Օրվա լրահոսը
Հինգշաբթին նաեւ ձկան օր է
Ճեպազրույց ասվածը ենթադրում է արագություն, մտքերի եւ տեսակետների արտահայտման որոշակի արագ ընթացք։ Այս տարվա առաջին խորհրդարանական ճեպազրույցն անցավ բոլորովին հակառակ ձեւով՝ մի տեսակ քնկոտ, ալարկոտ եւ ծույլ։ Խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչների խոսքը բացարձակ չէր արտահայտում քաղաքական բուռն կրքեր։ Այն ինչ ասվեց, հար եւ նման էր առաջին նիստերի ընթացքին։ Գրեթե բոլորը խոսեցին էներգետիկայի անկախ հանձնաժողովից, սակագներից,
ՊԵՏԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ԱՅԺՄ ԷԼ՝ ՀԱՆՐԱՅԻՆ
Բայց միշտ՝ նախագահական ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը երեկ լսումների ընթացքում հիշեցրեց, որ Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության պայմաններից մեկն էլ հեռուստատեսությունը հանրային դարձնելն է։ Լսումների նյութը այդ «հանրային» կարգավիճակը մանրամասնող երկու օրինագծեր էին։ Մեկի՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նախագծի հեղինակներից է պատգամավոր Սերգո Երիցյանը, իսկ Երեւանի մամուլի ակումբն այլընտրանքային նախագիծ
«ՄԵԾ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿԱ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ»
Հայկական ժողովրդավարությունը հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո ապացուցեց, որ ունի կայուն հիմք, իսկ Հայաստանի քաղաքական ուժերը տպավորիչ ժողովրդավարական հասունություն ցուցաբերեցին:
ԼԱՎ ԼՈՒՐ
«Առավոտ» զանգահարած ընթերցողներից մեկն իր բուռն ուրախությունն արտահայտեց այն առիթով, որ վերջապես իրականացավ «Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա» պատվիրանը։ ՎԱՏ ԼՈՒՐ Հոգեբաններն այս երեւույթն անվանում են «լքված կնոջ բարդույթ», որն արտահայտվում է քեզ հաջորդողի նկատմամբ խանդի եւ սեւեռուն ատելության դրսեւորումներով։ Կարծես թե նման մի բարդույթի դրսեւորում է, որ Հրանտ Բագրատյանը մինչեւ հիմա այդպես էլ չի
ԵԹԵ ՉԼԻՆԵՐ…
Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն օրերս ԼՂ հիմնահարցի վերաբերյալ «Սի-Էն-Էն»-ի կազմակերպած շուրջ կեսժամանոց կլոր սեղանի ընթացքում հայտարարել է, որ եթե չլիներ հոկտեմբերի 27-ը՝ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը Ստամբուլում մի փաստաթուղթ էին ստորագրելու Լեռնային Ղարաբաղի կարգավորման սկզբունքների վերաբերյալ։ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ Զարգացման հայկական գործակալության տնօրեն Գագիկ Եղիազարյանին այդ պաշտոնում փոխարինել է վարչապետի խորհրդական Վլադիմիր Մովսիսյանի
ԾԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԳԱ՜՝ ԹՈՇԱԿ ՉԵՍ ՍՏԱՆԱ՜
Արդարադատության նախարարությունը գրանցել է կենսաթոշակային ապահովման հիմնադրամի պաշտոնաթերթը, որը խիստ յուրօրինակ անվանում ունի՝ «Ջահել չես մնա»։ Ականատեսների վկայությամբ, այդ թերթի գլխագրի վերջին «ա» տառից մի արցունքի կաթիլ է կախված։ Թերեւս չենք սխալվի ենթադրելով, թե այդ արտասվողի բնորդը եղել է այն ծերունիներից մեկը, որն այլոց պես դեկտեմբերից հետո թոշակ չի ստացել։ Դրա փոխարեն հիմնադրամը նրան շուտով
