«Դա եղել է սպանություն, ոչ թե հեղաշրջում». Կ. Դեմիրճյանի այրին՝ հոկտեմբերի 27-մասին

«Դա եղել է սպանություն, ոչ թե հեղաշրջում». Կ. Դեմիրճյանի այրին՝ հոկտեմբերի 27-մասին

«Ես համարում եմ, որ դա դրսից է պատվիրված, բայց հայերի ձեռքերով է արված: Միայն կարող եմ պնդել, որ հոկտեմբերի 27-ը ոչ թե հեղաշրջում էր, այլ սպանություն»,-այսօր  «Վարկած» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հոկտեմբերի 27-ին կատարվածին այսպիսի գնահատական տվեց Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը:

Ապրիլի 17-ին կլրանար Կ. Դեմիրճյանը 81-ամյակը: Հոբելյանին ընդառաջ Ռ. Դեմիրճյանը ամուսնու մասին հուշեր ու հետաքրքիր պատմություններ ներկայացրեց: Բնութագրելով ամուսնուն նա նշեց. «Կարենը մեկ բարոյականության տեր մարդ էր: Լիներ ներսում՝ ընտանիքում, թե արտաքին աշխարհում, կամ ընկերների շրջապատում, նրա սկզբունքները, բարոյականությունը նույնն էին: Նրա մեջ մարմնավորվել, զուգակցվել էին  դրական որակները, թե մարդկային, թե քաղաքական գործչի: Դա նրա ֆենոմենի բացատրություններից մեկն է: Հազվադեպ է լինում, որ քաղաքական գործիչը լինի նաև շատ լավ մարդ: Հրանտ Մաթևոսյանի խոսքը լիովին բնութագրում է նրան. «Մարդ առանց արատների»:

Անդրադառնալով իր հեղինակած գրքին՝ «Հիշատակ»-ին, տիկին Դեմիրճյանը նշեց, որ իր հիմնական նպատակներից էր շարադրել այն ամենը, ինչը չհասցրեց կյանքի կոչել իր ամուսինն ու հավելեց. «Այդ հանգամանքն ինձ պարտադրեց ոչ այդքան հիմնովին, ինչպես նա կաներ, բայց ինչ-որ չափով պարտքս կատարել: Դրանից առավել ցանկանում էի, որ հայ մարդն ու հասարակությունը ճանաչեին Կարեն Դեմիրճյանին: Բոլորս էլ գիտենք, որ սիրում ու պաշտում են, բայց շատ բաներ չգիտեն նրա մասին: Իհարկե, ամբողջ ճշմարտությունը նա իր հետ տարավ, բայց ճշմարտության այն բաժինը, որ ես գիտեի, պարտավոր էի հանձնել սերունդներին: Կան հարցեր, որ միայն ես կարող էի մեկնաբանել ու բացատրել, դրանք իրավունք չունեի ինձ հետ տանել»:

Տիկին Դեմիրճյանի մյուս նպատակն էր ցույց տալ, որ Կարեն Դեմիրճյանին ամբոխը, ժողովուրդը «կուռք» չի սարքել, այլ «ժողովուրդը պարզապես գնահատել է նրա կատարած գործերը, ներդրումը»: Ռ. Դեմիրճյանը շարունակեց. «Ես ուզեցի դա ցույց տալ նրա կենսագրության օրինակով: Նա  աշխատել է ծանր գնով, բայց և երբեէ չի զղջացել: Չնայած շատ անարդարություններին, որ նա տեսավ կյանքում, երբեք նրա համոզմունքը՝ ծառայել հայրենիքին, չի փոխվել»:

Անդրադառնալով հարցին՝ ո՞րն էր Կ.Դեմիրճյանի կյանքի ամենաճակատագրական շրջանը, Ռ. Դեմիրճյանը պատասխանեց. «Ճակատագրականը վերջին փուլն էր, մեկ էլ Գորբաչովի հետ հարաբերությունները: Նրա գրառումներում գտա այն բացատրությունը, թե Գորբաչովն ինչու փլուզեց ԽՍՀՄ-ը: Գորբաչովը միջակություն էր և նրան առաքելություն էր ընկել մի մեծ պատմական խնդիր լուծելու: Նա չէր կարող դա անել նույնիսկ ամենաբարեխիղճ մոտեցման, ամենամեծ ջանքերի դեպքում: Դրա համար նրա ուղին գնաց զիգզագներով: Նրա մոտ բացակայում էր մեծ քաղաքական գործչի ամենահիմնական հատկությունը՝ հեռատեսությունը: Հետաքրքրական են նաև նրա աշխատանքային օրագրերը, որոնք զուտ ֆինանսական պատճառով չկարողացա հրատարակել»:

