ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կարճատև հանդիպումը նվազեցրել է լարվածությունը Լեռնային Ղարաբաղում։
«Ես ինքս եմ ականատես եղել, թե որքան շատ էին այդ պատվիրակությունների ղեկավարները՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մոտենում իրար և քննարկում Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ հարցեր,- ասել է նա։- Այժմ լարվածությունը հակամարտության գոտում մի փոքր նվազել է»։
Նա նաև նշել է, որ երկու կողմերի համապատասխան կառույցներին համապատասխան ցուցումներ են տրվել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։
«Մենք հույս ունենք, որ երկու պետությունների ղեկավարների այս առաջին շփումը կշարունակվի և դրական արդյունքներ կտա այդ հակամարտության կարգավորման գործում»,- ասել է նա։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































