Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը նոր թեմա է բացել. «աստվածաշնչագիտություն»

Հունվար 28,2019 22:30

«Դեռ երկու օր է, ինչ ԱՄՆ կառավարությունը դուրս է եկել 35 օր տևած «շաթդաունից», հիմա էլ ԱՄՆ նախագահ Դոնթալդ Թրամփը նոր թեմա է բարձրացնում՝ «աստվածաշնչագիտություն», – գրում է «Բլումբերգը»:

Մասնավորապես, Twitter-ի իր էջում Թրամփը ողջունել է «աստվածաշնչագիտության» դասերի անցկացումը ԱՄՆ մի շարք նահանգներում՝ չհստակեցնելով, թե քանի նահանգներում է այն սկսվել:

«Շատ նահանգներ մտցնում են աստվածաշնչագիտության դասեր՝ աշակերներին հնարավորություն տալով ուսումնասիրել Աստվածաշունչը: Սկսում ենք հե՞տ գնալ: Գերազանց է»,- գրել է նա:

Թրամփը մեկ այլ թվիթով էլ պատասխանել է 60 Minutes հաղորդման ժամանակ Starbucks սրճարանների ցանցի գլխավոր տնօրեն Հովարդ Շուլցի այն հայտարարությանը, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը 2020թ. նախագահական ընտրություններում՝ որպես անկախ թեկնածու:

«Հովարդ Շուլցն այդքան «պլոճիկ» չունի նախագահի պաշտոնի համար պայքարելու համար: Անցյալ գիշեր նրան «60 րոպե»-ով նայեցի և համաձայն եմ նրա հետ, որ նա «ամենախելացի մարդը չէ»: Բացի այդ, Ամերիկան արդեն ունի այդպիսին : Ես միայն հույս ունեմ, որ Starbucks-ը դեռ վճարում է Trump Tower-ում վարձակալության գումարը»,- գրել է նա:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031