Խոսելով «Միասնություն» դաշինքի ստեղծման ու այն մեղադրանքների մասին, թե Դեմիրճյանը գնաց իշխանությունների հետ համագործակցության, Ռ. Դեմիրճյանն ասաց. «Նա դրել էր մեկ խնդիր՝ օգնել ազգին, ժողովրդին և երկրին: Միայն դա էր պատճառը և հասարակական պահանջը: Նա չէր կարող մերժել այդ պահանջը: Բայց այնպես ստացվեց, որ ընտրությունները կեղծվեցին: Անձամբ եմ հեռախոսազանգերին պատասխանել, որտեղ ասում էին, թե Գյումրին ձայնը տվել է Դեմիրճյանին, այս ինչ տվյալներ են: Ասում էին կես ժամից 200-300 հազար մարդ կգա հրապարակ թող Դեմիրճյանը գա: Բայց Դեմիրճյանն այդ մարդը չէր: Նրան հանգստացնում էր, թե չի կարելի այս պատերազմական իրավիճակում ներսում պատերազմ դարձնել: Նա որոշեց իր նպատակին հասնել համագործակցության միջոցով, դա նրան համոզեցին: Վազգենի նամակը գոյություն ունի: Ես էլ երբ առաջին անգամ լսեցի դաշինք ստեղծելու մասին, քննադատաբար արտահայտվեցին: Բայց երկար բանակցությունների հետո նա կայացրեց այդ որոշումը»:

Կրկին անդրադառնալով հոկտեմբերի 27-ի դեպքերին Կ.Դեմիրճյանի այրին ասաց. «Քիլլերի մոտ մի ստից թուղթ է եղել: Դա եղել է սպանություն, ես դա ասել եմ նաև Քոչարյանին, Ջհանգիրյանին: Ասեցի Քոչարյանին, նա ասեց, թե հեղաշրջում է, ասացի, որ դա սպանություն է, և դա լավ մտածված ու քողարկված է եղել, բայց դա պնդել, մեկին մեղադրել չեմ կարող, քանի որ փաստեր չունեմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կարծում եմ, որ հրեշագործության գախտնիքը 50 տարրի հետո կբացահայտվի, բայց այն ժամանակ
    շատերս չենք լինի, ում որ հետաքրքրում է, իսկ ոճռագործների որդիներն ու դուստրերը պատասխանատու չեն լինի իրենց ծնողների արարքին, օվքեր այսօրվա երկրի կերտողն են՝, վաղվա
    դժբախտ ճակատագրի:

  2. ՀԱԿՈԲ says:

    Ընդունված բան է`ոչ մեկը իր թանին թթու չի ասում… Հեղինակին խորհուրդ եմ տալիս կարդալ այն մարդկանց կարծիքները, ովքեր երկար տարիներ աշխատել են Դեմիրճյանի հետ եվ նրանց տրված գնահատականները: Օրինակ` Կառլեն Հակոբյանի Երեվան 2010թվ. գրքում բերված դրականն ու բացասականը, հատկապես 249-251 էջերը ու 236 էջի բանաստեղծությունը…Թե որքանի ազնիվ մարդկանց արյուն կա Դեմիրճյանի վրա,երեվի միայն ինքը գիտեր… նկարիչ ՄԻՆԱՍ, … կարելի է շարունակել, բայց ես կնշեմ ռադիոլոկացիայի գծով ԽՍՀՄ գիտական շրջանակներում ճանաչված գիտնական, ՋՈՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ` իմ ավագ եղբորը, 1982թվ օգոստոսի 7, 37 տարեկանում …Նրա միակ այն էր, որ հանդգնել էր ճշմարտությունն ասել Հերունու էտալոնների ԳՈՍՏ-երի մեջ տպագրված սխալների մասին եվ դրանց վերանայման հարցով դիմել էր ԽՍՀՄ գերագույն մարմիններին, որտեղից դրանք հասցեագրվել էին Դեմիրճյանին… եվ հետեվել էր վերջինիս հանձնարարականը ԱՄ-ի գլխավոր տնօրենին` ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի Հարությունյանը չկարողանա աշխատել ռադիոլոկացիայի ասպարեզում…
    Այսօր էլ Երեվանի Զվարթնոց օդանավակայանում շահագործվում է ու մասնագետների կողմից տրված գնահատականով դեռ 15 տարի կշահագործվի ՋՈՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կողմից մշակված տրասային ռադիոլոկատորի անտենային համակարգը, որի առաջին օրինակը պատրաստվեց -ում, եվ դրա պետական փորձարկումները եղբայրս հասցրեց կատարել 1982 հուլիսին իր կողմից ստեղծված ԱՄ-ի Զառի փորձակայանում: Այն տեղադրվեց Մոսկվայի Վնուկովո կառավարական օդանավակայանում…
    Հետագայում այդ ռադիոլոկատորների սերիական արտադրությունը շարունակվեց Մոսկվայի գործարանում եվ տեղադրվեցին ինչպես ԽՍՀՄ-ի, այնպես էլ այլ երկրների` Իտալիա, Կորեա, Վիետնամ … օդանավակայաններում:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք