ, կա վճիռ Իրավական օգնության փոխարեն՝ Միջնորդ դատարանի վճիռ «Միջնորդ համաձայնագրերը միանգամայն նորություն են»,- եղավ տիկին Մսրյան-Օքսուզյանի արձագանքը, երբ նրան տեղեկացրի, որ Կենտրոնի տնօրեն Սմբատ Մարտիրոսյանն ինձ ծանոթացրել է միջնորդ համաձայնագրերին: Ի դեպ. համաձայնագրերի կողմեր հանդես եկած Ս. Պարունովայի ներկայացուցիչն ու Ալինա Օքսուզյանը հայտնեցին, որ միջնորդ համաձայնագիրը ստորագրել են տարբեր ամիսների՝ առաջինը ստորագրել է

ԶԻՆՎՈՐՆ ԱՅՆՔԱՆ Է ՍԱՌՉՈՒՄ, ՈՐ ՄԱՏԻՑ ԱՐՅՈՒՆ ՉԻ ՎԵՐՑՎՈՒՄ

ԶԻՆՎՈՐՆ ԱՅՆՔԱՆ Է ՍԱՌՉՈՒՄ, ՈՐ ՄԱՏԻՑ ԱՐՅՈՒՆ ՉԻ ՎԵՐՑՎՈՒՄ Հունվարի 27-ին Վանաձորում, Սպայի տան դահլիճում, մեկամսյա ընդմիջումից հետո վերսկսվեց N զորամասի նախկին զինվոր, գյուղակադեմիայի ասպիրանտ Արտյոմ Սարգսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործի դատաքննությունը։ Վկա, հոսպիտալի բուժքույր Վարդանուշ Մելիքյանին Արտյոմ Սարգսյանի հայրը՝ իրավահաջորդ ճանաչված Ռաֆիկ Սարգսյանը հարցրեց. «Դուք լսե՞լ եք, որ բժշկուհի Սաքանյանն Արտյոմին հարցրել էր՝

Տնից յոթը շրջիկ կլինեն

Տնից յոթը շրջիկ կլինեն ՀՀ նախագահի թեկնածու Գառնիկ Մարգարյանը վաղվանից կմեկնի մարզեր։ Չնայած, որ նախագահի ընտրություններին մնացել է 19 օր, եւ բոլոր նախընտրական շտաբներում ու դրանցից դուրս քարոզարշավային տրամադրություն է տիրում, «Սոցիալիստական Հայաստան» միավորման կողմից առաջադրված այս թեկնածուն բավարարվում է միայն ներշտաբային գործունեությամբ եւ Հանրային հեռուստառադիոընկերության անվճար եթերաժամերով։ Իսկ մինչ Գ. Մարգարյանը բավարար է համարում

«ԱՌՀԱՍԱՐԱԿ, ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՏՂԱՄԱՐԴ ԿՈՉՎՈՒՄ»

«ԱՌՀԱՍԱՐԱԿ, ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՏՂԱՄԱՐԴ ԿՈՉՎՈՒՄ» Լոռու մարզ նախընտրական արշավի ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Արամ Զավենի Սարգսյանը ստիպված եղավ մի շարք չնախատեսված կանգառներ անել։ Գյառգյառի բնակիչներն, օրինակ, դհոլ-զուռնայով, մեքենաներով էին ճանապարհը փակել։ Իսկ վարդաբլուրցիները՝ շամպայնը ձեռքներն առած։ Այլ գյուղերում, որտեղ հանդիպումները նախատեսված էին՝ գառներ մորթվեցին, իսկ Կուռթանում համ իրենք պարեցին, համ էլ թեկնածուին պարեցրին։ Աղ ու

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ Օր 9-րդ Զարմանալի է, բայց փաստ՝ նախագահի գրեթե ոչ մի թեկնածու ճիշտ չի արտասանում այն պաշտոնի անվանումը, որին հավակնում է. բոլորն ասում են «նախագա»: Գրեթե բոլորը մեր երկրի մասին խոսելիս ասում են՝ «էս երկիրը»: Եվ մեկ այլ ընդհանրություն էլ՝ նրանք քիչ են ժպտում: Եվ անգամ երբ Ազգային բանակի տոնի առթիվ են շնորհավորում՝ դա

