Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի բալոնի արտահոսքից հրդեհ է բռնկվել․ փրկարարները դուրս են բերել երեխաներին

Դեկտեմբեր 07,2019 21:50

Դեկտեմբերի 7-ին, ժամը 17:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդգես Սուրենյանց փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել (ներսում երեխաներ կան):

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, ով անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ տան նախասրահում 10 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Այրվել է բալոնից արտահոսած գազը և ջերմահարվել նախասրահի մուտքի դուռը՝ մասամբ:

Ներսում են գտնվել Արմեն Ա.-ն (ծնված 1949 թ.), Թեհմինա Ա.-ն (ծնված 2007 թ.), Անահիտ Ա.-ն (ծնված 2017 թ.) և Լիլիթ Գ.-ն (ծնված 1949 թ.). վերջինս ունեցել է ծխահարման խնդիր, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները տանից դուրս են բերել Թեհմինա և Անահիտ Ա.-երին:

 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031