Լրահոս
Օրվա լրահոսը

Կբացահայտվի՞ Հոկտեմբերի 27-ի գործը. ի՞նչ է կարծում Դեմիրճյանների փաստաբանը

Հոկտեմբեր 27,2026 14:22 Share
Աջակցեք aravot.am-ին

«Այս տարիների ընթացքում առաջին անգամ եմ հանդիպում քննչական խմբի պետի, որը 100 տոկոսով տիրապետում է քրեական գործին, իսկ նախկինում, ում հետ շփվել եմ, զգացել եմ, որ ընդամենը մակերեսորեն էին ծանոթ գործին»,- Պանթեոնում, որտեղ մարդիկ Կարեն Դեմիրճյանի հիշատակի առիթով հարգանքի տուրք էին մատուցում, անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացմանը՝ «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Դեմիրճյանների շահերի պաշտպան, փաստաբան Աշոտ Սարգսյանը:

Միևնույն ժամանակ նա հավելեց. «Բայց արդյոք թույլ կտա՞ն քննչական խմբի ղեկավարին խորանալ, միգուցե խորանա, ուրիշ բաներ դուրս գան… Դրա համար քաղաքական կամք է պետք… Վարկածներ են եղել նախաքննության ժամանակ, մի մասը հակված էին տանել Ռուսաստանի մասով, բայց անջատված մասով, որով հիմնականում զբաղվել էր քննիչ Մաթևոսյանը՝ Մարսելը, շատ խորացել էր Թուրքիայի մասով, բայց թույլ կտա՞ն մինչև վերջ իրականացնի իր վարկածները…»:

Փաստաբանն ընդգծեց, որ գործով զբաղվող կառույցները համաձայնել են իր այն տեսակետին, որ կան հակասություններ՝ քրեական գործի, նախաքննության և այն իրականության միջև, որը հայտնի է: Հարցին՝ իր տպավորությամբ՝ արդյոք գործը կբացահայտվի, Աշոտ Սարգսյանն այսպես արձագանքեց. «Եթե Մարտի 1-ի համար ամբողջ պետությունը միացավ և բացահայտվեց, ուրեմն այս դեպքում էլ է հնարավոր… Ի վերջո, այս գործով տուժողը պետությունն է, սա մարդասպանություն չէ, նրանք դատվել են պետական մարմնի ներկայացուցչին իր աշխատանքային պարտականությունները կատարելիս սպանելու համար, այսինքն՝ առաջին տուժողը պետությունն է, հետո նոր՝ իրավահաջորդները: Եթե պետությունն իր բոլոր լծակներն օգտագործի, միգուցե մենք էլ կօգնենք բացահայտել…»:

Ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031