Օրվա լրահոսը
ՉԵՆ ՀԱՍՑՆՈՒՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՇԱՏ ԵՆ ՍԻՐՈՒՄ
ՉԵՆ ՀԱՍՑՆՈՒՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՇԱՏ ԵՆ ՍԻՐՈՒՄ Արաբկիր համայնքի Թբիլիսյան խճուղում անժամկետ տարածք վարձակալած այս աղբակույտին օրերս հարեւան է եկել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը։ Որպես կանոն, նախագահի այս թեկնածուի նախընտրական շտաբները «բնավորություն» ունեն տեղակայվելու շատ ավելի նախընտրելի ու լավ պայմաններով տեղերում։ Ինչեւէ, այս աղբակույտի ճակատագիրն, ամենայն հավանականությամբ, վտանգի տակ է։ Աղբակույտում բնակվող մանրէների կամ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ Օր 5-7 Թեեւ նախագահի թեկնածուները բողոքում էին, որ անվճար քարոզարշավի համար հատկացված 6-ական րոպեները բավարար չեն, նրանց մի մասը վերջին օրերին կա՛մ ընդհանրապես չէր օգտագործում այդ հնարավորությունը, կա՛մ օգտագործում էր կիսատ՝ հաղորդելով հայտարարություններ սպասվող հանդիպումների մասին, կամ էլ մի կերպ լցնելով այդ րոպեները: Ասենք, արդեն 3-րդ օրն է, ինչ հօգուտ Վլադիմիր Դարբինյանի՝ չտպավորվող
Ընտրություն՝ ըստ Շմայսի
Ընտրություն՝ ըստ Շմայսի Ինչպես արդեն հաղորդվել է՝ Ստեփան ԴԵմիրճյանի՝ հունվարի 25-ին Էջմիածնի շրջան կատարած այցի ընթացքում Թաիրով գյուղում տեղի ունեցավ միջադեպ, որը հայաստանյան իշխանություններին պետք է մտահոգի իբրեւ խուլիգանություն, իսկ միջազգային դիտորդների կողմից ամենայն հավանականությամբ արձանագրվելու է իբրեւ օրինախախտում՝ առնվազն զինվորականի միջամտություն նախընտրական արշավին: ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը՝ Պիտեր Այքերը իր խոսքերով՝ մեր հանդիպումից ընդամենը
Չկազմակերպված հանդիպումներ
Չկազմակերպված հանդիպումներ Ստեփան Դեմիրճյանի այցերը մարզեր չեն անցնում առանց միջադեպերի Մի տեղ տեղական իշխանության ղեկավարներն են վաղօրոք գողանում բարձրախոսը, մեկ այլ տեղ՝ հանդիպումից առաջ պոկում են պաստառները: «Լավ կլինի՝ նման բաներ անողներին կարգի հրավիրի ու դրանից հետո նոր խոսի հանդուրժողականության մասին»,- երեկ Ագարակ գյուղում ընտրողների հետ զրույցի ժամանակ ասաց Ստեփան Դեմիրճյանը՝ ակնարկելով Ռոբերտ Քոչարյանի հանդիպումների
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԿԳՆԱ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԿԳՆԱ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ Նախագահի թեկնածու, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը չի տեսնում որեւէ պատճառ իր թեկնածությունը հանելու համար: -Բացատրության կարիք չունի այն, որ այժմ Ռոբերտ Քոչարյանի կողքին են Ձեր երբեմնի կողմնակիցներ Ֆիլարետ Բերիկյանը կամ Սեյրան Ավագյանը: Բայց ինչպե՞ս եք բացատրում, որ Շավարշ Քոչարյանն ու Արշակ Սադոյանն էլ, որոնց հետ նույն ճամբարում եք, այժմ Ձեզ
«Մ՞ԻԹԵ ԵՍ ԴԻԿՏԱՏՈՐԻ ՆՄԱՆ ԵՄ, ՀԸ՞…»
«Մ՞ԻԹԵ ԵՍ ԴԻԿՏԱՏՈՐԻ ՆՄԱՆ ԵՄ, ՀԸ՞…» Հարցնում էր Սերժ Սարգսյանը 1998-ին ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հատուկ ձեւ չի անում համեստ երեւալու համար։ Նա այսպիսին դարձավ ոչ թե նախագահության հինգ տարիների ընթացքում, այլ այդպիսին էր նաեւ, երբ ՀՀ վարչապետն էր եւ ՀՀ նախագահի թեկնածու։ Պրն Քոչարյանը ե՛ւ այսօր, ե՛ւ 1998-ին հայտարարում է, որ իր բոլոր
