Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկների խումբը մեկնում է Գյումրի՝ կապիկին Երեւանի Կենդանաբանական այգի տեղափոխելու համար․ Նաիրա Զոհրաբյան

Դեկտեմբեր 08,2019 14:19

Երեկվանից մամուլում ահազանգ կար, որ Գյումրու «Օազիս» ռեստորանում պահվում է կապիկ, որի պահպանման պատշաճ պայմանները չեն ապահովվում։
Քիչ առաջ զրուցեցի ռեստորանի սեփականատերերի հետ, ովքեր ասացին, որ իրենք պարբերաբար դիմել են Կենդանաբանական այգու նախկին տնօրինությանը՝ կապիկին հանձնելու համար, սակայն որեւէ արձագանք չեն ստացել։

Հենց նոր խոսեցի Կենդանաբանական այգու նորանշանակ տնօրեն Վլադիմիր Սիմոնյանի հետ, ներկայացրեցի իրավիճակը եւ հենց այս պահին այգու տնօրենը բժիշկների խմբի հետ մեկնում է Գյումրի՝ կապիկին Երեւանի Կենդանաբանական այգի տեղափոխելու համար։
Շնորհակալ եմ նոր տնօրենին՝ օպերատիվ արձագանքի համար։ Կապիկն այսօր արդեն կլինի Կենդանաբանական այգում։

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Կապիկը հենց այսօր կտեղափոխվի Կենդանաբանական այգիԵրեկվանից մամուլում ահազանգ կար, որ Գյումրու «Օազիս» ռեստորանում…

Gepostet von Naira Zohrabyan am Sonntag, 8. Dezember 2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031