Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության պարզաբանումը` ընտրողների թվի աճի վերաբերյալ

Հունվար 09,2013 20:21

Զանգվածային լրատվության մի շարք միջոցներով տարածվել են Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանությունները` Հայաստանի ընտրողների թվի աճի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ Հայաստանի Հանրապետությունից մշտապես բնակության մեկնողների թվի և ընտրողների ռեգիստրում հաշվառվածների թվի միջև անմիջականորեն կապ գոյություն չունի, քանի որ օտարերկրյա պետության մշտական բնակության վայր ժամանելուց հետո ՀՀ քաղաքացները, որպես կանոն, հյուպատոսական մարմիններ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից դուրս գալու մասին դիմումներ չեն ներկայացնում:

Մշտական բնակության մեկնող անձանց հաշվառումից մեխանիկորեն հանելու ոչ տեխնիկական և ոչ էլ իրավական ընթացակարգեր գոյություն չունեն:

Ինչ վերաբերում է ընտրողների թվի աճին, ապա պարզաբանում ենք հետևյալը.

ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից առաջ նախնական ցուցակներում ընտրողների թիվը կազմում էր 2,485,844, իսկ 2013 թ. հունվարի 6-ի դրությամբ՝ ընտրողների նախնական թիվը (2012 թ. մայիսի 6-ից մինչև 2013 թ. հունվարի 6-ը ընկած ժամանակահատվածում) աճել է 25,053-ով: Մասնավորաբար, նոր հաշվառման, 18 տարին լրանալու, առաջին անգամ անձնագրավորվելու, զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ 60.645 քաղաքացի ընդգրկվել է ընտրողների ցուցակ (միայն 18 տարին լրանալու կապակցությամբ` 29,986 ընտրող):

Նույն ժամանակահատվածում մահվան, սեփականատիրոջ դիմումի, զորակոչվելու, ինչպես և այլ հիմքերով հաշվառումից հանվել է 35,592 քաղաքացի (միայն մահվան հիմքով` 15,572 ընտրող):

 

ՀՀ ոստիկանություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031