150 ՉԻՆՈՎՆԻԿ ԿՊԱԿԱՍԻ
ԵԿՄ ընդլայնված նիստից հետո Պետական եկամուտների նախարար Սմբատ Այվազյանին դիմեցի նախարարության մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցների փետրվարի կեսերին նախատեսվող ատեստավորման մասին հարցով։ Ըստ թափառող լուրերի, ատեստավորման այդ գործընթացն այլ երանգներ ունի։ Այսինքն թե՝ Ս. Այվազյանին հրահանգված է մոտ 50-100 աշխատեղեր ազատել։ Ս. Այվազյանը հերքեց դա, ասելով, որ ատեստավորումն այլ նպատակ չի հետապնդում, բացի՝ «Մենք
Մատը պաչելու ժամանա՞կն է
«Իրավունքի» «Ուղիղ կապով» Արտաշես Գեղամյանի հետ կապվածներից մեկն ասել էր. «Ես համբուրում եմ Ձեր մատը, որը կսեղմի Մուղդուսի Վանոյին անձեռնմխելիությունից զրկելու «այո»-ին» («Հարց ու պատասխան», փետրվարի 1-7-ը)։ Նման գայթակղիչ հեռանկարն աչքի առջեւ ունենալով, «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամները ջանք չեն խնայում, որ հասնի այն բաղձալի պահը, երբ իրենց ղեկավարի ձեռքի վրա չպաչած տեղ չի լինի։
«ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՈՐԵՎԷ ՓԱՍՏ ԼԻՆԵՐ ԱԼԻԿԻ ԴԵՄ՝ ԵՍ ՉՊԻՏԻ ՀԱՎԱՏԱՅԻ»
Ի դեպ, այս կարգի պաշտպանությանը՝ «Ես նրան ճանաչում եմ՝ նա այն մարդը չէ, որ հանցանք գործեր», իրավապահ համակարգի աշխատակիցներից մեկը հակադրեց, թե որեւէ մեկը չի կարող երաշխիքներ տալ, որ ծանոթ է մեկ ուրիշի ամբողջ գործունեությանը։ Ռընե Լեւոնյանին հարցրինք, որ եթե նույն փաստարկն իրեն ներկայացվեր՝ ի՞նչ կպատասխաներ
ՆՈՐ ՎԵՐԱԹԱՂՈՒՄՆԵՐ
Փառք, հավերժ փառք մեր մեծ զորավարներ Անդրանիկ Օզանյանին եւ Դրաստամատ Կանայանին: Փառք բոլոր պատերազմների բոլոր հայ հերոսներին: Չլինեին Անդրանիկի եւ Դրոյի նման մարդիկ, չէր լինի մեր Առաջին հանրապետությունը, հետեւաբար, չէին լինի նաեւ Երկրորդն ու Երրորդը: Ցանկացած մարդ, որ իրեն հայ է համարում, պարտավոր է հիշել մեր մեծ զորավարներին, իմանալ նրանց սխրանքների մասին: Այլ հարց է՝
«ԵՐԵԽԱՆԵՐՆ ԱՊՕՐԻՆԻ ԵՆ ԾՆՎԵԼ, ԿԳԱ ՄԻ ՕՐ ՍՏԻՊՎԱԾ ԶԱԳՍ ԷԼ ԿԳՆԱՆ»
Կոմունիստ Նորիկ Պետրոսյանը այսպես պատկերավոր ուղղորդեց Հայաստանին եւ Ռուսաստանին օրինական ամուսնական կապի մեջ մտնել, ախր, «ամուսնությունը տեղի է ունեցել, բայց ԶԱԳՍ չեն գնացել»։ Սեռային հարցը չշոշափենք եւ չմանրանանք, թե երեխաներն ումի՞ց են ծնվել։ Մի բան պարզ է, «ապօրինի ծնվածներն» իրենց «ծնողներից» արդեն պահանջում են միավորվել։ ԱԺ պատգամավոր, «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանը դեռեւս
ՔՈՒՐԴ ՉԷԻՆ։ ԿՈՄԵՐԻՏԱԿԱՆ ԷԻՆ
«Քրդերն են, Օջալանի համար միտինգ են անում»,- երեկ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատուն շարժվող 10-15 հոգիանոց եւ ակնհայտորեն ազգային փոքրամասնություն ընկալվող խումբը տեսնելիս՝ արձանագրում էին անցորդները։ Սակայն «Ափոյի» լուսանկարների փոխարեն սույն խմբի նոսր շարքերում ծածանվում էին եռագույն դրոշներ։ Փողոցով քայլողներն ընդամենը հայ կոմերիտականներ էին, որոնք իրենց առաջնորդ Սանատրուկ Սահակյանի հետ շտապում էին Ուկրաինայի դեսպանատուն՝ պահանջելու Ուկրաինայի նախագահ
