Օրվա լրահոսը
Խոփի փայլը՝ աչքերում
Փարիզը արվեստների ու նորաձեւության մայրաքաղաք է, Չիկագոն՝ համարձակ գիտափորձերի։ Քաղաքի համալսարանականները վերջերս մի անսպասելի հայտարարություն են հրապարակել՝ մարդն ամենադրական հույզերն ունենում է աշխատանքի պահին։ Սա, իհարկե, ոչ մի առնչություն չունի «ծերուկ Դարվինի» տեսության հետ, թե կապիկին աշխատանքն է մարդ դարձրել։ Ոչ էլ կոմունիզմի կոդեքսներն են ազդել՝ աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։ Գիտնականներն իրենց ուսումնասիրությունները սկսել են
Զսպաշապի՞կ
«Այժմ արդեն կարող ենք կայանի հզորությունը հասցնել 370 մեգավատի, եթե սպառման համակարգը կարողանա ընդունել»։ Հայկական ատոմակայանի տնօրեն Սուրեն Ազատյանի այս խոսքերը «Արմենպրեսն» օրերս սփռեց հանրապետությունով մեկ։ Ներկա ժամանակների համար խիստ կարեւոր պաշտոն զբաղեցնող անձի հայտարարությունը մերկապարանոց բնույթ չէր կրում, այն խարսխված էր մասնագիտական փաստարկման վրա. ՀԱԷԿ-ի հզորությունը ցանկալի մակարդակի հասցնելու հնարավորություն չի լինում, որովհետեւ սպառման
«Նարինեն» վերստին երեխաներինն է
«Նարինե» մանկական կերը պատմության մեջ կմնա որպես պրոֆեսոր Երզնկյանի գյուտ։ 30 տարի առաջ հայտնագործված այս կերատեսակի հրաշագործ հատկությունները հաստատել են գիտական հետազոտություններն ու կլինիկական փորձարկումները։ «Նարինեն» համբավավոր է եղել ոչ միայն Հայաստանում։ Դրանով ժամանակին հետաքրքրվել են ճապոնացիները՝ առաջինը գնելով արտադրությունը կազմակերպելու իրավունքը: Այն տեղ է գտել նաեւ ռուս, ուկրաինացի եւ ղազախ երեխաների օրաբաժնում։ Այս կաթնամթերքը
Վերադարձ դեպի քաղբյուրո՞
Երեկ ՀՀՇ 7-րդ համագումարի ընթացքում շատ ելույթ ունեցողներ զտիչ միջոցառումների կոչ էին անում՝ փաստելով պետական կառավարման ամենատարբեր մակարդակներում այսօր պաշտոն գրավող մարդկանց դիրքորոշումները հուլիսի 5-ի Ազգային ժողովի ընտրությունների եւ Սահմանադրության հանրաքվեի վերաբերմամբ: Վարչության նախագահ Տեր Հուսիկ Լազարյանը հականե-հանվանե նշեց այն շրջանները, որտեղ ՀՀՇ-ի համամասնական ցուցակը եւ Սահմանադրությունը հավաքել էին ցածր տոկոսներ, այսինքն՝ շրջանային կազմակերպությունները իրենց
Հայագիտության ռահվիրան
Մկրտիչ Էմինի ծննդյան 180 եւ մահվան 105-ամյակների առթիվ Ականավոր հայագետ-արեւելագետ, մանկավարժ ու թարգմանիչ Մկրտիչ Հովսեփի Էմինը (Կարապետյան) ծնվել է 1815թ. նոյեմբերի 25-ին (դեկտեմբերի 7-ին) Պարսկաստանի Սպահան քաղաքի հայաբնակ Նոր Ջուղա արվարձանում։ Ինը տարեկան հասակում հայրը նրան տանում է Հնդկաստան, ուսման տալիս Կալկաթայի «Մարդասիրական ճեմարանում», որտեղ աշակերտում է Հովհաննես Ավդալյանին եւ Մեսրոպ Թաղիադյանին։ 1829թ. գարնանը Էմինը
Ռուսաստանի ընտրությունները եւ մենք
ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ Հովհաննես Իգիթյանի կարծիքը «Կարծես թե որեւէ արտառոց բան տեղի չունեցավ Ռուսաստանում։ Ձախ ուժերի տպավորիչ հաղթանակը մի քանի պատճառներ ունի. ա) կարոտախտը ապահով անցյալի հանդեպ եւ բ) արդեն ավելի ծանրակշիռ՝ Ռուսաստանում այս վերջին տարիների ընթացքում բարեփոխումների հստակ ծրագիր չիրագործվեց, նույնիսկ եթե այդ ծրագիրը կար, ապա այն գործունեության մեջ չէր դրվում։ Մի կողմից
Դեմոկրատների պարտության հիմնական պատճառները
Պատճառ առաջին Գրեթե ամենուրեք ողջ հետկոմունիստական տարածքում իշխանության են վերադառնում նախկին կոմունիստական ուժերը՝ Ռուսաստանն էլ բացառություն չէ։ «Ձախ ուժերի» այս ֆենոմենալ վերադարձը փայլուն նկարագրել է հայտնի լեհ քաղաքագետ եւ լրագրող, խմբագիր Ադամ Միխնիկը։ «Ամեն մի հեղափոխություն,- նշում է նա,- ունի իր տրամաբանությունը։ Նա ծնում է մեծ սպասումներ ու հույսեր, որոնք երբեք, բնականաբար, չեն իրականանում։ Սակայն
Թզենու շպրտված վերջին տերեւը
Ճիշտ որ՝ եթե մի խենթ քարը փոսն է նետել, հազար խելոք չեն կարող հանել… Մեր լրագրային միջավայրում անցած ամսավերջի ամենից աղմկահարույց երեւույթը, երեւի, դրամանյութական ծանր պայմանների պարտադրանքով պարբերականության «իր շավղից դուրս սայթաքած» «Գրական թերթին» մատուցված անակնկալն էր, նրա «հավելվածը»՝ կրկնակ ծավալով։ Այն, ըստ «խաչաձեւության սկզբունքով» հավաքված-համադրված տվյալների լույս աշխարհ է եկել Հայաստանի ԳԱ երիտասարդ գրողների սեկցիայի
«Կյանքն է ստիպում…»
Ի՜նչ լավ է, չէ՞… Մենք՝ հայերս, ամեն օր տոն ենք նշում։ Անշուշտ կհարցնեք՝ ինչպե՛ս… Շատ հասարակ։ եթե բոլոր ազգերի մոտ «տոնավաճառ» հասկացությունը կապվում է որեւէ տոնի հետ, ապա մեզ մոտ այն «առօրեական» բնույթ է կրում… Այնպես որ «միտք եմ անում, միտք… ու չեմ հասկանում», ինչպես մեծն Թումանյանը կասեր, թե էս կիսաքաղց ու ցրտից կծկված մարդիկ
Երեք գրողներ- երեք մեծ հայեր
(Սկիզբը՝ նախորդ համարում) 30-ական թվականների սկզբին Հայաստան այցելեց երրորդ Մեծ Հայը։ Իր մշտական բնակության երկիրը վերադառնալով, նա հրատարակեց ուղեւորության ժամանակ կուտակած տպավորություններով առլեցուն մի ժողովածու, որի մեջ էր նաեւ «Հայը եւ Հայը» փոքրիկ պատմվածքը։ Դժվար է պատկերացնել ու ենթադրել, թե երրորդ Մեծ Հայը կարդացել էր (կամ նրա համար թարգմանաբար կարդացել էին) առաջին Մեծ Հայի պոեմանման
«Մեր զենքն ու զրահը գիրն է եղել եւ գիրքը…»
Անվանի գրող Վալտեր Արամյանի հետ մեր աշխատակից Սարո Գյոդակյանի զրույցն այս, որ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը, տեղի է ունեցել տարիներ առաջ, երբ մեզ հետ էր նա… Իսկ զրույցի թեման ինչպես միշտ, իր պաշտելի ժողովուրդն էր, նրա հինավուրց մշակույթը, գիրն ու գրականությունը։ Պատմությունն ասում է մեզ, որ մոտ 1500 տարի առաջ մեր լեզուն դեռ իր տառերը
Սիրո խորհուրդը խորհուրդներ չի ընդունում
Վահան Թոթովենցը, Հենրիկ Մալյանն ու Տիգրան Մանսուրյանը խանդաղատանքի բացառիկ խտացմամբ հայության սերունդներին են հանձնել Թորիկի բյուրեղյա կերպարը, որը «հասարակական տխեղծ կարծիքից» անչափ վեր է գծված։ Թորիկյան հոգեբանությունը հաղթանակած էր թվում, քանի դեռ անպատկառ ու ամոթխած հայ օրիորդները չէին սկսել կուսության մասին իրենց վեճը: Նրանց առաջին խումբը կուսությունն ամոթ է համարում, երկրորդը՝ արժանիք: Միջամտում է բժիշկը,
Քաղաքական սերնդափոխություն
Քաղաքականության մեջ, ինչպես եւ սովորական կյանքում, սերնդափոխությունը օրինաչափ երեւույթ է, որի ընթացքում էլ ծնվում է «հայրերի ու որդիների» նույնքան տրամաբանական հակադրությունը։ Հեղափոխությունից եկած «հայրերի» ու «որդիների» հարաբերությունները առավել բարդ են ու հակասական, որովհետեւ ցանկացած հեղափոխություն՝ լինի թավշյա թե կրակե, իր հետ բերում է առասպելականացած պատմություն։ Այդ պատմություն- առասպելի համար ոչ մի նշանակություն չունի վաղեմության ժամկետը՝
Ակունքը լեռներում, լուծումը՝ դաշտերում
Էլեկտրաէներգիայի պակասն ու գազի բացակայությունը երեւանցիների կենցաղի վրա այն սաստկությամբ չէին անդրադառնա, եթե առաջինի պատճառով չխճողվեր նաեւ ջրի խնդիրը։ Հատկապես բարձրահարկերը ջուր ստանում են այն ժամանակ, երբ հոսանք են ունենում։ Իսկ եթե այնպես է պատահում, որ ջրմուղի պարունակությունն ու ժամանակացույցը միմյանց չեն համապատասխանում, բնակիչները ստիպված են լինում դույլերն առած շրջել «սեփականների» բակերում։ Ջրի անվերջ փնտրտուքը
Մարտնչող հակապոպուլիզմ
Ռուսաստանի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Լիֆշիցը եթերում խոստովանեց, որ մինչեւ նախագահական ընտրությունները իշխանությունները կգնան պոպուլիստական քայլերի, օրինակ՝ կվճարեն, ասենք, Տամբովի մարզի ուսուցիչների վերջին մի քանի ամսվա աշխատավարձը։ Հասկանալի է. Դումայի ընտրությունների արդյունքներից տագնապած իշխող ուժը, բոլոր միջոցներն ուղղում է մինչեւ նախագահական ընտրություններն ընկած կարճ ժամանակահատվածում իրադրությունը մի փոքր շտկել։ Հեղինակավոր մասնագետ, հայտնի տնտեսագետ Լիֆշիցը, որ
Այլընտրանքը մեկն է
Քաղաքական տարին մոտենում է ավարտին։ Արժե հայացք ձգել ՀՀՇ-ի, աջ կենտրոնամետ «Հանրապետություն» դաշինքի գործունեության վրա։ Դաշինքի ստեղծման անհրաժեշտությունը պատճառաբանված էր Ազգային ժողովի ընտրություններին նախապատրաստվելու, անհրաժեշտ քանակի մանդատներ ստանալու հնարավորությունն ապահովելու եւ որ ամենակարեւորն է՝ աջ կենտրոնամետ ուժերը համախմբելու, յուրօրինակ գերկուսակցություն ստեղծելու նկատառումներով։ Այսօր ակնհայտ է դարձել, որ այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերն իրենց ամբողջական, ցանկալի արդյունքը
«Հանրապետությունը» գերկուսակցությո՞ւն
Երեկ կայացավ «Հանրապետություն» միավորման հերթական նիստը, որն, ըստ այդ քաղաքական բլոկի մեջ մտնող կուսակցությունների նախնական պայմանավորվածության, տեղի է ունենում 2 շաբաթը մեկ անգամ։ Նիստը կայացել է ՍԴՀԿ գրասենյակում։ Ի թիվս նախապես համաձայնեցված հարցերի, քննարկվեց նաեւ Քրիստոնեա-դեմոկրատական միության կողմից առաջարկված՝ «Հանրապետություն» միավորման կազմակերպչական բարեփոխումների մասին» հարցը։ Կուսակցությունների ներկայացուցիչները քննարկեցին «Փարոս-2» ծրագրի իրականացման ընթացքը։ Միավորման անդամ կազմակերպությունները
«Արվեստին պետական հոգատարություն է պետք…»
Դավիթ Ղազարյան, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահի առաջին տեղակալ Նախ ասեմ, թե ինչ տվեց մեզ այս տարին։ Ընկերության սուղ միջոցներով կարողացանք բազմաթիվ միջոցառումներ անցկացնել. Դրանք մրցույթներ էին, փառատոներ, համերգներ: Պետք է խոստովանեմ, որ դժբախտաբար այն լիցքը, որ մենք ունեինք 10-15 տարի առաջ, այդ լիցքով չենք աշխատել։ Երգչախմբային ընկերությունն, որը 87 թվականից վերանվանվեց երաժշտական ընկերության, նրա շրջանակներն
Երեք գրողներ-երեք մեծ հայեր
Քսաներորդ դարասկզբի առաջին տասնամյակում ստեղծագործող Մեծ Հայորդիներից մեկը պոեմանման մի կարճ բանաստեղծություն գրեց, որի մեջ կային այսպիսի տողեր. Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին, Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է եւ հին, Որպես լեռն է մեր պայծառ տեսել ազատ ձյուն, այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն: Գերված ենք մենք- ոչ ստրուկ-
Կարկանդակ բյուլետենի մեջ
Սովորաբար բուհի առաջին կուրսում ուսանողները սիրում են պատմել մտացածին պատմություններ հաջող հանձնած քննությունների մասին։ Հետո, ահագին ժամանակ անց, երբ ընդունելության քննությունները կորցնում են թարմությունը, եւ հեգնանքը, որ կոչվում է «ցինիզմ», դառնում է ուսանողության բաղկացուցիչ մասը, ուսանողները սկսում են պատմել իրականությունը. ո՞ւմ, ինչքան, ինչպես, ի՞նչ ծանոթությամբ։ Պատմությունը դառնում է անկեղծ, սկանդալայնությունը կորցրած, բայց հետաքրքիր։ Այսպես էր
Ռազմագերի էլ կա՝ ռազմագերի էլ
Հայաստանը վաղուց Ադրբեջանին է հանձնել իր տարածքում պահվող բոլոր ռազմագերիներին, իսկ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում դեռեւս մի խմբաքանակ կա, որը մաս առ մաս ետ է վերադարձվում։ Վերջերս ԼՂՀ իշխանությունները ազատ արձակեցին տասը ռազմագերու։ Միջնորդը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն էր։ Մեկ այլ միջնորդի՝ Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակության խնդրանքով Ստեփանակերտը եւս ութ ռազմագերու վերադարձրեց Ադրբեջանին։ Բոլոր նման առիթներով
Խուսափենք մեծ տատանումներից
Ռուսաստանի «ձախացումն» արդեն փաստ է: Իսկ ՌԴ նախագահի ընտրություններից հետո այլեւս գործ կունենանք լիակատար «ձախ» Ռուսաստանի հետ։ Բոլոր քաղաքական մեկնաբանները կանխատեսում են, որ կայսերական նկրտումները կդառնան ավելի ընդգրկված: Բնականաբար, Ռուսաստանն ամեն կերպ կձգտի մերձավոր արտասահմանում ստեղծել համասեռ քաղաքական գունապնակ՝ եթե ոչ կոմունիստական, ապա միանշանակորեն ձախ եւ ռուսամետ: Հատկապես այնպիսի կարեւոր եւ սահմանային տարածաշրջանում, ինչպիսին Անդրկովկասն
Համոզմունքը ճշմարտության թշնամին է
Վաղը սկսվում է ՀՀՇ 7-րդ համագումարը Աշխարհի ամենամեծ ցինիկներից մեկը՝ Ֆրիդրիխ Նիցշեն, ժամանակին նկատել է, որ համոզմունքը ճշմարտության թշնամին է, ընդ որում, ավելի վտանգավոր, քան սուտը։ Այդ արտահայտությունը միանգամայն կիրառելի է որպես բնաբան վաղը բացվող ՀՀՇ-ի 7-րդ համագումարի համար։ Այդ կազմակերպության համոզմունքները դարձել են մի թիրախ, որին նշան են բռնել նրա բոլոր ընդդիմախոսներն ու քաղաքական
Հայկական ռուլետկա
Ըստ ընդդիմության (Սկիզբը՝ նախորդ համարում) Ռուլետկան աշխարհի ամենատարածված մոլի խաղերից մեկն է։ Ռուսական ռուլետկան այն է, որ խաղացողը ատրճանակի թմբուկի մեջ դնում է մի փամփուշտ, պտտում թմբուկն ու կրակում է իր քունքին։ Հայկական ռուլետկան շատ նման է ռուսականին։ Տարբերությունը մեկն է։ Ատրճանակի թմբուկից հանված են բոլո՛ր փամփուշտները։ Կենցաղային դժվարություններից նեղված ժողովրդին դուր է գալիս «սոցիալական
Տարին արգասաբեր էր
