Օրվա լրահոսը
«Գազպրոմ Արմենիա»-ն սոցիալապես անապահով սպառողներին գազ կվաճառի 20 դրամ իջեցված սակագնով
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել սոցիալապես անապահով սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը տարեկան մինչև 600 խորանարդ մետր սպառողներին վաճառվող բնական գազը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանածից ավելի ցածր սակագնով վաճառելու մասին: «Նշված սպառողները տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար յուրաքանչյուր խորանարդ մետրի համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին վճարվող 100 դրամի
Կարկտից ավերակ դարձած արտերի կոթեցի տերերը աջակցության կարիք ունեն (ֆոտոշարք)
Մեծ վնաս՝ նաեւ Բարեկամավանում
Կարեն Խաչանովը Հալլեում պայքարից դուրս է թողել Միշա Զվերեւին
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Հալլեում մեկնարկած միջազգային մրցաշարի առաջին շրջանում 1 ժամ 17 րոպեում 7:6, 6:3 հաշվով պարտության է մատնել Գերմանիան ներկայացնող Միշա Զվերեւին: Երկրորդ շրջանում մեր հայրենակցի մրցակիցը լինելու է ճապոնացի Կեյ Նիսիկորին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Փաշինյանը հեռուստաընկերության անուն չի հնչեցնում. «Չեմ ուզում թիրախավորել»
«Ես հասկանում եմ՝ նախկինում ասվում էր, թե ինչ ասել եւ ինչպես…Ուղղակի ցանկանում եմ, որ այսօր նման մեթոդներ չկիրառվեն»
Ճզմե՛ք հրեշին
Հայ Առաքելական եկեղեցու բազմադարյա խորհրդանիշ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայր Էջմիածնում եւ գեներալ Մանվել Գրիգորյանի ահռելի ամառանոցում ծավալված սահմռկեցուցիչ եւ զազրելի իրադարձություններից Հայաստանի հանրությունը շոկի մեջ է։ Գեներալ, Արցախի հերոս, Երկրապահ կամավորականների միության նախագահի առանձնատանը եւ ամառանոցում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակի հրազեն, նույնը՝ նրա «ընդդիմախոս», քրեական հեղինակության համարում ունեցող, Ռուսաստանի քաղաքացի, ինչպես ռուսական
«Ալաշկերտն» ո՞ւմ հետ կխաղա, եթե ՉԼ առաջին փուլը հաղթահարի
Շվեյցարական Նյոն քաղաքում կայացած Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանության ժամանակ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» իմացավ իր առաջին մրցակցի անունը: Դա Շոտլանդիայի բազմակի չեմպիոն «Սելթիկն» է: Հանդիպումները կայանալու են մրցակիցների խաղադաշտերում: Եթե «Ալաշկերտին» հաջողվի հաղթահարել ՉԼ առաջին արգելքը, երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոնը կհանդիպի Իսլանդիայի «Վալյուր» եւ Նորվեգիայի «Ռուսենբորգ» հակամարտության հաղթողի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ըստ բյուջեների` պետք է ոսկուց մանկապարտեզներ ունենայինք». Արմավիրում պահանջում են Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը
Բողոքի ակցիայի չորրորդ օրն է
Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախարարություն էր հրավիրել կաթ վերամշակող խոշոր ընկերությունների եւ երեկ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա կազմակերպած` կաթ արտադրող ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին։ Նախարարը հայտնեց, որ ստեղծվելու է կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով, եւ հրավիրեց երկու կողմի մեկական ներկայացուցչի՝ մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։ Նախարար Արթուր Խաչատրյանը նաեւ տեղեկացրեց, որ մշակման փուլում է
«Արմավիրի քաղաքապետ, մենք քեզ մերժում ենք». բողոքի ցույց Արմավիրում
Բողոքի ցույցի դուրս եկած արմավիրցիները վստահեցրին՝ ցույցերը չեն դադարեցնելու մինչև քաղաքապետը հրաժարական չտա:
Գորիս-Տաթև-Աղվանի ավտոճանապարհը երկկողմանի բացվել է
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին Գորիս- Տաթև-Աղվանի ճանապարհահատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են: Գորիսի «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
