Օրվա լրահոսը
Կապտավանք եկեղեցուն կից միջնադարյան գերեզմանոցի տարածքում հատվածում ուղղվել և ամրակայվել է խոնարհված երեք խաչքար
ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության և Կապուտանի համայնքապետարանի համագործակցությամբ «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակներում համայնքի Կապտավանք եկեղեցուն կից միջնադարյան գերեզմանոցի տարածքում հատվածում ուղղվել և ամրակայվել է խոնարհված երեք խաչքար: Աշխատանքների իրականացմանը մասնակցել են ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության և համայնքապետարանի աշխատակիցներ: Ծրագիրը շարունակական է և մարզի մյուս համայնքներում ևս նախատեսվում է ընկած խաչքարերի ուղղում և ամրակայում։ hushardzan.am
Խորհուրդ է տրվում հեռուստաաշտարակի հարակից տարածքներով չերթևեկել
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները: Աշխատանքների իրականացման ընթացքում տրանսպորտային միջոցների աղտոտումից խուսափելու նպատակով առավոտյան ժամը 07:30-ից մինչև երեկոյան ժամը 18:00-ն խորհուրդ է տրվում հնարավորինս ձեռնպահ մնալ հեռուստաաշտարակի հարակից տարածքներով, մասնավորապես, Գ. Հովսեփյան փողոցով երթևեկելուց: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ֆրեզնոյի բժիշկներին Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունք ցուցաբերելու համար
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների, ովքեր բարեգործական հիմունքներով բժշկական սպասարկում են իրականացնում մեր քաղաքացիների համար: Քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ֆրեզնոյի բժիշկներին Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունք ցուցաբերելու համար՝ ընդգծելով, որ Արցախի ժողովուրդը բարձր է գնահատում
Ալիև-Փաշինյան կարճատև հանդիպումը նպաստել է ԼՂ լարվածության թուլացմանը. Լեբեդև
ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կարճատև հանդիպումը նվազեցրել է լարվածությունը Լեռնային Ղարաբաղում։ «Ես ինքս եմ ականատես եղել, թե որքան շատ էին այդ պատվիրակությունների ղեկավարները՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մոտենում իրար և քննարկում Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ հարցեր,- ասել է նա։- Այժմ լարվածությունը
Ինչպես է Հայկ Մարությանը լուծելու Երեւանի վթարային բնակֆոնդի հարցը
Հայկ Մարությանը գտնում է, որ հին շենքերը պետք է քանդվեն տեղում նորերը կառուցվեն
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ
Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հոկտեմբերի 7-ին Կեչառիսի վանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում քահանայական ձեռնադրության արժանացած 7 քահանաների` ուղեկցությամբ Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի: Մայր Աթոռի լուսարարապետը Նորին Սրբությանը
Ուրցաձորի գյուղապետը հրաժարական տվեց. «Ա1+»
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն ուսումնասիրել է Ուրցաձոր գյուղում առկա իրավիճակը։ Գյուղացիները մեղադրում են գյուղապետին չարաշահումների մեջ՝ պահանջելով հրաժարական։ Ռաֆիկ Անդրեասյանը հերքում էր մեղադրանքները։ Իրավիճակը, կարծես, մոտ է հանգուցալուծմանը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Ադրբեջանցի պատվիրակները պաշտպանում են Ռուսաստանի վերադարձը ԵԽԽՎ
Ըստ նրանց՝ պետք է Մոնիտորինգի հանձնաժողովի փոխարեն կամ հանձնաժողովին զուգահեռ ԵԽԽՎ-ում ստեղծվի հաշտեցման հանձնաժողով:
Արայիկ Հարությունյան. «Իմ առաջին հանդիպումներից մեկը Ֆրանսիայի դեսպանի հետ է եղել»
ԿԳ նախարարը մասնակցեց Ֆրանսիական համալսարանի դիպլոմների հանձնման արարողությանը
Արմեն Ավակյանը ներկայացրել է Հայաստանը. Երևանում տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը
Երևանում այսօր հանդիսավորությամբ մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական ֆորումը։ Ֆորումը բացվել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի ողջույնի խոսքերով, արհեստական ինտելեկտ Սոֆիա ռոբոտի ելույթով։ Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը շուրջ 50 երկրից մասնակից գործարարներին է ներկայացրել գլոբալ տնտեսական զարգացումների տեսլականը և Հայաստանի ներդրումային միջավայրը։
