Օրվա լրահոսը
ՏԻՄ ընտրությունների դիտորդ. «Նորաշենում լարված վիճակ է, իսկ Կոշում ուղղորդել են ընտրողներին»
Դեկտեմբերի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքներում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական էին, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթացան համայնքի ղեկավարի, և 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ: Aravot.am-ի հետ զրույցում դիտորդական առաքելություն իրականացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Անտոն Իվչենկոն տեղեկացրեց, որ ՏԻՄ
Եվրանեսթում hայկական պատվիրակությունը տապալել է ադրբեջանական պատվիրակության հակահայկական նախաձեռնությունը
Դեկտեմբերի 7-10-ը Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Թբիլիսի է մեկնել Եվրանեսթում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանի գլխավորությամբ: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են նաև ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Կորյուն Մկրտչյանը, Նարեկ Մկրտչյանը, Միքայել
ԿԸՀ-ի տվյալներով 17:00-ի դրությամբ 16 համայնքում անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 41.28 տոկոսը
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընտրության մասնակցության տվյալները՝ ժամը 17:00-ի դրությամբ։ 16
Մեկ այլ «Բենեդիկտ»
Վերջին տարիներին շատ հայտնի դարձած «Բենեդիկտ» ձուն, կամ, թերեւս, ավելի ճիշտ կլինի ասել՝ թերխաշ ձվի մատուցման եղանակը, որը կոչվում է «Բենեդիկտ», ունի չորս գլխավոր բաղադրիչ՝ անգլիական մաֆին, տապակած բեկոն, ձու «պաշոտ» եւ «հոլանդեզ» թանձրուկ: Ըստ էության, բավականին հագեցնող եւ խիտ նախաճաշ է: Այսօր առաջարկում եմ մեկ այլ «Բենեդիկտ», որում ամերիկյան մաֆինի փոխարեն վրան սերուցքային պանիր
Հ.Յ.Դ. Երիտասարդական-Ուսանողական միութիւններու համահայկական խորհրդաժողովը աւարտեց իր աշխատանքները
Կազմակերպութեամբ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակին, 5-7 Դեկտեմբեր 2019-ին, Երեւանի «Արամ Մանուկեան» կեդրոնէն ներս, Հ.Յ.Դ. Երիտասարդական-Ուսանողական 27 միութիւններու մասնակցութեամբ գումարուած եռօրեայ համահայկական խորհրդաժողովը աւարտեց իր աշխատանքները: Խորհրդաժողովին հիմնական նպատակն էր քննել եւ հաստատել երիտասարդական-ուսանողական միութիւններու վերամշակուած հայեցակարգը, ռազմավարութիւնն ու գործառոյթները: Խորհրդաժողովը իր օրակարգերուն վրայ քննարկեց Հայաստանի, Արցախի, Ջաւախքի եւ Սփիւռքի երիտասարդութեան առնչուած հարցերը եւ կատարեց հետեւեալ
56-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել՝ կախվելով տան պատշգամբի ծածկի երկաթե ձողից
Դեկտեմբերի 8-ին, ժամը 09:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկի քաղաքացին ինքնասպանություն է գործել` կախվելով տան պատշգամբի ծածկի երկաթե ձողից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները իջեցրել են քաղաքացի Աշոտ Ի.-ի (ծնված 1963 թ.) դին: ՀՀ
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կօգնի սիրիացի փախստականներին. աջակցության ընդհանուր գումարը կկազմի 100 000 դոլար
Դեկտեմբերի 7-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և Քուվեյթի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Հիլալ ալ-Սայերը Ժնևում՝ Շվեյցարիայում, ստորագրեցին «Հայաստանում սիրիացի փախստականների աջակցության» ծրագրի պայմանագիրը։ Ծրագիրը, որի մեկնարկը տրվել էր 2019 թվականի նոյեմբերի 1-ից, շարունակվելու է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 31-ը։ Նպատակն է բարելավել Հայաստանում սիրիացի փասխտականների բարեկեցությունը՝ ապահովելով մարդասիրական աջակցություն և կրթության
Բեռնատար ավտոմեքենան բախվել է պատին և շրջվել
Դեկտեմբերի 8-ին, ժամը 09։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատար ավտոմեքենան (բենզինատար) բախվել է պատին և շրջվել. առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է,
Հունվարի 1-ից Երեւանի արվեստի, երաժշտական դպրոցների ու մանկապատանեկան կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրացվեն․ Հակոբ Կարապետյան
Հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել Երեւանի արվեստի, երաժշտական դպրոցների ու մանկապատանեկան կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը՝ մինչեւ 25%-ով, իսկ քաղաքի մարզակրթական հաստատությունների ծաշխատակիցներինը՝ մինչեւ 56%-ով։ Մայրաքաղաքի բյուջեի այս կետի շահառուներ են շուրջ 5000 երեւանցիներ: Աշխատակիցները կունենան նաեւ առողջապահության ապահովագրություն։ Հակոբ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ https://www.facebook.com/Yerevanofficial/videos/vb.1816787101703745/1166185140439194/?type=2&theater
Բժիշկների խումբը մեկնում է Գյումրի՝ կապիկին Երեւանի Կենդանաբանական այգի տեղափոխելու համար․ Նաիրա Զոհրաբյան
Երեկվանից մամուլում ահազանգ կար, որ Գյումրու «Օազիս» ռեստորանում պահվում է կապիկ, որի պահպանման պատշաճ պայմանները չեն ապահովվում։ Քիչ առաջ զրուցեցի ռեստորանի սեփականատերերի հետ, ովքեր ասացին, որ իրենք պարբերաբար դիմել են Կենդանաբանական այգու նախկին տնօրինությանը՝ կապիկին հանձնելու համար, սակայն որեւէ արձագանք չեն ստացել։ Հենց նոր խոսեցի Կենդանաբանական այգու նորանշանակ տնօրեն Վլադիմիր Սիմոնյանի հետ, ներկայացրեցի իրավիճակը եւ
Պոլսում պատրիարքական ընտրության 2-րդ փուլն է. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի. Ermenihaber.am
Ermenihaber.am – Այսօր առավոտյան Պոլսում պատրիարքական ընտրության 2-րդ փուլն է։ Համայնքը ընտրում է աշխարհական պատվիրակներին, որոնք դեկտեմբերի 11֊ին կընտրեն Պոլսի 85-րդ պատրիարքին։ Այս մասին հայտնում է «Ermenihaber.am»-ի Ստամբուլում ընտրություններին հետևող թղթակիցը։ Ստամբուլի յուրաքանչյուր հայկական եկեղեցի այսօր վերածվել է ընտրտատեղամասի, որոնց կից շենքում էլ ընթանում է ընտրությունը։ Այս պահին բավականին մարդաշատ է ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց եկեղեցին։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-9-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ժողովրդավարությունը և մենք
Հայաստանի անկախացումից անմիջապես հետո Հայաստանում առաջին իշխանությունը ՀՀՇ-ի իշխանությունն էր՝ գլխավորությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի: Հայաստանի անկախացումից անմիջապես հետո Հայաստանում առաջին ընդդիմությունը Ազգային Ինքնորոշում միավորումն էր՝ գլխավորությամբ Խորհրդային տարիների քաղբանտարկյալ Պարույր Հայրիկյանի: Փաստորեն, առաջին իշխանությունից ու առաջին ընդդիմությունից էր կախված՝ թե ինչպիսին կլինի նոր ծլարձակող ժողովրդավարության որակն ու մակարդակը Հայաստանի նորանկախ Հանրապետությունում: Որ առաջին ընտրություններում փաստորեն կոմունիստներին
Ն. Տիգրանյան փողոցում բախվել է չորս ավտոմեքենա․ տուժածները հոսպիտալացվել են
Դեկտեմբերի 7-ին, ժամը 22:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն. Տիգրանյան փողոցում՝ «ՆԻԿՕ» կահույքի սրահի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla», «Ford Focus», ճամփեզրին կայանած «BMW» և «Mercedes 190» մակնիշների ավտոմեքենաները (վարորդների տվյալները չի հաջողվել
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ: Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 19 ընտրական
Գյումրիում, այստեղ փողոցներում, տներում հսկայական քանակով «փոքրիկ մեխեր» կան, որոնք պետք է գտնել, մաքրել վրայից ժանգը. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրի աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության արվեստանոց։ Երիտասարդները պատմել են իրենց տարբեր ձեռնարկների մասին՝ սահադաշտ Գյումրիում, տարբեր թեմաներով խճանկարների պատրաստում, աֆորիզմներ Գյումրու փողոցներում, բնապահպանական ակցիաներ, ծառատունկ, քաղաքի բարեկարգում և այլն։ «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնությունն ունի 300 անդամ, գործում է 2012 թվականից: Նախաձեռնության հիմնական
«Mercedes C» մակնիշի ավտոմեքենան ընկել է մոտակա ձորակը
Դեկտեմբերի 7-ին, ժամը 21։43-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Ապարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տիգրան Մ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին
Փողոցն անթույլատրելի հատվածով անցնող տղամարդը, վրաերթի ենթարկվելով, մահացել է․ Shamshyan.com
Այսօր, դեկտեմբերի 7-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում BMW X5 մակնիշի 88 OQ 888 համարանիշի վարորդը Կորյունի փողոցում, Բժշկական համալսարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 50-55 տարեկան տղամարդ հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել
Ամանորյա կորպորատիվ միջոցառումների համար վարչական շրջանները նախատեսել են հետևյալ ծախսերը․ Անի Խաչատրյան
Ներկայացնում եմ այն թվերը, որը վարչական շրջանները նախատեսել են աշխատակազմի ամանորյա կորպորատիվ միջոցառումների (ռեստորան, ֆուրշետ) համար. 1. Ավան վարչական շրջան-1 միլիոն 300 հազար դրամ, 2. Շենգավիթ վարչական շրջան- 2 միլիոն դրամ, 3. Մալաթիա-Սեբաստիա-0 դրամ, 4. Դավթաշեն վարչական շրջան- 1 միլիոն 300 հազար դրամ, 5. Էրեբունի վարչական շրջան-400 հազար դրամ, 6. Նորք-Մարաշ վարչական շրջան- 1 միլիոն
Գազի բալոնի արտահոսքից հրդեհ է բռնկվել․ փրկարարները դուրս են բերել երեխաներին
Դեկտեմբերի 7-ին, ժամը 17:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդգես Սուրենյանց փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել (ներսում երեխաներ կան): Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը
Այս ոչ կառուցողական քայլը ուղղված է ոչ միայն «Փյունիկ»-ի թեկնածուի, այլև ամբողջ հայկական ֆուտբոլի դեմ․ «Փյունիկ» ՖԱ
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խիստ վրդովված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս ղեկավարության որոշմամբ` զրկել մեր թեկնածուին` Արսեն Աղաջանյանին, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին առաջադրվելու իրավունքից: Մենք միանգամայն համոզված ենք, որ ներկայացված փաստաթղթերը լիովին համապատասխանում են ՀՖՖ կանոնադրության պահանջներին: Ցանկանում ենք ձեր ուշադրությունը սևեռել այն փաստի վրա, որ ընտրական իրավունքի մերժման որոշումը կայացրել է ֆեդերացիան, որը փաստացի ղեկավարվում
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 18:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Կոտայքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Կապան և Քաջարան քաղաքներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի
«Համարեք, որ ես գյումրեցի եմ և ուզում եմ այստեղ մի հատ տուն առնել»․ նախագահ Արմեն Սարգսյանը՝ գյումրեցիներին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը փորձում է մեր բոլոր հայրենակիցներին՝ Սփյուռքից մինչև մայրաքաղաքի բնակիչներին բացատրել, որ Հայաստանը միայն Երևանը չէ, Հայաստանը մեր ամբողջ երկիրն է։ «Իմ առաքելությունը սկսվում է նրանով, որ կյանքը, սերը, վերաբերմունքը վերադարձնենք Գյումրի, որպեսզի յուրաքանչյուր հայ փոխանակ գնա արտասահման կամ նույնիսկ կողքի երկիր գնա տոները՝ Նոր
Արմեն Սարգսյանն «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում զրուցել է իր վաղեմի բարեկամների հետ, վայելել նրանց թխած հացաբուլկեղենը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Գյումրիում այցելել է «Արեգակ» ներառական փուռ-սրճարան՝ ջերմ հյուրընկալության արժանանալով իր համար վաղուց հարազատ դարձած այդ վայրում․ Գյումրիում գտնվելիս Արմեն Սարգսյանը գրեթե միշտ այցելում է այստեղ։ Ջերմ ու անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է իր վաղեմի բարեկամների՝ փուռ-սրճարանի երիտասարդ աշխատակիցներ Միքայելի, Գրիշայի և մյուսների հետ, հետաքրքրվել նրանց կյանքով ու աշխատանքով, վայելել
Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ, հանդիպել Ռաֆայել Ազիզյանի ծնողների հետ
Դեկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ռազմաբժշկական ոլորտի պատասխանատուները նախարարին զեկուցել են հոսպիտալի վերականգնողական բաժանմունքում բուժում ստացող ժամկետային զինծառայող Դավիթ Մելիքբեկյանի, լեյտենանտ Ռաֆայել Ազիզյանի և փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակի և ապաքինման ընթացքի վերաբերյալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև լեյտենանտ Ռաֆայել Ազիզյանի ծնողներին: Դավիթ Տոնոյանը հավաստել
Ստեփանավան-Բերդ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա
Դեկտեմբերի 7-ին, ժամը 12։30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Ստեփանավան-Բերդ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում կայանած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 12։49-ին։ Այրվել են ավտոմեքենայի առջևի նստատեղերը,
Արմեն Սարգսյանը ծանոթացել է «Շալե Գյումրիի» պատմությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում այցելել է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության «Շալե Գյումրի» կենտրոն։ Այն 1988-ի երկրաշարժից ավերված կառույցներից հավաքած, ավելի քան 150-ամյա պատմություն ունեցող սրբատաշ քարերից, Սարիղամիշի փայտից և հին դարբինների ձեռքով կռած մետաղյա ամրակներով կառուցված յուրօրինակ համալիր է: Նախագահ Սարգսյանը շրջել է կենտրոնում, ծանոթացել «Շալե Գյումրիի» պատմությանը։ Կենտրոնի պատերին ներկայացված է հին Գյումրիի
Վարչապետի համար նոր ինքնաթիռ գնելն այլեւս անհաղթահարելի ցանկություն չէ. Ջանջուղազյանը՝ նոր ինքնաթիռի ու մեր հնարավորությունների մասին
Ջանջուղազյանը վստահեցրեց, որ բյուջեում չեն նախատեսել նոր ինքնաթիռ գնել, բայց դա ամենեւին չի նշանակում, որ եթե դրա կարիքը գնահատվի հիմնավոր եւ անհրաժեշտ լինի ձեռք բերել՝ չի կարող կառավարությունը իր լիազորությունների շրջանակում նախատեսել դա:
Նախագահն՝ ապստամբության ու Սերժ Սարգսյանի գահընկեց լինելու մասին իրեն նախազգուշացրած պապիկի հետ
Այսօր Գյումրիում երկրաշարժի զոհերի հուշակոթողին ծաղկեպսակ դնելուց հետո նախագահ Արմեն Սարգսյանին տեսության եկավ գյումրեցի այն պապիկը, որը հեղափոխությունից երկու ամիս առաջ՝ 2018 թվականի փետրվարի 13-ին, Գյումրու Սուրբ Աստվածածին Յոթվերք եկեղեցում պատահաբար հանդիպելով այդ ժամանակ դեռ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, նրան նախազգուշացրել էր մոտալուտ ապստամբության մասին։ Նա, դժգոհելով ՀՀԿ-ականներից, Արմեն Սարգսյանին ասել էր․ «Սերժ Սարգսյանին հաղորդեք,