Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին նախարար Արամ Հարությունյանին տրված $ 14 միլիոն  կաշառքի գործով մեղադրյալ Արաքս Դիլանյանը հրաժարվել է առերեսումից

Հունվար 28,2019 22:48

Գործարար Սիլվա Համբարձումյանը նախօրեին պետք է առերեսվեր ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին տրված 14 միլիոն դոլար կաշառքի գործով անցնող Արաքս Դիլանյանի հետ։  Aravot.am-ի հետ զրույցում տիկին Համբարձումյանը պատմեց, որ Արաքս Դիլանյանը, օգտվելով իր իրավունքից, հրաժարվել է առերեսվելուց:

Ավելի վաղ Արաքս Դիլանյանը պնդել էր, թե չի ճանաչում Համբարձումյանին: Վերջինս հայտնել է, որ նույնպես չի ճանաչում նրան, Արամ Հարությունյանը փոխանցել է նրա հաշվեհամարը՝ գումարը փոխանցելու համար: Սիլվա Համբարձումյանի խոսքով, ինքը որոշել էր այս առերեսման ժամանակ Արաքս Դիլանյանից հետաքրքրվել՝ ինչ կապ ունի Արամ Հարությունյանի հետ, սակայն ձախողված առերեսման պատճառով հարցը չի կարողացել տալ:

Սա Համբարձումյանի ու Դիլանյանի առերեսման երկրորդ փորձն էր, առաջինը եղել է 2015-ին, այնուհետեւ գործը կասեցվել էր: Տիկին Համբարձումյանի խոսքով, այն ժամանակ Դիլանյանը պնդում էր, որ իր հաշվեհամարին ոչ մի գումար էլ չի փոխանցվել. «Բայց հիմա չէր կարող հերքել, որովհետեւ ամբողջ փաստաթղթերը կային»:

Արաքս Դիլանյանը մոտ մեկ ամիս առաջ Երևան է եկել նախաքննության մարմնին տեղեկություններ հայտնելու և հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում ՝ չկարողանալով մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031