«Իքս ժամը» մոտենում է
«Իքս ժամը» մոտենում է Վերջին հարցումների համաձայն, ֆրանսիացիների 75 եւ բրիտանացիների 47 տոկոսը իրենց անհամաձայնությունը հայտնեցին Իրաքի դեմ պատերազմին, իսկ ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում հակապատերազմական ցույցեր տեղի ունեցան։ Միայն Վաշինգթոնում այդ ցույցերին մասնակցեց (տարբեր հաշվարկներով) 200-500 հազար մարդ։ Ցուցարարները մեղադրում էին նախագահ Բուշին, որ նա ուզում է նավթի համար զոհել ամերիկյան զինվորների կյանքը։ Պետական մակարդակով
ՈՐ ՄԱՐԴԸ ՄԱՐԴԱՆԱ
ՈՐ ՄԱՐԴԸ ՄԱՐԴԱՆԱ Հարցազրույց Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Բագրատ վարդապետ Գալստանյանի հետ – Կարելի՞ է հավատալ անտեսանելիին: 172 Ընդհանրապես կյանքը բաղկացած է ոչ միայն տեսանելի, մտքով բացատրելի երեւույթներից: Ասածիս վկայությունն է եկեղեցական աղոթքներից մեկում հետեւյալ արտահայտությունը.«պահիր, պահպանիր, ով Տեր, երեւելի եւ աներեւույթ թշնամիներից»: Մեր շուրջը կան շատ անտեսանելի բաներ, որոնց մենք չենք կարող տեսնել,
«Լավ է լինել հմուտ դարբին, քան՝ ոսկերիչ»
«Լավ է լինել հմուտ դարբին, քան՝ ոսկերիչ» Երեկ Պարույր Սեւակի ծննդյան օրն էր Սեւակը հասու էր մի կարեւոր ճշմարտության. «Պոեզիան երբեք մանր-մունր բաներից չի ծնվում… Բանաստեղծության կենդանության եւ հարատեւության գաղտնիքը ընդհանուրի համար «կարեւոր ասելիք ունենալու մեջ է»։ Ինչ-որ տեղ սա բնութագրում է նաեւ իր՝ Պարույր Սեւակի բանաստեղծության տիպարը։ «Հանուն եւ ընդդեմ «ռեալիզմի նախահիմքերի» հոդվածում, ինչպես
ԿՈՒՌՔԵՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ
ԿՈՒՌՔԵՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ Երկու աշխարհի սահմանագծին Հավանաբար, քաղաքական գիտակցության զարգացման եւս մի շրջափուլ է հարկավոր, որպեսզի նախագահական առաջին ընտրություններից շուրջ 12 տարի անց նորից գնալով ընտրությունների ոչ թե առաջնորդ ընտրենք, այլ նախագահ, ոչ թե անձ, այլ ծրագիր, ոչ թե առասպել, այլ խորհրդանիշ։ Հոդվածաշարը կարող էի խորագրել «Կուռքերի մթնշաղը»՝ վերհիշելով Նիցշեի նշանավոր աշխատության վերնագիրը, սակայն սույն բառակապակցության
Զարմանալի ուրախություն
Զարմանալի ուրախություն Փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) երեկ կայացած հանրապետական 2-րդ համաժողովի ընթացքից մի բան հստակ հասկացանք, որ տնտեսության այս թեւը պիտի պաշտպանի Ռ. Քոչարյանին՝ «եթե չեք ուզում սկսած գործերը կիսատ մնան» սպառնալիքով։ Այսինքն, կլուծարվեն փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը, վարչապետին առընթեր նույնանուն խորհուրդը, նաեւ՝ ուժը կորցրած կճանաչվեն գործարարության այս ոլորտին նպաստող ու
ԱրմենՏելին պետք է մշտապես ճնշել
ԱրմենՏելին պետք է մշտապես ճնշել Այլապես հաջողության չենք հասնի ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հավաստմամբ, ՀՀ կառավարությունը վճռական է, պահանջելու է, որ ԱրմենՏելը մեր բնակչության համար ապահովի որակյալ ծառայություններ եւ սակագների կայունացում: Ընդհանրապես, ըստ պրն Մանուկյանի, ԱրմենՏելի հետ բարդ է, խորհրդակցությունները նոր տնօրենի հետ ամենօրյա բնույթ են կրում, «իսկ եթե խոստումներն այս տարի
«ԹԵ՞ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՎ ՊԻՏԻ ԱՆՑՆԵՆՔ, ՈՐ ԲՈՄԺ ՉԿՈՉՎԵՆՔ»