ԼԱՎ ԼՈՒՐ
Երեկ ԱԺ-ի եւ կառավարության հարցուպատասխանի ընթացքում աննախադեպ եւ ուրախալի մի իրադարձություն տեղի ունեցավ։ Քաղաքական գործչի հավակնություններ ունեցող նախկին վաճառական Մանուկ Գասպարյանը վերջապես սկսեց խոսել այնպիսի թեմաների շուրջ, որոնցից ինքը թերեւս իրոք գլուխ հանում է։ Նրա հարցերը վերաբերում էին շուկաներին եւ «Կամացու» տրակտորներին։ ՎԱՏ ԼՈՒՐ Վարչապետի մամուլի ծառայության ղեկավար Էդվարդ Միլիտոնյանն օրերս ազդարարեց, որ Արամ Սարգսյանը
ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գլխավոր հաշվապահը երեկ դատարանին իր միջնորդության մեջ նշել է. «Ձերբակալմանս հենց սկզբից քննիչ Հովիկ Պետրոսյանը պայման էր առաջադրել ցուցմունքներ տալ Աշոտ Բլեյանի դեմ՝ իբր ինձ վերագրվող արարքները կատարել եմ Բլեյանի հանձնարարությամբ։ Դրա փոխարեն նա խոստանում էր փոխել խափանման միջոցս։ Հայտարարում եմ՝ կրթահամալիրում աշխատելուս ամբողջ ընթացքում Աշոտ Բլեյանի կողմից մեզ անօրինական գործողություններ պարտադրելու
ԴԻՏՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ
Ե՛ւ քաղաքականությանը, ե՛ւ տնտեսությանը Երեկ լրագրողները փորձել են պարզել Ռոբերտ Քոչարյանի տեսակետը ԵԿՄ Ծաղկաձորի նիստում հնչած հայտարարությունների մասին, բայց նախագահն ասել է, որ կպատասխանի, եթե հարցը լինի «ոչ քաղաքական»։ Նաեւ խնդրել են մեկնաբանել, թե որքանով է իրատեսական 2000 թվականի բյուջեի նախագիծը եւ Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես խոստովանել է. «Ըստ էության, կարող եմ ասել, ես ուղղակի նաեւ
Ոչ ոք ըսավ՝ հեգ մամուլ, Արդյոք ինչո՞ւ կը մխա…
Շահամիրյանների անվան դահլիճում երեկ կազմակերպված երեկվա սեմինարի գլխավոր բանախոսը Պուշկին Սերոբյանն էր։ Օրվա թեման էլ «ԶԼՄ-ներն ու արդարադատությունը», հարցերի հարցն էլ. ինչո՞ւ չեն արձագանքում մամուլում հրապարակված նյութերին։ Պրն Սերոբյանն ասաց, որ 1998-99 թթ. մամուլն ուսումնասիրելով՝ իրենց հաշվարկներով այնտեղ առկա են եղել 210 հրապարակումներ, որոնք կոնկրետ հանցագործությունների մասին հաղորդումներ են եւ ենթակա էին անհապաղ քննարկման։ Թեեւ
500 ԴՈԼԱՐ՝ Ի ՊԵՏՍ ՓԱՌԱՊԱՆԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ՀՌԱԿ-ի ներդրումների պատմությունից Չարժեր հերքել անհերքելին Թերեւս ոմանց զայրացրել էր ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի այն պնդումը, որ իրենք օրենքներով են առաջնորդվում «եւ ոչ թե օրվա վարչապետի հայտարարություններով» (հիշեցնենք, որ խոսքն Արամ Սարգսյանի այն հանճարեղ գյուտի մասին է, որ դրսից ֆինանսավորվելը ներդրում է)։ Եվ «Առավոտին» փոխանցեցին փաստաթղթեր, որոնք վկայում էին հակառակի մասին, թե ՀՌԱԿ-ն, այնուամենայնիվ, ֆինանսավորվել
ՄԵՂՐԻԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ
Մեղրու բնակիչների նամակը ներկայացնելուց հետո պատգամավոր Գրիգոր Հարությունյանն ասաց, որ Մեղրիում արդեն կոնկրետ են խոսում, որ յուրաքանչյուր բնակչին տրվելու է 5 հազար դոլար, յուրաքանչյուր տան համար՝ 10 հազար դոլար։ Վերջում պատգամավորը պահանջեց, որ իշխանություններն այս ամենին պատասխանեն եւ մեղրեցիներին այսպիսի նյարդային վիճակում չթողնեն։
ԾԱՂԻԿՆԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅԱՆ
Խորհրդարանում պատգամավորներից բացի, շրջում է նաեւ Ռուբեն Գեւորգյանի քնարական հոգին։ Երեկվա խորհրդարանական հայտարարությունների ծաղկաբույլի մեջ բանաստեղծներից ամենաերեսփոխան եւ երեսփոխաններից ամենաբանաստեղծ Ռուբեն Գեւորգյանի հայտարարություն-ելույթը արժե հատուկ ծաղկեպսակով ներկայացնել։ Ելույթի առաջին նախադասությունն անզգուշաբար չհասցրի ձայնագրել, բայց բուն էությունը կերեւա ամբողջ տեքստում. «… Ինչ խոսք, որ էդ ամենը նախկիններից ստացած ժառանգություն է։ Կարծես թե այդ ամենի համար չկան
ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ
Այդ ո՞վ է ասում, թե խորհրդարանն անգործության է մատնված. իրականում քափուքրտինք մտած, էս ձմռան ցրտին խորհրդարանի պրոֆեսիոնալ մասը խիստ պրոֆեսիոնալ մոտեցմամբ քննում է իրոք կարեւոր հարցեր։ ԱԺ-ի վերահսկիչ պալատի 2000 թ. տարեկան ծրագրի մասին հարցը խորհրդարանը փորձում էր ծանրութեթեւ անել։ Բոլոր դեմ ու կողմ ելույթների գլխին սառը ջուր լցրեց ՀԿԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Լեոնիդ Հակոբյանը,
ԼԱՎ ԼՈՒՐ
Երկնեց Երկինք, երկնեց Երկիր, երկնեց եւ Ծովն Ծիրանի եւ դիցուհի Աստղիկը լույս աշխարհ բերեց մի պատանեկիկ՝ Հովիկ անունով: Հուր հեր ուներ նա, բոց ուներ մորուս եւ աչքունքն էին արեգակունք: «Առավոտը» շնորհավորում է իր աշխատակիցներ Վոլոդյային եւ Կարինեին՝ իրենց, նաեւ «Առավոտի», անդրանիկ թոռնիկի՝ Հովիկի ծննդյան առթիվ: ՎԱՏ ԼՈՒՐ Ինչպես հայտնի է, բենզինի բացակայության հետեւանքով խափանվել է
ԱԶՆԻՎ ՄԱՔՍԱՆԵՆԳԸ
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Արմեն Աբգարյանին մաքսանենգության մեղադրանք առաջադրելու առնչությամբ Հայաստանի մաքսային համակարգի մի նախկին աշխատակից հիշեց, որ Ամուլյան այն 20 ազնիվ մարդկանցից էր, որոնց միջոցով Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում էր առողջացնել այդ համակարգը։ Մեր զրուցակցի վկայությամբ, Արմեն Աբգարյանն անպաշտոն վերահսկում էր ոչ միայն Բագրատաշենի առեւտուրը, այլեւ գրեթե ողջ մաքսային համակարգը։ ՑՈՂՈՒՆԸ ԵՎ ԱՐՄԱՏԸ ՀՀՇ
ՇԱՔԱՐԱՎԱԶԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ
1993-ի մարտի 9-ին ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը գրել էր ՌԱԿ կենտրոնական վարչության փոխատենապետ Հայկաշեն Ուզունյանին. «Հաճույքով հայտնում եմ, որ շաքարավազի բաժանումն ավարտված է։ Այն տեղի ունեցավ կազմակերպված եւ նպաստեց մեր կազմակերպությունների հեղինակության աճին»։ «Առավոտի» հարցին, թե այդ շաքարավազն իրո՞ք նպաստեց ՀՌԱԿ-ի հեղինակության աճին, Ռուբեն Միրզախանյանը պատասխանեց. «Անշո՛ւշտ։ Քանի որ ՀՀՇ-ն 1993-ին ժողովրդից խլել էր ոչ
ԽՆԴԻՐՆ ԱՆՁԵՐԸ ՉԵՆ
Վերջին մեկ ամսվա ընթացքում «Առավոտում» տպագրվել են հեռուստադիտողների մի շարք բացասական արձագանքներ Հայաստանի ազգային հեռուստատեսության հաղորդումների մասին, եւ կարող է տպավորություն ստեղծվել, որ դրանք արտահայտում են թերթի խմբագրության կամ էլ նրա խմբագրի տեսակետը: Դա այդպես չէ: 1998 թվականի գարնանը, երբ ես կառավարության կողմից լիազորված Հայաստանի ազգային հեռուստատեսության բաժնետեր էի, կողմ էի քվեարկել Տիգրան Նաղդալյանին գործադիր
Ես անմեղ եմ, մակարդակս է մեղավոր
Ես անմեղ եմ, մակարդակս է մեղավոր «Առավոտի» հունվարի 21-ի համարում Իգոր Մուրադյանը Երեւանի բոհեմին տեղեկացրել էր, թե «Նեզավիսիմայա գազետայում» հրապարակված եւ «Նովոյե վրեմյայում» արտատպված հոդվածների տակ ստորագրած Իվան Սոտնիկովը եւ Ռուբեն Արալովը ի՛նքը չէ. ի՛ր կեղծանուններն այլ են։ Ապա բացահայտել էր այդ կեղծանուններով քողարկվածի իրական դեմքը՝ գտնելով, որ նա ոչ այլ ոք է, քան Հմայակ
ՆԱ ԻՐՈ՞Ք ԱՅԼ ՃԱՆԱՊԱՐՀ ԷՐ ԸՆՏՐԵԼ
Փորձենք առանձնացնել որոշ առարկություններ, որ գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի ընկերները (հետագայում նրանց կանվանենք ընդդիմախոսներ) ունեն գործի բացահայտված հանգամանքների վերաբերյալ։ Ինքնասպանության դրդապատճառն է համարվում, որ Արծրուն Մարգարյանը գտնվել է հոգեկան երկարատեւ լարվածության վիճակում (դեպրեսիայի մեջ), իր համար ոչ ցանկալի փաստերի առջեւ է հայտնվել եւ այլ ելք չգտնելով՝ ինքնասպանություն է գործել։ Թե ինչ փաստեր էին դրանք՝ կարելի է
ԿԱՐԵՎՈՐԸ ՀՈԳԻՆ Է
ԵԿՄ վարչության նիստում վարչապետ Արամ Սարգսյանի ելույթը չափից դուրս հանպատրաստից էր. «Եթե ես իմանայի, որ ելույթ եմ ունենալու, անպայման կոստյում-փողկապով կգայի եւ գրավոր տեքստ կունենայի։ Բայց ոչինչ»,- ասաց վարչապետը։ Երկրապահներն էլ, թե՝ «ոչինչ, ըտենց լավ ա»։ ՄԻ՛ ԲԱՐԿԱՑԻՐ Վարչապետը ոգեւորված երկրում իր հայտնաբերած ներքաղաքական, տնտեսական խնդիրների առատությունից՝ բողոքի ու ջղայնության հնչերանգով էր խոսում։ Երկրապահները չդիմացան
ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ
Հիմա խմբագիրս կասի՝ էլի՞ քո կոմունիստները։ Բայց այս պարագայում կրկին մեղավորը ես չեմ, այլ խորհրդարանական կոմունիստները։ ԱԺ երկրորդ գումարման 3-րդ նստաշրջանը բացվեց ոնց որ պետքն էր. հնչեց հիմնը, մինչ այդ պատգամավորները գրանցվեցին՝ 107 պատգամավոր։ Ի դեպ՝ հիմնի մասին. նիստի աշխատանքներին հետեւում էի խորհրդարանի բուֆետում, իսկ այստեղ բարձրախոսը չափազանց բարձրախոս է, եւ հիմնի վերջին ակորդների հետ
ԵՐԿՐԱՊԱՀԻ ԱԶԱՏԱԳՐԱԾ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ս. Դեմիրճյանը եւ «Հանրապետական» կուսակցության նախագահ Ա. Մարգարյանը ավելորդ անգամ եւս հիշեցրին, որ «Միասնություն» դաշինքը միասնական է ու համագործակցելու է «Երկրապահի» հետ։ Հենց դա ասելու համար էլ նրանք Ծաղկաձոր էին եկել։
ԼԱՎ ԼՈՒՐ
Երեկ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն, այնուամենայնիվ, դիմեց վճռաբեկ դատարանին։ Մինչդեռ կարող էր, չէ՞, սրբագրել մասնավորապես Սերժ Սարգսյանի պատվի եւ արժանապատվության դեմ գործած իր մեղքերը եւ մեկ առ մեկ հերքել։ Նախ, որ չպե՛տք է տարանջատվեն ՆԳ եւ ԱԱ նախարարությունները։ Պիտի հերքվեր Ռազմիկ Մարտիրոսյանի հարցազրույցը, որը դեմ էր տարանջատմանը եւ հերքվեր նաեւ Էդվարդ Եգորյանի


















