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ իշխանությունները շարունակում են ընտրությունների շուրջ ձեւավորել ահ ու սարսափի գաղջ մթնոլորտ: Մասնավորապես որոշ քաղաքապետեր եւ գյուղապետեր, ՆԳ եւ ԱԱ եւ Հարկային մարմինների ստորաբաժանումների ղեկավարներ, մեղմ ասած, «զրույցներ» են անցկացնում ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածուների ակտիվ կողմնակիցների հետ, խոչընդոտում նախընտրական շտաբների նորմալ գործունեությունը: Տեղական ինքնակառավարման եւ պետական իշխանության մարմիններին պատկանող շատ շենքեր վերածվել են Ռ.

Նախընտրական դրսեւորումներ

Նախընտրական դրսեւորումներ Նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի նախընտրական շտաբից «Առավոտին» են տրամադրել մինչ այժմ իրենց նկատած խախտումների եւ քարոզարշավին առնչվող այլ երեւույթների մասին տեղեկատվություն, որ ներկայացնում ենք մասնակի կրճատումներով: * Ախուրյանի Հացիկ գյուղի ընտրողներին Ռոբերտ Քոչարյանի օգտին կողմնորոշելու համար բաժանել են միքսերներ եւ խոհանոցային այլ պարագաներ: * Ըստ «Ազգային միաբանության» տեղական կառույցից ստացված տեղեկատվության՝ պաշտոնական քարոզարշավի

ՈՒՐԻՇԻ ՎՐԱ ՀՈՒՅՍ ԴՆՈՂԸ ՏՈՒՆ ՉԻ ԿԱՌՈՒՑԻ

ՈՒՐԻՇԻ ՎՐԱ ՀՈՒՅՍ ԴՆՈՂԸ ՏՈՒՆ ՉԻ ԿԱՌՈՒՑԻ Հարցազրույց ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերի հետ -Պարոն Այքեր, որո՞նք են այն չափորոշիչները, որոնցով փետրվարի 19-ից հետո կարող են ընտրությունները որակվել օրինական կամ անօրինական, արդար կամ անարդար: – Հարցերի երկու հիմնական խումբ կա, որոնց մենք ուշադրություն ենք դարձնելու եւ որոնք ուսումնասիրելու ենք ինչպես ընտրությունների օրվա, այնպես էլ

«ԵԹԵ ՄԵՆՔ ՄԵԶ ՉՈՒՏԵՆՔ, ՈՒՐԻՇՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ»

«ԵԹԵ ՄԵՆՔ ՄԵԶ ՉՈՒՏԵՆՔ, ՈՒՐԻՇՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ» Վստահ էր ՀՀ նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանը 1998-ին ծ1998 թ. ՀՀ նախագահի արտահերթ ընտրությունների 2-րդ փուլից առաջ իմ խմբագիր Արամ Աբրահամյանը մի անեկդոտ պատմեց, որը, կարծում եմ, արժե վերհիշել. «Ռոբերտը Լեւոնին ուտում է, եւ հայտնվելով վարչապետի փորում, վերջինս տեսնում է, որ իր կողքին են ԱԺ գրեթե բոլոր պատգամավորները։

Վ. Մանուկյանն ավելի է պարտավորվում

Վ. Մանուկյանն ավելի է պարտավորվում Մեղրեցին «Առավոտ» կկարդա, իսկ տաբակիչներից կփրկվենք Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երրորդ անգամ է մասնակցում ՀՀ նախագահի ընտրություններին։ 2003-ի ընտրություններում Վազգեն Մանուկյանը հայցում է ընտրողների վստահության քվեն, ներկայացնելով 1996-ին եւ 1998-ին ներկայացված ծրագիրը՝ փոքրիկ փոփոխություններով եւ լրացումներով։ Եթե 1996-ին եւ 98-ին թեկնածու Վազգեն Մանուկյանը ժողովրդի առաջ 11 կետով

