Մայրաքաղաքը չունի կաթողիկոսական նստավայր

\"\"Հայ ժողովուրդը ութ հարյուր տարի չի ունեցել պետականություն, սակայն ապավինել է Հայ առաքելական եկեղեցուն, որը մինչ այսօր ժողովրդի հետ տանում է բոլոր փորձությունները, արհավիրքներն ու հաջողությունները, մշտապես լինում ժողովրդի հետ եւ նրա կողքին:
Սակայն այսօր մայրաքաղաքը չունի կաթողիկոսական նստավայր: Իհարկե, կաթողիկոսը Երեւանում պետք է ունենա նստավայր: Չէ՞ որ մայրաքաղաքում գտնվում են տարբեր երկրների դեսպանատներ: Հայաստան այցելած շատ մեծապատիվ հյուրեր ցանկություն կունենան այցելել Վեհափառ հայրապետին, այդ հնարավորությունը նրանց կընձեռի կաթողիկոսական նստավայրը: Ներկայումս նստավայրի համար ընտրված է Սայաթ-Նովայի եւ Աբովյան փողոցների խաչմերուկից դեպի հյուսիս-արեւմուտք •տնվող Սուրբ Կաթողիկե եկեղեցուն հարող տարածքը:
 Ընտրված տարածքը առաջին հերթին կարեւորվում է` միջնադարյան Սուրբ Կաթողիկե եկեղեցով, որը Երեւանի կենտրոնում պահպանված միակ հնագույն կառույցն է: Եկեղեցին լիարժեք, ամբողջական վերականգնման նախագծային փաթեթի կարիք ունի: Կաթողիկոսական նստավայրի համալիրի կազմում կարող են լինել համապատասխան աշխատասենյակներ, ընդունելությունների սրահներ, ոչ շատ մեծ չափերի նորակառույց եկեղեցի: Բացի նշվածներից, կարող է ունենալ աշխարհիկ հատված, ժողովրդի հետ հանդիպումների դահլիճով, ուր վերջիններիս կընձեռվի հնարավորություն հոգեւորականների հետ մտերմիկ եւ անկաշկանդ հանդիպումների:
 Այն, ինչ այժմ տեղում իրականացվում է՝ ակնհայտ է, որ այս տարածքի համար ոչ լավագույն նախագծային տարբերակն է թե՛ կոմպոզիցիոն, թե՛ էսթետիկ եւ թե՛ համաչափությունների տեսանկյուններից: Չեն լուծված քաղաքաշինական, ճարտարապետական, կոմունիկացիոն, տրանսպորտային եւ հետիոտնի շարժման կարեւորագույն խնդիրները:
Հաշվի առնելով, որ Երեւան քաղաքի միջավայրը արագ փոփոխվում է, ապա կարեւորագույն կառույցների, շինությունների նախագծերը պետք է մրցութային սկզբունքով ընտրվեն: Եվ հենց սկզբունքն էլ պետք է օրենքի ուժ ստանա, այնպես, ինչպես քաղաքի գլխավոր հատակագիծը օրենքով է ամրագրված:
Այս ամենը հիմք կհանդիսանա ասեկոսեների վերացմանը եւ ոչ օբյեկտիվ կարծիքների: Մեզ բոլորիս հայտնի է, այն, ինչ դուր չի գալիս, երբեք էլ սիրելի չի լինում: Սա է կարեւոր եւ ոչ թե հեղինակների ազգանունները:
 Քաղաքը պետք է շնորհակալ լինի բարերարներին՝ ներդրումներ կատարելու համար:
Վերը նշված բոլոր խնդիրները կարելի է լուծել մի քանի օրերի ընթացքում: Դադարեցնել շինարարությունը, կազմակերպել քննարկումներ կոնցեպտուալ խնդիրների վերաբերյալ: Արագ կազմակերպել ճարտարապետական նախագծի բաց մրցույթ, ընտրել լավագույն նախագիծը եւ վերսկսել շինարարական աշխատանքները: Այս ամենը հնարավորություն կընձեռի պատվիրատուին, հովանավորին, քաղաքացիներին, հյուրերին՝ հաճույք ստանալ եւ հպարտությամբ քայլել Երեւանի փողոցներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք