Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ո՞վ է «Հինգերորդ ալիքի» սեփականատերը

Հունվար 28,2019 22:05

«Հինգերորդ ալիք»՝  նախկին «Արարատ» հեռուստաընկերության լրատվական բլոկի ղեկավար Հարություն Հարությունյանը հաստատում է տեղեկությունը , որ հեռուստաընկերության սեփականատերը՝ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից Արմեն Թավադյանը,  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի քավորն է:

Նշենք, որ լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ եղան, թե  «Արարատը» գնել է հենց Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարությունյանն ասել էր, թե ինչ վերաբերում է հեռուստաընկերության սեփականատիրոջն ու Քոչարյանի օգտին քարոզչությանը. «Բոլորին հայտնի է՝ ով է հեռուստատեսության սեփականատերը։ Հեռուստատեսության սեփականատերը որքան որ Ռոբերտ Քոչարյանի մարտական ընկերն է, այնքան էլ ինքը այսօր իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկի քավորն է»։

Aravot.am-ը փորձեց զրուցել նաեւ Ալեն Սիմոնյանի հետ, վերջինս հեռախոսազանգերին ողջ օրը չպատասխանեց:

 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանում Արմեն Թավադյանի մասին նշված է. «Արմեն Սերգեյի Թավադյան (մայիսի 31968Ստեփանակերտ), հայ քաղաքագետ։ Ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը (այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան1990Ռուսաստանի Դաշնության, Ազգային Ժողովի Նախարարության, Մոսկվայի դիվանագիտության ակադեմիան (2000)։ 1993 թվականից՝ ԼՂՀ ներկայացուցչության ղեկավար Ռուսաստանում (Մոսկվա)։

Մասնակցել է Քարինտակի ինքնապաշտպանությանը, Աղբուլաղի և Մադաղիսի ազատ գրական մարտերին։ Թավադյանը Մոսկվայում հիմնադրել է ներկայացուցչական և տեղեկատվական-վերլուծական ծառայություն, ստեղծել Ռուսաստանի Դաշնության Պետդումայի քաղաքական ղեկավարության հետ տարվող աշխատանքների կոնտակտային խումբ։ Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքներում կազմակերպել է նյութական օգնություն Արցախին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հետաքրքիր ժողովուրդ ենք՝50 տարի առաջ ուսանող էի Երևանում ու երևանցիներից միշտ լսում էի թե ով ում բարեկամն է,ով ում քեռորդու հարևանի քավոր փեսան է …շարունակելի..:Այսօր էլ նունն է ,,Քոչարյանի մերձավորներից մեկինն է,Սիմոնյանի քավորը,,;Կամ ,,Պարտեզ,,ռեստորանում կատարված միջադեպը՝պետք է? անպայման նշել,որ դա ,,Շշի Մելոինն,,է:Տեղեկություն եք տալիս թե? հակագովազդ….:Ոչինչ չի փոխվել՝մի մասը շարունակում է ատելություն սերմանել մյուս մասի նկատմամբ…..

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031