Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանից այցելել են ապրիլյան պատերազմում վիրավորված, նորապսակ Դավիթ Գրիգորյանին

Հունվար 28,2019 22:56

ՀՀ բանակի 27-րդ  տարեդարձի կապակցությամբ Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի գեղարվեստի բաժնում  հունվարի 28-ին կազմակերպվել է  գեղեցիկ ցուցահանդես, ներկայացվել են  նկարներ, ձեռքի աշխատանքներ:

Մշակույթի կենտրոնի  տնօրեն Սոնա Զուրաբյանը հայտնեց, որ Նոյեմբերյանի քաղաքային եւ մանկական գրադարանների ընթերցողների մի խումբ այսօր այցելել է սահմանամերձ Ոսկեվան, ապրիլյան պատերազմի սկզբին երկու ոտքից զրկված, մի քանի օր  առաջ ամուսնացած Դավիթ Գրիգորյանին: Երեխաները ներկայացրել են գրական-երաժշտական հագեցած  ծրագիր: Նրանք նվեր  գիրք են պատրաստել Դավիթ Գրիգորյանի համար՝ նկարներով, խաղաղության ուղերձով, ՀՀ  պետական դրոշով: Գրիգորյանների հյուընկալ տանը կայացած հուզիչ, ջերմ  հանդիպմանը մասնակցել են  նաեւ Ոսկեվանի վարչական ղեկավար Վլադիմիր Ղազինյանը, Նոյեմբերյանից  ապրիլյան պատերազմի 2 մասնակիցներ, ովքեր մարտական ծառայության  օրերի վերաբերյալ զրույց են ունեցել  Դավիթ Գրիգորյանի հետ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031