Լրահոս
Օրվա լրահոսը

«Միստր Տիեզերքը» նշել է իր 100-ամյակը

Ապրիլ 08,2012 19:13

 Հնդիկ բոդիբիլդեր Մանոհար Այչը, որ «Միստր Տիեզերք» տիտղոսին արժանացել է հեռավոր 1952 թվականին, նշել է ծննդյան 100-ամյա հոբելյանը:
«Գրպանի Հերկուլեսը», նրան այդպես կոչել են ոչ  բարձր հասակի համար, ամբողջ կյանքն ապրել է հարազատ Կալկաթա քաղաքում: Նա բոդիբիլդինգով լրջորեն զբաղվել որոշել է բանտում, որտեղ հայտնվել էր հակաբրիտանական ցույցերին մասնակցելու համար: Բանտի ղեկավարությունն էլ, տեսնելով կալանավորի ամենօրյա տքնաջան մարզումները, նրան հատուկ դիետիկ մենյու էր հատկացրել:
Այչն առաջին հաղթանակը տոնել է 1950-ին՝ դառնալով «Միստր Հերկուլես», իսկ երկու տարի անց դարձել արդեն «Միստր Տիեզերք»: Հոբելյարը հայտարարել է, որ այս տարիքում էլ մարզվելը չի դադարեցրել:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30