Օրվա լրահոսը

ԱՅ ՔԵԶ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

«Առավոտի» սեպտեմբերի 5-ի համարում «Վանդակի մեջ» հրապարակման մեջ մեջբերել էինք Աշոտ Բլեյանի մասին թերթերից մեկում արված մի պնդումը, թե նրա «մեղավորությունն առանց դատարանի էլ հասարակությունը կասկածի չի ենթարկում»։ Մեր ընթերցող Աշոտ Շահբազյանն այս առիթով ուշադրություն հրավիրեց, որ այդ պնդման հեղինակ լրագրողը Նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ է. «Եվ ուզում եմ «Առավոտի» միջոցով հարց ուղղել

ԽՈՐՀՐԴԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

«Առավոտի» հարցին ի պատասխան, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է այն լուրը, որ մինչ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը կմեկներ Գերմանիա, իսկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ԱՄՆ, նրանք հանդիպել են, ՀԺԿ լրատվության պատասխանատուն հաստատեց, որ, այո՛, այդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 2-ին։ Հանդիպման մանրամասները հայտնի չդարձան, միայն ընդհանուր ասվեց, որ քննարկվել է քաղաքական ու տնտեսական իրավիճակը։ ԴԵ ՀԻՄԱ

Երկրա-պա՛հ Երեւանի փողոցներից մեկում մի տղա պաղպաղակ է վաճառում։ Նա հաշմանդամ է դարձել արցախյան պատերազմում։ Անունը չուզեց գրեմ։ Չէ, ոչ թե որովհետեւ ամաչում է, որ պաղպաղակ վաճառող է դարձել, այլ՝ որովհետեւ մտահոգություն ունի, թե հարազատները կարող են հրապարակայնությունից անհարմար զգալ։ Մարդը երկու անչափահաս երեխա ունի, դպրոցական հոգսերը՝ շատ։ Գոհ է, որ գործ է գտել։ Երկրապահները

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԽՄԲԱԳՐԵԼՈՒ ՋԱՆՔՈՎ Գնալով ավելի ու ավելի բարձր են հնչում նրանց ձայները, ովքեր ատելությամբ են լցված 1988-ի շարժման նկատմամբ։ Հիմնականում սրանք այն մարդիկ են, որոնց պաշտոնական առաջխաղացումն ընդհատվեց այս շարժման գործիչների ձեռքով։ Թերեւս հենց այս դրդապատճառներով են բացատրելի 1992-ի սկզբից ՆԳ համակարգից հեռացած գնդապետ Կառլեն Թորոսյանի հրապարակային բացահայտումները, թե Հայոց ազգային բանակ անվանյալ կառույցը ստեղծել

ԿԸՀ-ՈՒՄ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵՑ ԳԵՂԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ պարոն Սահրադյանը հանձնաժողովի երեկվա նիստում պնդում էր, թե ցանկալի է, որ ԿԸՀ-ն ապաքաղաքական մարմին լինի, թեեւ նրա ձեւավորման սկզբունքները քաղաքական են։ Սա միայն ցանկություն էր, մինչդեռ իրականությունն այն է, որ ե՛ւ նախկին, ե՛ւ ներկայիս իշխանությունների օրոք ԿԸՀ-ն իր իշխանամետ մեծամասնությամբ հիմնականում իշխող վարչախմբի իջեցրած պատվերների տեղադրողն

ՆՈՐ

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս մտքերը. «Հայաստանում կուսակցություններ չկան։ Կան քաղաքական ակումբներ, որոնք իրենց կուսակցություն են կոչում։ Եվ դրանք բոլորը տառապում են կոմկուսի հիվանդությամբ՝ փորձում են Փրկչի դեր խաղալ, հասարակության առաջատարը լինել եւ իրենց պետությունից վեր են դասում։ Այսօր ասպարեզում գոյություն չունի քաղաքական որեւէ ուժ, որ բլեֆով չի զբաղվում, ժողովրդին առասպելներ չի ներկայացնում»։

«ԿԱՍՏՈՒՄՈՎ», ԲԱՅՑ ԱՌԱՆՑ ՇԱԼՎԱՐԻ

Հեռուստատեսությունների (հատկապես Ազգայինի) տղամարդ հաղորդավարները ամառվա շոգին ստիպված են էկրանին երեւալ կոստյումով։ Սակայն սաստիկ շոգը նրանց ստիպում է մի ռացիոնալ ձեւ մտածել. հագնում են կոստյումը, կապում փողկապը, եւ քանի որ գոտկատեղից ներքեւ նույնիսկ ամենաուշադիր հեռուստադիտողի աչքը չի կարող թափանցել, հագնում են, լավագույն դեպքում, կարճ շալվար, վատագույն դեպքում՝ լողավարտիք։ Դեռ լավ է, որ տեքստը կարդալ-վերջացնելուց հետո

ԴԱՐՁՅԱԼ ՈՉ ՈՔ ՉԻ ՊԱՏԺՎԻ

Դեռ մայիսի 30-ին «Առավոտում» հրապարակված հարցազրույցում ԼՂՀ նախագահի դեմ մահափորձի կատարման մեջ մեղադրվող Սասուն Աղաջանյանի քույրը՝ Ռուզաննան եւ պաշտպանը՝ Էդվարդ Աղաջանյանը հայտնել էին, որ չնայած լուրեր կան, որ Սասունը շատ վատ է ու մինչեւ դատարան դժվար հասնի, բայց շուրջ երկու ամիս նրա հետ որեւէ մեկը չի հանդիպել, որ կասկածները փարատվեին։ Էդվարդ Աղաջանյանն այդ ժամանակ հայտարարել

Փոխանցիկ դրոշներ չեն լինելու Կոմկուսը խիստ հուշիկ եւ թեթեւ քայլերով, առաջին հայացքից՝ աննշմար, որպես «քնքուշ մութի թեւ», մտնում է կառավարության ամենավերին օղակները։ Օղակ-օղակ՝ շղթան երկարում է։ Այս պահի դրությամբ 25-26 կոմունիստ մեծ ու միջին պաշտոնյա է զբաղված գործադիր մարմիններում։ Թիվը երբեք կոնկրետ, ամբողջական չի նշվում՝ ասենք 25, քանի որ ժամ առ ժամ հնարավոր է մի

ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԱՍ «Վիկինգները» հայերին ակնհայտորեն թերագնահատել էին: Աշխարհի դասակարգման մեջ 7-րդ տեղը զբաղեցնող Նորվեգիայի հավաքականին թվում էր, թե ակադեմիական, գրոսմայստերական խաղով նրանք հեշտությամբ կգերազանցեն Հայաստանի հավաքականին: Ուստի նրանց գրոհները միապաղաղ էին ու մի տեսակ «ձեւական», իսկ խաղում ընդհանրապես պակասում էր երեւակայությունը: Մերոնք, հակառակը, խաղացին բարձր տրամադրությամբ: Տղաների «դուխը տեղն» էր՝ նրանք չէին ընկճվում մրցակիցների բարձր

ՎԱՆԴԱԿԻ ՄԵՋ Երեկ Աշոտ Բլեյանի ծննդյան օրն էր։ Դատաքննության 9 ամիսներն ապացույց դարձան, որ եթե քաղաքական պատվերն ու Երեւանի դատախազության՝ «մունդիրի պատիվը» փրկելու հուսահատ ջանքերը չլինեին՝ Աշոտ Բլեյանն իր ծննդյան օրը պիտի անցկացներ ազատության մեջ։ Այս դատաքննությունը թերեւս աննախադեպ է։ Քանզի։ Որեւէ այլ դատավարության ժամանակ նախաքննական մարմնի կողմից տուժող ճանաչվածները (ուսուցիչներ, ծնողներ) դատարանին չէին բողոքել,

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

ՀԿԿ-ն պարբերաբար հանդիպումներ է ունենում ՀԺԿ-ի, «Իրավունք եւ միաբանության», ինչպես նաեւ սոցուժերի միության հետ։ Կոմկուսը երեք պահանջ ունի եւ եթե այդ երեքն էլ վերոհիշյալ ուժերն ընդունեն, չի բացառվում մի նոր դաշինքի ստեղծումը։ Կոմկուսի պահանջները հետեւյալն են՝ միանալ Ռուսաստան-Բելառուսին, սահմանադրական փոփոխություններ կատարել (նախագահականից խորհրդարանական համակարգի անցման վերաբերյալ), Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել (101՝ համամասնական, 30՝ մեծամասնականով)։ Վլադիմիր

ՃՏԵՐՆ ԱՇՆԱՆԸ ՊԵՏՔ Է ՈՐ ՀԱՇՎԵՆ Միայն թե ճուտ լինի Հավ եւ ճուտ չունեցող մեկի համար բոլորովին միեւնույնը պետք է լինի՝ ճտերը աշնանն են հաշվում, թե մեկ այլ եղանակի, կամ՝ հաշվո՞ւմ են ընդհանրապես։ Ունեցողներն էլ բոլորովին կարիք չունեն սպասելու մինչեւ աշուն՝ ճտերն իրենց աչքի առաջ են, թխսկանն իրենցն է, երբ կուզեն՝ կհաշվեն։ Պարապ եւ ծույլ

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ (ԱՐՑԱԽԻ) ՀԵՐՈՍՆԵՐԸ Բնության մեջ (գոնե մինչեւ երեկ) ազատ վիճակում գտնվող Արցախի հերոսի կարգավիճակ ունեցող մեկը չկար։ Արցախի երկու հերոսներից մեկը՝ Վազգեն Սարգսյանը, սպանված է, մյուսը՝ Սամվել Բաբայանը, նույն Արցախի ՆԳ մեկուսարանում է։ Հետեւաբար չի կարելի ասել, թե որքան երջանիկ հեռանկարներ է խոստանում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագիրը՝ Արցախի նոր հերոսների կոչմանն արժանացնել ՀՀ

ՆՈՐ

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է ասել. «Մենք մտածում էինք, թե հրապարակ բերված ընդհանուր պետության գաղափարի վրա կառուցված այդ փաստաթուղթը կարող է վերջում հանկարծ որպես լուծում ներկայացվել։ Հասկացանք, որ հայտարարությունների մեջ հնչածի նման որեւէ լուծում չկա։ Նաեւ հասկացանք, որ ընթացող գործընթացը հայկական կողմին շահավետ ուղղությամբ է գնում։ Մինչ այս, այո, այդ առումով կասկածներ կային»։ ՆԱԽՈՐԴ Թվում

ՍՐԱՄՏՈՒՄ ԵՆ «ԱՌԱՎՈՏԻ» ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ

Արմեն Խաչատրյանի այն ինքնասփոփանքի առնչությամբ, թե իրեն երբեք չեն քննադատել խելքի, քաղաքականության մեջ կողմնորոշվելու, աշխատանքները կազմակերպել չկարողանալու կամ էլ տքնաջանության պակասի համար, «Առավոտ» զանգահարած մի ընթերցող ասաց. «Ուղղակի բոլորը մտածում են, թե այդ ամենն ինքն էլ գիտի»։ Մեկ այլ ընթերցող իր վարկածն առաջադրեց Գագիկ Ջհանգիրյանի նկուղում պայթյունի վերաբերյալ. «Զակատ է պայթել. երեւի մի թթված լեչո»։

ԵՐԿԱԿԻ ՄՈՏԵՑՈՒՄ

ՀԺԿ դիրքորոշմանը հակառակ՝ ԲԷՑ-երի սեփականաշնորհման մասին օրենքին կողմ քվեարկած Վոլոդյա Բադալյանն այդպես էլ չհեռացվեց կուսակցությունից։ Երկու անգամ քննարկելով այդ հարցը՝ նրա սկզբնական կազմակերպությունը բավարարվեց խիստ նկատողությամբ։ «Առավոտի» հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այս խտրական մոտեցումը, չէ որ մեկ այլ պատգամավորի նման քվեարկության համար հեռացրին, ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանը պատասխանեց. «Սա սկզբնական կազմակերպությունների անհատական մոտեցումն

«ԱՐՇԱԿ II»-Ի ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԱՄՆ-ՈՒՄ Լոս Անջելեսի «Վարագույր» հեռուստաժամի տնօրեն Ռուդիկ Հովսեփյանն «Առավոտին» ներկայացրեց մի իրողություն, որ Միացյալ Նահանգների հայ մտավորականության շրջանում բավական հուզումների տեղիք է տվել։ -Սան Ֆրանցիսկոյում բնակվող հայ ջութակահար Ժիրայր Սվասլյանը, որն ավարտել է Երեւանի կոնսերվատորիան եւ երկար տարիներ աշխատում է Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում, մոտ երկու տարի առաջ առաջարկեց Քրիստոնեությունը Հայաստանում