«ԹԵ՞ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՎ ՊԻՏԻ ԱՆՑՆԵՆՔ, ՈՐ ԲՈՄԺ ՉԿՈՉՎԵՆՔ» Մոսկվայից 1 օր առաջ վերադարձած ՀՀ նախագահի թեկնածու Արամ Կարապետյանը երեկ Մամուլի ազգային ակումբի հյուրն էր։ Գնահատելով հանրապետությունում ներքաղաքական զարգացումները, նա ասաց, որ «արտաքին «ճնշումներն» ազդում են ներքաղաքական դաշտի վրա։ Ոչ մի նոր բան Հայաստանում, սկսված քարոզարշավի հետ կապված՝ չկա։ Բոլոր այն թեկնածուները, որոնք ֆավորիտներ են համարվում, շարունակում
Կարեւորը որակն է
Կարեւորը որակն է Որքա՞ն կարելի է սպառել սպառողի համբերությունը Որքան ավելանում են սպառողների իրավունքներին նվիրված խորհրդակցությունները (ավելի հաճախ՝ հասարակական կազմակերպությունների ծրագրերի շրջանակներում), այնքան ավելի հաճախ են ոտնահարվում նրանց իրավունքները։ Վանաձորյան խանութների մի մասը հեղեղված է կանաչա-կապտավուն, սմքած, թոշնած եւ «թթված» մսամթերքով (հիմնականում՝ երշիկեղեն)։ Ժողովրդի անվճարունակության արդյունքում սպառողները քիչ են, մթերքները՝ շատ, որոշ խանութներում չեն գործում
Անօթեւանները
Անօթեւանները «Սերապիոնովի բրատյա» միջազգային բարեգործական կազմակերպությունը Ամանորի նախօրեին Թբիլիսիի փողոցներում անօթեւաններին նվերներ էր բաժանում: Մասնավորապես նրանց բաժանվեց մթերք եւ հագուստ: 25.12.02 Առաջին լուսանկարում պատկերված «բոմժը» իր հացը կիսում է աղավնիների հետ: Երկրորդ լուսանկարում «Սերապիոնովի բրատյա» միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչը զրուցում է անօթեւանների հետ, որոնք մեծ թիվ են կազմում Վրաստանում: Լուսանկարիչ՝ Յուրի Լոբոդին, տեքստի հեղինակ՝ Իրինա
ՍԱՀՄԱՆ ԹԵԿՆԱԾՒՈՅ՝ ԶԴԵՄՈԿՐԱՏՈՒԹԻՒՆ ՒԻՐ
ՍԱՀՄԱՆ ԹԵԿՆԱԾՒՈՅ՝ ԶԴԵՄՈԿՐԱՏՈՒԹԻՒՆ ՒԻՐ Ապագայի պայծառ պատկերներ ներկայացնելու փոխարեն ներկայի ու մոտիկ անցյալի մռայլները ցուցադրելու հնարավորությունը ագրարնիկներին երեկ տվեց ՀՀ նախագահի թեկնածու, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը։ Ժուռնալիստների միությունում հավաքված տեսաբան եւ գործող ագրարնիկները թվերով ու տրամաբանությամբ հերթական անգամ հօդս ցնդեցրին «կայուն եւ զարգացող գյուղարտադրության» մասին դատողությունները։ Հանդիպման սկզբում Ա. Սարգսյանը հայտնեց, որ այս քննարկման արդյունքում
ԲՈՅԿՈՏ «ՀԱՅԼՈՒՐԻՆ»
ԲՈՅԿՈՏ «ՀԱՅԼՈՒՐԻՆ» ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի ընտրական շտաբը հաղորդում է, որ սկսած ս/թ հունվարի 24-ից պաշտոնապես բոյկոտում է Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագիրը եւ դադարեցնում է նրա հետ լրատվական համագործակցությունը։ Ա. Գեղամյանի նախընտրական շտաբի սույն որոշումը պայմանավորված է թեկնածուներից մեկի՝ գործող նախագահի ընտրարշավի՝ «Հայլուր» ծրագրի ակնհայտ կողմնակալ լուսաբանման, ընդդիմադիրների հաղորդումների միտումնավոր աղավաղման եւ ձեւական հավասարության
«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾՎԵԼ»
«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾՎԵԼ» Հարցազրույց ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանի հետ Այս հարցազրույցը հետաձգվեց ՀՀ նախագահի Գերմանիա եւ ՌԴ կատարած պաշտոնական այցերի պատճառով. սակայն թեման ժամանակավրեպ չդարձավ: Տիգրան Նաղդալյանի սպանության շուրջ շահարկումները, որոնց սկզբնավորողը եղել է «Հ1»-ը իր «վհուկների որսով» եւ ընդդիմադիր մամուլին տրվող ցուցումներով, թե որ վարկածները քննարկի, որը՝ ոչ, անցնող օրերին
