Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեց «Մեդիա կենտրոնը»

Փետրվար 11,2013 15:35

«Մեր նպատակն է օգտակար լինել եւ կամրջել  լրատվամիջոցներին ու քաղաքացիական հասարակությանը»,-այսօր նորաստեղծ «Մեդիա Կենտրոն» նախագծի բացման ասուլիսի ժամանակ նշեց «Հանրային լրագրության ակումբի» ղեկավար Սեդա Մուրադյանը:

Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսի պնդմամբ՝ բրիտանական դեսպանատունը կաջակցի հայերին՝ անցկացնելու այս ընտրությունները.

«Մենք ուշադիր հետեւում ենք ընտրական գործընթացներին եւ կարող ենք Հայաստանին օգնել իր վճռական որոշման մեջ կողմնորոշվելու համար: Կենտրոնը  կարող է ապահովել ընտրական գործընթացների թափանցիկությունը, լիակատար հաջողություն եմ մաղթում մեզ բոլորիս»:

Նախագահական ընտրություններին ընդառաջ ստեղծված «Մեդիա կենտրոնը» Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի, Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան ու Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համատեղ աջակցությամբ մեկնարկած նախաձեռնություն է, որի նպատակն է համատեղել քաղաքացիական հասարակության եւ լրատվական դաշտի ներուժը` հանդիսանալով կապող օղակ ընտրական գործընթացները դիտարկող հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, հանրային լրագրողների եւ ԶԼՄ-ների միջեւ:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի խոսքով՝ կազմակերպությունների հետ առաջին անգամ չէ, որ աշխատում են, մնացած ծրագրերի նման սա էլ կլինի հաջողակ եւ կնպաստի ժողովրդավարության զարգացմանը.

«Մենք նպատակ ունենք Հայաստանում ժողովրդավարության ներդրմանը եւ ուժեղացմանը: Մեծապես աջակցում ենք քաղաքացիական հասարակության զարգացմանը: Ընտրությունների ժամանակ քաղաքացին պարտավոր է առանց խնդրի ընտրել իր ցանկալի թեկնածուին»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728