Հայկ Մարությանը՝ ՀՀԿ-ական թաղապետերի պաշտոններից ազատվել-չազատվելու մասին
Երեւանի քաղաքապետը քաղաքապետարանում վարչական շրջանների աշխատակազմում սեւ կամ սպիտակ ուժեր չի տեսնում
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները բողոքի ցույց են անում
«Այս պահին ստեղծվել է մի իրավիճակ, որ մարդիկ պայքարում են, բայց չգիտեն, թե ում դեմ»
Հանրապետության նախագահը հանդիպել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ
Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է ՀՀԿ խմբակցության այն հայտարարությունը, որ չընդունելով հանդերձ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ փաստարկները՝ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը մտադրություն չուներ և չունի վարչապետի թեկնածու առաջադրել: Միաժամանակ նա նշել է, որ քաղաքական ուժերը պետք է պատշաճ ժամանակ ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար:
Հայկ Մարության. «Չեմ նստելու կաբինետում, այլ վազվզելու եմ ամբողջ քաղաքում»
Հայկ Մարությանը առանց փողկապի էր
Փաշինյանը հանդիպել է Արա Բաբլոյանին ու Վ. Բաղդասարյանին. «Եթե ճնշում եղել է, դա ժողովրդական ճնշում է»
Հարցին՝ ՀՀԿ-ի հետ հուշագիր ստորագրվելո՞ւ է՝ վարչապետը պատասխանեց, որ ՀՀԿ-ի երեկվա հայտարարությունից հետո դրա կարիքը չկա, իսկ հայտարարությունը որակեց խելամիտ. «Եղել է վտանգ, այդ վտանգը երկրում ապակայունացնելու փորձ պիտի դիտարկվեր ընդամենը եւ ես ուրախ եմ, որ մարդիկ գնահատել են իրավիճակը: Իմ այցի նպատակը նաեւ այդ լարվածությունը վերացնելն է»:
Պավլիկ Մանուկյանն ազատ կարձակվի՝ 1 մլն դրամ գրավի դիմաց. «Ա1+»
Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին։ Մանուկյանն ազատ կարձակվի, երբ դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցվի սահմանված մեկ միլիոն դրամ գրավի վճարը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
ՀՀ նախագահը ստորագրեց Գաբրիել Ղազարյանին նախարար նշանակելու մասին հրամանագիրը
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի:
«Առանց Հայոց ցեղասպանության ճանաչման անհնար է խուսափել նոր ոճրագործություններից». Էդուարդ Շարմազանովը` Թուրքիային
Հոկտեմբերի 9-ին Անթալիայում տեղի է ունեցել Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում նշել է. «Հարգելի նախագահող, տիկնայք եւ պարոնայք, առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի եւ Կորեայի խորհրդարանների խոսնակներին`այս միջոցառումը նախաձեռնելու եւ ամենամեծ մայրցամաքի երկրների օրենսդիր մարմինների ղեկավարների միջեւ երկխոսության հարթակ ստեղծելու ուղղված ջանքերի համար: Միջխորհրդարանական
Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 25 անձ
Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ա. Ղարաքեշիշյանի, ինչպես նաև առաջին կարգի մասնագետի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նիկոլա Ազնավուր. «Հույս ունեմ հաստատվել Հայաստանում՝ նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ»
Մենք ընտանիքում կապված չենք առարկաներին։ Մենք միակարծիք որոշեցինք իր անձնական իրերը նվիրել «Ազնավուր» հիմնադրամին։
Հայաստանում եղել է և կա մեկ այլ հեղափոխություն, որը ցավոք համաշխարհային հասարակության կողմից աննկատ է մնացել. Արմեն Սարգսյան
Ես ունեմ Հայաստանում 21-րդ դարի ապագա ինդուստրիան կառուցելու տեսլականը: Դրանք են բարձր տեխնոլոգիաները, նոր վիրտուալ աշխարհը և ԹՈՒՄՈ-ն՝ այն յուրահատուկ կազմակերպությունը, որը երեխաներին, երիտասարդ սերնդին կրթելու նոր տարբերակ է:
Արթուր Վանեցյան. Հայաստանի ֆուտբոլում ու առհասարակ Հայաստանում կոռուպցիան իջել է ջրի հատակը. ՍիվիլՆեթ
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը բացառիկ հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին՝ խոսելով Հայաստանի ազգային հավաքականի, հայկական ֆուտբոլի զարգացման իր ծրագրերի ու խնդիրների մասին։ -Երբեմն-երբեմն հայկական ֆուտբոլային ակումբների ղեկավարները շեշտում են, որ ֆուտբոլը Հայաստանում եկամտաբեր չէ։ -Ֆուտբոլի եկամտաբերությունը լավ խաղալու մեջ է։ Եթե լավ են խաղում, դառնում են չեմպիոն, ստանում են գումար,
Երեւանի քաղաքապետարանում աուդիտ, գույքագրում ու քարտեզագրում կարվի
Հայկ Մարությանը, հնարավոր է, գնա կոշտ քայլերի եւ կանաչ գոտիներում օբյեկտներ քանդվեն
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացման օրերի ընթացքում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն իր աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով՝ աշխատանքային օրվա գրաֆիկով և լրացուցիչ շարժակազմերով: Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մետրոյի աշխատանքները կսկսվեն 07:00-ից մինչ 24:00-ն և անհրաժեշտության դեպքում կերկարաձգվեն: Մետրոպոլիտենը միշտ աշխատել և աշխատում է իր կարգախոսին համապատասխան՝ արագ, անվտանգն և անխափան:
«Ո՞ւր փախավ համայնքապետը, «02»-ով ռոզիսկի տա՞նք»․ մարալիկցները բողոքի ցույց անցկացրեցին Շիրակի մարզպետարանի դիմաց
Այսօր առավոտյան Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ մարզխորհրդի նիստ, որին մասնակցում էր նաև Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանը։ Մոտ 40 օր է՝ Անիի տարածաշրջանի բնակիչները պահանջում են նրա հրաժարականը, սակայն վերջինս հայտարարում է, որ իր դեմ ելածներն աթոռակռիվ են տալիս և չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։ Ցուցարարներն այսօր Մարալիկից եկել էին Գյումրի, մարզխորհրդի նիստից անմիջապես հետո բողոքի ցույց
Կինոդիտումներ մարզերի մոռացված կինոթատրոններում
«Սոսե» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները, ինչպես և խոսացել էին, սկսել են կինոդիտումներ իրականացնել մարզերի մոռացության մատնված կինոթատրոններում։ Կինոփառատոնի կազմակերպիչները մտադիր են այդպես պատասխանատուների ուշադրությունը հրավիրել չգործող կինոթատրոնների խնդրին և բարձրացնել դրանք գործարկելու հարցը։ Մյուս կողմից փառատոնի կինոցուցադրությունները նպատակ ունեն մայրաքաղաքում ապակենտրոնացած մշակույթը տեղափոխել մարզեր։ Օրեր առաջ Դիլիջանի «Դիլիջան» կինոթատրոնում հերթական ցուցադրությունն անցել է բազմամարդ դահլիճում։ Այստեղ
Սուրճի, թեյի, տաք շոկոլադի ապարատները լվացվում են փողոցում` առանց ախտահանման միջոցների
Այս ապարատներից, որոնք այսօր գրեթե ամեն քայլափոխի կան, օգտվողները հավանաբար չեն էլ պատկերացնում, թե սանիտարահիգիենիկ ինչ պայմաններով են դրանք աշխատեցնում: Նախ` որպես կանոն, դրանք հեռու են լինում հոսող ջրերից եւ լվացվում` մաքրվում են տեղում` հավաքված ջրով: Սարքի մեջ տեղադրված տարաները, որոնք մատակարարում են թեյ, սուրճ, շոկոլադ, կաթ, լվացվում են հենց փողոցում` առանց ախտահանության եւ լրացուցիչ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց նոր երկու ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը»
Այսօր, Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց նոր երկու ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը»: Բազմաթիվ հյուրերի, լրատվամիջոցների, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի ներկայությամբ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը հանդիսավոր խոսքով բացեց ժամանակավոր ցուցադրությունները: Միջոցառմանը ներկա էր նաև Գրիգոր Ճօլօլեանի
ԱԳՆ խոսնակ է նշանակվել Աննա Նաղդալյանը
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրամանով Աննա Նաղդալյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի խոսնակ։
Վայոց ձորի նորանշանակ մարզպետ. «Նախկինի ժամանակ առերեւույթ բան չենք տեսել մարզպետի կատարածից»
Նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանը պաշտոնն ընդունել է, որպեսզի հեղափոխությունը մարզ հասցնի


















