«Երկու երկրների միջև տնտեսական ոլորտում համագործակցության լավ հեռանկարներ ենք տեսնում». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին
Ակունք համայնքի Կոտայք գյուղի վարչական ղեկավարը հրաժարական է տվել
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք գյուղի վարչական ղեկավար Անդրանիկ Հովհաննեսի Համբարձումյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Կոտայքի մարզպետարան
Քննարկվել են հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Վարչապետը կարևորել է հայ-ճապոնական հարաբերությունների ակտիվացումն ու հետագա զարգացումը և հավելել, որ առկա է փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու մեծ ներուժ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը Հայաստանին ճապոնական արտադրության 200 նոր ավտոմեքենա նվիրաբերելու համար և հույս հատնել, որ երկու երկրների
«Ոլորտում համակարգային բարեփոխումների իրականացումը հրատապ է և խիստ անհրաժեշտ». Արտակ Զեյնալյան
ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն օրերս իր ֆեյսբուքյան էջում բարձրաձայնել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների հետ կապված իր մտահոգությունները՝ կապված «այսպես կոչված խաղերի հետևանքով կրված գումարների վճարման հետ կապված պահանջներին, դրա հետևանքով ազատազրկված անձանց դեմ գործադրվող ճնշումներին…», զուգահեռ մեկնաբանություններում ներկայացրել նաև «Սևան»
«Ռոբերտ Քոչարյանը երբեք կոչումների հանդեպ թուլություն չի ունեցել, ոչ մեկին չի խնդրել որ իրեն Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տան»
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարին խնդրեցինք պատասխանել հետևյալ հարցին. Պարոն Սողոմոնյան, երեկ` հունիսի 18-ին, Գյումրիի ավագանին որոշում է կայացրել զրկել Ռոբերտ Քոչարյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից: Ինչպե՞ս կարձագանքեք այս իրադարձությանը: – Ինչպե՞ս պետք է արձագանքեմ` Աստված իրենց հետ: Ռոբերտ Քոչարյանը երբեք կոչումների հանդեպ թուլություն չի ունեցել, ու ժամանակին էլ ոչ մեկին չի խնդրել որ իրեն
Քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի մահվան պատճառը. ստացվել է մահվան մասին բժշկական վկայականը
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի մահվան հանգամանքները։ 2018 թվականի հունիսի 11-ին մանկահասակ երեխայի հայրը հաղորդում է ներկայացրել առ այն, որ 15.01.2018թ. ծնված դստերը 2018թ. հունիսի 5-ին տարել են պոլիկլինիկա, որտեղ պատվաստվել է, իսկ հունիսի 7-ին փոքրիկի ինքնազգացողությունը վատացել է, և նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել
Արթուր Ասատրյանին`«Դոն Պիպո»-ին 2 ամսով կալանավորեցին
Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» խափանման միջոցն ընտրելու դատական նիստը։ Այն անցել է դռնփակ։ Փաստաբան Գեղամ Հակոբյանը նիստի ավարտին նշեց, որ երկու ամսով կալանավորելու որոշում է կայացվել։ Այլ մանրամասներ նա չհայտնեց։ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող «Դոն Պիպո» մականունով Արթուր Ասատրյանի կողմից, իր դեմ
Տեր Տիրայր քահանա Հովակիմյան. «Էջմիածինն ազատագրվեց բռնապետությունից»
Մանվել Գրիգորյանի անվան հետ կապված սկանդալային բացահայտումները ցնցել են նաեւ ամբողջ աշխարհում ապրող հայությանը: Հայֆայի եւ Իսրայելի հյուսիսային շրջանների հոգեւոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանն այսօր Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց. «Ցնցված եմ ԱԱԾ-ի արած բացահայտումներից: Թերեւս, ամենից շատ հուզված եմ աշակերտների՝ հասցեատեր զինվորին ուղարկած նամակների տեղ չհասնելով: Նրանք երկու տարի խաբված են եղել: Ես ինքս
Գառնի ու Գուսանագյուղ համայնքներում ընկած խաչքարեր են կանգնեցվել
