Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանի մահափորձ իրականացնողը հայ չի՞ եղել (Տեսանյութ)

Փետրվար 02,2013 17:08

Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր իրեն ավելի լավ է զգում: Ինչպես ինքն է ասում բժիշկների սպասածից էլ լավ է:  «Տառապյալ չեմ խաղա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պարոն Հայրիկյանը: Նա այսօր երկու անգամ դուրս է եկել  հիվանդասենյակից, քայլել  ու զրուցել միջանցքում սպասող իր համակիրների ու լրագրողների հետ:

«Երբ վերքի զտիչները հանվեն, դրանից հետո նույնիսկ միանալ ձեզ հնարավոր է: Կարեւոր բաներից մեկն ասեմ, խորհելու ժամանակ կար, ինձ համար շատ ակնհայտ է, որ սա անողները ինչպես միշտ՝ իմ դեմ չէ, որ արել, արել են բոլորիս դեմ: Բայց մի նպատակ են հետապնդում` խախտել մեր ժողովրդի, պետության ընթացակարգը, բայց  ոչ հօգուտ մեզ: Թե ում վրա եմ կասկածում չեմ ասում, բայց գիտենք, ով է մեզ մեծագույն հարված հասցրածն եղել, դարեր շարունակ: Դա ռուսական իմպերիալիզմն է: Մենք ունենք ռուս բարեկամներ և մենք պետք է նոր հարթություն տեղափոխենք մեր հարաբերությունները: Եթե մարդիկ բարեկամի անվան տակ փորձում են իրենց նպատակներն իրականացնել, բայց եկեք չմոռանանք, որ Արցախի հարցը մեզ պարտադրել է ռուսական իմպերիալիզմը: Նրանք մտածում են, որ Հայաստանը երբեք չպետք է հզորանա, որովհետև եթե հզորանա, ապա այդ տարածքներից իրենց ոտքը պետք է քաշեն: Իսկ ես այդպես չեմ կարծում, հզոր Հայաստանն էլ կարող է ընդհանուր արժեքներ ունենալ և կարողանալ միասին աշխատել, բայց այդ արժեքը չպետք է լինի Ռուսաստանի իպերիալիստական ուժերի շահերը»:

Պարոն Հայրիկյանը գրեթե վստահ է, որ մահափորձ իրականացնողը հայ չի եղել. «Ոչ մի բառ չխոսեց, նույնիսկ այն պահին, երբ ճգնում էր, որ դադարեցնեի այդ  շարժումները, գոնե մի բառ ասեր՝ արա կամ մի բան, բայց ոչ մի բառ: Ես ենթադրում եմ, որ հայ չէր: Բոլոր պետություններն էլ ունենում են  այդպիսի ծառայություններ հատուկ նպատակների համար:

Բայց խնդրում եմ, հիշեք միշտ, սա ինձ չի վերաբերում, կրակել են ձեզնից յուրաքանչյուրի վրա: Նրանք էլ ովքեր ասում են, որ իրականում կրակոց չէր, այսինքն այնքան լավ մասնագետ էր վախեցնողը, որ կրծքավանդակից կրակում էր, փամփուշտին ուղղորդում, որ ոսկորներս չվնասելով` դուրս գա թեվիս տակից, նրանց, այդ ողորմելիներին, ուղղակի մաղթում եմ, որ իրենց կյանքում երբեք ոչ մեկ այդպես չվախեցնի: Եկել էին սպանելու եւ սպանելու ձեր ինքնորոշման իրավունքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Դուք միշտ էլ ազգի մարդկային խորհրդանիշն եք, վախն էլ Ձեզ համար նորմալ է, թեկուզ հարազատ-ներին վտանգի չենթարկելու գործում: Աստված Ձեզ պահապան:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728