Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերին Բյուրականում տեղի կունենա Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված պատմա-աստղագիտական գիտաժողով

Հունիս 30,2012 16:38

Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 25-28-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողով «Ատղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով, որը նվիրվելու է ինչպես Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ աստղագիտական արժեք ներկայացնող Հայաստանի նյութական և ոչ նյութական հուշարձաններին: Կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ), ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և Մ. Մաշտոցի անվան Մատենադարանը: Գիտաժողովին կմասնակցեն Հայաստանի և արտերկրի մոտ 50 գիտնականներ` աստղագետներ, պատմաբաններ, հնագետներ, լեզվաբաններ և այլ մասնագետներ: Զեկուցվող և քննարկվող թեմաներն են լինելու աստղագիտական բնույթի ժայռապատկերները, հնագույն օրացույցները և տոմարը, աստղագիտական եզրաբանությունը, հնագույն աստղադիտարանները և աստղագիտական գործիքները, աստղագիտական երևույթների հիշատակությունները պատմական աղբյուրներում, Մատենադարանի աստղագիտական բնույթի ձեռագրերը, Անանիա Շիրակացու տիեզերագիտական և տոմարագիտական ժառանգությունը, միջնադարի հայ աստղագիտական քարտեզները և այլն: Կքննարկվեն նաև Հայաստանի պատմա-աստղագիտության և աստղագիտական ժառանգության համակարգման հարցերը:  Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել առցանց ձևով հետևյալ հասցեով` https://www.aras.am/Shirakatsi/Meeting/index.html

 

Հայկական աստղագիտական ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930