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները շարունակում են մարզերում խոնարհված խաչքարերը կանգնեցնելուն ուղղված աշխատանքները: Գառնի համայնքի ու ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պատասխանատուների ջանքերով համայնքի գերեզմանոցի սկզբնամասում ուղղվել և ամրակայվել է միջնադարյան խաչքարը: «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության աշխատակիցների ջանքերով կանգնեցվել է Գուսանագյուղ գյուղի գերեզմանոցի կենտրոնում գտնվող և 10-րդ դարով թվագրվող
Հայաստանում հեղափոխությունից հետո տեղական ժողովրդավարության հարցը՝ ԵԽ Կոնգրեսի Բյուրոյի նիստում
ԵԽ Կոնգրեսի բյուջեի ճգնաժամը՝ մտահոգության առարկա:
Ընդգծել է Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացում ԵՄ համապատասխան կառույցների հետ համագործակցության նշանակությունը
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Պետիցիայի հարցերով հանձնաժողովի նախագահին
Քննարկվել են էներգետիկայի և բնական պաշարների բնագավառներում հայ-ճապոնական համագործակցությանը վերաբերող հարցեր
Նախարար Գրիգորյանն ընդունել է դեսպան Յամադային
Վարույթ է ընդունվել «Բիգ Էներգո» ՍՊԸ-ի պատասխանատու անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ստացվել է «Բիգ Էներգո» ՍՊԸ-ի պատասխանատու անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 30-ին «Բիգ Էներգո» ՍՊ և ՀՀ էներգետիկ և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունների միջև կնքվել է կապալային աշխատանքների կատարման վերաբերյալ պայմանագիր, որի հիման վրա
Սոլակ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել
Սույն թվականի հունիսի 18-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Սոլակ համայնքի ղեկավար Բադալ Սարգսյանը: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով: Մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Կոտայքի մարզպետարան
«Մենք պետք է մնանք մեր երկրում, շարունակենք ապրել մեր երկրում, բայց չպետք է մնանք նույն տեղում». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը ծանոթացել է «Սինոփսիս Արմենիա»-ի գործունեությանը և անդրադարձել կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված որոշմանը
Ակունք համայնքի Նոր գյուղի վարչական ղեկավարը հրաժարական է տվել
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրի վարչական ղեկավար` Գրիշա Ժորայի Թադևոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Կոտայքի մարզպետարան
Երեք զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել N զորամասի ինժեներական ծառայության պետին
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ պարզելու մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս երեք զինծառայողների պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ ստանալու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել զորամասի ինժեներական ծառայության պետին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2017 թվականի նոյեմբերի 21-ին մարտական դիրքում
Հայ-բրիտանական կրթական համագործակցությունը շարունակական կլինի
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է կրթության համակարգում միջազգային կառույցների հետ իրականացվող ծրագրերը և համոզմունք հայտնել, որ դրանք շարունակական բնույթ կկրեն՝ նպաստելով հայ-բրիտանական հարաբերութունների խորացմանն ու զարգացմանը: ԿԳ նախարարը, ներկայացնելով կրթական բարեփոխումների
Ինչպես են թալանվել Վահագնի թաղամասում գտնվող մի շարք տներ, այդ թվում՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի տունը. քննչական կոմիտեն մանրամասնում է
2017 թվականի նոյեմբերի 30-ին` ժամը 21:00-ի սահմաններում, 34-ամյա տղամարդը, տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով Հովհաննես Չեքիջյանին պատկանող առանձնատան խոհանոցի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել ներս և բնակարանի հյուրասենյակից հափշտակել հուշամեդալներ, շքանշաններ, սրբապատկերներ և այլ իրեր, որոնց մի մասը հայտնաբերվել է նրա բնակարանում կատարված խուզարկության արդյունքում, մի մասն էլ՝ գնորդների բնակարաններում։


















































