Լրահոս
Օրվա լրահոսը

Սկզբից իրար հետ պայմանավորվեք, հետո մամուլից դժգոհեք

Սեպտեմբեր 17,1998 00:00
sut

ԼՂՀ ԱԳՆ-ը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որով հերքում է վերջերս մամուլում տարածված լուրերն այն մասին, թե ԼՂՀ քաղաքացիներին տրվել են ՀՀ քաղաքացիների անձնագրեր: Այդ լուրերն, ըստ հայտարարության, հետեւանք էին ԼՂՀ եւ ՀՀ պաշտոնատար անձանց սխալ հայտարարությունների եւ միտումնավոր մեկնաբանությունների:

«ԼՂՀ քաղաքացիները,-ասված է հայտարարության մեջ, – օգտվում են խորհրդային անձնագրերից, ինչը դժվարացնում է իրենց իրավունքների եւ ազատությունների իրականացումը: Միաժամանակ, Սփյուռքի բոլոր հայերի նման, ԼՂՀ քաղաքացիները, Հայաստանի օրենսդրության համաձայն, օգտվում են հատուկ կարգավիճակի անձնագրերից՝ Հայաստանում տնտեսական բնույթի գործունեություն ծավալելու նպատակով»: Հայտարարության մեջ դժգոհություն է հայտնվում նշված հարցի շուրջ քաղաքական շահարկումների առիթով:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Էմմա Գաբրիելյանը, Հայաստանի նրա գործընկեր Ալբերտ Բազեյանը եւ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Կասյա Աբգարյանը ԼՂՀ անձնագրերի վերաբերյալ իրար հակասող բացատրություններ են տվել: Հավանաբար, նպատակահարմար կլիներ սկզբից գալ համաձայնության իշխանական ոլորտներում, հետո միայն մամուլին ամբաստանել միտումնավոր մեկնաբանությունների ու շահարկումների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930