Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ-1

Հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ վերջերս Պռոշյան փողոցի խորովածանոցներից մեկում տեղի է ունեցել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանի եւ վերջինիս գլխավոր մասնագետ Բագրատ Եսայանի գաղտնի հանդիպումը «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի եւ նույն թերթի աշխատակից Աննա Իսրայելյանի հետ։ Որպես հայ մարդ, որպես դաշնակցական, որպես պետության պաշտոնյա եւ որպես Վահան Հովհաննիսյան, Վահան

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ՝ ԴՐԱԿԱՆ

«Ի՞նչ կարծիքի եք Աղվան Հովսեփյանին ՀՀ գլխավոր դատախազ նշանակելու մասին» «Առավոտի» հարցին իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, դա ՀՀ նախագահի ամենից ավելի հաջողված եւ արդարացի նշանակումներից մեկն է, եթե ոչ լավագույնը։ Աղվան Հովսեփյանին ճանաչում եմ ոչ միայն ուսումնառության տարիներից, այլ նաեւ դատախազությունում համատեղ աշխատանքից։ Ես քիչ եմ հանդիպել այնպիսի բարձր մասնագիտական գիտելիքներ եւ

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մեջ էին, յանկարծ պարզ դարձաւ, որ հայոց աշխարհում տղամարդ ասածը ակնյայտորեն քչութիւն է անում։ Եւ տղամարդկանց սակաւութիւնն էր յիմնական պատճառը, որ Վահան Հօվհաննիսեանին, Պարոյր Հայրիկեանին եւ Ալէքսան Հարութիւնեանին միանգամից երկուական պաշտօններ յատկացուեցին։ Եւ երբ այլեւս ոչ մի տղամարդ

«ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ» ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ

«Վերածնունդ» համաժողովրդական խորհուրդ հասարակական կազմակերպության «մութ» գործունեության մասին ամիսներ շարունակ խոսակցությունները կուտակվում եւ մեծ թափ էին ստանում։ Հատկապես խոսակցությունները կենտրոնացած էին կազմակերպության նախագահ, ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի, լուսավորության նախկին նախարար Հայկ Ղազարյանի եւ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Ռազմիկ Դավոյանի շուրջ։ Կազմակերպությունը ստեղծվել է երկրաշարժից հետո, զբաղեցնում է Կասյան 6 հասցեում 200 քմ պետական

ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

Քարին խաչվեց բողոք, խունկե արցունք կաթեց ծաղիկների թախծից ԿԱՄԻԼԱ ՄԻ՛ ԴԱՏՎԻՐ, ՈՐ ՉԴԱՏՎԵՍ Քաղաքացին հայցով դիմել է դատարան։ Հայցը բավարարվել է։ Գերագույն դատարանը վճիռը բեկանել է՝ «օրինական չէ»։ Արտառոց ոչինչ չկա, դատական առօրյայի համայնապատկերից է։ Իմաստ չէր ունենա հանդես գալ այս գործով, եթե… Ցավոք, «եթե»-ները շա՜տ են, անթույլատրելի։ Միայն մեղքերի թողություն հայցելը կփրկեր այս ապօրինաբար

ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԸ ՉԷ, ՈՐ ԵՂԱՆԱԿ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ

Ակադեմիական բարձունքների հասած գիտնականները լինում են երկու կարգի՝ իսկական ու թղթակից։ Այդպես է աշխարհի համարյա բոլոր ակադեմիաներում։ Այդպես էր նաեւ Հայաստանի ԳԱԱ-ում իր հիմնադրման օրից մինչեւ 1996թ., երբ մեկ որոշմամբ բոլոր թղթակից անդամները դարձան իսկական։ Պատճառաբանությունը խիստ բնական էր. ակադեմիկոսները շատ էին ծերացել, նրանց միջին տարիքը 71 էր՝ չնայած թղթակից անդամներն էլ շատ ջահել չէին։

«Էդ ամերիկացիներին ասեիք՝ ջուր տան»

Գյումրիի արտաքին խեղանդամությունն իր հերթին՝ մարդկանց հոգեկան անդորրը եւս չի վերականգնվում: Աղետյալի հոգեբանությունը չափազանց խորացել է։ Տարիներ շարունակ խաբվող այս ժողովուրդն այլեւս հուսահատ է։ Գյումրիի Գարեգին Առաջինի անունը կրող փողոցը «ժաժքից հետո» անջուր է մնացել։ Փողոցը գտնվում է քաղաքի ծայրամասում՝ «գծերից այն կողմ»։ Հիմա այդ ծայրամասայինի կարգավիճակն ավելի քան անտանելի է։ Հենց որ ամերիկացիները հեռացան՝