ԿԱՊՐԻԱՏԻՆ ԱՄԵՆԱԿՈՊԻՏՆ ԷՐ

ԿԱՊՐԻԱՏԻՆ ԱՄԵՆԱԿՈՊԻՏՆ ԷՐ Թեեւ թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը ավարտվել է, սակայն զանգվածային լրատվամիջոցներում դրա արձագանքները դեռ շարունակվում են։ Մարզաձեւի աստղերը մշտապես գտնվում են բոլորի ուշադրության կենտրոնում. նրանց լուսանկարում են, հարցազրույցներ վերցնում։ Բայց կյանքում թենիսիստները միշտ չէ, որ ժպտերես են ու բարեհամբույր։ Եվ ահա «Australian Open»-ում լրագրողները որոշել էին ուշադրություն դարձնել խաղի ժամանակ մարզիկների պահվածքին։ Այդ

Օպերան՝ անուշադրության կենտրոնում

Օպերան՝ անուշադրության կենտրոնում Դավիթ Պողոսյանը մտահոգված է «Իմ մեծ ցանկությունն է, որ մեր Օպերային թատրոնը վերականգնի իր երբեմնի համբավը։ Հիշում եմ, երբ Երեւան եկա, զարմացա՝ այդպիսի ծուռումուռ ու փոշոտ փողոցներով ու գետնափոր տներ ունեցող քաղաքում ինչպես կարող է օպերային թատրոն ստեղծվել։ Մինչդեռ մենք կարողացանք այդ անել։ Հաջողվեց, քանի որ այն ժամանակ թատրոնը մշտապես գտնվում էր

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՈՒԺ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՈՒԺ Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրների մեծ բանակը չէր տեղավորվում Գրողների միության փոքր դահլիճում։ Իսկ ԳԱԱ-ի եւ Կառավարության մեծ դահլիճները 2 ժամով զբաղեցնելու վերաբերյալ նրա նախաձեռնող խմբի դիմումները, ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր թերթի նախորդ համարում, ծիծաղելի պատճառաբանություններով մերժվել էին։ «Միեւնույն է, Ր. Հովհաննիսյանի կողմնակիցներին հնարավոր չէր լինի տեղավորել, եթե անգամ իշխանությունների թողտվությամբ

Վճիռ՝ հանուն ՀՀ անձրեւաջրերի

Վճիռ՝ հանուն ՀՀ անձրեւաջրերի ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը ամեն անգամ, նախագահությամբ Աստղիկ Խառատյանի, արտասովոր վճիռներ է կայացնում, գեղարվեստական արժեվորման իմաստով չզիջելով որեւէ ստեղծագործության (մասնավորապես՝ էպոս, դրամատիկ երկ, նովել)։ 2002թ. դեկտեմբերի 16-ին դռնբաց դատական նիստում կայացրած վճիռը կարելի է պարզապես նոր խոսք համարել քաղաքացիական դատավարության պատմության մեջ։ Վճիռը կարելի է անվանել «վճիռ՝ հանուն ՀՀ անձրեւաջրերի»։

«ԵԹԵ ՄԵՆՔ ՉԼԻՆԵԻՆՔ, ԱՀԱՎՈՐ ԷՐ ԼԻՆԵԼՈՒ»

«ԵԹԵ ՄԵՆՔ ՉԼԻՆԵԻՆՔ, ԱՀԱՎՈՐ ԷՐ ԼԻՆԵԼՈՒ» «Ազգային համաձայնություն» կուսակցության գրասենյակը 7 հարկանի շենքի 8-րդ հարկում է՝ տանիքում, ունի ընդամենը մեկ սենյակ, իսկ շուրջն էլ կիսաքանդ վիճակ է: Բայց կարեւորը դա չէ: «Կարեւորը գաղափարն է, եւ ոչ թե եվրոռեմոնտը»,- ասում է կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Նա այս ընտրությունները դիտում է որպես գաղափարների մրցակցություն, որ,