«Նպատակային» խախտումներ
«Նպատակային» խախտումներ Գեղարքունիքի մարզում, պարզվում է, նախընտրական քարոզարշավի եւ Ընտրական օրենսգրքի նորմերը խախտվում են գրեթե ամեն քայլափոխի։ Վարդենիսցիներն իրենց ծանոթ-բարեկամներից տեղեկացել են եւ «Առավոտին» էլ հայտնեցին, որ «Մարզպետը բոլոր հիմնարկների պետերին հրավիրել է խորհրդակցության եւ բոլորին հորդորել հավաքվել, դիմավորել այդ մարդկանց (գործող նախագահի թիմին)»։ Պետական տարբեր օղակների ղեկավարներ գործող նախագահին շատ սիրելուց անգամ իրենց ենթակաների
ԱՆՍԽԱԼԱԿԱՆԸ
ԱՆՍԽԱԼԱԿԱՆԸ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի համար թերեւս ակնհայտն էլ անհնարին կարող է լինել. ըստ այդմ՝ չեն եղել «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» եթերազրկման առթիվ միջազգային տարբեր կառույցների բացասական գնահատականներ, քարոզարշավից դուրս քաղաքական գովազդ չի իրականացվել եւ այլն: – Ազգային հանձնաժողովը նաեւ վերահսկող եւ կարգավորող մարմին է, ուստի պետք է արձագանքեր բողոքներին, որ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ Օր 4-րդ Երեկ Արամ Սարգսյանի քաղաքական գովազդի ընթացքում ցուցադրվեցին կադրեր Հայաստանի վարչապետ եղած ժամանակ նրա եւ Պուտինի հանդիպումից: Այժմ իշխանամետները, որ համառորեն պնդում էին, թե նման հանդիպում չի եղել, ստիպված պիտի լինեն համոզել, թե այս տեսաերիզն էլ է մոնտաժված: Մեծամեծները սակայն առայժմ ավելի ակտիվորեն նպաստում են Արտաշես Գեղամյանի քարոզարշավին: Ճիշտ է՝ ակամա: Մինչ
ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ Ռուսական մամուլում դեռ 2002-ի վերջին աստղագուշակները փորձել են կանխատեսել, թե ինչպիսին է լինելու 2003-ը ԱՊՀ երկրների նախագահների համար: Ըստ այդմ, աստղագուշակները Ձիու տարում ծնված ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին հուշում, բայց չեն պարտադրում հետեւյալը. «Ըստ ամենայնի, հեշտ ժամանակներ չեն սպասվում: 2003-ին խիստ ցավոտ կլինի հրաժեշտ տալ նախագահական շատ հույսերի: Ու թեեւ Հայաստանում
ՊՐԻՄԱԿՈՎԻ ՄՈՏ. ՀԱՐՑՄՈՒՆՔԻՑ 14 ՏԱՐԻ ԱՆՑ
ՊՐԻՄԱԿՈՎԻ ՄՈՏ. ՀԱՐՑՄՈՒՆՔԻՑ 14 ՏԱՐԻ ԱՆՑ Ռուս հայտնի քաղաքական գործիչ Եվգենի Պրիմակովը 1999թ. լույս տեսած իր «Մեծ քաղաքականության տարիները» գրքում անդրադարձ է կատարում Հայաստանին, ԼՂՀ կոնֆլիկտին: Նրա կարծիքով, Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական կարգավորման խաղաղ գործընթացը կարելի էր բաժանել երեք մասի. հարցը լուծելու փորձեր կատարել մինչ մեծամասշտաբ ռազմական գործողությունների սկսելը, կրակի մարման ուղղությամբ բարդ գործունեության ծավալում,
Կարիքը կա, հաստիք չկա
Կարիքը կա, հաստիք չկա Հայաստանից դեռեւս ոչ մի ֆոտոժուռնալիստ չի արժանացել «Աշխարհի մամլո լուսանկար» մրցանակաբաշխության «Ոսկե աչք» միջազգային մրցանակին։ Ֆոտոթղթակիցների համար այդ մրցանակը նույնն է, ինչ կինոդերասանի համար «Օսկարը»։ Բայց մրցանակաբաշխությանը մասնակցել փորձել են, նույնիսկ մի բեյրութահայ՝ Կարո Լաչինյան, ինչ-որ ժամանակ մրցանակ էլ է ստացել։ Մեր երկրում այդ գործի ակտիվիստներից մեկը «Պատկեր» ֆոտոգործակալության տնօրեն Ռուբեն
«ՄԻԿԱՆ» ՄԱՐԶՎՈՒՄ Է
«ՄԻԿԱՆ» ՄԱՐԶՎՈՒՄ Է Իսկ գլխավոր մարզիչն առայժմ քչախոս է Անցած մրցաշրջանն Աշտարակի «Միկա» ֆուտբոլային ակումբի համար հաջողվածներից չէր։ Հանրապետության բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող այս ակումբը մրցաշարի միջնամասում ներակումբային խնդիրներ ունեցավ ու քիչ էր մնում առաջնության կեսից դադարեցներ պայքարը։ Բարեբախտաբար, բանը դրան չհասավ։ Ակումբի հովանավորը եւ ղեկավարությունը վերջին պահին որոշեցին շարունակել մասնակցությունն ուժեղագույն թիմերի մրցաշարում
Ակնոցացավ
Ակնոցացավ «Բիրիքով» հանրապետություն ներկրվող էժանագին ու անորակ ապակիներով ակնոցների հիմնական սպառողը երիտասարդներն են։ Մեր օրերում կյանքին չի կարելի նայել ինչպես «վարդագույն», այնպես էլ վառ կապույտ, դեղին, կարմիր կամ նարնջագույն ակնոցներով։ Խորհուրդ է տալիս ակնաբույժ Վերոնիկա Թորոսյանը։ Չնայած բժիշկ-մասնագետի այս պնդմանը, մայրաքաղաքի օպտիկայի խանութներում ու դրանց դրսի վաճառակետերում անցկացրած հարցումներից, կարելի է ասել, որ վերջին տարիներին
ՆԱԽԱՐԱՐԸ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՅԻՑ ՈՒԺԵՂ Է
ՆԱԽԱՐԱՐԸ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՅԻՑ ՈՒԺԵՂ Է Մինչ մյուս ժողովուրդներն ու երկրները տառապում են գլոբալիզացիայի երեսից, կորցնում իրենց մշակութային արժեքները, Հայաստանում հանգիստ են, քանի որ մշակույթը հուսալի ձեռքերում է։ Մոտավորապես նման բովանդակությամբ հայտարարություն արեց ՀՀ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը, երբ ԱԼՄ հեռուստատեսության հյուրն էր։ «Համաշխարհայնացման ճանապարհին կորուստներ են ունենում հեռավոր Կանադան, էթնիկ ցեղերը, նույնիսկ համաշխարհային մշակույթի կենտրոն Ֆրանսիան
Բացակայությունների նոր պատճառ
Բացակայությունների նոր պատճառ «Պատահում է, որ աշակերտը 2-րդ, 3-րդ դասաժամից հետո է դպրոց հասնում» Թեեւ խոսքն աշակերտների պարբերական ուշացումների ու բացակաների մեծ թվի մասին է, սակայն շատ դպրոցների տնօրեններ դրան ըմբռնումով են մոտենում։ Վերջին օրերին հանրապետությունում առաջացած գազի խնդիրն էլ նոր պատճառ է, որ աշակերտները «դպրոց չհասնեն»։ Մայակովսկու անվան դպրոցում, տնօրեն Գ. Մկրտչյանի ներկայացմամբ, աշակերտներ
ԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
ԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ 1988թ172ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում իմ անձնական միջոցներով ստեղծել եմ «Արարատ» կոոպերատիվ փայտամշակման ֆաբրիկա, որտեղ աշխատում էր շուրջ 118 մարդ։ Հանրապետության համար այդ ծանր տարիներին մշտապես օգնել եմ 100 կարիքավոր ընտանիքների։ «Արարատ» կոոպերատիվի ստեղծման եւ աշխատանքի 3-4 տարիների ընթացքում Ձորաղբյուր գյուղին շուրջ 200.9 հազար ռուբլու օգնություն եմ տրամադրել։ Բացի այդ,
Անտարբերության արդյունք
Անտարբերության արդյունք Երեւանի Այգեստան 10-րդ փողոցի 2-րդ շենքի 2-րդ մուտքի բնակիչներն իրենց աղետալի վիճակով եզակի չեն։ Սակայն նրանք այրաքաղաքի մյուս բնակիչներից էապես տարբերվում են։ Նախ՝ մուտքում կուտակված կեղտաջրերը, որոնք կոյուղու խողովակների խցանման արդյունք են, անցնող ցուրտ ձմռան թողած հետքերից չեն։ Ապա՝ գրեթե 8-9 տարի ամառ-ձմեռ գոյություն ունեցող այդ իրավիճակին մարդիկ արդեն հանգիստ են նայում։ Բայց


















