«Աշխատում ենք հոգեւոր մշակութային մթնոլորտ պահպանել, եւ ջերմությունը, լույսը, ճշմարտությունը հաղորդել արվեստասերներին, եւ առաջին հերթին՝ արվեստագետներին»,- ասում է Հայաստանի մշակույթի ֆոնդի նախագահ, բանաստեղծ, նկարիչ Արեւշատ Ավագյանը: – Մշակույթի հայկական ֆոնդի համար եւս սկսվել է «ճտերը» հաշվելու ժամանակաշրջանը։ Այս օրերին ծանր ու թեթեւ ենք անում, իմաստավոր տարվա ընթացքում մեր ձեռքբերումները, հաջողությունները։ Համեստ ասած՝ տարին արգասաբեր էր։
Քրեական օրենսդրության սկզբունքները
Մտորումներ ՀՀ քրեական օրենսդրության մասին Սկսվել է ՀՀ նոր քրեական օրենսգիրք ստեղծելու անմիջական գործընթացը: Այս ուղղությամբ իրենց աշխատանքն են սկսել ՀՀ Ազգային ժողովի եւ կառավարության կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովները, որոնց գործունեությունը համակարգում է Ազգային պետաիրավական հարցերի հանձնաժողովը: Սույն հոդվածը գրելու պահին մասնագիտական հանձնաժողովներն արդեն քննարկում են ապագա քրեական օրենսգրքի ընդհանուր մասի առաջին բաժինը, որ կրում
Զգույշ վարվեք դոլարի հետ…
Վաղուց ենք համոզվել, որ միայն եղանակը չէ, որ տհաճ կամ հաճելի անակնկալ կարող է մատուցել, այլ՝ այն մարդիկ, որոնց ձեռքում են գտնվում գները, ապրանքները, տրանսպորտը, բանկերը եւ… «չենջերը» (տարադրամի փոխանակման կետեր): Եվ ով զարմանս, երբ դեկտեմբերի 13-ին Երեւանի փոխանակման կետերում դոլար-դրամ-ռուսականի կուրսերը գրեթե մեկ ամիս փոփոխության չեն ենթարկվում, հանկարծ, դեկտեմբերի 14-ի առավոտյան բոլոր «չենջերը» միասին-միաբերան-միաժամանակ
Դասագրքերը՝ կյանքի դեմ կամ հակառակը
Գերմաներենի քերականությունը բարդագույն մի համակարգ է, որը, սակայն, գերմանացիներին չի խանգարում իրենց լեզուն սիրել, իսկ երբ հարկ է զգացվում, մինչեւ անգամ՝ բացարձակացնել։ Ինքնասեր, միեւնույն ժամանակ տիտանաբար աշխատունակ գերմանացիները վերջերս սկսել են գիտակցել, որ իրենց լեզվի պարզեցումը բնավ հանցանք չի լինի, ընդհակառակը, կօգնի ազատվել միտքը տանջող ավելորդ աշխատանքից եւ առավել արդյունավետորեն զբաղվել այլ գիտություններով։ Կատարվելիք բարեփոխումը
Ազատականացման զուգահեռ գործընթացը
Անցած շաբաթ Ազգային ժողովի արտահերթ նիստը վերջապես եկավ «բյուջեի հախից», հաստատելով այն բավականին երկարատեւ քննարկումներից հետո։ Այդ նշանավոր իրադարձություններից առաջ հնչած վարչապետի ճառը նվիրված էր հիմնականում շուկայական տնտեսության առավելությունների հիմնավորմանը՝ սոցիալիստականի հետ համեմատած։ Մասնավորապես, կառավարության ղեկավարը իր վրա վերցրեց պատգամավորական կորպուսի գաղափարախոսական լուսավորման խնդիրը, ներկայացնելով ԱԺ-ին այն պարզ ճշմարտությունը, որ չի կարելի խոսել ազատ շուկայական
Հայոց եւ ռուսաց լիբերալ-դեմոկրատները
Միրզախանյանը եւ Ժիրինովսկին Ռուսաստանում Պետդումայի ընտրությունները շատերին դառը դեղահաբ մատուցեցին, որոնցից մեկը 33 մոգական համարի ներքո հաջողության հասած լիբերալ-դեմոկրատական՝ Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկու կուսակցության հաջողությունն էր. ՌԼԴԿ-ն վճռականորեն ստանձնեց երկրորդ տեղի դափնիները: Այս կապակցությամբ մենք դիմեցինք Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանին՝ խնդրելով ներկայացնել իրենց հարաբերությունների պատմությունը գաղափարակից ռուսական ուժի հետ։ Պրն Միրզախանյանը փաստեց, որ իրենք՝


















































