Օրվա լրահոսը
Մերկելը կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը հայտնել է. «Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը 2019թ. փետրվարի 1-ին՝ ուրբաթ, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հաջորդիվ նախատեսված է զրույց՝ ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերի շուրջ»: Մենք
Հանդես գալով տուրիստական գործունեություն իրականացնող ընկերության անունից, վիզա ստանալուն աջակցելու նպատակով տարբեր անձանցից պահանջել և մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով գումար
Սակայն ԱՄՆ դեսպանատունը մերժել է ԱՄՆ վիզայի տրամադրումը նշված քաղաքացիներին, իսկ 51-ամյա կինը, չվերադարձնելով որպես երաշխիք իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գումարները, յուրացրել է դրանք:
«Այլեւս չկարողացան շարունակել իրենց կյանքը նույն կերպ: Նրանցից մեկը Գարո Փայլանն էր, մյուսը՝ ես եմ». Հայկո Բաղդատը` Հրանտ Դինքի մասին
«Ամերիկայի ձայն». Լինում են պահեր, որոնք արմատապես փոխում են մարդու ճակատագիրը, ապրումներ, որոնցից հետո անհնար է վերադառնալ կյանքի նախկին ընթացքին: Նման պահ վերապրեց Թուրքիայի հայ լրագրող Հայկո Բաղդատը, երբ 2007-ի հունվարի վերջին հրաժեշտն էր տալիս Ստամբուլում սպանված Հրանտ Դինքին: «Ագոս»-ի խմբագրի սպանությունից հետո բազմահազարանոց հուղարկավորության ժամանակ հայ համայնքը որոշել էր, որ Դինքի դին տեղափոխող ավտոմեքենայում
Վահե Սարգսյան. Սաակաշվիլին և նրան սպասարկող լրատվամիջոցները խնդիր են դրել քաոսի վերածելու երկիրը, և այս անգամ զոհասեղանին են դրված ՀՀ-Վրաստան հարաբերությունները. «Իրատես»
Հատկանշական է, որ ծնունդով ջավախեցի Վահե Սարգսյանին 2014-ի մարտի մեկից արգելել են Վրաստան մտնել` գրքեր տանելու պատճառով:
Մարզերի 12 մանկական հաստատություններից 11-ում օդի ջերմաստիճանը ցածր է եղել սանիտարական նորմերով սահմանված նորմայից
Նկատի ունենալով Տավուշի և Գեղարքունիքի մարզերի մի շարք մանկական նախադպրոցական կազմակերպություններում և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում արձանագրված ցածր ջերմային ռեժիմը՝ գրիպի, օդակաթիլային և սուր շնչառական վարակների հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել են վարչական վարույթներ՝ վերոնշյալ մարզերի թվով 12 մանկական նախադպրոցական կազմակերպություններում և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սանիտարական
Կրակոցներ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո»-ին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում. կա 1 զոհ, 8 վիրավոր. shamshyan.com
Գործի են դրվել մի քանի տեսակի զենքեր, այդ թվում «Մակարով» եւ «TT» տեսակի ատրճանակներ, ռեստորանի եւ դրան հարակից տարածքում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, երկաթե լինգ որի վրա առկա է արյան հետք, եւ արյունոտ գլխարկ:
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Մարալիկի, Թալինի, Բաղրամյանի, Սպիտակի, Ապարանի, Վանաձորի, Աբովյանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունու, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ
Երևանում կկառուցվի Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկ
Երևանում կկառուցվի Ինովացիայի և տեխնոլոգիաների առաջին տարածաշրջանային պարկը: Այն կդառնա ապագայի աշխատավայր ավելի քան 6000 առաջատար մասնագետների համար, որոնք կնպաստեն տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսության առաջատար ճյուղերում ամբողջապես ինտեգրելու ու նորարարական լուծումներ առաջարկելու գործընթացին, այդ թվում նաև ինժեներական, ֆինանսական, բանկային, առողջապահական, ապահովագրական, ռազմական, գյուղատնտեսական, հանքաարդյունաբերական, մեդիա և հեռահաղորդակցության ոլորտներում։ Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկը կտարբերվի իր տեսակով ու
«Գոնե այս պահին և գոնե այսօր ադրբեջանցի գործընկերները կառուցողական էին». Գայանե Աբրահամյան
Գայանե Աբրահամյանը պատմեց՝ ԵՄ շատ պատվիրակներ ընդգծել են Հայաստանում փոփոխությունները և դրա ազդեցությունը ժողովրդավարական զարգացման վրա:
«Եթե ամոթանք է տվել, թողնում եմ իր խղճին». ՀՔԾ պետը՝ Վ. Բալասանյանին
«Չեմ կարծում, որ Վիտալի Բալասանյանն այն անձն է, որը կարող է իրավաբանական գնահատականներ տալ»,-ասում է Սասուն Խաչատրյանը
Ավինյանը պատասխանում է Արթուր Գրիգորյանին. «Վարչական պաշտոնում անկողմնակալություն է պահանջվում»
