Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

Ապրիլ 30,2011 00:00

«Շիրակ» կենտրոնից ստացած հաղորդագրության համաձայն՝ գյումրեցիները դժգոհ են Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրիից տեղափոխելու՝ ՀՀ կառավարության որոշումից եւ երեկ հանդես են եկել բաց նամակով՝ ուղղված ՀՀ վարչապետին: Նամակում ասվում է, որ իրենք վճռական են արվեստների եւ մշակույթի քաղաք Գյումրիում պահպանելու եւ ցուցադրելու իրենց համերկրացու որմնանկարները. «Անկախ շինության սեփականության ձեւից, որմնանկարները պատկանում են Գյումրի քաղաքին: Մենք գտնում ենք, որ առանց քաղաքի համաձայնության, հոգեւոր մշակութային արժեքները տանելը անհարգալից վերաբերմունք է: Մեր բազմաթիվ հանդիպումները եւ պահանջը Գյումրու քաղաքապետից` Մինասի որմնանկարները վերականգնելու եւ մեր քաղաքում ցուցադրելու, աջակցություն են գտել քաղաքապետի կողմից, որը հաստատ հիմք է տալիս հայտարարելու, որ քաղաքը պատրաստ է համապատասխան դրամական միջոցներ տրամադրել վերականգնելու, Գյումրիում պահպանելու եւ ցուցադրելու գյումրեցիների հպարտությունը հանդիսացող Մինաս Ավետիսյանի պահպանված որմնանկարները»:
Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում հաստատվեց որոշումը, որով Մինասի երկու որմնանկարները տեղափոխվում են Երեւան, եւ կզարդարեն «Զվարթնոց» օդանավակայանի պատերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել