Օրվա լրահոսը
ՀԱՎԵԼՅԱԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Օգոստոսի 29-ին իր խցում մահացած 50-ամյա Նորայր Եղիազարյանը, որը մեղադրվում էր Նաիրի Հունանյանի հանցախմբին զենք վաճառելու մեջ, պաշտպան չուներ, քանի որ հրաժարվել էր պետական միջոցներով վարձված փաստաբանի ծառայություններից։ Նրա մահվան հանգամանքները պարզելով պիտի զբաղվեր Էրեբունիի դատախազությունը, սակայն այստեղ հրաժարվել են քննությունից՝ պատճառաբանելով, թե սրանով պիտի զբաղվի զինդատախազությունը։ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ, ԱՌԱ՛Ջ Կառավարության որոշմամբ, ռազմավարական նշանակություն ունեցող 13
ԱՀԱ ՔԵԶ, ԷԴԻԿ, ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը
Կրթության եւ գիտության նախարար Էդուարդ Ղազարյանից «Առավոտը» փորձեց պարզել, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ իրեն նկատողություն է հայտարարել՝ դպրոցներում վերանորոգման աշխատանքները ձգձգելու եւ մարզպետարանների հետ համապատասխան աշխատանքներ չտանելու համար։ «Դուք որ հարցնում եք, ուրեմն, գիտեք, որ եղել է»,- ասաց նախարարը։ Մեր հարցին, թե արդյոք արդարացի՞ է համարում այդ նկատողությունը,
Սովորենք առաջնորդվել փաստերով «Հայոց աշխարհ» օրաթերթի օգոստոսի 24-ի համարում տպագրված՝ «Ում էր ձեռնտու Խոռխոռունու սպանությունը Սամվել Բաբայանի վրա բարդելը» հոդվածը, թերեւս, մի նպատակ ուներ՝ ընթերցողի ուշադրությունը սեւեռել վերջին երկու պարբերության վրա։ 1. Վ. Խոռխոռունու սպանության մեջ կասկածվող Նարիմանյանը, իբր, ծանոթ է Արծրուն Մարգարյանի հետ։ 2. Խոռխոռունին սպանվելուց առաջ հեռախոսազրույց է ունեցել Անդրանիկ Քոչարյանի հետ։ Որեւէ
«ԹՈՂ ԳՆԱՆ ԵՎ ԽՄԵՆ ԾՈՎԸ» Ներկա իշխանություններին առաջարկում է Ազատ Արշակյանը, որ իրեն նախկին իշխանություն է համարում։ Չնայած, որքան հիշում ենք՝ նախկինում մեծ իշխանավոր չէր։ -Բավական հաստատուն գտնվեցիք քաղաքականությունից հեռանալու Ձեր որոշման մեջ։ Ի տարբերություն, ասենք, Աղասի Արշակյանի, որ մի քանի անգամ ազդարարել էր, թե այլեւս չի զբաղվելու քաղաքականությամբ, բայց… Իսկ Ձեզ հե՞շտ է հաջողվում
ՏՎԵՔ ԻՆՁ ՀԵՆՄԱՆ ԿԵՏ ԵՎ ԵՍ ԿՓՐԿԵՄ ԱՇԽԱՐՀԸ
Երեկ Արտաշատում տեղի ունեցած «Հանդիպում հայ ազգային մտավորականների հետ» միջոցառումը, որի կազմակերպիչն ու գլխավոր հյուրն էր «21-րդ դար» հասարակական կազմակերպության նախագահ եւ, ինչպես ինքն արտահայտվեց, «ունեւոր մարդ եւ բիզնեսմեն» Արկադի Վարդանյանը։ Նրա խոսքերով, ինքն իր հաճույքի համար չէր եկել Արտաշատ՝ զրուցելու գյուղացիների հետ, փոխարենը նա կարող էր ժամանակ անցկացնել իր ընտանեկան ջերմ միջավայրում, բայց հասկացավ,
ՄԻ ԳԻՇԵՐՈՒՄ՝ ԵՐԿՈՒ ԴԵՊՔ Օգոստոսի 29-ին, գիշերը ժամը 23.00-24.00-ի սահմաններում քաղաքի կենտրոնական հատվածներում պայթյունի ձայն է լսվել։ Երեկ առավոտյան պարզ դարձավ, որ պայթյունը տեղի է ունեցել զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի՝ Ջրաշատ փողոցում գտնվող սեփական տան նկուղում։ Պայթյունի ձայնն այնքան ուժգին է եղել, որ այդ հատվածի բնակիչներից մի քանիսը կարծել են, թե Ազգային ժողովի շենքում է
ՆՈՐ
Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է ասել. «Դաշնակցություն կուսակցությունն ավելի ու ավելի շատ է դառնում ռուսական քաղաքականության առարկա»։ ՆԱԽՈՐԴ «Իմ կարծիքով, սա ամենակարեւորն է՝ Հայաստանը երեւի աշխարհի միակ երկիրն է, որի մի փոքր հողակտորի կորուստը կարող է աներեւակայելի աշխարհաքաղաքական փոփոխություն մտցնել միջազգային հարաբերություններում։ Իրոք, Հայաստանի աշխարհաքաղաքական կարեւորությունը հասկանալու համար մտովի մի պահ պատկերացնենք Զանգեզուրի կորուստը. հարկ
ԹԱՓՈՒՐ ՏԵՂ
Վանյա Մխիթարյանից հետո թափուր մնացած ԿԸՀ փոխնախագահի պաշտոնի հնարավոր հավակնորդներ են նշվում Ռուբեն Մանուկյանն ու Ռուբեն Հովհաննիսյանը։ Չնայած հավանական է, որ այս պաշտոնը դարձյալ կոմկուսի ներկայացուցչին փոխանցվի։ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՊԵՏՔ Է ՀԵՌՎԻՑ ՆԱՅԵԼ ՀՀ նախագահի՝ Վանաձոր կատարելիք այցի առնչությամբ սպառնալից հանձնարարականներ են տրվել տեղական իշխանությունների կողմից՝ առանձին ղեկավարների։ Մասնավորապես, բնակչության հետ հանդիպումների ընթացքում թույլ չպիտի տրվի,
ԱՓՍՈՍԱՆՔԻ ԽՈՍՔԵՐ
«Եթե կա ինչ-որ բան, որ իմ առումով կասկած է առաջացնում՝ պատրաստ եմ պատասխան տալ։ Թշվառության, երկրի քանդվելու, անհաջողությունների, ձախողումների, տնտեսական անկման, հանցագործությունների եւ կոռուպցիայի, արտագաղթի, մազութի… այդ բոլորի համար ես, իհարկե, զղջում եմ։ Շատ եմ ափսոսում, որ այդպիսի բաներ եղել են մեր օրոք։ Ես ափսոսում եմ, որ մեր գործունեությունը ո՛չ միայն լավ արդյունքներ տվեց, որոնցով
Արմյանսկի յազիկը լոխ ղարաբաղցիք են սախրանիտ անում «Առավոտի» միջոցով ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին «Բաց բողոքագիր» է ցանկացել ներկայացնել ԼՂՀ նախկին կառավարության անդամ, «Մաշտոց» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գարեգին Ղազարյանը։ Նրա նամակի թեման մայրենի (այսինքն՝ հայերեն- Լ. Ա.) լեզվի խնդիրն է Ղարաբաղում։ Թե որքանով է տրամաբանական հայոց լեզվի պահպանության թեմատիկայով բաց նամակը հղել հենց Ռոբերտ Քոչարյանին, այնքան
«ՆԱԶԱՐԵԹԻ» ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԿԱՍԵՑՎԱԾ Է
«21-րդ դար» միջազգային անկախ ասոցիացիայի հիմնած նոր՝ «Նազարեթ», հեռուստաընկերությունը Գարեգին Նժդեհ հրապարակի հարեւանությամբ իր վարչական շենքի շինարարությունն էր սկսել։ Սակայն մեկ-երկու շաբաթ առաջ շինարարությունը կասեցվել էր համապատասխան թույլտվություն չունենալու պատճառաբանությամբ։ Երեկ Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետական վարչությունից տեղեկացանք, որ այդ շինարարությունը մնում է կասեցված։ Շենգավիթի թաղապետարանում վստահեցրին, թե հեռուստաընկերությունը օրերս ներկայացրել է շինարարության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ
«ԴԱՏԱՐԱՆՆ Ի ՍԿԶԲԱՆԵ ՈՒՆԵՐ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ» Փաստաբանների միջազգային միության անդամ Կարո Կարապետյանը վերաքննիչ դատարանի վերաբերյալ իր այս համոզումը բարձրաձայնեց մինչ օգոստոսի 28-ին կհրապարակվեր դատարանի որոշումը։ Նախագահի թեկնածու առաջադրվելու համար Ռոբերտ Քոչարյանին տրված տեղեկանքների կապակցությամբ քրեական գործ հարուցելու մերժումը հաստատելու որոշումն այսպես էր պատճառաբանվել. «Վերաքննիչ դատարանը եկավ այն հետեւության, որ ներկայացված բողոքը եւ միջնորդություններն անհիմն են
ԱՎԱՐՏՎԵՑ «ՎԱՀԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ+10» ՔՐԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը՝ Ռազմիկ Թովմասյանի գլխավորությամբ, երեկ ազդարարեց «Վահան Հարությունյան +10» պայմանական անունը կրող քրեական գործի դատաքննությունը։ Մեղադրողների եւ դատավորի առաջարկած պատժաչափի մեջ էական շտկումներ եղան։ Դատավոր Ռ. Թովմասյանը Վահան Հարությունյանին դատապարտեց 6 տարի ազատազրկման, մինչդեռ մեղադրող քառյակն առաջարկել էր 7 տարի։ Ամբաստանյալ Մկրտիչ Առաքելյանին մեղադրողները պահանջել էին 9 տարի ազատազրկում, բայց ահա
ԻՆՔՆԱՍԱԴՐԱՆՔ
Այն բանից հետո, երբ ՀՅԴ-ի եւ «Օրինաց երկրի» ներկայացուցիչները կտրուկ հերքեցին, թե Հանրապետական կուսակցության հետ համագործակցության վերաբերյալ բանակցություններ են եղել, ՀՀԿ խորհրդի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Հայլուրին» տված հարցազրույցում խմբագրեց իր նախկին հայտարարությունները։ Նա մասնավորապես նշեց, թե լրագրողները ՀՅԴ-ի ու «Օրինաց երկրի» ներկայացուցիչներին իր խոսքերն աղավաղված են մատուցել եւ նրանք այդ պատճառով են այդչափ կտրուկ արձագանքել։
«ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ» ԻՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՑ ԴԵՌ ԴԺԳՈՀ ՉԷ Օրերս վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաստատեցին այն տեղեկությունները, թե կառավարության կազմում առաջիկայում նոր կադրային փոփոխություններ կարող են լինել։ Սակայն մինչ այդ էլ ոչ պաշտոնական տեղեկություններ կային այն մասին, որ կառավարության կազմում փոխարինվելու են ՀԺԿ-ի առաջադրած նախարարները։ Մասնավորապես նշվում էր, որ առաջիկայում գիտության եւ կրթության նախարար Էդ.Ղազարյանին
ՆՈՐ
Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է ասել. «Իմ կարծիքով, սա ամենակարեւորն է՝ Հայաստանը երեւի աշխարհի միակ երկիրն է, որի մի փոքր հողակտորի կորուստը կարող է աներեւակայելի աշխարհաքաղաքական փոփոխություն մտցնել միջազգային հարաբերություններում։ Իրոք, Հայաստանի աշխարհաքաղաքական կարեւորությունը հասկանալու համար մտովի մի պահ պատկերացնենք Զանգեզուրի կորուստը. հարկ կլինի ընդունել, որ դա կլիներ մի զարգացում, որը խոստորեն կփոխեր ամբողջ տարածաշրջանի
ՃԱՂԱՊԱՏՎԵՑ ԵՎ ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ
ԼՂՀ գերագույն դատարանի դահլիճն այս օրերին խնամքով նախապատրաստվում է դարի դատավարությանը՝ «Մարտի 22-ի» գործի։ Երեւանից, ըստ մեր տեղեկությունների, նախորդ շաբաթ վերջապես ճաղեր տարվեցին-տեղադրվեցին դահլիճում։ Դահլիճի անվտանգությունը կապահովվի դարձյալ Հայաստանից՝ հասարակական կարգի անձնակազմի կողմից։ Սակայն առաջիկա 3 օրերին պարզ կդառնա. ԼՂՀ ԳԴ-ո՞ւմ է նպատակահարմար անցկացնել դատաքննությունը, թե՞ Հայաստանում։ Վերջինիս համար ասում են. «Ուզում են Վանոյի խաղը
ՏԱԿԸ ՓՈՐԵ՞Ց
«Առավոտի» տեղեկությունների համաձայն՝ ՀԺԿ-ն ներկայացնող ԿԳ նախարար Էդվարդ Ղազարյանին փոխարինելու հավակնություն ունի ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը։ Վերջինս ԱԺ կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի հանձնաժողովի փոխնախագահն է եւ Էդվարդ Ղազարյանի անխոնջ քննադատը։ Այս եւ մյուս հնարավոր փոփոխությունների մասին կարդացեք էջ 2: ԴԱՏԱՐԱՆԻ ԱՍԱԾԸ… ՕՐԵՆՔ ՉԻ Ղարաբաղի մեդալակիր դիմորդներն այս տարվա ընդունելության քննությունները հանձնել են ընդհանուր
Ծանոթ սկզբունքով «1990 թվականի օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀԱԲ-ի զինված ջոկատներն անցել են բացահայտ տեռորիստական գործողությունների։ Գնդակոծվել է Երեւան քաղաքի 26 կոմիսարների շրջանի բենզակայանը պաշտպանող հասարակական կարգի պահպանության ջոկատը, որի հետեւանքով վիրավորվել է 3 մարդ։ Միջադեպը պարզաբանելու նպատակով ՀԱԲ-ի շտաբ ժամանած պատվիրակությունը մեքենայից իջնելու պահին գնդակոծվել է ՀԱԲ-ի մարտիկների կողմից, որի հետեւանքով վիրավորվել են
Վ. ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԵՏԱՊՆԴԵԼ
ԼՂՀ իշխանությունները պատրաստվում են կրկին ձերբակալել լրագրող Վահրամ Աղաջանյանին։ Ինչպես տեղեկացրեց լրագրողի քույր Սուսաննա Աղաջանյանը, օգոստոսի 28-ին ԼՂՀ ՆԳՆ-ից դարձյալ պահանջել են, որ լրագրողը ներկայանա նախարարություն եւ զեկուցի, թե ինչ հանցագործություններ է կատարել անցյալ ամսվա ընթացքում։ Աղաջանյանների ընտանիքը համոզված է, որ լրագրողի հետապնդումները շարունակելու հրահանգը տվել է անձամբ ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանը։ Նույն տվյալներով, Աղաջանյանների
«ՀԻՄԱ ԿԱ՞ ԼՂՀ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ՉԿԱ» Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը երեկ մերժեց մայիսի 12-ին կայացած հանրահավաքի ներկայացուցիչների բողոքը՝ նախագահի թեկնածու առաջադրվելու համար Ռոբերտ Քոչարյանին տրված տեղեկանքների կապակցությամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ։ Դատարանը՝ նախագահությամբ Գ. Մելիք-Սարգսյանի եւ դատավորներ Բադալյանի ու Հովսեփյանի, ուժի մեջ թողեց ՀՀ գլխավոր դատախազության որոշումը այդ տեղեկանքների «իրականությանը չհամապատասխանելու, կեղծված
«ՉԱՐԱՄՏՈՐԵՆ» ԲԱՌԸ ՇԱՏ Է ՏԱՆՋՈՒՄ ԻՆՁ»
Շենգավիթի համայնքի առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ի. Բարսեղյանի, շարունակվեց Գագիկ Ներսիսյանի («Նաիրիտ» ԳԱՄ-ի նախկին տնօրեն) եւ Համբարձում Սարգսյանի («Նաիրա», «Նշան», «Կոն», ՀԳԱՆ ընկերությունների նախագահ) դեմ հարուցված քր. գործի դատաքննությունը։ Երեկ ցուցմունքներ էր տալիս Հ. Սարգսյանը, որը եթե նախաքննության ընթացքում իրեն ճանաչել էր մեղավոր, դատաքննության ժամանակ իրեն մասնակիորեն ճանաչեց մեղավոր։ Նա չէր ընդունում մեղադրանքում իրեն
ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՍՏԵՂ ԷՐ, ՄԵՐ ԿՈՂՔԻՆ Երկրորդ համարի երթուղային տաքսու վարորդը, որը հինգշաբթի օրը, ժամը 19-ի մատույցներում հատում էր մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցը, հավանաբար, չէր ճանաչում խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրյանին։ Նա նաեւ չգիտեր, որ իր ուղեւորների մեծ մասը ԱԺ նախագահի մասին հիշատակումները միայն երկու մոտիվով է անում՝ երբ խոսք է գնում աննկուն տուրիստների եւ կուրորտային քաղաքների
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՓԼՈՒԶՄԱՆ ՇԵՄԻՆ Է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունն իր հիմնադիր եւ առաջնորդ Էդիկ Եգորյանի մահից հետո առժամանակ որոնումների մեջ էր։ Դժվար էր գտնել մեկ անհատի, որին կուսակցության անդամները նույնքան անվերապահորեն կվստահեին եւ կընդունեին, որքան նրան։ Որոշվեց, որ մինչեւ կուսակցության համագումարը նախագահի պաշտոնակատարի պարտականությունները ստանձնելու է Գագիկ Ներսիսյանը։ Առժամանակ անց՝ վերջինիս կալանավորումից հետո «Ժողովրդավարական հայրենիքում» խմորումներ
ՆՈՐ
Ո՞ր կազմակերպությունը եւ ե՞րբ էր հանդես եկել հետեւյալ նախաձեռնությամբ. «Առաջարկում ենք ՀՀ նախագահին օգտագործելով իր նախաձեռնական իրավունքը, ՀՀ ԱԺ քննարկմանը դնել ՀՀ ԱԺ պատվավոր նախագահի հաստատման մասին հարցը եւ ընտրել այդ պաշտոնում Պ. Հայրիկյանին»։ ՆԱԽՈՐԴ Լիանա Եղոյանը ճիշտ է գուշակել, որ մշակույթի երբեմնի, իսկ ներկայումս քաղաքական գործչի հայտ ներկայացրած Արմեն Մազմանյանն էր 1996-ին խոստովանել. «Հեռախոսազրույցի
ԲԱՑԱՌԻԿ
Վերջերս առիթ ունեցանք համոզվելու, որ «Հայլուրը» ոչ միայն տարածաշրջանի, այլեւ աշխարհի լավագույն լրատվական ծառայությունն է։ Հաճախ այն հաղորդում է լուրեր, որոնցից անտեղյակ են անգամ BBC-ն, CNN-ը, PTP-ը, OPT-ն, DW-ն… Այսպես. «Կուրսկ» ատոմային սուզանավի խորտակումից օրեր անց «Հայլուրը» բացառիկ մի լուր հայտնեց, թե զոհվել է վեց փրկարար։ Այս ողբերգության պատկերն առավել մթագնեց «Հայլուրի» մեկ այլ եզակի
ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ
Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Յասեր Արաֆաթը հերքել է իսրայելական աղբյուրների տեղեկությունները այն մասին, որ նա համաձայնել է Իսրայելի հսկողության ներքո թողնել Երուսաղեմի հայկական թաղամասը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան AlAyyam թերթը, Յասեր Արաֆաթը հայտարարել է, որ ինքը կտրականապես մերժել է տվյալ առաջարկը: «Հայկական թաղամասը մերն է. մենք եւ հայերը մեկ ժողովուրդ ենք»,- ասել է
ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ Բագրատաշենի շուկան տարերայնորեն գործում էր նաեւ մինչեւ 1989 թվականը։ Վրացական Սադախլո եւ հայկական Բագրատաշեն գյուղերի բնակիչները շատ մոտ հարեւաններ էին, ապրանքափոխանակությամբ էին զբաղվում, վաճառքով։ 90-94 ղարաբաղյան հակամարտության լարված շրջանում շուկան մեռավ։ Արդեն 94-ին երկու երկրների՝ Վրաստանի եւ Հայաստանի, կառավարությունների միջեւ միջպետական որոշում հրապարակվեց, որով Բագրատաշենի եւ Սադախլոյի շուկաներում թույլատրվեց գյուղմթերքների առեւտուրը։
Ո՞ՒՄ ՏՈՒՆՆ Է ՍԱ
Թերթերն արդեն գրել էին, որ Թատերական ինստիտուտի հետնամասում կառուցվող տունը, ըստ որոշ լուրերի, պատկանում է ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին։ ԱԺ մամուլի ծառայությունը հերքել է այդ լուրերը։ Քաղաքապետարանի՝ համապատասխան ծառայությունից նույնպես ժխտեցին, թե տանտերը Արմեն Խաչատրյանն է՝ կրկնելով, թե տարածքը տրված է քաղաքապետարանի՝ մարտի 29-ի թիվ 339 որոշման հիման վրա, Մ. Խորենացու 24 հասցեում բնակվող Արթուր
«Հաճելի նորություն» ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարեց, թե կոմկուսը որոշել է (եւ կատարում է) որպես ընդդիմություն մտնել իշխանության կառույցների մեջ, ներսից օգնել ժողովրդին։ Պարզապես ընդդիմություն լինել հանուն ընդդիմության՝ կոմկուսը չի ընդունում։ Այսօր մոտ 24 մեծ ու միջին կոմունիստ պաշտոնյա է աշխատում գործադիր իշխանության տարբեր օղակներում։ Վլադիմիր Դարբինյանը հույս ունի,


















