Մեր հարազատները տեղյակ չէին

Մեր հարազատները տեղյակ չէին Բաց նամակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մեծարգո նախագահ, Ձեզ են դիմում «Արդշինբանկ» ԲԲԸ «Կենտրոն» մասնաճյուղի այն աշխատակիցների հարազատները, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 17-90 հոդվածի 4-րդ մասով (խոշոր չափերի հափշտակության օժանդակություն)։ Դատաքննության ընթացքում ամբաստանյալների եւ նրանց պաշտպանների համար միանշանակորեն պարզ դարձավ, որ մեղադրանքը ճիշտ չէ որակված եւ նրանց գործողությունները

ԳԵՂԱՄՅԱՆՆ ՍԿՍԵՑ ԻՐ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳԵՂԱՄՅԱՆՆ ՍԿՍԵՑ ԻՐ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ինչպես հեռուստատեսային, այնպես էլ «ֆիզիկական» քարոզարշավի հենց սկզբից Արտաշես Գեղամյանը չշրջանցեց մեր մեծերին՝ առաջին հանդիպումը թումանյանական Դսեղ գյուղում էր եւ այցելությունը տուն-թանգարան։ Դսեղով արդեն անցել էր մարզպետ Հ. Քոչինյանի քոչարյանամետ շունչն, ու հավաքվածներն այստեղ քիչ էին, դեմքերն էլ՝ անտարբեր։ «Մարզպետն է գյուղապետի հետ հակառակն աշխատել»,- կամացուկ ասացին մեկ-երկու ծերուկ։ Օձուն գյուղում

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ Օր 8-րդ Երբեք այնքան չեն ստում, որքան որսից հետո եւ ընտրություններից առաջ: Այս ճշմարտությունը հիշելու առիթն ունեցանք, երբ երեկ Ռոբերտ Քոչարյանի գովազդային 6 րոպեների ընթացքում մեջբերվեցին հունվարի 27-ին Տավուշում նրա ասած խոսքերը, թե ինքը կատարել է 40 հազար աշխատատեղեր ստեղծելու խոստումը՝ ընդ որում, նշելով հասցեները՝ «որտեղ, ինչքան եւ երբ»: Այ, եթե գործող նախագահն

«Դժվարամարս» ընտրություններ

«Դժվարամարս» ընտրություններ Խոսքը տեղ գտած եւ հնարավոր խախտումների մասին է «Ընտրությունների օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովի» դիտարկմամբ, ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական ամենավաղ փուլում արդեն օրինախախտումներ են տեղի ունեցել, եւ առաջին այդպիսի խախտումն արել է ՀՀ նախագահի առաջադրված թեկնածու Արամ Կարապետյանը, որի՝ «ԱԼՄ»-ով մի քանի հարցազրույցներն ուղեկցվել են «ՀՀ նախագահի թեկնածու», իսկ մեկը նաեւ՝ «Նախընտրական քարոզչական հաղորդում»

«ԵՎ ՈՐՊԵՍ ԲԱՐԴԻՆ՝ ՍՈՍԱՓԵՑ ՀԱՅՈՑ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ»

«ԵՎ ՈՐՊԵՍ ԲԱՐԴԻՆ՝ ՍՈՍԱՓԵՑ ՀԱՅՈՑ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ» ՀՀ նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանի այցը Արմավիր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Ազգային բանակի ծննդյան 11-րդ տարեդարձի օրն այցելեց Հայաստանի մարդասիրական ականազերծման կենտրոն եւ Մարշալ Բաղրամյանի անվան բրիգադ։ Իսկ ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը երեկ Արմավիր քաղաքում հանդիպեց ընտրողների հետ։ Սա ճիշտ այն դեպքն է, երբ ասում են՝ ՊՉՈ Չ

