Օրվա լրահոսը
Զինված ուժերում 2018թ. ընթացքում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք
ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2018թ. ընթացքում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 23-ը՝ պայմանագրային զինծառայող, 2-ը՝ ենթասպա և 11 սպա: 63 զինծառայողներից 38-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 25-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում: Մասնավորապես՝ Զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ
Խորհրդարանում կլինի 11 հանձնաժողով
Խորհրդարանում կլինի 11 հանձնաժողով, որոնցից 3-ը կտրվի ընդդիմությանը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա ասաց, որ քննարկումները քիչ առաջ են ավարտվել: Այլ մանրամասներ Արարատ Միրզոյանը չասաց: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արթուր Շահնազարյանը՝ վարչապետին. «Չենք բողոքում, այլ հորդորում ենք (ըստ Օսիպյանի) անել նաեւ մշակութային հեղափոխություն». «Հրապարակ»
Բայց, հարգարժան վարչապետ, ես գիտեմ, որ «ինչ-որ տեղ», «Ձեր հոգու խորքում», ցավոք, համարյա թե, նրբորեն՝ Դուք էլ դեմ չեք «կլկլոցին»։
Արման Եղոյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագա՞հ
Aravot.am-ի տեղեկություններով՝ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը կղեկավարի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, վարչապետի նախկին խոսնակ Արման Եղոյանը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Եղոյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց մեր տեղեկությունը: Միայն ասաց, որ խմբակցությունում քննարկումներ են ընթանում թեկնածությունների շուրջ, քիչ հետո խորհրդարանում թեկնածությունները պաշտոնապես կառաջադրվեն եւ ընտրությունից հետո արդեն պարզ կլինի, թե ով է ղեկավարելու այդ
Հայաստանը կանցնի՞ ինֆորմացիոն «լվացման» կամ «կեղտաջրի» այդ նոր ալիքով. «Ժամանակ»
Նոր «մեդիաթրենդի» բովանդակությունը կամ թիրախային ուղղվածությունը բավական հստակ է՝ ստեղծել նոր իրավիճակից հնարավորինս մեծ հիասթափություն հանրային հնարավորինս լայն շրջանակներում: Առաջին փուլում բերելով իրավիճակը որոշակի կոնդիցիայի, հաջորդ փուլով թերևս կսկսվի արդեն նախկինի հանդեպ որոշակի նոստալգիայի ձևավորման գործընթաց, այսինքն` դա կկազմի երկրորդ փուլի բովանդակությունը: Եթե դա էլ ունեցավ որոշակի էֆեկտիվություն ու հաջողություն, ապա երրորդ փուլով արդեն հրապարակ
Քոչարյանի պաշտպան. «Եթե պարզվի, որ վարչապետն առնչություն ունի դատավորի հետ, ինքնաբացարկ կհայտնենք»
«Նկատի ունեմ չարաբաստիկ գաղտնալսումները: Ամեն դեպքում, եթե դատարանը գիտի նման հանգամանքների մասին, ճիշտ կլինի՝ հայտնի»
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 15-ի ցերեկը, 16-ին առանձին շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ։ Հունվարի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 15-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը կնվազի 5-6, 18-19-ի գիշերները` 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 15-ի ցերեկը, 16-ին
Քոչարյանի պաշտպանները կպնդեն, որ նրան գրավով ազատելու միջնորդությունը քննվի առաջնահերթ
Դատարանին պետք է խնդրենք սկզբից գրավի հարցը քննարկել եւ որոշում կայացնել, այնուհետեւ՝ կալանքը երկարացնելու հարցը, եթե գրավի միջնորդությունը չբավարարվի