Ի՞ՆՉ ԷՐ ՆԱԽՈՐԴԵԼ ԵՎ ՀԱՋՈՐԴԵԼ ՀԱԲ-Ի ԼՈՒԾԱՐՄԱՆԸ

1989-99թթ. Հայաստանում արդեն արմատավորվել էին հակախորհրդային բանակային տրամադրությունները։ Խորհրդային բանակը ոչ միայն չէր պաշտպանում արցախահայության, այլեւ՝ Հայաստանի անմիջական սահմանների անվտանգությունը։ Այո, այս պայմաններում հայ ժողովրդի անվտանգությունը սեփական ուժերով պաշտպանելու համար Հայաստանում տարերայնորեն ստեղծվել էին զինված ջոկատներ, որոնց զգալի մասը Հայոց ազգային բանակի՝ ՀԱԲ-ի հովանավորության ներքո էին գտնվում։ Համաձայն ենք այն փաստարկի հետ, թե՝ «Կարճ ժամանակաշրջանում

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ԼՃԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ Եվ դա ունի իր դրական կողմերը Պատկերացրեք այսպիսի մի տեսարան: Բռնությամբ, թալանով, ռազմավարով ապրելու սովորություն ունեցող «աբրեկները», խիզախ ու սրտոտ, իջնում են սարերից եւ տեսնում են, որ հարթավայրի ժողովուրդը վախկոտ է, շփոթված, հարմարվող ու հաճախ նաեւ՝ ծախվող: «Աբրեկները» ուրախանում են այդ տեսարանից եւ սկսում են իրենց քեֆին իշխել այդ ժողովրդին:

Հերքո՞ւմ, թե՞ հաստատում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քարտուղար Ս.Վարդեւանյանը հերքել է «Առավոտում» հրապարակված՝ «Ժողովրդավարական հայրենիքը» փլուզման շեմին է» հոդվածում մեջբերված փաստերը։ Մինչեւ հերքմանն անդրադառնալը հարկ է նշել, որ մեր քաղաքական գործիչների եւ ոչ միայն նրանց շրջանում, վերջերս սովորական երեւույթ է դարձել որեւէ հրապարակում հերքելը՝ անկախ այն բանից, թե այնտեղ բերված փաստերը ի՞նչ չափով են համապատասխանում իրականությանը։

ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԵՔ, ՈՐ ԿԱՐԴԱԼԻՍ ՉԸՆԿՆԵՔ

Օգոստոսի 30-ին ԼՂՀ ՆԳ փոխնախարար Ռազմիկ Պետրոսյանը զանգահարել է ապօրինաբար մեղադրվող լրագրող Վահրամ Աղաջանյանի բնակարան եւ նրա հորից պահանջել, որ Վահրամը հայտնվի ՆԳՆ-ում եւ ստորագրի ինչ-որ պաշտոնական փաստաթուղթ հանցագործություն կատարելու անթույլտրելիության մասին։ Հիշեցնենք, որ յուրաքանչյուր ամսվա 6-ին լրագրողը պետք է ներկայանա ԼՂՀ ՆԳՆ եւ լսի զրույցներ սպանություն, բռնաբարություն, կողոպուտ, գողություն չանելու օգուտների մասին։ Վահրամ Աղաջանյանը

ՀԱԿԱՍԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԻՑ ԳԼՈՒԽ ՀԱՆԵԼՈՒ ՓՈՐՁ ՀԺԿ-ի քանի գործչի հետ զրուցես «Միասնության» գոյության, «Ազգային միաբանության» հետ հնարավոր դաշինքի եւ ընդհանրապես՝ քաղաքական դաշտում ՀԺԿ-ի տեղի մասին՝ այնքան էլ կարծիքներ կլսես, ընդսմին՝ երբեմն տրամագծորեն հակադիր։ Թերեւս կուսակցության պաշտոնական դիրքորոշումը պետք էր ակնկալել ՀԺԿ ղեկավարից։ Չնայած մամուլում մի լուր հայտնվեց, թե ՀԺԿ քաղխորհուրդն անգամ կուսակցության նախագահի պաշտոնակատարին է իբր

Արմեն Խաչատրյանը Անցած շաբաթ Ազգային ժողովի խոսնակը փորձեց գործը ներկայացնել այնպես, թե իբր իր հասցեին ամենալուրջ մեղադրանքները հյուրանոցային խալաթն ու կառուցվող առանձնատունն են: Խաղում է, իհարկե՝ փորձելով շեղել հասարակության ուշադրությունը: Խոսքը այն մասին է, թե ինչպիսի ստորացումների է պատրաստ գնալ այս կամ այն պաշտոնյան կամ գործիչը՝ իր դիրքը պահպանելու համար: Հարցն այն է, որ ԱԺ

«ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՉՈՒՆԻ» Չգիտես ինչու՝ այս կարծիքին է ԵԿՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը Հին հայկական ավանդույթի համաձայն՝ Հայաստանում, եթե ինքդ սեփական կամքով ինքնասպան չես լինում (ինքնասպանվում), ուրեմն ոչ մի դժբախտ պատահար քեզ այլեւս չի դիպչի։ Այդպես (եւ ընդ որում՝ բարեբախտաբար) պատահեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի ստորին վերջույթի հետ։ Այդպես բոլորովին վերջերս եղավ նաեւ

ՆՈՐ

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է խոստովանել. «Շարունակական այս անօրինականությունների պայմաններում ես վաղուց եմ դադարել զարմանալուց եւ զարմանք արտահայտելուց, իսկ հոդվածում նշված է՝ Հախվերդյանը զարմանք է հայտնել»։ ՆԱԽՈՐԴ Պատմության մասնագետ Սերոբ Ազիզյանը, որ արդեն երկրորդ անգամ է հաղթում մեր մրցույթում, ճիշտ գուշակեց, որ 1997-ին դեռեւս «ԻՄԱԿ» հայ-իտալական ֆիրմայի նախագահ Գագիկ Պողոսյանն էր ասել, թե մասնավորապես. «Երբ

ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ

«Մի կաթիլ մեղր. աշխարհիկ քրոնիկոն» երեկվա մեր հրապարակման առնչությամբ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը եւ ԱԱ փոխնախարար Գրիշա Հարությունյանն «Առավոտին» հայտնեցին, որ իրենց միջեւ որեւէ հակամարտություն չի եղել եւ չկա, ոչ մի ընդհարում կամ շահերի բախում երբեւէ չեն ունեցել։ Հիշեցնենք, որ հրապարակման մեջ տեղ գտած լուրերն, ի դեպ, ներկայացված էին սոսկ որպես ասեկոսեներ։ ՆՐԱՆ ԷԼ

ԿՄՆԱ ՄԻԱՅՆ ԳԱԳԻԿ ԱՍԼԱՆՅԱ՞ՆԸ

Չնայած Անդրանիկ Մարգարյանի հետ Ստեփան Դեմիրճյանի օգոստոսի 30-ի հանդիպման ընթացքում երկուստեք «Միասնությունը» պահպանելու ցանկություն էր արձանագրվել, սակայն հաջորդ օրն իսկ վարչապետի հետ հանդիպումից հետո «Կայունություն» խմբի ղեկավար Վարդան Այվազյանը մամուլին հայտնել էր, թե ըստ Անդրանիկ Մարգարյանի, ՀԺԿ-ի հետ առաջվա համագործակցությունը չի լինի եւ մեծամասնության նախկին ստատուս-քվոն չի պահպանվի։ Անդրանիկ Մարգարյանը չի բացառել, որ ԱԺ մի

Բոլորը քե՜զ, բոլորը քե՜զ, մեզ ոչ մի բան թող չմնա Մինչ «Կայունություն» պատգամավորական խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանն ամեն երեկո՝ մտած Շիրակի նախկին մարզպետ Արարատ Գոմցյանի թեւը, զբոսնում է Շախմատի տան մատույցներում եւ կամ հարակից սրճարանում հանգստանում է մտավոր ծանր աշխատանքից, «Առավոտի» հասցեով չեն դադարում հասնել այս պատգամավորի ապօրինի գործողությունների մասին պատմող նամակները։ Մեր

«ԴԱ ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ԴԵՄԱԳՈԳԻԱ Է» «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի ընդունումը Եվրախորհրդին անդամակցելու պարտադիր պայմաններից մեկն է եւ այն պետք է ընդունվի անդամակցությունից հետո 6 ամսվա ընթացքում։ ԱԺ իրավաբանական ծառայության պետ Վլադիմիր Նազարյանն ասաց, որ այս ինստիտուտի գոյությունը եվրոպական մի քանի երկրներում Սկանդինավյան երկրների իրավական մշակույթի արգասիք է։ Այն պետություններում, որտեղ գործում են նման ինստիտուտներ՝ ամրագրված

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930