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ ՄԻ ՄԱ՞ՍՆ ԷՐ Տիգրան Նաղդալյանի սպանությունից անցավ մեկ ամիս: Առայժմ չբացահայտված այս հանցագործության վերաբերյալ իր նկատառումներն է հայտնում ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանը: Մի առիթով Աղասի Արշակյանը նշել էր, որ Համբարձում Գալստյանի եւ Տիգրան Նաղդալյանի սպանությունից հետո իրավիճակները շատ նման էին: Այժմ մանրամասնեց, որ նման զուգահեռի տեղիք տվել էր ոչ միայն հնչած ելույթների

Տարածքը մնաց «ԱԻՄ-Հայրիկյան»-ին

Տարածքը մնաց «ԱԻՄ-Հայրիկյան»-ին «Առավոտի» 27.11.2002թ. համարում տեղեկացրել էինք, որ ԱԻՄ-ի Լոռվա կառույցի այն անդամները, որոնք ԱԻՄ-ի պառակտվելուց հետո շարունակում են սատարել ԱԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանին, դատական հայց են ներկայացրել Հայրիկյանից հեռացածների խմբին, վերջիններից պահանջելով ազատել Վանաձորի Մյասնիկյան 3 հասցեում գտնվող կուսակցապատկան գրասենյակի տարածքը։ Օրերս Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանը հարցը վճռել է հօգուտ հակահայրիկյանականների (նրանք,

ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՎՈՒՄ ԵՎ ԽՍՏԱՑՎՈՒՄ ԵՆ

ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՎՈՒՄ ԵՎ ԽՍՏԱՑՎՈՒՄ ԵՆ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում կայացավ ՀԱՕԿ-ի հերթական համաժողովի հատուկ նիստ։ Պատվիրակները նախ հաստատեցին օլիմպիական կոմիտեի, ինչպես նաեւ ՕԿ գործկոմի նոր, թարմացված կազմերը։ Այնուհետեւ ՀԱՕԿ-ի նախագահ վերընտրված Իշխան Զաքարյանը կոչումներ հանձնեց մարզաշխարհի երախտավորներին ու մի քանի գործող մարզիչների։ Օրակարգային հարցերից գլխավորը օլիմպիական կոմիտեի՝ 1999-2002թթ. կատարած աշխատանքների հաշվետվությունն էր, որով հանդես

Խաչատրյանը ցնցեց Մոսկվան

Խաչատրյանը ցնցեց Մոսկվան Օրերս Մոսկվայի Մեծ թատրոնի բեմահարթակում կայացավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Արամ Խաչատրյանի 100-ամյակին։ Ծրագրում ընդգրկված էին սյուիտներ «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներից։ Կազմակերպիչները ՀՀ եւ ՌԴ մշակույթի նախարարություններն էին, ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։ 1000 տեղանոց դահլիճը, փաստորեն, փոքր գտնվեց հայ մեծանուն կոմպոզիտորի երաժշտության երկրպագուների համար։ Ինչո՞վ բացատրել Խաչատրյանի երաժշտության արտասովոր հանրահայտությունը, հավասարապես

«ՀԱԿԱՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ» ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ

«ՀԱԿԱՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ» ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ Ցավոք, մեր երկրում քվեարկության արդյունքները աղավաղելու, քվեատուփի մեջ նոր քվեաթերթիկներ ավելացնելու, ընտրողների ազատ կամքի արտահայտության վրա բռնանալու եւ ընտրական այլ խախտումների արատավոր պրակտիկա է ձեւավորվել։ Այս կարծիքին է ՀԺԿ անդամ (Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղ) Վարդգես Ավագյանը։ Նրա պնդմամբ՝ բոլոր ընտրությունների ժամանակ էլ (լինեն դրանք ՏԻՄ-երի, խորհրդարանական թե նախագահական) ինչ-ինչ լծակներ ունեցող թեկնածուների ներկայացուցիչները միշտ էլ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031