Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրճի, թեյի, տաք շոկոլադի ապարատները լվացվում են փողոցում` առանց ախտահանման միջոցների

Հոկտեմբեր 10,2018 15:30 Share

Այս ապարատներից, որոնք այսօր գրեթե ամեն քայլափոխի կան, օգտվողները հավանաբար չեն էլ պատկերացնում, թե սանիտարահիգիենիկ ինչ պայմաններով են դրանք աշխատեցնում: Նախ` որպես կանոն, դրանք հեռու են լինում հոսող ջրերից եւ լվացվում` մաքրվում են տեղում` հավաքված ջրով: Սարքի մեջ տեղադրված տարաները, որոնք մատակարարում են թեյ, սուրճ, շոկոլադ, կաթ, լվացվում են հենց փողոցում` առանց ախտահանության եւ լրացուցիչ մաքրող նյութերի առկայության: Ապարատն աշխատեցնողը, ասպես ասած, տարաները ողողում է եւ կրկին լիցքավորում, ժամանակ առ ժամանակ էլ նստվածքը քերում` թափում:

Այս ապարատների նկատմամբ վերահսկողություն մինչ օրս չի կատարվել: Այս մասին «Առավոտ»-ի հարցին ի պատասխան ասացին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից` նշելով, որ այդ ապարատներն արդեն կառույցի ուշադրության շրջանակում են, եւ առաջիկայում պատրաստվում են ամբողջական վերահսկողական գործողությունների:

Լուսանկարը`
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

09.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031