Ես ընդհամենը կառավարության դիրքորոշումն եմ փոխանցել տեսչական մարմինների գրասենյակի ղեկավարին, որն էլ իր հերթին այն փոխանցել է պարոն Գրիգորյանին
«Ոչ մի բանից թող չվախենան, մենք ուժեղ ենք». Խաչատուրովը՝ զինվորներին
Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար, եւ քրեական գործի մասին հարցերին չպատասխանեց
Ս. Օհանյան. «Բանակը հետընտրական իրադարձություններին ներգրավվել է ՀՀ նախագահի կողմից` պահպանելով բոլոր օրենսդրական կողմերը»
2008թ.-ի հետընտրական մարտիմեկյան ողբերգությունը բոլորիս ցավն է, բայց դրա հանգուցալուծումը պետք է տանք ճիշտ քրեադատավարական գործունեությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Մարտի մեկի քրեական գործի շրջանակներում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Սեյրան Օհանյանը։ Նա հիշեցրեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ «Այն ապօրինի է։ Կան շատ հանգամանքներ, որոնք
Նոյեմբերյանից այցելել են ապրիլյան պատերազմում վիրավորված, նորապսակ Դավիթ Գրիգորյանին
Երեխաները ձեռագործ գիրք են նվիրել
Եվրամիությունն ակնկալում է, որ ՀՀ կառավարությունը կերաշխավորի Եղիազարյանի մահվան դեպքի «պատշաճ քննություն»
ԵՄ արտգործնախարարի խոսնակն ասուլիսում անդրադարձել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում շաբաթ օրը Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին։ «Մհեր Եղիազարյանը հացադուլից հետո մահացել է կալանավայրում, մենք տեղյակ ենք այս դեպքի մասին: Ընդհանուր առմամբ, Եվրամիությունը հանձնառու է խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելմանը և մարդու արժանապատվության պահպանմանը ցանկացած հանգամանքներում։ Այս համատեքստում մենք ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունը կերաշխավորի դեպքի պատշաճ քննություն
Նախկին նախարար Արամ Հարությունյանին տրված $ 14 միլիոն կաշառքի գործով մեղադրյալ Արաքս Դիլանյանը հրաժարվել է առերեսումից
Դիլանյանի ու գործարար Սիլվա Համբարձումյանի միջեւ նախատեսված առերեսումը տեղի չի ունեցել
Թրամփը նոր թեմա է բացել. «աստվածաշնչագիտություն»
«Դեռ երկու օր է, ինչ ԱՄՆ կառավարությունը դուրս է եկել 35 օր տևած «շաթդաունից», հիմա էլ ԱՄՆ նախագահ Դոնթալդ Թրամփը նոր թեմա է բարձրացնում՝ «աստվածաշնչագիտություն», – գրում է «Բլումբերգը»: Մասնավորապես, Twitter-ի իր էջում Թրամփը ողջունել է «աստվածաշնչագիտության» դասերի անցկացումը ԱՄՆ մի շարք նահանգներում՝ չհստակեցնելով, թե քանի նահանգներում է այն սկսվել: «Շատ նահանգներ մտցնում են աստվածաշնչագիտության
Դատախազությունը և պետական մարմինները պետք է ավելի լուրջ վերաբերվեն. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ). «Ա1+»
«Ժառանգության» ղեկավարը շեշտեց, որ Հայաստանը պետք է դառնա իրավական պետություն, որտեղ փոխադարձ սերը, հարգանքը, ազգային շահի գիտակցումը, զինվորն ու հրամանատարը պետք է պաշտպանված լինեն ոչ միայն օրենքով, զենքով, սնունդով այլև՝ այն գիտակցությամբ, որ սահմանների պաշտպանությունը, ազգային շահի սպասարկումն անհնար է առանց զինվորի, առանց հրամանատարի: Հովհաննիսյանը Քոչարյանի կալանավորման վերաբերյալ նշեց, որ չի տեսնում այն չափանիշները, ըստ
Ո՞վ է «Հինգերորդ ալիքի» սեփականատերը
Արմեն Թավադյանը նախկին «Արարատ» հեռուստաընկերության սեփականատերն է
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ելույթը Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Վեհափա՛ռ Տեր, մեծարգո՛ պարոն Վարչապետ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, պարոնա՛յք զինծառայողնե՛ր, Հարգելի՛ հյուրեր Շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի` Բանակի օրվա առթիվ: Մեր բանակն արդեն 27 տարեկան է: 27 տարի առաջ բանակի ստեղծումն ու կայացումը իրավամբ կարելի է համարել անկախության կարևորագույն ձեռքբերումներից մեկը: Լինելով պետականության թերևս ամենաբնորոշ բաղադրիչը և համաժողովրդական ներգրավմամբ գործող միակ պետական կառույցը՝ Բանակը ժողովրդի ընկալմամբ ինքնին դարձել է մեր երկրի անվտանգության, զարգացման և ընդհանրապես` ապագայի կառուցման յուրօրինակ խորհրդանիշ: Այսօր ցնծության, հպարտության, բայց միաժամանակ նաև ազգային գիտակցության և սեփական
Նախկին եւ ներկա պաշտոնյաներ. ովքե՞ր են մասնակցել Բանակի օրվա միջոցառմանը
«Դվին» հյուրանոցում այսօր կազմակերպված՝ ՀՀ բանակի 27-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը մասնակցում էին ներկա եւ նախկին մի շարք պաշտոնյաներ։ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը միայն շնորհավորանք հղեց զինծառայողներին եւ շտապեց հեռանալ` լրագրողների հարցերը թողնելով անպատասխան։ Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Մարտի մեկի հայտնի քրեական գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀԱՊԿ նախկին
Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայում այսօր կայացավ մարզչական խորհրդի նիստ՝ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում քննարկվեցին մարզչական աշխատանքները: Հիմք ընդունելով գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ծանրաբեռնվածությունը, ֆեդերացիայի նախագահի առաջարկով մարզչական խորհուրդը որոշեց, որ Թորոսյանն այսուհետ կզբաղվի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մարզելով, որոնք, արդեն իսկ հասել են նշանակալի ձեռքբերումների, իսկ առջեւում սպասվում են կարեւորագույն մենամարտեր: Հայաստանի ազգային
Իսրայելը Ադրբեջանին անօդաչուներ վաճառած ընկերության որոշ պաշտոնյաների զրկել է արտոնագրից
Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել է ավիաշինարարական Aeronautics Defense Systems Ltd ընկերության երեք ավագ պաշտոնյաների արտահանման արտոնագրերը, հաղորդում է The Times of Israel-ը: Մասնավորապես, խոսքը Aeronautics Defense Systems Ltd. ընկերության մասին է. կասկածներ կան, որ վերջինս 2017թ. իր հաճախորդ Ադրբեջանի պահանջով «մահապարտ-անօդաչուներ» է փորձարկել Հայաստանի զինված ուժերի դեմ ՝ խախտելով Իսրայելի օրենքը: Երկրի Պաշտպանության նախարարությունից հայտնել
Արա Խզմալյան. «Արտաքին ճակատում չպետք է կողմնորշվել ներքին քաղաքական իրադրությամբ»
Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանը Aravot.am-ի հետ զրույցում վկայակոչելով՝ Վանուշ Խանամիրյանի հայտնի միտքը, թե վատ բանը մեկ անգամ պետք է ասել, լավը՝ մի քանի անգամ, անդրադարձավ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին մասնակցելուց առաջ Մխիթար Հայրապետյանի հանդիպմանը՝ Եվրանեսթում ՀՀ ԱԺ պատվիրակությունը նախկինում գլխավորած Արմեն Աշոտյանի հետ: Արա Խզմալյանի ձեւակերպմամբ, Մխիթար Հայրապետյանի քայլը ողջունելի
2012 թվականից սկսած՝ հացի արտադրության ծավալները նվազում են
Տարեկան միջինը 2 տոկոս անկում է գրանցվում հացի արտադրության ոլորտում
Մենք այս հայրենիքը որևէ մեկին չենք զիջի, մենք այս հաղթանակը որևէ մեկին չենք զիջի. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը բանակի օրվա առթիվ
Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում, մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծագո նախագահ, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Կառավարության հարգելի անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարգելի նախարար, Զինված
«Սպարապետը մեզ բանակ տվեց». Վանաձորում նշվեց Հայոց բանակի օրը
Վանաձորում Հայոց Բանակի կազմավորմանը նվիրված միջոցառումների շարքն ինչպես յուրաքանչյուր տարի, այսօր էլ մեկնարկեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանին ծաղիկներ խոնարհելով, մատուցվեց նաեւ հոգեհանգստի կարգ: Որից հետո մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հոգեւոր այրեր, զինվորականներ այցելեցին Վանաձորի զինվորական պանթեոն՝ ծաղիներ խոնարհելով նաեւ զոհված ազատամարտիկների շիրիմներին: «Սպարապետը մեզ բանակ տվեց, կարողացավ օրհասական ժամին կազմավորված հանպատրաստի ջոկատներից ձեւավորել կանոնավոր
«Ներսում ընդդիմանալու բան չէինք տեսնում». «Իմ քայլը» դաշինքի անդամ Արթուր Մանուկյանը`պարգեավճարների մասին
«Երբ շենքը փլվեց, ես «գլխիս խփեցի», թե ո՞նց կարող էի մի պահ մոռանալ այդ խնդրի մասին»
Արմեն Գրիգորյան. «Մեր ազատություններն ու միասնական երազանքները պաշտպանված են 42 հազ. քկմ տարածքի վրա»
2019 թվականի հունվարի 28-ին, ՀՀ ԶՈՒ կազմավորման 27-ամյակի կապակցությամբ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելեց N զորամաս` անձնակազմին շնորհավորելու և պարգևատրելու նպատակով։ Զորամասում կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում ԱԽ քարտուղարը հանդես եկավ ելույթով։ Հարգելի՛ պարոն գնդապետ, պարոնա՛յք սպաներ, սիրելի՛ զինվորներ, Բոլորիդ շնորհավորում եմ Զինված ուժերի ձևավորման օրվա առթիվ: Չնայած նրան, որ մենք այս տարի նշում ենք


















































