Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր-Նորքի բնակիչները ողջունում են Նանսենի անվան թանգարանի կառուցման նախաձեռնությունը

Հունիս 27,2012 10:10

Այսօր առավոտյան Նոր Նորք վարչական շրջանի բնակիչները նամակ են հանձնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունով.

«Մենք` Նոր-Նորքի բնակիչներս, տեղեկանալով, որ վաղը քաղաքապետարանի շենքի դիմաց որոշ մարդկանց կողմից, ովքեր իրենց հորջորջել են որպես բնության պաշտպաններ և զբաղված են շահարկումներով, նախապատրաստվում են բողոքի ակցիա ընդդեմ Նանսենի անվան թանգարանի շինարարության, որոշեցինք հանդես գալ նախաձեռնությամբ և ստորագրահավաք անցկացնել ` ի պաշտպանություն թանգարանի կառուցման:

Մեկ օրվա ընթացքում մենք`թաղամասի բնակիչներս, հավաքել ենք հազարից ավելի ստորագրություններ, որոնք դեռ շարունակվում են և մենք պարբերաբար դա կներկայացնենք Ձեզ, որով փաստում ենք, որ համայնքի բնակչությունը ոչ միայն ողջունում է նախաձեռնության հեղինակներին, այլև պատրաստ է հասարակական աջակցությամբ օժանդակել թանգարանի կառուցման աշխատանքների իրականացմանը:

Կից ներկայացնում ենք ստորագրող քաղաքացիների անուն-ազգանունները և նրանց հեռախոսահամարները»:

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930