«Այն մարդիկ, որ քայլեցին ու իշխանություն ստացան, լավ կլիներ հիշեն՝ ինչի համար են եկել իշխանության»․ «Իրատես»
6-րդ գումարման Ազգային ժողովը թեև բավական կարճ կյանք ունեցավ, բայց այդ ընթացքում Հայաստանը պատմական մի քանի իրադարձության ականատեսը եղավ: Այդ ժամանակահատվածում մեր երկիրն անցավ խորհրդարանական կառավարման մոդելի, ինչին անմիջապես հաջորդեց իշխանափոխությունը՝ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականով: Խորհրդարանը մեկ տարվա ընթացքում ռեկորդ սահմանեց վարչապետ ընտրել-չընտրելու մասով: Մեկուկես տարվա մեջ երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնը սուր, բոցաշունչ
Համաձայնել ենք կարեւորագույն, երբեւէ ընդդիմության կողմից չղեկավարվող հանձնաժողովներից մեկը զիջել ԼՀԿ-ին. Արարատ Միրզոյան
Նա ասաց, որ այլ իրավիճակում եթե ընտրություն կատարեր երկու թեկնածուների՝ Վահե Էնֆիաջյանի ու Մանե Թանդիլյանի միջեւ, կընտրեր կին թեկնածուին. «Եթե ստիպված լինեի ընտրել երկու ուժերի միջեւ՝ ԲՀԿ-ԼՀԿ, ես չէի ընտրի ոչ մեկին, որովհետեւ իմ քաղաքական ուժի ընտրությունը ես վաղուց արել եմ, ես կընտրեի «Իմ քայլը» դաշինքին:
«Ականջդ կանչի Բրեժնև». Էդուարդ Շարմազանով
Նոր խորհրդարանի անդրանիկ նիստը մեկնարկեց մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ տրամաբանությամբ: Պարզվում է պառլամենտական Հայաստանի խորհրդարանը ամրագրում է ոչ թե ժողովրդավարական արժեքներ, այլ գնում է հետ, դեպի ԽՄԿԿ անցյալ: 131 ձայնով «Նիկոլի թվի» Հայաստանում միաձայն ԱԺ նախագահ ընտրվեց: Ականջդ կանչի Բրեժնև: Սա քիչ էր, մեկ էլ պարզվեց նեոբոլշևիկյան իշխանավորների սիրտը կոմֆորտ է ուզում: Հայտարարեցին,
«Ուզում են վարչապետի ընտանիքից ստանալ նորմալ, ստանդարտ, թալանչի, գյոռմամիշ կերպար». Նիկոլ Փաշինյան
Ըստ վարչապետի՝ սա հուսահատության քարոզչություն է:
Սասնա ծռերը՝ Փաշինյանին. «Մեր ժողովուրդը մեծ հույսով ու հավատով արմատական փոփոխություններ է ակնկալում»
Հարգելի պարոն Փաշինյան Շնորհավորում ենք Ձեզ՝ տասնամյակների ընդմիջումից հետո առաջին անգամ ազատ ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու առթիվ։ Մեր ժողովուրդը մեծ հույսով ու հավատով արմատական փոփոխություններ է ակնկալում կյանքի բոլոր ոլորտներում։ Մաղթում ենք Ձեզ արգասաբեր աշխատանք և հավաստիացնում, որ Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը պատրաստ է այդ գործում իր ներբերումն ունենալու թե հնարավոր մասնակցության և
«Այս ընտրությունը Մանե Թանդիլյան-Վահե Էնֆիաջյան անձերի միջեւ չէ». Մակունց
Մակունցը վստահեցրեց, որ արդեն իրենց խմբակցությունում թեժ քննարկումներ ու տեսակետների բախումներ են լինում: Նա ասաց, որ մյուս խմբակցություններն էլ տարբեր որոշումներ կունենան ու իրենց պատգամավորներն էլ կենթարկվեն այդ որոշմանը, բայց այդ պատգամավորների մոտեցումը ձեւակերպել որպես «կոճակ սեղմողների» մոտեցում, մեղմ ասած կոռեկտ չէ:
Նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկինամենահիշարժան իրադարձությունը Արմեն Սարգսյանի ողջույնի խոսքն էր. «Ժամանակ»
Գուցե հնչի տարօրինակ, սակայն նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկին, որ տեղի ունեցավ հունվարի 14-ին, քաղաքական առումով ամենահիշարժան իրադարձությունը, թերևս, նախագահ Արմեն Սարգսյանի ողջույնի խոսքն էր խորհրդարանի աշխատանքի մեկնարկի հանդիսավոր նիստում: Ավելին, հնարավոր է ասել, որ Սարգսյանը սահմանեց խորհրդարանի աշխատանքի որոշակի բարձր քաղաքական նշաձող, որով առնվազն առաջիկա շրջանում հնարավոր է չափել նոր Ազգային ժողովի քաղաքական բովանդակության աստիճանն
Ի՞նչը խանգարեց նրան, Մարությանին, Մակունցին ու մյուսներին կազմակերպել պահանջվող աշխատանքը. «Իրատես»
Ամիսներ առաջ, երբ իմացա, որ Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել երգիչ, երգահան Արթուր Մեսչյանը, հրճվեցի, որովհետև վստահ էի, որ նա ամեն բան կանի Երևանի դիմագիծը վերականգնելու ուղղությամբ: Իր պաշտոնական առաջին ասուլիսում Մեսչյանը հայտարարեց, որ, քանի դեռ ինքը քաղաքի գլխավոր ճարտարապետն է, ոչ մի շենք չի քանդվելու, այն էլ` պատմամշակութային արժեք հանդիսացող: Նույն ասուլիսի ժամանակ նա
Ծառուկյանի աշխարհաքաղաքական, տնտեսական վերլուծությունը՝ Իրանից, Չինաստանից սկսած՝ մինչեւ Արցախի հարց
Գագիկ Ծառուկյանին հատկացված ժամանակը վաղուց սպառվել էր, բայց նա դեռ վերլուծում էր ու ամբիոնի մոտ խոսում՝ նախորդ տարիների «տեղը հանելով»: Արարատ Միրզոյանը, հասկանալով հարցի նրբությունը, փորձում էր չընդհատել:
Ջիմի Փեյջը բողոքել է իր հարևան Ռոբի Ուիլիամսի դեմ՝ Black Sabbath-ով նյարդայնացնելու համար
Փեյջի ներկայացրած հայցում նշվում է, որ Ուիլիամսը ակուստիկ համակարգեր է տեղադրել փողոցում և ամեն անգամ բարձր երաժշտություն է միացնում, հենց որ տարածքում երևում է Ջիմի Փեյջը: Վերջինիս էլ հատկապես նյարդայնացնում է այն հանգամանքը, որ Ուիլիամսը միացնում է 1970-ականների Led Zeppelin-ի հիմնական մրցակիցների երաժշտությունը՝ Black Sabbath, Deep Purple и Pink Floyd:
Ոստիկանությունը, փրկարարն ու սահմանապահը ՆԳՆ-ում
Ազգային Ժողովն առաջիկայում կքննարկի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է արմատապես փոփոխել կառավարության կառուցվածքը և կրճատել նախարարությունների ցանկը: Այդ լույսի ներքո հարկ ենք համարում քննարկել 2002 թվականից գործունեությունը դադարեցրած Ներքին գործերի նախարարությունը վերստեղծելու նպատակահարմարությունը: Այսպիսով, 2002 թվականից ներքին գործերի նախարարությունը, փաստացի պահպանելով նախարարության ներքին կառուցվածքը, դադարեց նախարարություն լինելուց և վերածվեց
Յուրի Դուդի և Իվլեևայի դեմ հայց են ներկայացրել՝ Պուտինին վիրավորելու համար
Լրագրող Յուրի Դուդի և հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Իվլեևայի դեմ 100 մլն ռուբլու հայց են ներկայացրել պատվի և արժանապատվության վիրավորման փաստով: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Հայցը ներկայացվել է դեկտեմբերի վերջին: Հայցվորի դերում հանդես է եկել Բեստաև Ա. Ա.-ն, որը բլոգերներից յուրաքանչյուրից պահանջել է 50 մլն ռուբլի: Դատարանի ներկայացուցիչները նշել են, որ Բեստաևը ցանկանում է հերքում ստանալ
Հայ դպրոցականները Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում արժանացել են 14 մեդալի
Հունվարի 9-14-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան 15-րդ միջազգային օլիմպիադան, որին հայաստանյան թիմերը մասնակցում են 2005 թվականից: Օլիմպիադային մասնակցել է 18 երկրի 83 թիմ /ընդհանուր առմամբ՝ 530 մասնակից/: ՀՀ թիմը, որում ընդգրկված էին Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 15 և Քվանտ վարժարանի 7 սաներ, օլիմպիադայում արժանացել է 14 մեդալի: «Մաթեմատիկա» առարկա Ոսկե մեդալ-Մաղաքյան
Ծառուկյանի մի երկու բառը՝ կլասիկ պատգամավոր Մարուքյանին. «Իմ քայլը» չմասնակցեր, կլինեիք առաջինը, ձեր ցավը տանեմ»
Ծառուկյանի խոսքով՝ «Մինչեւ մեզ չվիրավորեն, մեզ չկպնեն, մենք ոչ մի բան ոչ մեկին չենք ասի, չի կարող այդպիսի դեպք լինել: Ասում են, ներկայացնում են, հետո էլ ասում են՝ մենք ոչ մի բան չենք ասել: Որեւիցե մեկը հենց փորձեց մեզ վիրավորել, դրա պատասխանը դոկումենտալ՝ փաստաթղթերով, տեսաժապավենով ներկայացնելու եմ»:
Նախագահ Թրամփն ու դեսպան Ներսեսյանը կարևորեցին տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված քայլերը
Կողմերը շեշտեցին ամերիկահայ համայնքի դերակատարությունը երկու երկրների միջև բարեկամության զարգացման գործում:
«Մեր կուսակցությունից չեն, չէ՞, մարդկանց փողոցից հեռացրել՝ որպես նախարարի պաշտոն ու հայտարարել հակահեղափոխական». Մարուքյանը՝ ԲՀԿ-ին
Ժողովուրդ ջան, եթե դրան հասնի, մենք ձեզ հետ որեւէ կռիվ չենք տվել այս առումով, եթե դրա կարիքը լինի, ես չեմ հապաղի հետ գնալ ու ինչ-որ բաներ ասել: Օրինակ, մեր կուսակցությունից չեն, չէ՞, մարդկանց փողոցից հեռացրել՝ որպես նախարարի պաշտոն ու հայտարարել հակահեղափոխական, բայց դա մենք չեն ասել: Հիմա ստիպում եք, որ մենք մտնենք էդ բանավեճի մեջ: Ինչքան ասեք, մենք պետք է ասենք: Հետեւաբար մի՛ մտեք էդ կռվի մեջ, ես ձեզ խնդրում եմ: Մենք կռվում ենք իշխանության հետ, դուք կռվում եք էդ խնդրի արանքը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան. «Այս ամենը քաղաքական ուժը չէր, որ իրականացրեց: Դա «Ֆեյսբուք»-ի հեղափոխություն էր, 21-րդ դարի հեղափոխություն»
Այստեղ ցանկանում եմ կանգ առնել, քանի որ սրանք պարզապես փոքր հատվածներ են իմ գրքից, որն ավարտում եմ: Այն կհրատարակվի գարնանը և կոչվելու է «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը»:
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորը մանդատից հրաժարվել է
Այսօր ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը՝ Վահագն Գրիգորյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Նա հրաժարականի հրապարակումից հետո կարող է մեկ շաբաթվա ընթացքում հետ վերցնի իր դիմումը: Եթե հետ չվերցնի, մանդատը վայր կդնի: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել, Գորիս-Սիսիան և Քուչակ-Ապարան ճանապարհահատվածներում բուք է
Արարատի, Սիսիանի, Գորիսի և Եղվարդի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Ցմահ ազատազրկվածին ազատելը ռիսկային է համարվել. Արմեն Տեր-Սահակյանին մերժել են
Տեր-Սահակյանի ընտանիքը զգուշացնում է, որ շուտով փողոցներ են փակելու, բողոքի ցույցեր են անելու հոր վաղաժամկետ ազատման պահանջով:
Որոշումներն ԱԺ-ում չեն ընդունվում
7-րդ գումարման Ազգային ժողովը երեկ անցկացրել է իր անդրանիկ նիստը, ընտրել խոսնակին, վաղը կընտրվեն նաեւ փոխնախագահները: Շատերը սկսեցին քննարկել ԱԺ նախագահի եւ փոխնախագահների անձնական արժանիքներն ու թերությունները, բայց դա, ինձ թվում է, երկրորդական խնդիր է: Կարեւոր չէ, թե ով է ընտրվել Ազգային ժողովի նախագահ, կարեւոր է, որ Հայաստանում խորհրդարանի նախագահը, առավել եւս փոխնախագահները վաղուց արդեն
Սեյրան Օհանյան. Այս ամենը ես որակում եմ Մարտի 1-ի ցավալի դեպքերի բացահայտումը դեպի փակուղի տանող բացահայտ ինքնանպատակ ճանապարհ
Ինչպես մեղադրանքի առաջադրման ժամանակ, այնպես էլ հիմա պնդում եմ, որ այն անհիմն է, և չեմ ընդունում։


















