ԴՈՏԱՑԻԱ+ՀԱՄԱՅՆՔ<ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Տեղական ինքնակառավարման ընդլայնման, համայնքների ինքնուրույնության բարձրացման հույժ կարեւորության մասին հայտարարությունները շատ մոդայիկ են։ Փորձենք գնահատել, թե ինչպես են բարձր գաղափարները իրագործվում իրականում։ Իսկ ավելի կոնկրետ, թե ինչպես են պետական դոտացիաները բաշխվում համայնքների միջեւ։ Համեմատության համար հիշենք, որ 1996թ. համայնքներին տրվել է ընդամենը 1,2 մլրդ դրամ դոտացիա, 1997թ.՝ 3,77 մլրդ դրամ։ 1998թ. պետական բյուջեի մասին օրենքով

ՄԻ ԲՈՒՌ ԱԶԳ ԵՆՔ

«Առավոտ» օրաթերթի խմբագրությանն ի պատասխան, ս.թ. սեպտեմբերի 15-ի 177 համարում տպագրված «Երեւան չդարձած իմ «Էրեբունի» Համամիտ լինելով այն կարծիքին, որ «… բնակարանային շինարարությունը բոլոր ժամանակներում եղել է մեծ փոթորիկների ու երկար վեճերի նյութ…», ցավում ենք, որ տվյալ հոդվածում բերված փաստը շարունակությունն է այդ վեճերի տխուր շղթայի։ Չցանկանալով, որ մեր պատասխանը դիտվի իբրեւ վեճի շարունակության հերթական

ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԵՐԵՎԱՆԻՆ ՊԻՏԻ ՏՈՆ ՊԱՐԳԵՎԵՆՔ»

Հոկտեմբերին, ինչպես որ խոստացել է Երեւանի քաղաքապետը, տոնվելու է մայրաքաղաքի 2780-ամյակը: Ու թեեւ Սուրեն Աբրահամյանի հետ այս մասին Երեւանում էլ կարելի էր խոսել, Մոսկվայում զրուցեցինք: Բնականաբար, ոչ միայն Էրեբունի-Երեւան տոնակատարության մասին: «Տեսնում ես, ի՞նչ ռազմախ ունեն, մինչդեռ կլոր հոբելյան էլ չէ՝ 851ամյակ է: Իսկ ես… Երեւան-Էրեբունի տոնակատարության մասին դեռ չհայտարարած, բոլորը հարցնում են՝ քեզ փող

Հրաժարական առանց պատասխանատվության

Ազգային տուրքի գաղափարը ենթադրում էր պարբերական կամավոր մուծումներ, որոնցից առաջացած գումարը պետք է օգտագործվեր որոշակի խնդիրների լուծման համար։ Ազգային տուրքի հավաքման համար ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամն այդպես էլ իրականում չդարձավ համահայկական։ Չնայած տեսականորեն գումարները պետք է հավաքվեին ամբողջ հայությունից, ներառյալ Հայաստանը, սակայն այս կազմակերպությունը եւ նրա քարոզչությունն ուղղված էր առավելապես դեպի սփյուռք։ Իսկ սփյուռքը ներկայացնել

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԴԱՍԱՏՈՒՆ

Ներկա-բացակա Եռօրյաներին հետեւող հինգշաբթին ԱԺ խմբերի ու խմբակցությունների համար հաշվետվության օր է։ Հերթով գալիս-կանգնում են գրատախտակի առջեւ, ներեցեք, ամբիոնի մոտ, ու խոսում իրենց արածից ու ցանկություններից։ Իբրեւ չարաճճի աշակերտներ այս անգամ չէին ներկայացել «Շամիրամ», ԱԺՄ եւ «Հայրենիք» խմբակցություններին մաս կազմող պատգամավորներ։ Ծույլ աշակերտը Ներեցեք, բայց այդ դերը սեպտեմբերի 17-ին ամենից շատ սազում էր ԱԺ պաշտպանության,

ԿԵՆՏՐՈ՛Ն, ԿԵՆՏՐՈ՛Ն, ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՊՐԾԱ՞Ն

Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Վարդանյանը բավական հետաձգել էր այս հարցազրույցը՝ պատճառաբանելով, թե պիտի մանրամասն ծանոթանա «Կենտրոն» համայնքի ստուգումների արդյունքներին։ Այնուամենայնիվ, ի վերջո չխուսափեց պարզաբանումներից։ – Արարատ Զուրաբյանի վկայությամբ, «Կենտրոն»-ի վերաբերյալ բողոքներ կային միայն նախագահի այս ծառայությունում, եւ ոչ՝ կառավարության, քաղաքապետարանի կամ որեւէ այլ վերահսկողական ծառայությունում։ Սա որոշակի եզրակացությունների հիմք էր տվել այս ամենի

ԳՏԵՔ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գուցե Վահան Հովհաննիսյանը տեղեկացվել էր Մուրադ Պետրոսյանի ասուլիսի մասին եւ այդ պատճառով երեկ «Լուրեր» ծրագրով հակահարված տվեց՝ «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով։ Ի դեպ, չենք կարող մեր ուրախությունը չհայտնել այն առնչությամբ, որ եթե նախորդ օրը Դավիթ Շահնազարյանի հետ «Կամ… կամ» հեռուստաբանավեճին մասնակցելու առթիվ պրն Հովհաննիսյանը հիվանդացել էր, ապա Մուրադ Պետրոսյանի հետ հաշիվներն ազգային հեռուստատեսությամբ մաքրելու

ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՊԱՑՈՒՑԵԼ

ԼՂՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանը սեպտեմբերի 17-ին ասուլիսի հրավիրեց ԼՂՀ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ որոշ մանրամասներ հաղորդելու վերջերս «Առավոտ»-ին տված իր հարցազրույցի վերաբերյալ, մասնավորապես այն հատվածի, որը վերաբերում էր ՀՀ նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանին: Այդ նպատակով էլ նա լրագրողներին առաջարկեց դիտել ATV հեռուստաընկերության պատրաստած տեսաերիզը, որն, ինչպես վկայեց Մ. Պետրոսյանը,

ԻՆՉՆ Է ԿԱՐԵՎՈՐԸ

Վերջին եռօրյայում ԱԺ երկու պատգամավոր իրենց նստարաններից վայր ընկան։ Հայկոմկուսի քարտուղար Գագիկ Թադեւոսյանը, փորձելով բազմել խորհրդարանականի աթոռին, մի կերպ կարողացավ պահել հավասարակշռությունը։ Նշենք, որ դա Հայկոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանի մշտական տեղն է, բայց մինչ այդ նա չէր հասցրել նստել իր աթոռին։ Երկրորդ պատգամավորը, որի աթոռը կոտրվեց՝ Պարույր Հայրիկյանն էր։ Նա եւս ճարպիկ շարժումով խույս տվեց

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՑ ՄԻ ՎԱԽԵՑԵՔ

«Ես այդ հոգեբանությունը չեմ կարողանում հասկանալ։ Եթե մեկին գնում են ստուգելու, պիտի ասի. «Ինչո՞ւ»։ Ինչուի հարց չկա։ Ավելի լավ՝ թող գնան ստուգեն եւ ապացուցվի, որ նրանք լավ են աշխատում եւ ոչ մի բան չկա։ Այդ ի՞նչ խնդիր է։ Մարդիկ ինչո՞ւ են այդքան ստուգումներից վախենում՝ ես չեմ հասկանում»,- այսպես խոսեց նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Վարդանյանը՝

Ի՞ՆՉ ՈՒԺԵՐԻ Է ՁԵՌՆՏՈՒ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ «ԲԱԺՆԵՏԻՐԱՑՈՒՄԸ»

Վերջին օրերին մշակույթի բնագավառում մեծ իրարանցում է առաջացրել ՀՀ վարչապետի մշակույթի գծով խորհրդական Ռուբեն Անգալադյանի տեսակետը (որը, փաստորեն, նաեւ ՀՀ վարչապետի մոտեցումն է). այն է՝ ամբողջ հայ մշակույթը դարձնել առեւտրային։ Այսինքն՝ մշակութային բոլոր «օջախները» պետք է լինեն պետական փակ բաժնետիրական ընկերություններ։ Որոշ անկախ իրավաբաններ եւ օրենքների գիտակներ պնդում են, թե վերոհիշյալ մոտեցումը գալիս է դեռեւս

«Պեռնո Ռիկարը» հրաժարվում է մուծել 30 միլիոնը

Երեւանի կոնյակի գործարանի վաճառքը անսպասելի ընթացք է ստանում։ Հայտնի է, որ Ազգային ժողովի որոշ պատգամավորներ հուսահատ փորձում են գործարքը չեղյալ հայտարարել խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելով։ Մյուս կողմից, իր «նոր» պահանջներն է սկսել ներկայացնել գործարանը գնած «Պեռնո Ռիկար» կազմակերպությունը։ Գործարքից հետո ֆրանսիական այս կազմակերպությունը գույքագրում հիշեցնող աուդիտային հաշվեքննություն է անցկացրել։ Ըստ ֆրանսիացի գործարարներին մոտ կանգնած աղբյուրների,

ԻՆՉՈՒ ՍՐՎԵՑԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԱՆԿԻՐՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մի քանի տարի առաջ նրանք համարվում էին անբաժան ընկերներ Տարիքով ավելի ավագը՝ Բագրատ Ասատրյանը ավելի հայտնի էր քաղաքական, տնտեսական շրջանակներում։ Նա Գերագույն խորհրդի նախագահության անդամ էր, կառավարող կուսակցության վարչության անդամ։ Հետո նշանակվեց Կենտրոնական բանկի նախագահ։ Նշանակումից անմիջապես հետո, իր տեղակալ առաջարկեց տարիքով կրտսեր ընկերոջը՝ Արմեն Դարբինյանին։ Նշանակումը որեւէ մեկին չզարմացրեց։ Դարբինյանի կիրթ խոսելաոճը, մոսկովյան կրթությունը,

«ՄՈՒԿԸ» ՄՏԱՎ ԿՐԿԵՍԸ՝ ԲՌՆԵՑ ԿՐԿԵՍԻ ԿԵՍԸ

Մեր մարզպետաց «դասի» որոշ ներկայացուցիչներ մամուլի սեւեռուն ուշադրության առարկան են։ Պավլիկ Ասատրյանը եւ Արարատ Գոմցյանն առաջին տեղերում են։ Մնացածի գործունեությունը շատ էլ չի տարբերվում այս երկուսից, բայց քանի որ նրանք շատ չեն «ցցվում»՝ այդպիսով գրեթե անտեսվում են։ Մեկն էլ, որին նախագահից սկսած՝ Արտաշատի վերջին քաղաքացիով ավարտած՝ բոլորը «մուկ» են անվանում, Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանն է։

Բայց ինչո՞ւ չլինեին կինն ու…

Երեւի ինչ-որ տրամաբանական բացատրություն ունի այն, որ քաղաքական շատ գործիչների գլխավոր խորհրդականը նրանց կինն է։ Բա էլ ուրիշ ո՞ւմ պիտի վստահեն բարձրաստիճաններն ու մինչեւ վերջ կիսվեն։ Հո սրտները չե՞ն բացելու ենթակաների առջեւ, որոնք ինչքան էլ նվիրված ու հավատարիմ երեւան, մեկ է՝ շեֆից դժգոհ են միշտ ու նրա տեղը զբաղեցնելու երազանք ունեն եւ անպայման նրա հայտնած

ԽՈՍՔ ՄԵՏԱՂԱՁՈՂԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

ԽՈՍՔ ՄԵՏԱՂԱՁՈՂԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ Ընթերցողին ենք ներկայացնում «Առավոտի» դեղին էջերը, որոնք կոչված են վերջապես պարզություն մտցնել հաճախակի շոշափվող այն հարցում, թե որն է իրականում «դեղին մամուլը»։ Բարեկամաբար խնդրում ենք այս էջերի հերոսներին՝ ըմբռնումով մոտենալ եւ չդիմել դատարանների եւ մետաղաձողերի օգնությանը, ընկալելով այս հրապարակումները որպես «դեղնության» առաջին փորձ։ Իսկ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության գլխավոր խմբագիր

Յուրի Մկրտչյանն իր ուսանողներին աճուրդով է վաճառում

Ըստ հրավիրատոմսի, «Ոչ պետական բուհերի ասոցիացիան» երեկ լրագրողներին հրավիրել էր ոչ պետական բուհերի հիմնախնդիրներին նվիրված ասուլիսի, սակայն իրականում մի խառնաշփոթ հավաքի «ռաստ եկանք»։ Բայց ամենաաբսուրդն այն էր, որ քիչ էր մնում դրա համար լրագրողներիս մեղադրեին։ Դեռ վիրավորված վիրավորեցին էլ, երբ մոտ ժամուկես տեւած «ասուլիսից» հոգնած լրագրողները շտապեցին դուրս գալ փոքր ու տոթ սենյակից, հենց այն

ԻՍԿ ԴԵՂՁԸ ԿԱՐԾԵՍ ԿՈՒԼ ՉԳՆԱՑ…

Գյումրիում հերթական ավերված դպրոցը վերակառուցվեց ու հանձնվեց երեխաներին եւ ուսուցիչներին։ Այդ առիթով Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը շնորհավորում էր ներկաներին, մեկ էլ խլրտոցն ընկավ, բավականին ուշացումով (հավանաբար մարզպետական գործերն էին պատճառը) դահլիճ մտավ Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանը եւ տեղ զբաղեցրեց պատվավոր հյուրերի կողքին՝ այդ ընթացքում սեղմելով հոգեւոր հայրերի աջերը։ Իր աջը կազմ ու պատրաստ էր պահել նաեւ

Լուծված է զինվորական հաշվառման հարցը

Հարցազրույց ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ -Պրն Շիրխանյան, ըստ էության, դուք եք «Զինապարտության մասին» օրենքի գաղափարախոսը, որը հենց նոր հավանության արժանացավ խորհրդարանում։ Ի՞նչ մոտեցումներ են արձանագրված նրանում, որ թույլ են տալու բարելավել այդ բնագավառում կատարվելիք աշխատանքները։ -Ընդունված օրենքը հնարավորություն կտա առաջին հերթին կարգավորել զինվորական հաշվառման գործը։ Մինչեւ հիմա գործում էր նախկին օրենքը, որն ընդունվել

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱՅԻՆ ԼԻԱԿԱՏԱՐ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ

Անցյալ տարի, 5-րդ նստաշրջանի ավարտին, հանպատրաստից օրակարգ մտավ եւ քննության առնվեց «Զինապարտության մասին» օրենքը։ Պատճառաբանվում էր, թե խնդիրը հրատապ է եւ պետք է ազդի հետեւելիք աշնանային զորակոչը հնարավորինս կազմակերպված անցկացնելու վրա։ Այն ժամանակ կրքերը շիկացան ծայր աստիճան։ Այնքան շիկացան, որ ԱԺ խոսնակ Բաբկեն Արարքցյանը պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ ունեցած իր վեճում պարտվելով հայտարարեց, թե

Իրենք գոհ էին

Երեկ Ռոբերտ Քոչարյանին այցելած Մինսկի խմբի եռանախագահները բավական երկար մնացին նախագահի մոտ, շուրջ 1.5 ժամ, ինչից դրսում հավաքված լրագրողները եզրակացրին, որ հավանաբար ծանր եւ դժվար խոսակցություն է ընթանում: Ի վերջո, ինչպես ամեն ինչ այս աշխարհում, այս հանդիպումն էլ ավարտվեց եւ համանախագահները դուրս եկան: Նրանք սահուն անցան լրագրողների մոտով, փորձելով չնկատել մեր գոյությունը, եւ երբ մեր

«ՆՈՐՔ-ՄԱՐԱՇՆ»՝ ԻՐ ԵՎ «ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ» ՅՈԻՂԵՐԻ ՄԵՋ

Տեղեկությունն այն մասին, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելելու է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, լրագրողներին մտահոգեց «իրենց խոդով» այնտեղ հասնելու հեռանկարով։ Սրան-նրան հարցուփորձը սկզբում արդյունք չտվեց. «Ինչի էդպիսի կենտրոն էլ կա՞» («նախագահը վաղն առավոտյան այցելելու է, չլինի էլ՝ մի գիշերվա մեջ կսարքեն»,- հավատացրինք կասկածողներին)։ Իսկ սեփական համոզվածության համար նշանակված ժամից՝ 11-ից քիչ ավելի շուտ եղանք «Նորք-Մարաշում»

Սկզբից իրար հետ պայմանավորվեք, հետո մամուլից դժգոհեք

ԼՂՀ ԱԳՆ-ը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որով հերքում է վերջերս մամուլում տարածված լուրերն այն մասին, թե ԼՂՀ քաղաքացիներին տրվել են ՀՀ քաղաքացիների անձնագրեր: Այդ լուրերն, ըստ հայտարարության, հետեւանք էին ԼՂՀ եւ ՀՀ պաշտոնատար անձանց սխալ հայտարարությունների եւ միտումնավոր մեկնաբանությունների: «ԼՂՀ քաղաքացիները,-ասված է հայտարարության մեջ, – օգտվում են խորհրդային անձնագրերից, ինչը դժվարացնում է իրենց իրավունքների եւ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031